![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
![]() |
Армянские сказки. Armenian tales. Հայ Ժողովրդական հեքիաթներ |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
![]() |
#1 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
![]() |
17. ԼԱՎՈԻԹՅՈԻՆՆ ԱՐԱ ՈԻ ՋՈԻՐԸ ԳՑԻ
Մի շատ աղքատ մարդ ա լինում։ Սրա ունեցած-չունեցածը մի կնիկ ու մի տուն էրեխեք են լինում։ Ամեն օր գնում ա, ման գալի, որ մի աշխատանք գտնի։ Մի օր մի մարդ ա պատահում, ասում ա. — Էդ ո՞ւր ես գնում։ Ասում ա. — Աղքատ մարդ եմ, գնում եմ մի գործ ճարեմ։ Ասում ա. — Արի ինձ հետ գնանք ձուկ բռնենք։ Էս աղքատը դրա հետ գնում ա ձուկն են բռնում, էդ իրիկուն բոլ ձուկ ա բերում տուն, էրեխեքը լավ ուտում են։ Էգսի օրն էլ ետ իրար հետ գնում են ձուկ բռնելու։ Թոռչին ասում ա. — Էրեգ տեսա՞ր ես ոնց թոռը գցեցի։ Ասում ա. — Հա։ Ասում ա. —- Դե առ էսօր էլ դու գցի, էսօր քու հերթն ա, մի օր դու գցի, մի օր ես։ Էս աղքատը թոռը գցում ա թե չէ, մի սիրուն, պուճուր ձուկն ա բռնում. «Էս պուճուր ձկան մալիաթը ի՞նչ ա։ Մեղք ա,— ասում ա,— բաց թողնեմ գնա, իր արևին ձեն տա«,— ասում ա ու ձուկը գցում ջուրը։ Թոռչին էս որ տեսնում ա՝ կատաղում ա. — Էդ ինչի՞ ձկանը ետ ջուրը գցիր, ես քեզ բերել եմ ձուկ բռնե՞ս, թե ձկների հետ խաղ անես։ Թոռը վեր դիր, կորի էս տեղից, էլ աչքիս չերևաս։ Էս աղքատը քոռ ու փոշման գնում ա թոռչու մոտիցը, բալի էլի մի աշխատանք ճարի։ Դարդակալած, գլուխը կախ գնալիս ա լինում, մին էլ տեսնում ա, (դուշմանս չտեսնի) մի ուշաբ մի կով առաջն արած, կանգնեց, ասում ա. — Էս ո՞ւր ես գնում։ Ասում ա. — Աղքատ մարդ եմ, հինգ-վեց քորփա էրեխա ունեմ, հացի կարոտ եմ, գնում եմ մի գործ ճարեմ, աշխատանք անեմ, էրեխանցս մի հանգով պահեմ։ Ուշաբը ասում ա. — Էս կովը օրեկան մի մեծ կովկիթ լիքը կաթն ա տալիս, առ տամ, կթի թող երեխեքդ ուտեն մինչև մի տարի։ Տարին որ թամամի, ես կգամ քեզ հարց կտամ, թե պատասխանը տվիր, կովը կթողնեմ քեզ, թե հու չէ, կուտեմ քեզ։ Էս մարդը ընկնում ա մտքի մեջ, տանի, թե՞ չտանի։ Մեկ էլ ասում ա. «Ջհանդամը, հլա մի տարի էրեխեքս լավ կապրեն, մինչև տարին թամամիլը կամ կովը կսատկի, կամ կովատերը։ Կովը բերում ա տուն, կնիկը, էրեխեքը ուրախանում են, կովի ճակատը պաչում-պաչպչում, կանաչ խոտ են քաղում, դնում կովի առաջին։ Մարդը կնկանը ասում ա. — Ախչի, արի կովը կթի։ Կնիկը մի պղինձ ա բերում, կթում, պղինձը լցվում ա, համա կաթը գալիս ա ու գալիս։ Մարդը տանում ա պղինձը դարտակում, բերում կթում են, էլի ա լցվում։ Սրանք մնում են զարմացած. իրեք հետ պղինձը լցվում ա։ Էս կովը օրեկան իրեք պղինձ կաթն ա տալիս։ Էրեխեքը բոլ-բոլ կաթը, մածունը, կարագը ուտում են, ավելացածն էլ ծախում։ Թե ժամանակը ոնց ա անց կենում, իրենք էլ գլխի չեն ընկնում։ Տարին որ թամամում ա, մարդը կնկանը ասում ա. — Բա իսկի միտք ես անում, որ ուշաբի գալու օրն ա էսօր։ Դրանք էդ օրը բոլորը սգի մեջ են լինում։ Յարաբ ուշաբը ի՞նչ տի հարցնի։ Ինքը ո՞նց կարա նրա պատասխանը տա։ Իրիկունը մի մարդ ա գալի դրանց տունը. — Ղոնախ չեք ընդունի՞։ — Ղոնախն աստծունն ա,— ասում են,— ամա ախպեր ջան, էսենց, էսենց, էսենց բան ա պատահել, էսօր ուշաբը պետք ա գա մեզ կուլ տա, դու ինչի մեզ հետ գնաս` կորչես, գնա ոտիշ տեղ ղոնախ ընկի։ Էս մարդն ասում ա, — Բան չկա, ինձ դռան տակին մի տեղ տվեք, ես նրա հարցերին կպատասխանեմ։ Էս մարդու հետ նստում, հաց են ուտում։ Քնելու վախտը ղոնախն ասում ա. — Իմ տեղը դռան տակին գցեցեք։ Ասում են. — Չէ ախպեր ջան, ղոնախ մարդ ես, ո՞նց կլի որ դռան տակին քնես։ Ասում ա. — Չէ, դռան տակին գցեցեք, որ ուշաբը հարց տա թե չէ, ես շուտ լսեմ, ձեռաց պատասխանեմ։ Սրա տեղը դռան տակին գցում են՝ էնտեղ էլ քնում ա։ Գիշերվա մի վախտը ուշաբը գալիս ա դուռը թակում ա։ Ղոնախն ասում ա. — Էդ ո՞վ ա։ Ասում ա. — Ուշաբն եմ, էկել եմ։ Սա ասում ա. — Ես էլ եմ էկել։ Ուշաբն ասում ա. — Դու որտեղի՞ց ես էկել։ Ղոնախն ասում ա. — Յոթ ծովի էն կողմիցն եմ էկել։ Ուշաբն ասում ա. — Հալբաթ ծովը պուճուր էր։ Ղոնախն ասում ա. — Ի՞նչ պուճուր, տնաքանդ, արծիվը մի ամսումը հազիվ մի ծերիցը մեկել ծերը թռչի։ Ուշաբն ասում ա. — Բալքի էդ արծիվը պուճուր ա էլել։ Ղոնախն ասում ա. — Ա տնաքանդ, ի՞նչ պուճուր, ամեն մի թևը մի քաղաք կծածկի։ Ուշաբն ասում ա. — Բալի քաղաքն ա պուճու՞ր էլել։ Ղոնախն ասում ա. — Չէ, տնաշեն, մի լավ, քու հավան կացած ձին մի ամսումը հազիվ էդ քաղաքի չորս կողմը պտիտ գա։ Ուշաբն ասում ա. — Բալի ձին քուռա՞կ ա էլել։ Ղոնախն ասում ա. — Չէ, ի՞նչ քուռակ, յոթ հարիր տղամարդ նրա սանձը չեն կարում բռնել։ Ուշաբն ասում ա. — Բալի էդ մարդիկ էրեխե՞ք են էլել։ Ղոնախն ասում ա. — Չէ, ի՞նչ էրեխեք, աքլորը ոտների տակին որ կանչում ա, իրանք իմանում չեն։ Ուշաբն ասում ա. — Բալի էդ մարդիկ քա՞ռ են էլել։ Ղոնախն ասում ա. — Ի՞նչ քառ, պախրեն քոլումը փռշտում ա, նրանք ձենը իմանում են։ Ուշաբը էլ չի կարում բան ասի, տեսնում ա, որ կոտր ընկավ, թողնում ա գնում, կովը մնում ա աղքատին։ Լիսանում ա թե չէ, ղոնախն ասում ա. — Դե մնացեք բարի, ես գնացի։ Ասում ա. — Ախպեր, դու ո՞վ ես, ասա, որ մենք քու լավութենի փոխը ետ տանք։ Ասում ա. — Ես էն ձուկն եմ, որ բռնեցիր ու էլ ետ ջուրը գցեցիր... Դրա համար եմ ասել լավություն արա, գցի ջուրը, թե ջուրը չիմանա՝ ձուկը հո կիմանա։ * * * ... Տատի, — ասեց տան պուճուր թոռը,— Էդ հեքիաթը ես էլ գիտեմ, Հովհաննես Թումանյանի հեքիաթներիցն ա։ Թե կասես՝ սազական ա, գիրքս բերեմ՝ կարդամ։ — Շատ սազական կլներ բալիկ ջան, ամա հրեն պապդ պատմեց ինչ որ լսել էր իր պապիցը։ Հովհաննես Թումանյանն էլ, երբ որ քեզ նման փոքր ա էլել, լսել ա իր պապիցը, հետո որ մեծացել ա, հեքիաթ ա գրել, որ ուրիշներն էլ կարդան ու իմանան։ Դե էն ա հեքիաթը լսեցինք, մեկ էլ գրքիցը կարդալը էսօր սազական չի։ * * * Մեր տան մեծն ու փոքրը միշտ մոր լեզվիցը լավն են լսել, լավը՝ սիրել, ամա դե մոր լեզու կա, որ մի բան ա սովորացնում, մոր լեզու էլ կա` մի ուրիշ բան։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. ![]() |
|
![]() |
![]() |
|