11 May 07, 16:37
|
#4 (permalink)
|
Join Date: Jan 2007
Location: Nederland
Age: 42
Rep Power: 21 
|
Վասիլի Թաիրով
1859 թվականին Ղարաքիլիսա (ներկայումս Վանաձոր) քաղաքում ծնված Վասիլի Թաիրյանը Հայաստանում կոնյակագործության և արդյունաբերական գինեգործության հիմնադիր Ներսես Թաիրյանի հորեղբոր որդին էր: Վասիլի Թաիրյանը մեկն էր այն մարդկանցից, որոնք սատար կանգնեցին Ներսես Թաիրյանին` կոնյակի արտադրությունը հիմնելիս: Վերջինիս օգնությամբ և հովանավորությամբ Վասիլին 1884 թվականին ավարտում է Մոսկվայի Անտառա և հողագործության ակադեմիան (ներկայումս Տիմիրյազեվի անվան Գյուղատնտեսական ակադեմիա), որից հետո կատարելագործվում Ֆրանսիայի գիտա-ուսումնական հաստատություններում: 1892 թվականին հիմնում է ռուսալեզու ՙВестник виноделия՚ հանդեսը և մինչև 1917 թվականը մնում նրա խմբագիր` այդ ընթացքում 1905 թվականից ղեկավարում է Օդեսայի Ռուսաստանի Կայսերական գինեգործության կայանը: Վասիլի Թաիրյանը պատիվ է ունեցել լինել խաղողագործության և գինեգործության Կայսերական խորհրդական, ինչն էլ նրան հնարավորություն է տվել ներդնել իր անգնահատելի ավանդը տնտեսության այս ճյուղերի զարգացման ոլորտում: Վ . Թաիրյանի հսկայական ժառանգությունը կազմում 520 գիտական և գիտահանրամատչելի աշխատություններ` այդ թվում աշխատություններ վերաբերող Ռուսաստանում խաղողագործության ներդրմանը, ավազային հողում խաղողի մշակմանը և աճեցմանը, ֆիլոկսերայի դեմ պայքարին և այլ:
|
|
|
|
|