Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > Art and Culture > Literature and Culture
Blogs Community Press here to open menubar...


Notices

Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio)

Reply
 

Армянские сказки. Armenian tales. Հայ Ժողովրդական հեքիաթներ

LinkBack Thread Tools Display Modes
Old 08 Dec 06, 22:44   #22 (permalink)
No Matter Who
VIP Ultra Club
Speechless's Avatar
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 37
Posts: 20,519
Rep Power: 38 Speechless is on a distinguished road
17. ԼԱՎՈԻԹՅՈԻՆՆ ԱՐԱ ՈԻ ՋՈԻՐԸ ԳՑԻ

Մի շատ աղքատ մարդ ա լինում։ Սրա ունեցած-չունեցածը մի կնիկ ու մի տուն էրեխեք են լինում։ Ամեն օր գնում ա, ման գալի, որ մի աշխատանք գտնի։ Մի օր մի մարդ ա պատահում, ասում ա.

— Էդ ո՞ւր ես գնում։

Ասում ա.

— Աղքատ մարդ եմ, գնում եմ մի գործ ճարեմ։

Ասում ա.

— Արի ինձ հետ գնանք ձուկ բռնենք։

Էս աղքատը դրա հետ գնում ա ձուկն են բռնում, էդ իրիկուն բոլ ձուկ ա բերում տուն, էրեխեքը լավ ուտում են։

Էգսի օրն էլ ետ իրար հետ գնում են ձուկ բռնելու։

Թոռչին ասում ա.

— Էրեգ տեսա՞ր ես ոնց թոռը գցեցի։

Ասում ա.

— Հա։

Ասում ա.

—- Դե առ էսօր էլ դու գցի, էսօր քու հերթն ա, մի օր դու գցի, մի օր ես։
Էս աղքատը թոռը գցում ա թե չէ, մի սիրուն, պուճուր ձուկն ա բռնում. «Էս պուճուր ձկան մալիաթը ի՞նչ ա։ Մեղք ա,— ասում ա,— բաց թողնեմ գնա, իր արևին ձեն տա«,— ասում ա ու ձուկը գցում ջուրը։

Թոռչին էս որ տեսնում ա՝ կատաղում ա.

— Էդ ինչի՞ ձկանը ետ ջուրը գցիր, ես քեզ բերել եմ ձուկ բռնե՞ս, թե ձկների հետ խաղ անես։ Թոռը վեր դիր, կորի էս տեղից, էլ աչքիս չերևաս։
Էս աղքատը քոռ ու փոշման գնում ա թոռչու մոտիցը, բալի էլի մի աշխատանք ճարի։ Դարդակալած, գլուխը կախ գնալիս ա լինում, մին էլ տեսնում ա, (դուշմանս չտեսնի) մի ուշաբ մի կով առաջն արած, կանգնեց, ասում ա.

— Էս ո՞ւր ես գնում։

Ասում ա.

— Աղքատ մարդ եմ, հինգ-վեց քորփա էրեխա ունեմ, հացի կարոտ եմ, գնում եմ մի գործ ճարեմ, աշխատանք անեմ, էրեխանցս մի հանգով պահեմ։

Ուշաբը ասում ա.

— Էս կովը օրեկան մի մեծ կովկիթ լիքը կաթն ա տալիս, առ տամ, կթի թող երեխեքդ ուտեն մինչև մի տարի։ Տարին որ թամամի, ես կգամ քեզ հարց կտամ, թե պատասխանը տվիր, կովը կթողնեմ քեզ, թե հու չէ, կուտեմ քեզ։

Էս մարդը ընկնում ա մտքի մեջ, տանի, թե՞ չտանի։ Մեկ էլ ասում ա. «Ջհանդամը, հլա մի տարի էրեխեքս լավ կապրեն, մինչև տարին թամամիլը կամ կովը կսատկի, կամ կովատերը։

Կովը բերում ա տուն, կնիկը, էրեխեքը ուրախանում են, կովի ճակատը պաչում-պաչպչում, կանաչ խոտ են քաղում, դնում կովի առաջին։ Մարդը կնկանը ասում ա.

— Ախչի, արի կովը կթի։

Կնիկը մի պղինձ ա բերում, կթում, պղինձը լցվում ա, համա կաթը գալիս ա ու գալիս։ Մարդը տանում ա պղինձը դարտակում, բերում կթում են, էլի ա լցվում։ Սրանք մնում են զարմացած. իրեք հետ պղինձը լցվում ա։ Էս կովը օրեկան իրեք պղինձ կաթն ա տալիս։

Էրեխեքը բոլ-բոլ կաթը, մածունը, կարագը ուտում են, ավելացածն էլ ծախում։

Թե ժամանակը ոնց ա անց կենում, իրենք էլ գլխի չեն ընկնում։ Տարին որ թամամում ա, մարդը կնկանը ասում ա.

— Բա իսկի միտք ես անում, որ ուշաբի գալու օրն ա էսօր։

Դրանք էդ օրը բոլորը սգի մեջ են լինում։ Յարաբ ուշաբը ի՞նչ տի հարցնի։ Ինքը ո՞նց կարա նրա պատասխանը տա։ Իրիկունը մի մարդ ա գալի դրանց տունը.

— Ղոնախ չեք ընդունի՞։

— Ղոնախն աստծունն ա,— ասում են,— ամա ախպեր ջան, էսենց, էսենց, էսենց բան ա պատահել, էսօր ուշաբը պետք ա գա մեզ կուլ տա, դու ինչի մեզ հետ գնաս` կորչես, գնա ոտիշ տեղ ղոնախ ընկի։

Էս մարդն ասում ա,

— Բան չկա, ինձ դռան տակին մի տեղ տվեք, ես նրա հարցերին կպատասխանեմ։

Էս մարդու հետ նստում, հաց են ուտում։ Քնելու վախտը ղոնախն ասում ա.

— Իմ տեղը դռան տակին գցեցեք։

Ասում են.

— Չէ ախպեր ջան, ղոնախ մարդ ես, ո՞նց կլի որ դռան տակին քնես։

Ասում ա.

— Չէ, դռան տակին գցեցեք, որ ուշաբը հարց տա թե չէ, ես շուտ լսեմ, ձեռաց պատասխանեմ։ Սրա տեղը դռան տակին գցում են՝ էնտեղ էլ քնում ա։

Գիշերվա մի վախտը ուշաբը գալիս ա դուռը թակում ա։

Ղոնախն ասում ա.

— Էդ ո՞վ ա։

Ասում ա.

— Ուշաբն եմ, էկել եմ։

Սա ասում ա.

— Ես էլ եմ էկել։

Ուշաբն ասում ա.

— Դու որտեղի՞ց ես էկել։

Ղոնախն ասում ա.

— Յոթ ծովի էն կողմիցն եմ էկել։

Ուշաբն ասում ա.

— Հալբաթ ծովը պուճուր էր։

Ղոնախն ասում ա.

— Ի՞նչ պուճուր, տնաքանդ, արծիվը մի ամսումը հազիվ մի ծերիցը մեկել ծերը թռչի։

Ուշաբն ասում ա.

— Բալքի էդ արծիվը պուճուր ա էլել։

Ղոնախն ասում ա.

— Ա տնաքանդ, ի՞նչ պուճուր, ամեն մի թևը մի քաղաք կծածկի։

Ուշաբն ասում ա.

— Բալի քաղաքն ա պուճու՞ր էլել։

Ղոնախն ասում ա.

— Չէ, տնաշեն, մի լավ, քու հավան կացած ձին մի ամսումը հազիվ էդ քաղաքի չորս կողմը պտիտ գա։

Ուշաբն ասում ա.

— Բալի ձին քուռա՞կ ա էլել։

Ղոնախն ասում ա.

— Չէ, ի՞նչ քուռակ, յոթ հարիր տղամարդ նրա սանձը չեն կարում բռնել։

Ուշաբն ասում ա.

— Բալի էդ մարդիկ էրեխե՞ք են էլել։

Ղոնախն ասում ա.

— Չէ, ի՞նչ էրեխեք, աքլորը ոտների տակին որ կանչում ա, իրանք իմանում չեն։

Ուշաբն ասում ա.

— Բալի էդ մարդիկ քա՞ռ են էլել։

Ղոնախն ասում ա.

— Ի՞նչ քառ, պախրեն քոլումը փռշտում ա, նրանք ձենը իմանում են։

Ուշաբը էլ չի կարում բան ասի, տեսնում ա, որ կոտր ընկավ, թողնում ա գնում, կովը մնում ա աղքատին։

Լիսանում ա թե չէ, ղոնախն ասում ա.

— Դե մնացեք բարի, ես գնացի։

Ասում ա.

— Ախպեր, դու ո՞վ ես, ասա, որ մենք քու լավութենի փոխը ետ տանք։

Ասում ա.

— Ես էն ձուկն եմ, որ բռնեցիր ու էլ ետ ջուրը գցեցիր... Դրա համար եմ ասել լավություն արա, գցի ջուրը, թե ջուրը չիմանա՝ ձուկը հո կիմանա։

* * *

... Տատի, — ասեց տան պուճուր թոռը,— Էդ հեքիաթը ես էլ գիտեմ, Հովհաննես Թումանյանի հեքիաթներիցն ա։ Թե կասես՝ սազական ա, գիրքս բերեմ՝ կարդամ։

— Շատ սազական կլներ բալիկ ջան, ամա հրեն պապդ պատմեց ինչ որ լսել էր իր պապիցը։ Հովհաննես Թումանյանն էլ, երբ որ քեզ նման փոքր ա էլել, լսել ա իր պապիցը, հետո որ մեծացել ա, հեքիաթ ա գրել, որ ուրիշներն էլ կարդան ու իմանան։ Դե էն ա հեքիաթը լսեցինք, մեկ էլ գրքիցը կարդալը էսօր սազական չի։

* * *
Մեր տան մեծն ու փոքրը միշտ մոր լեզվիցը լավն են լսել, լավը՝ սիրել, ամա դե մոր լեզու կա, որ մի բան ա սովորացնում, մոր լեզու էլ կա` մի ուրիշ բան։
 
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи.

Speechless is offline  
Reply With Quote
Old 08 Dec 06, 22:45   #23 (permalink)
No Matter Who
VIP Ultra Club
Speechless's Avatar
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 37
Posts: 20,519
Rep Power: 38 Speechless is on a distinguished road
18. ՄՈՐ ԼԵԶՈԻՆ

Մի հինգ-վեց տարեկան էրեխա ա լինում։ Սա, մի օր խաղ անելիս մտնում ա հարևանի հավաբունը, տեսնում ա էնտեղ հավը ձու ա դրել, ձուն վեր ա անում, բերում տուն։

Մերն ասում ա.

— Մենք հավ ու ձու չունենք, էդ որդիա՞ն ես գտել։

Էրեխեն, թե.

— Չեմ գտել, մեր հարևանի հավաբնիցն ա։ Տեսա մարդ չկա, վեր կալա բերի։

— Էդ ինչ լավ ես արել, բալա ջան,— ասում ա մերը,— թե կարաս էլի բեր։ Էդ ձուն տուր ինձ, հրես քեզ համար ձվածեղ անեմ՝ ուտես։

Էս էրեխեն ձվածեղը ուտում ա, համը մնում ա բերանին ու հիմի քանի կարենում ա, տեղն ընկած տեղը, ձու ա գողանում, բերում, տալիս մորը։

— Ապրի իմ բալեն,— ասում ա մերը,— դու բեր, քանի կարաս բեր, ամա տես, որ չբռնվես, տեսնող չլի, թե չէ շալվարդ կհանեն, բանջարով կծեծեն։

Էս էրեխեն էնպես ուստա գող ա դառնում, որ տասնմեկ-տասներկու տարեկանումը սրա-նրա հավաբնիցը հավ ու ձու ա, որ գողանում ա ու բերում տուն։ Մարդիկ գեղով մեկ չեն կարենում գողին բռնեն։ Տղի մերն էլ ուրախանում ա, որ որդին ճարպիկ ու հունարով ա։ Միշտ գովում ա տղին տուն բերածի համար։

Էս տղեն, որ դառնում ա տասնվեց-տասնյոթ տարեկան, հիմի էլ օրերով կորչում ա գեղիցը։ Մին-մին էլ մութ գիշերներով տուն ա գալիս, ոչխար բերում, մորթում օթախի միջին, որ տեսնող չլինի։

Մերն էլ չի հարցնում, թե էս որդիա՞ն ա։ Էնա գիտի, որ գողացած ա, էլի։ Գլխներդ էլ ի՞նչ ցավացնեմ։

Քսան-քսանհինգ տարեկանում էս տղեն դառնում ա շատ ճարպիկ, հայտնի ձիու գող։ Ամա գեղ ու քաղաքով ընկել են չեն կարենում սրան բռնեն։

Տղի օրն էլ մի օր չի։ Դատ ու դատաստանից փախած, անտուն ու անտեր, հենց մի քանի իր նման գող ավազակ ընկերների ու փչացած կնանոնց հետ ա ժամանակ անցկացնում։

Մի օր էլ, սրանց փողը, որ պակասում ա` չէ՞ որ քամու բերածը քամին կտանի, սրանք դուրս են գալի կողոպուտի, մարդկանց ճամփեն կտրում, որ թալանեն՝ ամա պատահած ճամփորդները ղոչաղ ու սրտոտ մարդիկ են լինում, թև ու թիկունք են տալի իրար, սրանց հետ կռվում։

Ընկերները փախչում են, իրանց գլուխն ազատում։ Տղեն մնում ա մենակ, չորս կողմիցը շրջապատված, վախից վրա ա ընկնում, խանչալը կոխում դիմացինի սիրտը։

Էլ ի՞նչ ասեմ։ Բռնում են, տալիս դատի։ Դատն էլ դատաստան ա կատարում։

— Քանի որ հարյուրավոր մարդի վնաս ա ավել էդ հերիք չէր, հիմի էլ մարդ ա սպանել, դա արժանի ա կախաղանի։

Բերում են քաղաքի մեյդանումը, ժողովրդի միջին, կախաղան կանգնացնում։

Դահիճը պարանը գցում ա տղի վզովը, սպասում ա հրամանին, որ կախ տա։

Էստեղ դատավորն ասում ա.

— Մահապարտյալ,— ասում ա,— իրավունք ունես հայտնելու քո վերջին կամքը։

— Իմ վերջին կամքը,— ասում ա տղեն,— էս ա։ Մուրազ ունեմ,— ասում ա,— որ մեռնելուցս առաջ մորս մի հետ էլ տեսնեմ։

Հայտնի բան ա՝ մահվան դատապարտվածի վերջին կամքը օրենք ա։ Վռազ մարդ են ղրկում մոր ետևից։

Դահիճը էնդեղ ա սառել կանգնած տեղումը, ժողովուրդը էնղեղ ա պապանձված քար կտրել։ Սպասում են մոր գալուն։

Մորը բերում են, տղի կախաղանի առաջին կանգնացնում։

— Այ ժողովուրդ, — ձեն ա տալի տղեն,— իրավունք ունի որդին մահվանից առաջ իր մորը պաչի։

— Իրավունք ունի, իրավունք ունի,— եռում ա ժողովուրդը,— կնանիքը սկսում են լաց ու կոծը։

— Մոտիկ գնա, մոտիկ գնա, այ անբախտ մեր, վերջի օրհնանքդ տուր որդուդ, թող որ քեզ պաչի, մուրազը փորումը չմնա։

Մերը խելքը կորցրածի պես մոտենում ա որդուն։

— Լեզուդ տուր,— ասում ա տղեն,— տուր լեզուդ, որ պաչեմ։ Անիծելու տեղը, քու լեզուն միշտ գովել ա ինձ գողությանս համար։ Մի՞տդ ա,— ասում ա,— որ ես դեռ թիզ ու կես մի լակոտ էի, որ հավի ձուն գողացա, բերի տվի քեզ, դու ինձ գովեցիր, ձվածեղ արիր, տվիր ինձ։ Ինձ սիրելով արիր էդ բանը։ Պարանը վզիս, մահվան դռանը կանգնած, նոր եմ հասկանում մեր պապենական խոսքը, թե.

«Ձվի գողը ձիու գող կդառնա»։

Էդ քու լեզվիցն էր, որ ես ձվի դող էլ դառա, ձիու գող էլ։ Հիմի էլ մարդասպան եմ դառել։ Դե հիմի արի պաչեմ քեզ։

Խտտում ա մորը, բերնիցը պաչում ու նրա լեզուն պինդ կծում։ Ոտի տակի քոթուկը դեն ա գցում, ինքն իրան կախ տալի։

Մոր սիրտը չի դիմանում, տրաքվում ա, վեր ա ընկնում մեռնում կախ ընկած որդու մոտ։

Ժողովուրդը սարսափած, շիվար ու մոլոր, իրանց տներն են քաշվում։

— Տեր աստոծ, էս ի՞նչ տեսանք մեր աչքովը, ի՞նչ լսեցինք մեր ականջովը։ Տերը թափի ու ազատի ծնողին էս տեսակ օրվանից։

* * *

Պապս, որ հեքիաթը թամամացրեց, մեր հարսները ամեն կողմից ձեն տվին՝ վո՛ւյ, վո՛ւյ, վո՛ւյ, թամամ, որ տերը թափի ու ազատի ծնողին էն տեսակ օրվանից։

— Տերը գլուխը ո՞ր քարովը տա,— ձեն տվեց տատս։— Ոնց որ ծնողը կմեծացնի՝ էնպես էլ կմեծանա որդին։
— Շատ տեղին ասիր, այ կնիկ,— ասեց պապս,— ոնց որ ծնողը կմեծացնի, էնպես էլ կմեծանա որդին։
 
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи.

Speechless is offline  
Reply With Quote
Old 08 Dec 06, 22:45   #24 (permalink)
No Matter Who
VIP Ultra Club
Speechless's Avatar
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 37
Posts: 20,519
Rep Power: 38 Speechless is on a distinguished road
19. ՄԱՏՆԻՔԻ ԱԿԸ

Մի խեղճ պառավ կնիկ ա լինում, սրան ունենում ա մի տղա։ Շատ աղքատ են ապրում։ Տղեն ամեն օր գնում ա անտառ, շալակով փետ ա բերում, ծախում, հացի փող շինում, դրանով յոլա դնում։

Մերը տղին փոքրուց միշտ խրատում ա, որ մարդու չվնասի, կենդանի ու հավք չսպանի։

Մի օր էս տղեն տեսնում ա, որ գեղի էրեխեքը մի կատու են բռնել, ծեծում են, չարչարում։ Անլեզու կատվի աղեկտուր մլավոցը բռնել ա աշխարքը։ Պառավի տղի սիրտը մղկտում ա.

— Էրեխեք,— ասում ա,— բաց թողեք էդ կատվին, մեղք ա, խեղճ ա։

— Դե, որ էդքան խղճում ես, հանի մեզ փող տուր, կատվին թողնենք։

Կատուն էնպես ա մլավում, ասես լաց ա լինում։ Էս տղի սիրտը փուլ ա գալիս, էդ օրվա ծախած փետի գինը տալիս ա էրեխանցը, կատվին ազատում, հետը տանում տուն։ Էդ իրիկունը մեր ու տղա սոված են մնում։

Մեկել օրը տղեն որ գնաց փետ անելու, կատուն էլ հետը գնաց։ Էն օրվա բերած փետը ծախեց քառասուն մանեթի, քսանը տվեց հացի, քսանը ձեռին տուն էր գալիս, տեսավ գեղի էրեխեքը հիմի էլ մի շուն են բռնել կապ-կապել, չարչարում։ Նրա կլանչոցի ու ոռնոցի վրա ծիծաղում, հռհռում։ Պառավի տղեն ձեռի մնացած քսան փարեն տվեց շանը ազատեց, բերեց տուն։
Էն մեկել օրը տղեն, Շունն ու Կատուն, իրեքով են գնում փետի։ Էդ օրվա արած փետը ծախում են վաթսուն մանեթի։ Քսանը տալիս ա տղեն ու մոր համար հաց առնում, քսանով էլ շանն ու կատվին կերակրում, մնացած քսանը ձեռին տուն ա գնում։ Մին էլ տեսնում ա, որ գեղի էրեխեքը հիմի էլ

օձ են բռնել, տանջում, չարչարում են։ Պառավի տղեն մնացած քսան մանեթը տալիս ա օձին ազատում, բերում տուն։

Էգսի օրն էլ չորսով են գնում անտառ փետի։ Պառավի տղեն, Շունը, Կատուն, Օձն էլ մի պուլիկի մեջ դրած։ Որ գալիս են անտառը, բարեսիրտ տղեն օձը պուլիկիցը հանում ա, որ ազատ բաց թողնի, ամա օձր չի հեռանում նրանից։ Կես օրվա հացին նստում են մի սառն աղբրի գլխին, տղեն իր հացն ա ուտում, Շունն ու Կատուն իրանց բաժինը։ Պառավի տղեն մի կտոր հաց էլ իրա ձեռովը դնում ա Օձի բերանը։ Ու էստեղ, մին էլ ի՞նչ ա տեսնում՝ փառքդ շատ լինի տեր աստված, մի արմանալի ու զարմանալի, մի չտեսնված բան, Օձը իր կաշվիցը դուրս սողաց, կանգնեց տեղումը մի սիրուն, ջահել տղա։ Մեր պառավի տղեն, շունը, կատուն մնացին զարմացած, բերանները բաց։ Էստեղ օձի շապկիցը դուրս էկած տղեն ասավ.

— Մի զարմանաք, ես էս՝ երկրի թագավորի տղեն եմ։ Չար կախարդները թշնամացել էին հորս հետ, նրանք ինձ գողացան, օձ դարձրեցին ու ասեցին, թե ես նորից տղա կդառնամ, եթե մի մարդ իր ձեռքովը ինձ հաց տա։ Ես հենց դրա համար էի մարդամեջ եկել, որ բալի մեկը ինձ իր ձեռովը հաց տար։ Դու ինձ ազատեցիր չար էրեխանց ձեռիցը, դու քանդեցիր կախարդանքը։ Հիմի ինչքան էլ լավություն անեմ քեզ, մինչև մահ հավիտյան քու պարտքիցը չեմ կարա դուրս գա։

Նոր էս տղեն գնաց իր թագավոր հոր մոտ ու.

— Բա չե՞ս ասի, այ հեր,— ասեց,— էսենց, էսենց, էսենց բան։— Ու պատմեց հորը, ոնց որ ես ձեզ պատմեցի։

Թագավորը կանչեց պառավի տղին, ճակատը պաչեց, շատ սիրեց, շատ պատվեց, ասեց.

— Դու փրկել ես իմ որդուն, իմ աչքի լուս, իմ հույս ու թագաժառանգ տղին, ասա ինչ որ սիրտդ կուզի, ինչ որ լեզուդ ասի, էն րոպեին կստանաս։

— Թագավորն ապրած կենա,— ասեց պառավի տղեն,— բան էլ ա չեմ ուզի դու ողջ ու առողջ լինես։

Վերջը, թագավորը որ շատ զոռեց, պառավի տղեն ասեց,— ուրիշ բան չեմ ուզի, մատիդ էդ մատնիքը տու ինձ։

Էդ էլ թագավորի տղի սովորացրածն էր, ամա թագավորը ի՞նչ իմանար։

— Վա՜յ, քու սովորացնողի վիզը կոտրվի,— ասեց թագավորը, ամա էլ ուր, հո ետ չէր կանգնի իր խոսքիցը, հանեց մատիցը ավեց տղին։ Հետն էլ հրամայեց՝ մի խուրջին ոսկի, մի խուրջին արծաթ տան։

Բարի պառավն ու նրա բարեսիրտ տղեն հիմի թագավորից պակաս չէին հարուստ։ Տղեն էլ հասակն առել էր, կարգվելու ժամանակն էր։ Պառավն ասեց,

— Այ որդի, ես գնամ թագավորի աղջիկը քեզ համար ուզեմ, ի՞նչ կասես։

— Դու գիտես, այ մեր, ոնց որ հարմար կտեսնես՝ էնպես արա։ Պառավը վեր կացավ գնաց նստեց թագավորի խնամաքարին։ Թագավորն էլավ ասեց,

— Ի՞նչ ա ուզածդ, այ պառավ։

— Թագավորն ապրած կենա, — ասեց պառավը, — էկել եմ, որ խնամի դառնանք, աստծու հրամանով քու աղջիկը ուզում եմ իմ տղի համար, պետք ա, որ տաս։

— Կտամ,— ասեց թագավորը,— թե որ կարենաս իմ ուզածը տալ։ Քեզանից կուզեմ խազինա, կուզեմ իմ պալատների պես տուն ու տեղ, կուզեմ իմ տնից մինչև քու տունը էրկու շարք ծառեր տնկած, մեջտեղը գլխե-գլուխ խալի փռած, երկու կողմերից սպիտակ ձիավոր կանգնած։

— Հա՜յ, հա՜յ,— ասեց պառավը,— թող քու ասածն լինի։ Էկավ պատմեց տղին թագավորի ուզածը։ Տղեն չէ՞ որ գիտեր մատնիքի զորությունը, ակը շուռ տվեց թե չէ՝ երկու արաբ կանգնեցին տղի առաջին, ասին.

— Մեր տեր ու տիրական, ասա շինե՞նք, թե քանդենք։

— Շինեք,— ասեց պառավի տղեն,— հրամայեց, որ կատարեն թագավորի պահանջածը։ Առավոտը վեր կացան տեսան ամեն ինչ շինած պատրաստ ա։ Հարկ ու հարսանիք կապեցին։ Թագավորի աղջիկը դառավ պառավի համար խելոք, համեստ հարս, պառավի տղի համար՝ սիրուն, հավատարիմ ամուսին։ Ուրախ սրտով, լիացած աչքով մտան իրանց պալատը ու քաղցր ապրեցին, իրանց աստծուն փառք տալով ու իրարով ուրախանալով։

Անց կացավ մի առ ժամանակ։ Պառավը մնացած իր ումբրը որդուն տվեց, օրշնեց տղին ու հարսին, մեռավ։ Մորը տարան պատվով թաղեցին, տղեն իր գործերով դուրս էլավ տանից։ Կնիկը մնաց տանը մենակ։

Հենց էդ վախտը, մի ակնավաճառ, որ գիտեր մատնիքի զորությունը, էկավ սրանց տուն, իբր թե մատնիքներ ա ծախում.

— Այ լավ մատնիք, այ լավ ուլունք, այ լավ ականջի օղ։ Թագավորի աղջիկ, վեր կալ, որը ուզում ես։

Թագավորի աղջիկը ջոկեց իրեք մատնիք, միտք էր անում, թե դրանցից որը վերցնի։ Ակնավաճառն ասեց.

— Էդ իրեքն էլ թող քեզ լինեն։ Քու չարը տանեն։ Քու սիրունությանը սազական են։ Դրանց տեղակ ինձ տուր էն մի մատնիքը, ես մի տեսնեմ էդ ի՞նչ շենքի մատնիք ա։

Թագավորի աղջիկը միամիտ, մատնիքը մեկնեց ակնավաճառին։ Սա վերցրեց ու ակը շուռ տվեց, երկու արաբ կանգնեցին սրա առաջին, ասին.

— Մեր տեր ու տիրական, ասա.— շինե՞նք, թե՞ քանդենք։ Ակնավաճառը ասեց.

— Էս պալատները, մենք էլ մեջը, հասցրեք յոթը ծովի կղզու մեջտեղը։ Տղեն որ ետ եկավ տուն, տեսավ, ոչ պալատ կա, ոչ թագավորի աղջիկը, իրա հին ու աղքատ տնակն՝ ա մնացել։ Ինքը մնաց մեն-մենակ, ոչ մեր, ոչ կնիկ։ Սևը սիրտը պատեց, ընկավ սար ու ձոր իր օրը վայ տալով։

Շունն ու կատուն շատ ցավեցին իրանց բարերարի համար։ Խոսքը մեկ արին, որ գնան, ընկնեն ծով ու ցամաք, մատնիքը գտնեն՝ բերեն։ Գնացին, գնացին, վերջը հասան Մկների թագավորությունը։

Սահմանի գլուխ պահող ու պահպանող զորքերը, ահ ու սարսափով փախան, թաքնվեցին։ Կատվի գալը հայտնի ելավ թագավորության չորս կողմը։ Մկնաց թագավորը մեծ ժողովք հավաքեց, հրամայեց, որ բերդերը ամրացնեն, թոփ ու թվանքը պատրաստ պահեն։ Գիր գրեց Կրիաստան, Կրիայի թագավորին, որ մի քանի հազար զրահապատ զորք ղրկի, որ ծովի կողմից Կատվին պաշարեն, առաջն առնեն։ Հետո գրեց Ոզնիստանի թագավոր Ոզնուն, որ մի քանի հազար տեգավոր զորք էլ նա ղրկի։ Պայման դրեցին, որ եթե նրանց քաջությամբ փրկվեն Կատվի ձեռիցը, Մկնաց ազգը տասը տարի խարջ տա Կրիայի ու Ոզնու թագավորներին։

Դեռ պայմանը չգրված, չկնքված, Մկնաց թագավորի դուռը հասավ Շունը, երկու թաթը դոշին դրեց՝ պատիվ բռնեց, գլուխ տվեց ու ասաց.

— Մկնաց թագավորը ապրած կենա, ես Անհաղթ Կատվի կողմից պատգամավոր եմ էկել. Եթե կուզեք, որ ամենազոր Կատուն ձեր ազգը չջնջի հրամայեք, որ մի քանի հայտնի լողորդ՝ իշխանազուն մկներ, քու որդու հրամանի տակ մեզ տանեն հասցնեն կղզիները։

Թագավորը ջոկեց յոթը փառավոր իշխան ու կտրիճ լողորդ։ Շունն ասեց,

— Էդքանը մեզ հերիք ա։

Մկները լող տվին առաջից, Կատուն էլ թռավ Շան շալակը, գնացին, ծովե-ծով կտրեցին անցան, մինչև որ հասան Յոթ ծովի մեջտեղի Կղզին, տեսան՝ հրեն պալատը երևաց։

Կատուն մռռաց, բաշի մազերը կանգնեցին սուր-սուր, աջու թաթը բարձրացրեց ու զարզանդ ազդող ձենով մլավեց.

— Մկներ, շուտ արեք, ներս մտեք, ակնավաճառի ձեռիցը մատանիքը բերեք։

Մութ զարզանդ գիշեր ա, խավարը պատել ա երկինք ու երկիր, մատդ որ մարդի աչքը կոխես՝ չի տեսնի, ամա դե Կատուներն ու Մկները մութ տեղն էլ են տեսնում, ոնց որ ցերեկը։

Մկները պատը ծակեցին, ներս մտան, տեսան ակնավաճառը քնած ա, դես դեն ման էկան, ամեն քունջ ու պուճախ նայեցին՝ չկա ու չկա։ Մկների մեծ իշխանը, որ շատ փորձված ու ամեն տեսակ նեղ տեղից ազատված էր, ասեց.

— Կա-չկա, ակնավաճառը մատնիքը բերանն ա դրել, որ գողացող չլինի։ Բաց արեց ակնավաճառի կողքին դրած բռնոթու ղութիկը, կանչեց իր որդուն, ասեց,— պոչդ թաթախի բռնոթու միջին, տար կոխի ակնավաճառի քիթը: Հը՞, էդ ինչի՞ ուշացրիր, վախու՞մ ես մարդուցը, իշխան մուկը վախլուկ չի լի, իմ ջահել ժամանակը, ես պատահել ա, քնած մարդու ականջը կծել եմ: Վախիլ մի, ես էստեղ եմ, դու գնա։
Իշխանազուն մուկը բռնոթոտ պոչը որ կոխեց ակնավաճառի քիթը, ակնավաճառը հենց փռշտաց, ասես թոփ կրակեցին։ Մատնիքը վեր ընկավ բերնիցը, Շունն ու Կատուն մատնիքը վեր կալան։ Մկները սրանց հասցրին ցամաքը։ Նոր էստեղ Կատուն ազատություն տվեց էս մկներին։

Շունն ու Կատուն էկան հասան իրանց տունը, մատնիքը դրին պառավի տղի առաջ, էնպես ուրախանաք դուք, ձեր որդիքն ու թոռները, ինչ նա ուրախացավ։ Մատնիքի ակը շուռ տվեց, էն երկու արաբը կանգնեցին տեղնուտեղը առաջին, ասին.

— Մեր տեր ու տիրական, ասա, շինե՞նք, թե՞ քանդենք։

Ասեց.

— Ամեն ինչ առաջվա պես լինի։ Հենց էդ ասելն էր՝ պալատները կանգնեցին իրանց տեղումը, թագավորի աղջիկն էլ մեջը։ Ակնավաճառը որ տեսավ պառավի տղին, ահ ու սարսափից տեղն ու տեղը փետացավ` մեռավ։

Մնացին մարդն ու կինը, իրանց հավատարիմ, բարին չմոռացող, չարը խափանող Շունն ու Կատուն։
Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։
 
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи.

Speechless is offline  
Reply With Quote
Old 08 Dec 06, 22:46   #25 (permalink)
No Matter Who
VIP Ultra Club
Speechless's Avatar
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 37
Posts: 20,519
Rep Power: 38 Speechless is on a distinguished road
20. ԻՐԵՔ ՏԻԿՆԻԿԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Լինում ա, չի լինում, մի թագավոր ա լինում։ Էս թագավորը պսակվում ա, մի ջահել, սիրուն կնիկ ա առնում։

Անց ա կենում ինն ամիս, ինն սհաթ, ինն րոպե, թագուհին ծունկը գետին ա տալիս բերում մի սիրուն տղա։ Կնիկը որ տղա բերի, տան պատերն էլ են խնդում, ուրախանում։

Թագավորը ուրախանում ա, աշխարքով մեկ ա լինում, համ էլ միտք ա անում, ոնց պետք ա մեծացնի իր որդուն։ Հավաքում ա իրա նազիր-վեզիրներին, պալատականներին, ասում ա.

— Իմ թագաժառանգի համար էնպես մի խաղալիք ճարեք, որ համ ոսկեղեն լինի, համ էրեխու նման լինի, համ էլ իրա էրեխա տեղովը՝ իմ էրեխուն խելք սովորացնի։

Նազիր-վեզիրը, պալատականները աշխարհով մեկ ման են գալի, թագավորի ուզածը չեն կարում գտնեն։ Ոսկերիչները ասում են.

— Խաղալիքը ոսկուց ա ուզու՞մ թագավորը, էդ մեր փեշակն ա կանենք, էդ մեկը` լավ։ Ասենք թե, խաղալիքը լինի էրեխու նման, շատ լավ, էդ վրա երկուսն էլ արեցինք։ Բայց, թե ո՞նց անենք, որ ոսկուց շինած էրեխեն թագաժառանգին խելք սովորացնի, էդ մեր խելքը չի կտրում։ Չենք կարալ։

— Տո, տնաքանդներ,— ասում են պալատականները,— բա էս քամբախ երկրումը մի խելքը գլխին ոսկերիչ չգտնվի՞, որ թագավորի հրամանը կատարի` համ մեր էրեսը պարզ անի, համ ինքն ուզածի չափ փող ստանա իր կատարած գործի համար։

— Դե, ի՞նչ անենք,— ասում են,— մեր մեծ ուստեն կարելի ա աներ էդ գործը, ամա ո՜ւ ր՝ շատ ա ծերացել, ձեռ ու ոտից ընկել։

— Նա արհեստանոց չունի,–— ասում են,— տանը մլուլ ա տալի, մանդր-մունդր բաներ շինում։

— Բա, որտե՞ղ ա ձեր մեծ ուստեն։

— Էսքան չարչարվեցինք, ման էկանք,— ասում են պալատականները,— էս մեկն էլ փորձենք, բալի մեր բախտը բանում ա։

Գալիս են էս մեծ ուստի դուռը կտրում, էրկու ոտը մի փաբուջի մեջ դնում, թե.

— Թագավորի հրամանն ա, պետք ա մի ճար անես, թե չէ, որ թագավորը չարացավ` ոսկերիչներիդ քոքը կկտրի։

— Դե, որ էդպես ա,— ասում ա մեծ ուստեն,— իրեք օր ինձ ժամանակ տվեք, կարելի ա ձեր ուզածը կատարեմ։

Էս պալատականները իրեք օր, վայ էն համբերելուն, համբերում են։ Չորրորդ օրը, լուսը նոր բացված՝ գալիս են մեծ ուստի մոտ.

— Հը՞, ի՞նչ էլավ, մի բան արիր, թե՞ չէ։

Ուստաբաշին հանում ա դարակիցը իրեք հատ մի չափի, մի քաշի, մի շենքի, իրար նման ոսկե տիկնիկ, դնում նրանց առաջին։

Պալատականները ասում են.

— Էրկու պահանջը կատարված ա՝ համ ոսկեղեն են, համ էլ էրեխու նման։ Բա վրա իրե՞քը, սրանք ոնց են խելք սովորացնելու թագաժառանգին։

— Լավ մտիկ արի՞ք էդ տիկնիկները,— հարցնում ա մեծ ուստեն։

— Էլ ի՞նչ մտիկ անենք, իրեքն էլ մի տեսակ են, էլի։

— Դե, որ մի տեսակ են,— ասում ա մեծ ուստեն,— ինձ տարեք թագավորի պալատը, բալի նա մի բան հասկանա։

Սրան բերում են թագավորի պալատը։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա մեծ ուստեն,— հրես քու ուզածը բերել եմ։

Թագավորը վեր ա ունում տիկնիկները, դես ա շուռ տալի, դեն ա շուռ տալի, բան չի հասկանում, իրեքն էլ ոսկուց, մի չափի, մի քաշի, մի շենքի։ Ասում ա.

— Այ մարդ, խաղալիքը ոսկուց ա՝ էդ լավ։ Մեկի տեղը իրեքն ես շինել՝ էդ էլ լավ, չունքի էրեխու ձեռին էրկուսը թե կորչի, մեկն էլ ա կմնա, որ խաղա։ Դու էն ասա, սրանք ո՞նց են խելք սովորացնելու իմ որդուն։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա մեծ ուստեն,— թե սրանք չսովորացնեն, ուրիշ սովորացնող չի ճարվի։ Սրանք թանկագին սովորացնողներ են, սրանց գինն էլ տարբեր ա։ Լավ մտիկ արա տիկնիկներին,— ասում ա,— էս մեկի գինը դու նշանակի, էս մեկելը սրանից ավելի թանկ ա, ամա ամենաթանկը էս ա, որ կա։ Ուրեմն, ասում ես, լավ տնտղեցի՞ր էդ տիկնիկները։

— Քու տունը շեն,— ասում ա թագավորը,— էստեղ ի՞նչ կա տնտղելու։ Հրես՝ էս մեկի աջ ու ձախ ականջներն էլ ծակ են, ամա էն երկուսինը՝ մի ականջն ա ծակ։

— Հա՞, օղորմի հորդ,— ասում ա մեծ ուստեն,— որ էդքան սուր աչք ունես, քեզ հետ խոսելը հեշտ ա։ Դե, վեր կալ,— ասում ա,— էս ծղոտը մտցրու առաջին տիկնիկի աջ ականջը։ Ի՞նչ էղավ։

— Պահո՜,— զարմացավ թագավորը,— դուրս էկավ ձախ ականջիցը։

— Հրամանք ես,— ասեց մեծ ուստեն,— ուրեմն էս տիկնիկը նման ա էն մարդուն, որ ինչ էլ անես, չի կարում մտքումը պահի, գլխումը խելք չկա։ Ինչ որ մի ականջիցը մտնում ա, մեկելիցը դուրս ա գալի։

— Դե, հիմի,— ասեց,— ծղնոտը կոխի մեկել տիկնիկի ականջը։ Ի՞նչ էղավ։

— Պույ,— ասեց թագավորը,— հրես բերնովը դուրս էլավ։

— Հրամանք ես,— ասեց ուստա բաշին,— էս տիկնիկն էլ նման ա էն մարդուն, որի բերնումը լոբի չի թրջվի: Մի բան որ լսեց, տասն էլ վրան ավելացրած, սուտն ու դրուստը իրար խառնած, փորը կծակի՝ մինչև սրան-նրան չասի, մարդկանց իրարից խռովացնի, կռվացնի։

— Լիս գա հորդ հոգուն, մեծ ուստա, շատ արդար ես,— ասում ա թագավորը,— էլ ո՞ւր ես հեռու գնում, հրես առաջիդ կանգնած պալատականների գործը բա ի՞նչ ա, էդ ա, էլի։

— Դե, հիմի թագավորն ապրած կենա, ծղոտը մտցրու սրա ականջը,— ասում ա մեծ ուստեն։

— Վայ, էս ի՞նչ պատահեց, մեծ ծղոտը գնաց վեր, մտավ գլու՞խը։

— Հրամանք ես, — ասեց մեծ ուստեն,— էս տիկնիկն էլ նման ա էն մարդուն, որ լսածը մտքին պահում ա, լավն ու վատը ջոկում, չարը՝ խափանում, լավին պաշտպան կանգնում։ Քու որդուն խելք սովորացնողը սա պետք ա լինի։

Էն Էրկու տիկնիկի վրա, թող քու որդին ծիծաղի, նրանց ծաղր ու ծանակ անի։ Ամա էս տիկնիկը, թող օրինակ դառնա որդուդ՝ թե ուզում ա խելոք ու արդար թագավոր լինի, թող միշտ ժողովրդի ասածին ականջ դնի, նրա ասածը հասկանա։ Ինքը բախտավոր կլինի, ժողովուրդն էլ՝ գոհ:

Թագավորր խորը մտածմունքի մեջ ա ընկնում։

— Իմաստուն մարդ ես,— ասում ա,— վարպետ ոսկերիչ։ Մինչև իմ որդու խելքի գալը, հրես ինձ սովորացրին քու տիկնիկները։ Դատարկագլուխ ու բերան պատռած պալատականների խոսքը լսելով ես ի՞նչ հասկանամ ժողովրդի դարդ ու ցավից։ Հիմի, ես իմ անելիքը դիտեմ։

* * *

Պապս հեքիաթը որ թամամացրեց, ասեց.

— Տեսա՞ք, ոսկերիչը ո՞նց խելոքացրեց էն թագավորին։ Տատս, ասած կլինեմ ձեզ, շատ խելոք կնիկ էր։

— Ալևոր,— ասեց,— թագավորի խելոքանալը ո՞րն ա։ Չես իմանու՞մ, որ թագավորի միրուքը պալատականների ու հարուստների ձեռքին ա՞։ Որ կուռն ուզեն, էն կուռը շուռ կտան։

— Ուրեմն հեքիաթն էլ չասե՞մ,— նեղացավ պապս։

— Չէ,— ասեց տատս,— իսչի չէ, հեքիաթը դաս ա լսողներին, ամա թագավորի խելոքանալը լինելու բան չի։

— Դու էլ ես արդար, այ կնիկ,— ասեց պապս։
Իհարկե` արդար ա։
 
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи.

Speechless is offline  
Reply With Quote
Old 08 Dec 06, 22:46   #26 (permalink)
No Matter Who
VIP Ultra Club
Speechless's Avatar
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 37
Posts: 20,519
Rep Power: 38 Speechless is on a distinguished road
21. ՊՍԱԿՎՈՂ ՏՂԵՆ

Մի ջահել տղա ա լինում։ Սա սիրելիս ա լինում մի սիրուն աղջկա, ամա թարսի պես էդ աղջկա մորը ոչ ով չի սիրում, չի հարգում, էդ մերը փիս անուն ա ունենում, մարդամիջում հայտնի ա լինում իր փիս վարքովը։

Էս ջահել պսակվող տղեն տարակուսում ա.— Բա, որ աղջիկը մոր ճամփովը գնա, էդ հո տնաքանդություն կլինի։ Շատ մտածելուց հետո ասում ա.— Մի հլա փորձեմ էդ աղջկան, տեսնեմ սա ի՞նչ խելքի, ի՞նչ վարքի ա։

Աղջիկը որ կուժը վեր ա ունում գնում ջուրը, էս տղեն նստում ա մի ձիու քուռակի, գալիս ա ախպրի կշտի ծառի տակին կանգնում, քուռակին ծեծում, չարչարում, որ քուռակը ծառը բարձրանա։

Աղջիկը էս որ տեսնում ա, շատ ա զարմանում։

— էդ ի՞նչ ես անում,— ասում ա,— ինչի՞ ես ծեծում ու տանջում էդ անմեղ քուռակին։

— Ուզում եմ,— ասում ա տղեն,— որ քուռակը էս ծառը բարձրանա։

— Էդ ձիու մերը,— հարցնում ա աղջիկը,— իր օրումը մի անգամ ծառ բարձրացած կա՞։
— Բա ո՞նց չէ,— ասում ա տղեն,— սրա մերը շատ անգամ ա ծառը բարձրացել։

— Դե, որ էդպես ա,–– ասում ա աղջիկը, — ծեծի, ջարդի էդ քուռակին, մերը որ բարձրացած կա՝ ինքն էլ անկարելի ա, որ չբարձրանա։ Սա մորիցը ավելի վեր, ճղներին կհասնի՝ ծիլը պտուղիցն ա լինում։ Պտուղը ծառիցը հեռու չի ընկնի։

Տղեն հասկանում ա, որ էս աղջիկը պսակից հետո իրա մորը պետք ա նմանի։ Թողնում ա էդ աղջկան, գնում ա մի ուրիշ էնպես աղջկա հետ ա պսակվում, որի հերն ու մերը անուն ու պատիվ ունեն մարդամիջում։

* * *

Թե որ կտեսնես պսակվող տղեն ծեծում ա ձիուն, որ ծառը բարձրացնի, իմացիր, որ էդ խեղճ տղեն սիրում ա իր հարսնացուին, ամա նրանց նշանդրեքին չար լեզուներ են խառնվել։

Աղջիկն անարատ ա։
Ամա նրա մոր մասին մեկը մի բան ա ասել, մեկելը՝ հարևանների մեջ կպատահի մի ուրիշ բան։ Խեղճ տղեն մնացել ա երկու կրակի մեջտեղը։ Մեկ պսակվողն ա փոշման, մեկ՝ չպսակվողը։
 
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи.

Speechless is offline  
Reply With Quote
Old 08 Dec 06, 22:47   #27 (permalink)
No Matter Who
VIP Ultra Club
Speechless's Avatar
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 37
Posts: 20,519
Rep Power: 38 Speechless is on a distinguished road
22. ՏԱՆ ԴՈՎԼԱԹԸ

Ժամանակով մի շատ լավ ու բարի մարդ ա լինում։ Սրան ունենում ա իրեք տղա։ Տղերանց ժամանակը որ հասնում ա, բերում ա սրանց պսակում, իրեք հարս բերում տուն։

Սրա հարսները յոլա չեն գնում իրար հետ՝ տան կռիվն ու ղալմաղալը անպակաս ա լինում։ Տղերանց ամեն մեկն իրա կնկա փեշիցը կպած, նրա կողմն ա պահում։ Չէ՞ հայտնի ա մեր պապերի ասած խոսքը. «Մի հարսնանի տունը՝ շեն, էրկուսն էլավ՝ կիսաշեն, իրեքը՝ թող ու փախի մեջեն»։

Դե, որ տան կնանիքը խառնակչություն անեն, էն տան օրը ի՞նչ կլինի։ Շատ ժամանակ չի անց կենում, էս տղերքը կնանոնցն խելքին ընկած՝ էնպես են թշնամանում իրար հետ, որ ուզում են իրար արուն խմեն։
Հերը դարդից վեր ա ընկնում մեռնում։

Տղերքը իրար ինադու հոր թողածը էնենց են ուտում, փչացնում, որ հասնում են աղքատության դուռը։ Սրա-նրա տանը նոքարություն անում։

Մեծ ախպերը գալիս ա մի ջրաղացպանի նոքար դառնում, ամա նրա քոռ բախտիցը, ջուրը բարակում ա, քարերը պտիտ չեն գալի։ Ջաղացպանը դուրս ա անում տղին։
— Իմ ջաղացը լավ էր բանում,— ասում ա,— էկար-չեկար գործս խափանվեց, ոտդ չար էր, գնա, կորի էստեղից։

Տղին որ դուրս ա անում ջաղացից, քարերը սկսում են պտտվել։
Էդ տղեն դես ա ընկնում, դեն ա ընկնում, գալիս մի բաղատիրոջ մոտ բաղմանչի ա դառնում։
Բաղաքաղը, որ հասնում ա, էս տղի քոռ բախտիցը, բաղը չորանում ա, բերք չի տալիս։ — Դու ի՞նչ տեսակ մարդ ես,— ասում ա բաղատերը,— ոտդ կոտրվեր՝ չմտնեիր իմ բաղը, աստծու անեծք կա վրե՞դ, որ ուր գնաս, չարիք բերես հե՞տդ։

Բռնում ա սրան դուրս անում՝ վարձն էլ չի տալիս։

Սոված, ծարավ, հալից ընկած, էս տղեն ում դուռը ծեծում ա՝ դուրս են անում.
— Դու էն մարդը չե՛ս, որ ջաղացը գնացիր՝ կանգնեց, բաղը գնացիր՝ չորացավ։ Ասում են ու դուռը էրեսին փակում։ Աշունքը անց ա կենում, մոտենում ա ձմեռը։ Տղեն մնում ա վիզը ծուռը, ձեռը ծոցին։

Մի օր էլ մի պատվական, բարի մարդու ա հանդիպում։ Ընկնում ա նրա ոտները, աղաչում, պաղատում.
— Էս ձմեռ մի փոր հացի ինձ պահի,— ասում ա,— ինչ ասես կանեմ։ — Ո՞վ ես, ի՞նչ մարդ ես,— հարցնում ա տղին։ Տղեն մին-մին պատմում ա իր գլխին էկածները պսակվելուց սկսած մինչև էդ օրը։ — Էդպես ա,— ասում ա էն պատվական մարդը,— էդպես ա. կնիկ կա՝ տուն կշինի, կնիկ կա՝ տուն կքանդի։ Ձեր տունը քանդվեց էն օրը, որ իրար օգնելու տեղ, իրեք ախպերով թշնամացաք։ Չար ու փչացած մարդուն ծառն էլ պտուղ չի տա, քարն էլ չի ծառայի նրա գործին։ Մինչև էդքանը չհասկանաս, բախտը միշտ էրեսը շուռ կտա քեզանից։ Արի,— ասում ա,— իմ տավարը պահի մինչև զատիկ, փող էլ կտամ՝ մեղք ես։

Էս տղեն իրեք ամիս դրա տավարը պահում ա, մինչև մեծ պասը։ Կովերից մեկը ծնելու վրա էր։ Տերն՝ ասում ա.
— Չքնես, զգուշ կմնաս, ծնելու վախտը հորթը չխեղդվի։ Գիշերը հանկարծ տղի քունը տարել էր, որ զարթնեց, տեսավ կովը ծնել ա, հորթն էլ ա էնտեղ, կողքին էլ մի ալևոր ա կանգնած. — Պապի, դու ո՞վ ես,— հարցրեց։ — Դու ինձ չես ճանաչի,— ասեց ալևորը,— ինձ դովլաթ կասեն։ Էս բարի մարթու տանը ինչ նեղություն լինի, ես հասնում եմ փորձանքից ազատում։ Ես, որ չհասնեի, հորթը խեղդվելու էր, տերդ էլ քեզ դուրս էր անելու տանից։ Ես էս տան դովլաթն եմ։

— Պապի,— ասեց տղեն,— վերև աստված, ներքև դու։ Ես էլ եմ հարուստ մարդ էլել, հիմի աղքատացել, էս օրն եմ ընկել։ Դու կիմանաս, ո՞ւր ա գնացել իմ դովլաթը, ասա՝ գնամ բերեմ։

— Քու դովլաթը,— ասում ա ալևորը,— էն օրվանից ա փախել ձեր տանիցը, որ օրը որ չար լեզուն անհամություն ու կռիվ գցեց ձեր օջախը։ Հրեն քու դովլաթը Ալագյազա սարումը, քարանձավի մեջ ա։ Գնա, թե կարաս բեր։
Ալևորը էս ասեց ու աներևույթացավ։ Էքսի օրը տղեն էկավ տիրոջ կուշտը. — Աղա ջան,— ասեց,— հոգաչափ շնորհակալ եմ քեզանից, ամա ես պիտի գնամ, ինձ ճանապարհ գցիր։ — Որդի – ասեց տերը, — մի գնա, կաց զատկվա գառը մի տեղ ուտենք։ Բայց որ տեսավ տղեն շատ ա խնդրում, հանեց, նրա վարձը մեկին մեկ ավել տվեց, մի խուրջին էլ ճամփու պաշար ոլւսին գցեց.

— Գնա,— ասեց,– որդի, ճամփեդ բարի։

Էս տղեն գնաց հասավ Ալագյազա սարի քարայրը, տեսավ դովլաթը հրեն քնած։ Էն օրվանից, ինչ փախել ա դրանց տանիցը, քնած ա, չի զարթնել։ Քուրքի վրան մի թիզ հող ա նստել։ Հողը, որ թափ տվեց տղեն, դովլաթը զարթնեց, նայեց տղի էրեսին,

— Կորի, լիրբ,— ասեց,— ձեր էրեսից եմ փախել, էլի էկար գտա՞ր։ Որտեղով եկել ես, էնտեղով էլ գնա, կորի։

— Ճար չկա, պապի,— ասեց տղեն,— քեզ պիտի տանեմ, սոված կոտորվում ենք։ Ես լավ հասկացա, մեր արարքիցն ենք էս օրին հասել։ Մեղա կգանք, էլ չենք անի։
Դովլաթը տեսնում ա, որ սա խելքի ա էկել. — Որ շատ աղաչում ես,— ասում ա,— առ էս էրկու պոպոքն, առ ու գնա։ Ես կգամ։ Տղեն պոպոքներն առավ ու ուրախ սրտով ճամփա ընկավ։ Էկավ մի գեղի մոտ, տեսավ, հրեն էրկու էրեխա կռվում են, իրար տալիս. — Այ որդի, ինչի՞ եք կռվում։ — Էս քարը ջրի միջիցն ենք գտել,— ասին,— հիմի կռվում ենք, ես ասում եմ՝ իմն ա , նա ասում ա իմն ա։ Էս տղեն ասեց, արի մի բարի գործ էլ ես անեմ, որ սրանք չկռվեն իրար հետ։ — Սպասի,— ասեց,— էդ քարը տվեք ինձ, ես մի պոպոք քեզ կտամ, մի պոպոք՝ նրան։ Հիմի լավ էլա՞վ։

Էրեխեքր ուրախացան, առան պոպոքներն ու թռչկոտելով փախան, գնացին։

Էս տղեն, մտքերի հետ ընկած, էն քարը ջեբը գցեց, էկավ հասավ իրանց տուն։ Մութը կոխել էր, ամա տանը ճրագալիս էլ չկար։ Ախպերները մթնումն էին նստած։ Որ տեսան մեծ ախպորը, փաթաթվեցին, լաց էլան։ Աշխարքիս բանն էդպես ա՝ քանի մի տեղ էին՝ իրար միս էին ուտում, հիմի կարոտից լաց էին լինում։

Մեծ ախպերը խուրջինը ուսից վեր դրեց, շերերի եղածը հանեց, դրեց պատուհանին, էն քարը ճրագի պես լիս տվեց տանը մեջ։
— Էս լավ էլավ,— ասին,— մեզ էլ ճրագ էր պետք։ նստեցին հաց կերան։ Ամեն մեկն իր գլխի էկածը պատմեց։ — Հո միտներդ ա,— ասեց մեծ ախպերր,— որ մեր դովլաթը ամենից շատ էր։ Էն էլ լավ գիտեք, թե ի՞նչն էր պատճառը, որ էս օրն ընկանք։ Մենք, որ համերաշխ ապրենք, իրար օգնենք, աստված էլի էն դովլաթը մեզ կտա։ Տեսաք հո, ինչ է թե իրարով ուրախացանք, իրար փաթաթվեցինք, պաչեցինք, էն քարն էլ, իրա քար տեղովը լիս տվեց մեզ...

Ախպրտինքը խելքի էին էկել։ Մեծ ախպոր ձեռի տակին սկսեցին վար ու ցանք անիլ, տան հոգսը հոգալ։
Հիմի սրանց թողանք էստեղ, գանք խաբարը տանք ումի՞ց, խաբարը տանք մի հարուստ վաճառականից։ Վաճառականը գիշերով հասնում ա էստեղ, տեսնում ա ամենի ճրագը հանգավ, էն մի տան ճրագը չի հանգչում։

Լիսը բացվեց թե չէ, վաճառականը ասեց.

— Ես պիտի գնամ էս տունը, տեսնեմ ի՞նչ տուն ա։ Գնաց տեսավ՝ չորս պատն ա, բան չկա, մի քար ա դրած պատուհանին, իրան՝ իրան լիս ա տալիս։

— Ախպեր, էս քարը չեք ծախի։

— Չէ, ծախենք ի՞նչ անենք,— ասեց մեծ ախպերը,— մենք ճրագ չունենք։

— Էնքան փող կտամ,— ասեց վաճառականը,— ճրագ էլ կառնեք, ամեն բան էլ։

— Ի՞նչ պիտի տաս, որ ծախենք։

— Հազար մանեթ կտամ,— ասեց վաճառականը։ Ախպերը հենց իմացավ իրան ձեռ ա առնում, ասաց.

— Իմ վրա ծիծաղում ե՞ս։

Վաճառականն էլ կարծեց, թե քիչ ա ասել, ասեց,

— Էրկու հազար մանեթ կտամ։

— Իմ վրա մի ծիծաղի,— միամիտ ասեց ախպերը։

— Ինչի եմ ծիծաղում, այ մարդ։ Իրեք հազար մանեթ եմ տալիս։ Էլ մի երկարացնի, հը՞, հինգ հազար տվի, տո՛ւր, ես ճամփի վրա եմ, գնում եմ։

Վաճառականը հինգ հազար մանեթը տվեց ախպորը, քարն առավ ու դուրս վազեց, որ չլինի էն մարդը միտքը փոխի, ետ ուզի։

Էս իմ ասածի վրա անց կացավ էրկու տարի։ Վաճառականը իր բանը լավ գիտեր՝ հինգ հազարի առած անգին քարը ծախել էր վաթսուն հազարի։

Մին էլ, որ էն կողմերը ընկավ, ասավ.

— Գնամ էն մարդուն տենամ՝ ասեմ, որ նրանից հինգ հազարով առածը՝ ծախել եմ վաթսուն հազարի։ Տենաս ի՞նչ ա անելու, վայ թե խելքը կորցնի։

Էկավ, մտավ տուն.

— Հը՞,— ասեց,— ո՞նց ես, ո՞նց չես, ինչի՞ չես հարցնում, թե քանիսի եմ ծախել քեզանից առած քարը։

— Քու ապրանքն ա,— ասում ա տղեն,— քանիսի ծախել ես՝ ծախել։ Իմ ի՞նչ բանն ա։

— Գոնե իմանաս էլի։

— Լավ, ասա, տեսնեմ։

— Վաթսուն հազարի,— ասում ա վաճառականը, ու աչքերը չռած, սպասում, թե ի՞նչ ա պատահելու էն միամիտ մարդուն։

— Ը՛, քու տունը չքանդվի,— ասում ա տղեն,— ես էն անգին քարը էրկու պոպոքի էի առել։

Վաճառականը էս որ իմացավ, էրկու ձեռով իր գլխին խփեց.

— Վաթսուն հազարանոց բանն էլ երկու պոպոքի առնեն։ Ես պիտի պատահած լինեի էն լակոտներին գլխներին բամփեի, ձեռներիցը առնեի։ Սրան տված հինգ հազարն էլ ջեբիս կմնար։

Իրա ագահությունիցը սիրտը տրաքեց, վեր ընկավ՝ մեռավ։

* * *

Պապս, որ հեքիաթը թամամացրեց, ասեց,
— Ագահ ու աչքածակ մարդու վերջը էդ ա։ Հայտնի բան ա՝ մարդս մահկանացու ա, բայց մահ էլ կա, մահ էլ։ Մարդ կա` մարդավարի ա մեռնում, մարդ էլ կա սատկում ա շան պես։

— Ալևոր,— ասեց տատս,— չէ՞, մարդս մի բերան ունի, մի փոր, լավ, թող, որ մեզ նման էլ, մի տուն լիքը երեխեք ունենա։ Որ հալալ աշխատանք անեն, դե էն ա, ամենն էլ կուշտ կլինեն, բանի կարիք էլ չեն ունենա։ Բա, ո՞նց ա, որ ագահ մարդու աչքը իսկի չի կշտանում։

— Կշտանում ա,— ասեց պապս, այ, լսեք, պատմեմ ձեզ։
 
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи.

Speechless is offline  
Reply With Quote
Old 16 Dec 06, 23:59   #28 (permalink)
Sos mi vida ♡
VIP Ultra Club
PusSycat's Avatar
Join Date: Nov 2006
Location: Moscow
Age: 36
Posts: 29,922
Rep Power: 47 PusSycat is on a distinguished road
А я, пожалуй, выложу русский вариант этих сказок

Сказка о правом и неправом

Шли два человека и беседовали между собой. Один спросил у другого:

— А вот скажи, кому следует пойти вперед — правому или неправому?

— Правому.

— Нет, неправому.

Они побились об заклад, что спросят об этом у первого же встречного, — и кто из них выиграет, тот вырежет другому глаза. Вскоре они набрели на старика и неправый спросил у него:

— Дед, кому следует пойти вперед — правому или

неправому?

— Неправому, — ответил старик.

— Вот видишь! — сказал неправый правому. — Дай вырежу тебе глаза.

Старик достал из кармана нож, дал неправому и говорит:

— На, вырежь!

Неправый вырезал правому глаза и бросил его у ворот развалившейся мельницы. Спустя некоторое время возвратился владелец мельницы и увидел правого.

— Что ты тут лежишь, дружище?

Правый рассказал ему все, что с ним случилось.

— Вставай, пойдем ко мне! До каких же пор будешь тут лежать?

— Нет, — ответил правый, — я не пойду к тебе, а лучше проводи меня на мельницу. Я останусь там до утра, а после подумаю, что мне делать.

— Да ведь на моей мельнице водятся черти — они тебя погубят.

— Чертей я не боюсь — пусть будет что будет.

Мельник взвалил правого себе на плечи, понес и положил его в углу на мельнице, а сам вернулся домой.

В полночь на мельнице поднялась суматоха: отовсюду туда слетелись черти. Один из них сказал:

— Я свел с ума царскую дочь.

— Велика важность! — ответил другой. — Если убьют черную овчарку и кровью собаки помажут тело девушки, она исцелится.

— А я вчера встретил двух путников, — сказал третий, — споривших между собой о том, кому следует пойти вперед: правому или неправому. Я им предстал в виде старика, и они меня спросили об этом. Я сказал, что неправому, и, достав из кармана нож, дал неправому, а тот вырезал глаза правому.

— Это тоже не ахти какая штука, — ответил другой черт. — Если слепец подойдет к чинаре, стоящей у мельницы, да станет копать под ней — появится вода; глаза

у него в кармане — он вложит их в глазницы, смочит водой и прозреет.

— А я поссорил двух людей из-за золота, находящегося под мельничным камнем, и они убили друг друга, — сказал один из чертей.

Но тут запел петух, и черти мигом исчезли.

Утром пришел хозяин мельницы и спросил правого:

— Ну что, брат, ночью с тобой ничего не случилось?

— Нет, — ответил тот, — ничего не случилось.

У мельницы есть чинара?

— Да, есть.

— Поведи меня туда и оставь под ее тенью.

Хозяин мельницы исполнил его просьбу, а сам ушел. Правый стал руками рыть землю и вскоре почувствовал, что сочится вода. Глаза его были у него в кармане.

Он их достал, вложил в глазницы, смочил водой и исцелился. Встав на ноги, он поднял мельничный камень и нашел там две меры золота. Захватив золото, он отправился к пастуху — владельцу черной собаки. Собака при виде правого хотела было наброситься на него, но пастух вовремя подоспел.

— Не продашь ли ты мне, пастух, эту собаку?

— Нет, она не продажная.

— Я дам за нее сто рублей.

Услышав о таких деньгах, пастух даже затрясся.

— Давай, давай, продаю!

Правый дал ему сто рублей, взял собаку и пошел в ближайшую деревню. Тут он раздобыл посуду, зарезал собаку, собрал ее кровь и отправился в город к царю.

Явившись к царю, он поклонился ему и сказал, что хочет исцелить царевну.

— А можешь ли ты исцелить ее? — спросил царь.

— Потому-то я и явился, — ответил правый.

— Если исцелишь ее, выдам дочку за тебя замуж.

Правый, захватив с собой кровь собаки, вошел к царевне. Он поставил девушку на ноги, смазал ее кровью собаки, и от этого кожа девушки вздулась и лопнула. Когда царевна очнулась и заметила мужчину, она застыдилась и укорила его:

— Бесстыдник, что ты тут делаешь?

Дали знать царю. Царь сильно обрадовался выздоровлению дочери. Девушку нарядили, выдали замуж за правого и справляли свадьбу семь дней и семь ночей.

Вскоре царь умер, и, так как у него не было наследника, зять занял его трон.

Прошло некоторое время. Однажды правый, сидя у себя на балконе, увидел неправого, проходившего по улице. Он велел своим назирам вызвать его к себе.

Неправого привели.

Царь спросил:

— Помнишь, у тебя был товарищ, куда он делся?

— О каком товарище ты говоришь? У меня не было товарища, — ответил неправый.

— Вспомни хорошенько.

Неправый долго думал и наконец вспомнил. Царь дел ему рассказать все как было. Тот начал рассказывать: так и так — был у меня товарищ, шли мы и спорили, кому пойти вперед — правому или неправому. Встретили старика и спросили его. Тот сказал — правому и дал мне нож, которым я вырезал ему глаза.

— Теперь не знаю, — закончил свой рассказ неправый, — жив ли мой товарищ или умер.

— Хорошо, иди, — сказал царь.

— Куда мне идти? И зачем ты меня расспрашивал? — возразил неправый.

— Так, — ответил царь.

— Умоляю тебя, скажи мне, зачем ты расспрашивал?

— Я был твоим товарищем, — ответил царь и рассказал ему все, что случилось с ним после того, как неправый покинул его у мельницы.

"Где это слыхано, чтобы правый стал царем, а я нет?" — подумал неправый и, уйдя от царя, прямо направился на мельницу. Войдя в нее, он спрятался в углу. В полночь собрались черти.

— Ах, как жаль, царская дочь исцелилась! — сказал один из чертей.

— Исцелился и тот человек, которому я выколол глаза.

— Он даже стал царем, — сказал другой.

Тогда старший из чертей спросил:

— А может быть, на мельнице был человек и подслушал нас? Поищите-ка хорошенько — нет ли тут кого-нибудь?

Черти бросились искать по углам и, найдя неправого, съежившегося в углу, завернули его в ковер, набросились на него и стали колотить его до тех пор, пока

гот не испустил дух.

Они достигли своей цели, да достигнете и вы вашей. С неба упало три яблока: одно — рассказчику, другое — тому, кто слушал, третье — тому, кто услышал.
 
__________________
Для того, чтобы быть красивой, женщине достаточно иметь черный свитер, черную юбку и идти под руку с мужчиной, которого она любит.
PusSycat is offline  
Reply With Quote
Reply


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 14:58.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60