![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Наши любимые стихи |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#10 (permalink) |
|
♥ уже весна ♥ VIP Extra Club
Join Date: Oct 2009
Posts: 1,707
Rep Power: 18
![]() |
Re: Наши любимые стихи
Պ. Սևակ
ԴՈՒ ՄԻ ՀԱՐՑՐՈՒ Դու մի հարցրու. -սիրո՞ւմ ես ինձ- Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում, Դու էլ հիշիր, Որ երբ իզուր հարց չեն տալիս, Սուտ պատասխան չեն ստանում: ԵՎ դու բնավ իմ այս խոսքից մի վշտանա, Այլ՝ մտածիր, Թե ջրհորի մութ խորության չափման համար Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում... Դու մի հարցրու, իսկ ես ասեմ Քո ուզածից շատ ավելին. ԵՎ ասում եմ ես՝ միօրյա հավատացյալ, Իսկ դու լսի՛ր, իմ նորօրյա աստվածուհի. - Պաշտամունքի մի ծե՛ս պիտի տրվի այսօր, Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք: Դու, անծանոթ մի նոր աշխարհ, Ես՝ մի հմուտ աշխարհագետ, Որ վատ գիտեմ, շա՛տ վատ գիտեմ Բազմախոստում տեղանքը քո ՈՒ խոսում է մեջս կրկին Մոլի ոգին հետազոտման: ՈՒզում եմ քեզ անգիր անել, Մտքով գծել քարտեզը քո, Հարց ու փորձը էլ ո՞ւմ է պետք... ԵՎ առավել լավ չէ՞ արդյոք, Որ մարդու ոտքը սայթաքի, Քան թե՝ լեզուն: ՈՒրեմն արի ոչ թե խոսենք, Այլ մտովի քայլենք առաջ այս անծանոթ ճանապարհով՝ Մինչև հասնենք հանգրվանի, Հեքիաթային ինչ-որ մի տեղ, ՈՒր մենք պիտի լինենք թլվատ, Ջրի նման ՈՒ լինենք կույր՝ կրակի պես: ՈՒր հակառակ մեր իմացած հին օրենքի, Մարմինները ջերմությունից չե՛ն լայնանում, Այլ՝ կծկվում: ԵՎ լուծվում են բոլոր հարցերն աղի նման, Դառնալով համ մեր բերանում, Մեր լարաթափ ջղերի մեջ, Շփոթահար մեր դեմքերին... ...Այնժամ, գուցե ե՛ս քեզ հարցնեմ. - Սիրո՞ւմ ես ինձ: Ես քեզ հարցնեմ, պատասխանիդ չսպասելով, Այլ օգնելով, որ ստանաս Նախկին տեսքդ աստվածուհու՝ Նախկին տեսքդ ա՛յն աշխարհի, Որ դեռ չուներ գծված քարտեզ... ԵՎ իմ հարցին ի պատասխան՝ Այնժամ, գուցե ինքդ ինձ ասես. - Ասում են, թե դուք օգնում եք Լոկ... հանվելիս, Իսկ դու, օգնում ես հագնվել... Դու ուրիշ ես, սիրո՛ւմ եմ քեզ: |
|
|
|
| Tags |
| любимые, наши |
|
|
|