![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Ղազարոս Աղայան |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#11 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
Հովվի սրինգը
Հովիվը սարին՝ Ոչխարը առաջին՝ Ոչ շուն և ոչ զենք Չունի նա կշտին: Եվ ահա եկան Օրը ցերեկով Սոված գայլերը՝ Ամբողջ ոհմակով: Հովիվն ի՞նչ աներ, Ինչպե՞ս ազատեր, Իր ամբողջ հոտը, Իրան էլ հետը: Նա ճարը կտրած՝ Սրինգը հանեց Եվ աղիողորմ Մի երգ նվագեց: Եվ ինչպե՝ս քնքուշ, Ինչպե՜ս մեղմանուշ,- Բոլոր գայլերը Կտրեցին ապուշ... Եվ լսում էին Սարա'ծ, քարացած, Սրնգի ձայնից Թովված ու դյութված: Բայց ի՞նչ էր երգում Հովիվն այնպես լու՜րջ, Որպես մի հարա՜չ, Որպես մի մրմու՜նջ: Նըրա նվագը՝ Զիլ ու քաղցրաձայն՝ Մի աղերսանք էր, Մի գոչ օգնության: Սրինգն ածելիս՝ Նա ձայն էր տալիս Իր կտրիճներին՝ Զոալում շներին. - Ա, Չաբա՜ր, Ա, Ղաթա՜ր Եկե՜ք, հա՛, եկե՜ք, Ա՛, Քյասա՜ր, Ա՛, Բասա՜ր, Հասե՜ք, հե՜յ, հասե՜ք... Հանկարծ թնդում է Յուրթն ամեն տեղից. Ի՜նչ հարայ-հրո՜ց, Ի՛նչ ո՜ղբ, ի՜նչ ոռնո՜ց... Շները թև առած՝ Ինչպե՜ս են թռչում, Հասնում են հովվին Մի ակնթարթում... Այսպես մի հովիվ, Սրնգի շնորհիվ՝, Փրկում է հոտը, Չար գազաններից՝ Սոված գայլերից... |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
![]() |
![]() |
|