VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Давид Мелик. David Meliq. Դավիթ Մելիք |
LinkBack | Thread Tools | Display Modes |
29 Aug 07, 11:34 | #10 (permalink) | |
Persona grata VIP Club
Join Date: Aug 2007
Posts: 16
Rep Power: 0
|
Re: Ответ: David Melik
Quote:
Ամենավերջին գրածս. Ես տեսնում եմ, քո՛ւյր, թե երազները ինչպես են լքում քո անհույզ կյանքը, և ես քո վերջին հույսն եմ, ցավոք... և դու բերել ու քո ողջ հմայքը աչքս ես կոխում: Հանգի՛ստ, քույրի՛կս, ինչի՞ց ես վախում. Փարվանայի գոռ կտրիճները դեռ կվերադառնան, չէ՞ որ ոչ բոլոր քյալերը էն վախտ թիթեռներ դառան: Ինչ որ մեկը դեռ կրակ է փնտրում, Ինչ որ մեկն արդեն կրակը սրտում քուչեքն ընկած քո դեմքն է փնտրում: Իսկ ես... ջանի՛կս, ների՛ր, բայց վաղուց էդ լո-լո-ներին ես չեմ հավատում: |
|
|
04 Sep 07, 00:08 | #12 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Ответ: David Melik
Դավիթ Մելիք
(1980) Ծնվել եմ 1980թ. ՀՀ Եղեգնաձոր քաղաքում: 1998-ին ընդունվել ու 2002-ին ավարտել եմ Երևանի Պետական Համալսարանը: 2002-2004թթ. ծառայել եմ ՀՀ զինված ուժերի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Բանակում: Մասնագիտությամբ աստվածաբան եմ: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
04 Sep 07, 00:10 | #13 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Ответ: David Melik
ԼԻՆԵԼ ԱԶԱՏ
Լինել ազատ հայացքներից, երազներից ու բառերից և գիտակցության սարսափների հետ վարվել ինչպես քուրմ, կապել բառերով, խառնել խելագար երազների հետ ու նետել սոված էն հայացքներին, որ լափում են ինձ... ու լինել ազատ ու չճանաչել ոչ մի կենսափորձ ու չունենալ վախ, միայնակության երեսին թքել մտքովս անցած բոլոր բառերի միասնությունը... ու լինել ազատ ու լռությունը խաչել իբրեվ զոհ, որ չկրկնվի էլ պատմությունը, որ վակում լինի երկու շուրթերը իրարից զատող տարածությունը, Մարիամ անունը դնել մյուս բոլոր անունների մոտ, առանց որևէ կարոտի, կրքի ու սիրել միայն անմահությունը... ու լինել ազատ... ու լինել ազատ... Հրաժեշտ Բաժանման ահն ու թախիծը ծածկած Շինծու ժպիտով`շիկնող, գեղեցիկ, Իմ քաղաքն իր հայացքը հառած Իմ ճանապարհին`մշուշի միջից Մեր հրաժեշտի եղյամն էր մաղում: Ուշ երեկո էր: Կասկադից ներքև Լույսերի խաղը նոր էր կատաղում, Եվ հրաժեշտի մեղեդին թեթև Անուրջների ու տպավորության Խառնափնջեր էր ճամփեքիս փռում: Տխուր էր պահը: Բայց ողբերգության Ոչ մի հետք չկար կիսախավարում: Մեկն ինձ շշնջաց."Մեկնումը մահ չէ, Իսկ կյանքում դու ինձ չես մոռանալու: Կարոտի ձայնով ես քեզ կկանչեմ, Եվ ուր էլ լինես ետ ես դառնալու": |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
04 Sep 07, 00:11 | #14 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Ответ: David Melik
Նիկոտին
Վաղուց արդեն նեխած գիշեր, գարեջրի դատարկ շշեր, ու արյունոտ մի զույգ աչքեր, անկապ հառած հեռացույցին. սա է տոնն իմ: Հա, մոռացա, եվ նիկոտին : ----------- Կեղտոտ մտքեր, Կեղտոտ ֆիլմ ու կեղտոտ ջազ: Գրազ կգամ, որ նույնիսկ այս պարագայում ես կարող եմ լավ բան անել, այն է`մանրից ինձ սպանել: Հասկանում եք ինչ եմ դրել ես իմ մտքին. ոչ թե հացադուլ, այլ զուտ նիկոտին: ------------------------------------ Ես պիտի լցնեմ ծխով ու թույնով օրերիս անդունդը, որտեղ խրվում են անցնող ժամերը ու իմ անիմաստ տառապանքները ու ժպիտները ու իմ խոսքերը: Ողջը` հատակից մինչև պռունկը, այս բացարձակ դատարկության ես պիտի լցնեմ սուրբ նիկոտինով, որ սատկեն այնտեղ բջիջները ժամանակի, ու լույսի շողը, որ անիմաստ թափառում է այս խավարում, մարի մեկնդմիշտ: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|