![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
![]() |
Ղազարոս Աղայան |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
|
|
#1 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 34
![]() |
Հիշողություն
Ծիծեռնակը բույն էր շինում, Ե՛վ շինում էր , և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում: Մեկ անգամ էր նա բույն շինել Եվ շատ անգամ կարկատել, Բայց այս անգամ վերադարդզին Բույնն ավերակ էր գտել: Այժմ նորից բույն էր շինում, Ե՛վ շինում էր , և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում: Նա հիշում էր անցած տարին Իր սնուցած ձագերին, Որոնց ճամփին հափշտակեց Արյունարբու թշնամին: Բայց նա կրկին բույն էր շինում, Ե՛վ շինում էր , և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում: |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|
|
#2 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 34
![]() |
Արեգակ
Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ, Զիզի քարին վե՜ր եկ. Սև-սև ամպեր հեռացեք, Արևին ճամփա տըվեք: Թողեք տող գա նա մե՜զ մոտ, Դրա լույսին ենք կարոտ. Կարմի՛ր արև ե՜կ, ե՜կ, Նախշուն քարին վեր եկ: Արևը հաղթեց ամպերին, Շողքը ձգեց սարերին, Զիզի քարը տե՜ս, տե՜ս Պըսպղում է ոսկու պես: Սիրուն արև, մի՜շտ եկ, Զիզի քարին վե՜ր եկ: Լուսնահաչ _ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը Միշտ հաչում է լուսնի վրան. Մի՞թե պայծառ լուսնյակը Մեկ վնա՞ս է տալիս նրան: _ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս Այլ լույս, միայն լույս է տալիս, Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի, Լույսը գիշերը դուր չի գալիս: Բայց լուսինը խոմ չգիտե՞, Որ իր վրան հաչողներ կան, - Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝ Շարունակում է իր ճամփան: Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման Պետք է լույս տանք մութ աշխարհին, Եվ համարենք, թե չենք լսում Մեզ վրա զուր հաչողներին”: |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|
|
#3 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 34
![]() |
Սագ
Սագիկ-սագին, իմ սիրունիկ, Ես քեզ կտամ քաղցր կուտիկ, Որ դու ուտես , շուտ մեծանաս, ՈՒրախ ապրես, զվարճանաս: Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս, Ես կխնդրեմ իմ մայրիկին, Որ նա ժողվե քո փետուրներ Եվ ինձ համար շինե բարձեր |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|
|
#4 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 34
![]() |
Կատու
Կատուն եկավ, Փիսի՜կ, փիսի՜կ, Հազար նազով, Ինչպես հարսիկ, Դունչը սրբեց Թաթիկներով, Մազը սանդրեց Չանչիկներով. - Կատու, կատու, Ե՞ր ես տրտում. Թե՞ մկներն են Հիմա արթուն: Կատուն ասեց. _ Միաո՜, միաո՜. Այսինքն թե՝ _ Այո՛, այո՛: ![]() |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|
|
#5 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 34
![]() |
Հովվի անկողինը
Սարի լանջն է մահճակալ, Չեչոտ քարը գլխակալ. Մի հին կարպետ ուսերին,- Այս է հովվի անկողին: Երբ անձերվ է կաթկտում, Եվ կարպետը՝ թըխկթըխկում, Հովիվն անուշ քնի մեջ Քաղցր երազ է տեսնում, Եվ խնդում, ծիծաղում. ՈՒխա՜յ, ուխա՜ջ, սիրու՛ն հովիվ, Քունդ անու՜շ... |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|
|
#6 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 34
![]() |
Պառավի հորթը
Ձյուն է գալիս փաթիլ-փաթիլ, Հետն էլ անձրև կաթիլ- կաթիլ. Այս միջոցին մի պառավ կին Հորթ էր փնտրում դաշտի միջին: Կովը եկավ տավարիցը, Կուրծ ու ծըծեր կաթով լիքը. “Հորթուկս ու՜ր է”,- նա բառաչեց, Խեղճ պառավին լացացըրեց: Մինչդեռ այսպես պառավ ու կով Ողբում էին լաց ու կոծով, Հանկարծ լսվեց մի բարակ ձայն, Կովն իմացավ, որ հորթն է այն: Կովը վազեց բառաչելով, Պառավը ետքից տընքտընքալով, Կորած հորթը մորը գտավ, Լիքը ծըծերը բերանն առավ: Ծըծեց բոլոր կաթն ու տկզեց, Տանտիկնոջը բան չըտողեց. Բայց պառավը այս անգամին Սիրով ներեց չար հորթուկին: |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|
|
#7 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 34
![]() |
Հոնի կորիզը
Տարեմուտի երեկոյին Մայրըս թխեց կարկանդակ, Մեջը դրավ հոնի կորիզ, Իբրև բախտի նշանակ: “Կորիզն,- ասաց, - ում որ ընկնի, Դովլաթավոր կըդառնա, ՈՒ՛ր որ գնա, ի՛նչ գործ բռնե, Փառք ու պատիվ կըստանա”: Կարկանդակը բաժանեցինք, Կորիզն ընկավ ինձ բաժին, Եղբայրներս սրտնեղելով՝ Նախանձեցին իմ բախտին: “Կույր է բախտը, սուտ չէ ասած”, Մեծ եղբայրս փնթփընթաց, “Մի՞թե սա է ամեիս մեջ Աշխատավոր, բանիմաց...” Մեկելներն հավանեցին Մեծ եղբորս ասածին. - “Իրա՛վ? իրա՛վ, չէր արժանի”, Միաբերան ձայնեցին... Մայրըս ասաց. “ Խելոք կացեք, Ահա կգա Նոր-Տարին, Նա որ տեսնե ձեզ կռվելիս՝ Պարգև չի տալ ոչ մեկին: Բայց որ տեսնե դուք սիրով եք Եվ խռով չեք իրանցից, Այնուհետև ինչ որ ուզեք, Չի խնայիլ ձեզանից”: Այս ասելով՝ նա մեզ տըվավ Տեսակ- տեսակ մրգեղեն, Չիր ու չամիչ, տանձ ու խնձոր Եվ զանազան քաղցրեղեն: Քաղցր կերանք ու քաղցրացաբք Եվ խնդացինք շատ ու շատ, Չարազ արինք նուռ, սերկևիլ, ՈՒնաբ, սալոր, թուզ, փշատ: “Հոնի կորիզն” այնուհետև Բոլորովին մոռացանք, Եվ շատ սիրով իրար գրկած, Պառկոտեցինք, քնեցանք... |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|