VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Ղազարոս Աղայան |
LinkBack | Thread Tools | Display Modes |
05 May 07, 12:08 | #8 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Պառավի հորթը
Ձյուն է գալիս փաթիլ-փաթիլ, Հետն էլ անձրև կաթիլ- կաթիլ. Այս միջոցին մի պառավ կին Հորթ էր փնտրում դաշտի միջին: Կովը եկավ տավարիցը, Կուրծ ու ծըծեր կաթով լիքը. “Հորթուկս ու՜ր է”,- նա բառաչեց, Խեղճ պառավին լացացըրեց: Մինչդեռ այսպես պառավ ու կով Ողբում էին լաց ու կոծով, Հանկարծ լսվեց մի բարակ ձայն, Կովն իմացավ, որ հորթն է այն: Կովը վազեց բառաչելով, Պառավը ետքից տընքտընքալով, Կորած հորթը մորը գտավ, Լիքը ծըծերը բերանն առավ: Ծըծեց բոլոր կաթն ու տկզեց, Տանտիկնոջը բան չըտողեց. Բայց պառավը այս անգամին Սիրով ներեց չար հորթուկին: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
05 May 07, 12:09 | #9 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Հոնի կորիզը
Տարեմուտի երեկոյին Մայրըս թխեց կարկանդակ, Մեջը դրավ հոնի կորիզ, Իբրև բախտի նշանակ: “Կորիզն,- ասաց, - ում որ ընկնի, Դովլաթավոր կըդառնա, ՈՒ՛ր որ գնա, ի՛նչ գործ բռնե, Փառք ու պատիվ կըստանա”: Կարկանդակը բաժանեցինք, Կորիզն ընկավ ինձ բաժին, Եղբայրներս սրտնեղելով՝ Նախանձեցին իմ բախտին: “Կույր է բախտը, սուտ չէ ասած”, Մեծ եղբայրս փնթփընթաց, “Մի՞թե սա է ամեիս մեջ Աշխատավոր, բանիմաց...” Մեկելներն հավանեցին Մեծ եղբորս ասածին. - “Իրա՛վ? իրա՛վ, չէր արժանի”, Միաբերան ձայնեցին... Մայրըս ասաց. “ Խելոք կացեք, Ահա կգա Նոր-Տարին, Նա որ տեսնե ձեզ կռվելիս՝ Պարգև չի տալ ոչ մեկին: Բայց որ տեսնե դուք սիրով եք Եվ խռով չեք իրանցից, Այնուհետև ինչ որ ուզեք, Չի խնայիլ ձեզանից”: Այս ասելով՝ նա մեզ տըվավ Տեսակ- տեսակ մրգեղեն, Չիր ու չամիչ, տանձ ու խնձոր Եվ զանազան քաղցրեղեն: Քաղցր կերանք ու քաղցրացաբք Եվ խնդացինք շատ ու շատ, Չարազ արինք նուռ, սերկևիլ, ՈՒնաբ, սալոր, թուզ, փշատ: “Հոնի կորիզն” այնուհետև Բոլորովին մոռացանք, Եվ շատ սիրով իրար գրկած, Պառկոտեցինք, քնեցանք... |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
05 May 07, 12:10 | #10 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Մանուշակ
Ասա ինձ, մանուշակ, Ինչու՞ ես այդպես վաղ Դուրս եկել մեն-մենակ. Դեռևս չի բացվել Ոչ մի տեղ քեզ նման Հոտավետ մի ծաղիկ: _ Ես չունիմ մյուսների Գեղեցիկ հասակը, Ոչ նրանց հագուստը՝ Զարդարուն ու շքեղ, Դուք ինձ չեք նկատիլ, Եթե ես երևամ Նրանց հետ միատեղ: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
05 May 07, 12:11 | #11 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Հովվի սրինգը
Հովիվը սարին՝ Ոչխարը առաջին՝ Ոչ շուն և ոչ զենք Չունի նա կշտին: Եվ ահա եկան Օրը ցերեկով Սոված գայլերը՝ Ամբողջ ոհմակով: Հովիվն ի՞նչ աներ, Ինչպե՞ս ազատեր, Իր ամբողջ հոտը, Իրան էլ հետը: Նա ճարը կտրած՝ Սրինգը հանեց Եվ աղիողորմ Մի երգ նվագեց: Եվ ինչպե՝ս քնքուշ, Ինչպե՜ս մեղմանուշ,- Բոլոր գայլերը Կտրեցին ապուշ... Եվ լսում էին Սարա'ծ, քարացած, Սրնգի ձայնից Թովված ու դյութված: Բայց ի՞նչ էր երգում Հովիվն այնպես լու՜րջ, Որպես մի հարա՜չ, Որպես մի մրմու՜նջ: Նըրա նվագը՝ Զիլ ու քաղցրաձայն՝ Մի աղերսանք էր, Մի գոչ օգնության: Սրինգն ածելիս՝ Նա ձայն էր տալիս Իր կտրիճներին՝ Զոալում շներին. - Ա, Չաբա՜ր, Ա, Ղաթա՜ր Եկե՜ք, հա՛, եկե՜ք, Ա՛, Քյասա՜ր, Ա՛, Բասա՜ր, Հասե՜ք, հե՜յ, հասե՜ք... Հանկարծ թնդում է Յուրթն ամեն տեղից. Ի՜նչ հարայ-հրո՜ց, Ի՛նչ ո՜ղբ, ի՜նչ ոռնո՜ց... Շները թև առած՝ Ինչպե՜ս են թռչում, Հասնում են հովվին Մի ակնթարթում... Այսպես մի հովիվ, Սրնգի շնորհիվ՝, Փրկում է հոտը, Չար գազաններից՝ Սոված գայլերից... |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
05 May 07, 12:12 | #12 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Ատամը փոխած
Ատամ, ատամ, Իմ կաթնատամ, Գնա՜ս բարով Հարյուր տարով... Իսկ դու արի՛, Գալըդ բարի՜, Իմ նո՛ր ատամ. Ես քեզ կըտամ Հարյուր տարի Հազար բարի- Էլ ղավուրմա՜, Էլ բաստուրմա՜, Չամչով փլա՜վ, Հնդու խուրմա, Տանձ ու խնձոր Մի՜շտ, ամեն օ՜ր Փըստա՜, բադա՜մ, Էլ ո՜ր մեկի ԱՆունը տամ, Ոսկի՜ ատամ... |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|