VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Наши любимые стихи |
LinkBack | Thread Tools | Display Modes |
14 Feb 10, 21:54 | #11 (permalink) |
♥ уже весна ♥ VIP Extra Club
Join Date: Oct 2009
Posts: 1,707
Rep Power: 16
|
Re: Наши любимые стихи
ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ
Առավոտ լուսո~, Առավոտ մի ջի~նջ, Ջի~նջ,ինչպես ... ոչի՛նչ, Ջի՛նջ, սակայն դեռ պա~ղ: Ու ես անհապաղ Անջատում եմ ինձ Աշխարհից ծանոթ Ու պարպում եմ ինձ, Դարձնում մի անոթ, Որ լոկ դատարկ չէ, Այլ նաև անօդ: Եվ... նո~ր աշխարհ եմ ստեղծում հիմա Առայժմ եթե ոչ ձեզ բոլորիդ, Ապա գոնե ի՛նձ վրա Բժշկի նման փորձարկեմ կարգին, Ու եթե լինի այս անգամ սարքին` Ն՛որ միայն վստահ հանձնեմ ձեզ նաև, Եվ ապրեք այնտեղ դուք մարդավայել: Ես` պատրանազերծ, Բայց և հուսազեն, Այս դեռ անվավեր ու նոր աշխարհում Էլ չե~մ զբաղվում ու չե՛մ զբաղվի Չեղածի վրա եղածի թերին իզո՞ւր քննելով, Երազի վրա երեխայաբար անո՛ւրջ դնելով, Կեղծված դրամով կեղծ բան գնելով, Ոչ էլ ճարահատ ու միտումնորեն Մահանալու պես անվերջ քնելով: Ես ` զարթնած արդեն, Բայց դեռ անլվա, Հեղուկով մի կուց, Որ պարգևում է ձնհալն անխուսափ, Նախ զովացնում եմ դեմքն իմ` հիվանդի՛, Իսկ հետո ` ամե~ն տեսակ հիվանդի` Մա՞րդ լինի,երկի՞ր,թե՞ հավատ – մե~կ է Զովացնում նրանց ամենքի դեմքը` Իր ամենաբուժ մատների հետքը Անջինջ թողնելով սրա ու նրա Դեռ գոց կոպերի, Դեռ փակ շուրթերի , Տակավին քնկոտ երեսի վրա: Ու բոլորի՛դ մեջ, Անխտիր բոլո~ր-բոլոի~դ, Ինչ –որ սիրելի մի բան եմ գտնում , Սիրելու ինչ-որ արժանի մի բան, Որ հավանաբար Ա՛յն ժամանակ է ստեղծել արդեն, Երբ հին ու չորս ոտքից երկուսը Անդարձ Մենք կորցրեցինք... Եվ վեհ բարձունքից աններողության Ես,քարի նման ,վար եմ թավալվում` Հանելով փափուկ ա՛յն ստորոտին, Որից քիչ անդին Ճահիճն է ապրում Իր հավերժական ինքնածին կյանքով, Եվ,քարի լեզվով, ասում եմ . «Այբ Բեն», Այսիքն ` «Արեգակ», Կամ` «Եղիցի լույս»... |
|
Tags |
любимые, наши |
|
|
|