![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
![]() |
История легенды Араратского коньяка/The Stores legend of Ararat Kognak/Արարատի կոնյակի լեգենդի պատմությունը |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
![]() |
#1 (permalink) |
VIP Lord VIP Ultra Club
|
Վասիլի Թաիրով
![]() 1859 թվականին Ղարաքիլիսա (ներկայումս Վանաձոր) քաղաքում ծնված Վասիլի Թաիրյանը Հայաստանում կոնյակագործության և արդյունաբերական գինեգործության հիմնադիր Ներսես Թաիրյանի հորեղբոր որդին էր: Վասիլի Թաիրյանը մեկն էր այն մարդկանցից, որոնք սատար կանգնեցին Ներսես Թաիրյանին` կոնյակի արտադրությունը հիմնելիս: Վերջինիս օգնությամբ և հովանավորությամբ Վասիլին 1884 թվականին ավարտում է Մոսկվայի Անտառա և հողագործության ակադեմիան (ներկայումս Տիմիրյազեվի անվան Գյուղատնտեսական ակադեմիա), որից հետո կատարելագործվում Ֆրանսիայի գիտա-ուսումնական հաստատություններում: 1892 թվականին հիմնում է ռուսալեզու ՙВестник виноделия՚ հանդեսը և մինչև 1917 թվականը մնում նրա խմբագիր` այդ ընթացքում 1905 թվականից ղեկավարում է Օդեսայի Ռուսաստանի Կայսերական գինեգործության կայանը: Վասիլի Թաիրյանը պատիվ է ունեցել լինել խաղողագործության և գինեգործության Կայսերական խորհրդական, ինչն էլ նրան հնարավորություն է տվել ներդնել իր անգնահատելի ավանդը տնտեսության այս ճյուղերի զարգացման ոլորտում: Վ . Թաիրյանի հսկայական ժառանգությունը կազմում 520 գիտական և գիտահանրամատչելի աշխատություններ` այդ թվում աշխատություններ վերաբերող Ռուսաստանում խաղողագործության ներդրմանը, ավազային հողում խաղողի մշակմանը և աճեցմանը, ֆիլոկսերայի դեմ պայքարին և այլ: |
![]() |
![]() |
![]() |
#2 (permalink) |
VIP Lord VIP Ultra Club
|
Կոնյակի արտադրությունը
![]() Ներսես Թաիրյանը կոնյակի արտադրությունը սկսել է իր հորեղբոր որդի, Ռուսաստանում խաղողագործության և գինեգործության հիմնադիրներից մեկի, 1892 թվականից Սանկտ – Պետերբուրգում հրատարակվող ՙВестник виноделия՚ հանդեսի հիմնադիր և անփոփոխ խմբագիր,Օդեսայի խաղողագործության և գինեգործության գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր Վասիլի Թաիրովի խորհրդով և օգնությամբ: |
![]() |
![]() |
![]() |
#3 (permalink) |
VIP Lord VIP Ultra Club
|
Կոնյակի սպիրտի թորումը
![]() Նորակառույց շենքը` իր մասշտաբներով և ժամանակի պահանջներով հանդիսանում էր կատարելագործված գործարան` կրակով տաքացվող երկու թորման սարքերով: Կոնյակի սպիրտի թորումը և կոնյակի պատրաստումը կատարվում էին դասական ֆրանսիական եղանակով: Ահա թե ինչ է գրում պրոֆ. Գերասիմովը իր «Գինու տեխնոլոգիան» գրքում. «Այսպես կոչված կոնյակի գործարանները իրենցից ներկայացնում էին փոքր արտադրամասեր, որոնք սարքավորված էին մեկ, որոշ դեպքերում երկու տարբեր կառուցվածքների թորման սարքերով: Միայն Երևանի գործարանն էր, որ ուներ շարանտական տիպի թորման սարքեր և համապատասխան տարածքներ կոնյակի սպիրտի նորմալ հնեցման համար»: |
![]() |
![]() |
![]() |
#4 (permalink) |
VIP Lord VIP Ultra Club
|
Մկրտիչ Մուսինյանց
![]() Մկրտիչ Մուսինյանցը ծնվել է 1868 թվկանին Երևան քաղաքում: Ավարտելով Մոնպելյե քաղաքի խաղողագործության և գինեգործության դպրոցը, 1889 թվականին վերադառնում է հայրենիք, որտեղ էլ կարողանում է օգտագործել է իր գիտելիքները: 1892 թվականին երտասարդ մասնագետին որպես գինեգործ իր գործարան աշխատանքի է հրավիրում Ներսես Թաիրյանը: Այդ պահից, մինչև կյանքի վերջը Մկրտիչ Մուսինյանցը իրեն նվիրում է Հայաստանում գինու և կոնյակի արտադրության կազմակերպմանը և զարգացմանը: Շուստովները, Թաիրյանից գնելով գործարանը և արտադրական հզորւթյունները մոտ տասնապատիկ ավելացնելով, ըստ արժանվույն գնահատեցին Մկրտիչ Մուսինյանցի գիտելիքները և նշանակեցին նրան կառավարիչ: Շուտով նրա արտադրած կոնյակները ստացան համընդհանուր ճանաչում: Սա սկիզբն էր հայկական կոնյակի միջազգային փառքի: |
![]() |
![]() |
![]() |
#5 (permalink) |
VIP Lord VIP Ultra Club
|
Բերքահավաք
![]() Խորապես համոզված լինելով այն բանում, որ Հայաստանի բնական պայմանները և խաղողի բարձր որակը հանդիսանում են Հայաստանում կոնյակագործության իդեալական նախադրյալներ, Մկրտիչ Մուսինյանցը, հետագայում մշտական արտադրություն կազմակերպելու համար դռևս 19 – րդ դարի 90 - ական թվականներից հետևողականորեն կուտակում էր կոնյակի սպիրտի մեծ պաշարներ: Շնորհիվ նրա գործունեության, առաջին համաշխարային պատերազմի նախօրեին Անդրկովկասում արտադրվող կոնյակի սպիրտի 35 % - ը բաժին էր ընկնում այս գործարանին: Այն իր արտադրական հզորություններով աշխարհում զբաղեցնում էր 6 – րդ տեղը` զիջելով միայն Ֆրանսիայի գործարաններին: |
![]() |
![]() |
![]() |
#6 (permalink) |
VIP Lord VIP Ultra Club
|
Կոնյակի արտադրությունը
![]() Թվում է թե Մկրտիչ Մուսինյանցը կանխազգում էր, որ երկրին սպասվում են ծանր ժամանակներ, և այս պարագայում կոնյակի սպիրտի պաշարները, որպես թանկարժեք ապրանք, կարող են ծառայել նյութական միջոցների սակավաթիվ աղբյուրներից մեկը: Փաստորեն նա չէր սխալվում և նրա կանխատեսումները իրականացան 20 – րդ դարի առաջին քառորդում: Այսօր, լեգենդ են թվում բոլոր պատմությունները, որոնք վերաբերում էին Մկրտիչ Մուսինյանցի քաջությանը, և այն փաստին թե ինչպես էր նա հետհեղափոխական ժամանակաշրջանում թալանչիներից ապահով տեղերում թաքցնում հնեցված կոնյակի սպիրտի ահռելի քանակները: Անհավանական է, բայց փաստ, որ այդ խառնակ տարիներին, տիրող քաոսի, կարիքի և սովի մեջ չի կորել սպիրտի և ոչ մի լիտր: Ներկայումս գործարանում եղած հարյուր տարուց ավելի հնեցում ունեցող սպիրտերի բավականաչափ քանակը, որոնց նույնիսկ չնչին ավելացումը ներկայիս արտադրանքին տալիս է յուրօրինակ համ և որակ, արդյունքն է Մ. Մուսինյանցի մեծագույն ավանդի: |
![]() |
![]() |
![]() |
|
|
|