![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
![]() |
Паруйр Севак. Paruyr Sevak. Պարույր Սևակ |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
![]() |
#1 (permalink) |
дождик... кап-кап-кап... VIP Ultra Club
Join Date: Jul 2007
Location: Легенда...
Age: 36
Posts: 3,780
Rep Power: 22
![]() |
Паруйр Севак (Պարույր Սևակ)
Աշխարհում կա ջահելություն
Կա կյանք Կա սեր Կան տղաներ և աղջիկներ Կա շեկ կա սև Եվ մի աղջիկ Սև աչքերով սև մազերով Ինձ գերել է խելքից հանել իր նազերով Գալիս է նա և շատ հաճախ Ձեռքս բռնում ափս բացում Սև աչքերը մերթ կկոցում մերթ լայն բացում մերթ փակում է Սկսվում է գուշակումը Ապու Ապու կապու կապու Եկ մի տեսնենք ինչ կա ափում Աթու աթու թուհ հա թուհ տեսնենք տղան ինչ է ասում Անամ փերու չանամ փերու Եվ մի օր էլ չեմ համբեում Գիտեմ Գիտեմ Գուշալ էլ ես կախարդ էլ ես Չէ որ դու ինձ ոտքով գլխով կախարդել ես Բայց իմ ափը ինչ է տալիս Ինք գիտես որ մի ափը մինչև անգամ ծափ չի տալիս Ախար ինչ կա այդ ափի մեջ Կուզես դառնամ ՄԱՐԴ ԱՓԻ մեջ Մարդկանց առաջ և քո առաջ Ահավասիք ինքս եմ բացում Ինչ որ ունեմ ինչ որ չունեմ Իմ հեգու մեջ Մարդկանց առաջ և քո առաջ Ահավասիկ ինքս եմ բացվում Ինչպես մանուկն օրորոցում Երբ Շոգում է Պ . Սևակ (Մարդ ափի մեջ) |
__________________
Люди не замечают, как Плачет ночами Та, что идет по жизни Смеясь... |
|
![]() |
![]() |
![]() |
#2 (permalink) |
дождик... кап-кап-кап... VIP Ultra Club
Join Date: Jul 2007
Location: Легенда...
Age: 36
Posts: 3,780
Rep Power: 22
![]() |
Ответ: Паруйр Севак (Պարույր Սևակ)
Մեռնել
եթե մեռնել... Թող որ մեռնեմ հուր-կայծակից` Միանգամից, մի վայրկյանում, հանկարծակի, Այնքան արդար, խղճիս ձայնին միշտ ունկընդիր, Որ` համաձայն բիբլիական հին լեգենդին` Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից... Եթե մեռնել... Թող սպանվեմ, Թող կործանվեմ Այնպես ապրած ու բան արած, Որ նորածին մանուկների տեսքով նորից վերածնվեմ` Իմ անունով կնքեն նրանց... Եթե գամվել` փարոսի պես, Արնաքամվել` հերոսի պես, Ու քրքրվել` դրոշի պես... Եթե մեռնել... Բայց առայժմ ապրել է պետք: |
__________________
Люди не замечают, как Плачет ночами Та, что идет по жизни Смеясь... |
|
![]() |
![]() |
![]() |
#3 (permalink) |
дождик... кап-кап-кап... VIP Ultra Club
Join Date: Jul 2007
Location: Легенда...
Age: 36
Posts: 3,780
Rep Power: 22
![]() |
Ответ: Паруйр Севак (Պարույր Սևակ)
ՊԱՏԱՀԱԲԱՐ ԵՆ ՊԱՏԱՀՈՒՄ ԿՅԱՆՔՈՒՄ
Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա ՜ր… Թե կուզես՝ լռի՛ր Թե կուզես՝ ոռնա՜, Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ: Թե կուզես՝ խցիր բերանդ բարձով, Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին. Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն, Հավատացյալ չես՝ աստծուն հավատա. Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել- իզո՜ւր, Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել-իզո՜ւր… Ու, եթե կուզես, ապրելն այս է հենց, Եվ սերն իսկական հենց այս է որ կա. -Պատահաբար ես պատահում կյանքում, Անհրաժեշստաբար հրաժեշտ տալիս… |
__________________
Люди не замечают, как Плачет ночами Та, что идет по жизни Смеясь... |
|
![]() |
![]() |
![]() |
#4 (permalink) |
дождик... кап-кап-кап... VIP Ultra Club
Join Date: Jul 2007
Location: Легенда...
Age: 36
Posts: 3,780
Rep Power: 22
![]() |
Ответ: Паруйр Севак (Պարույր Սևակ)
Միանգամից
Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում. Միանգամից ո՛չ մի կարպետ եւ ո՛չ մի գորգ չի պատըռվում, Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից, Միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին: Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան, Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ու՜ր մնաց թե՝ երեքանան: Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք. Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՜չ էլ վաղն է դառնում գալիք: Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ, Հենց այսպես է, ինչպես որ կա: Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ, Թե ես ի՞նչ եմ գերադասում, Ի՞նչ եմ ուզում Ու երազում, Ես կասեի. - Ինչ լինում է՝ թող որ լինի ՄԻԱՆԳԱՄԻ՜Ց... 1962 Պարույր Սեւակ |
__________________
Люди не замечают, как Плачет ночами Та, что идет по жизни Смеясь... |
|
![]() |
![]() |
![]() |
#5 (permalink) |
дождик... кап-кап-кап... VIP Ultra Club
Join Date: Jul 2007
Location: Легенда...
Age: 36
Posts: 3,780
Rep Power: 22
![]() |
Ответ: Паруйр Севак (Պարույր Սևակ)
Քո անունը
Ես ատում եմ քո անունը, Ինչպես եւ դու քեզ փայփայած Իմ ձեռքերն ես ատում գուցե: Ես ատում եմ քո անունը, Որ խրվել է իմ լեզվի մեջ Փշատենու փշի նման: Եւ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում, Թե քո անունն ի՛նչ գույն ունի: Ես ատում եմ եւ այդ գույնը: .............................. Եթե աղջիկ ես ունենամ՝ Նա կկոչվի քո՛ անունով: Ես ատում եմ քո անունը... 1961 Պարույր Սեւակ |
__________________
Люди не замечают, как Плачет ночами Та, что идет по жизни Смеясь... |
|
![]() |
![]() |
![]() |
#6 (permalink) |
дождик... кап-кап-кап... VIP Ultra Club
Join Date: Jul 2007
Location: Легенда...
Age: 36
Posts: 3,780
Rep Power: 22
![]() |
Ответ: Паруйр Севак (Պարույր Սևակ)
ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ
Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ, Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել եւ օգնել եմ. Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել, Վատըդ թողած՝ լավըդ թվել, Հավատացրել, հավատացել, Թե իմ առաջ դուռ ես բացել՝ Չտեսնըված, չեղած մի դուռ։ Սակայն ի՞նչ եմ ես ստացել Այդ ամենին ի տրիտուր։ Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, եւ ոչ էլ կար։ Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել, Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։ Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։ Ճիշտ ճամփից ես միայն շեղել։ Սուտ խոստումով կապել ես ինձ, Մանկան նման խաբել ես ինձ, Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ։ Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել, Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։ Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ։ Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ, Որ դու... որ դու նման լինես իմ երազին։ Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկավ. «Տղան հասավ իր մուրազին, Դուք էլ հասնեք ձեր մուրազին»։ Հեքիաթն, այո, միտքըս ընկավ... Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ. Այնինչ կյանքում՝ ինչ-որ... չղջիկ, Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է... Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը։ Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում, Մե՜կ է հիմա։ Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր, Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում, Ցած է ընկնում երեք խնձոր- Մեկ՝ ասողին, Մեկ՝ լսողին, Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր Հիմարաբար սպասողին... Անկեղծ ասած՝ հեքիաթներից ես հոգնել եմ... |
__________________
Люди не замечают, как Плачет ночами Та, что идет по жизни Смеясь... |
|
![]() |
![]() |
![]() |
#7 (permalink) |
дождик... кап-кап-кап... VIP Ultra Club
Join Date: Jul 2007
Location: Легенда...
Age: 36
Posts: 3,780
Rep Power: 22
![]() |
Ответ: Паруйр Севак (Պարույր Սևակ)
ԱՅԴ Ո՞Վ Է ԱՍԵԼ՝ ՆՈՐԻՑ ԵՆ ՍԻՐՈՒՄ ՆՈՐԻ՛Ց ՉԵՆ ՍԻՐՈՒՄ, ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿՐԿԻ՜Ն …
Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում։ Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն … Ու երբ մինչ—իսկ այլուրից (դեռ տա՜ք) Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով, Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում Եվ քո գունազարդ քնի փոխարեն Անքնություն է փռում սպիտակ. Երբ աստղերն իրենց կլորակ սանրով Մազերդ են սանրում, իսկ դու վերստին Շոյանքի սովոր քո մազերի մեջ Նո՛ւյն հանգստարար մատներն ես զգում. Երբ օտար մեկի շարժումի, դեմքի Նմանությունը հեռու-մոտավոր Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ, Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական, Ինչպես լույսերի վետվետումներից Երկաթգծերն են կարծես ջարդոտվում. Երբ անձր—ներից հողն ասես թթվում Եվ ստիպում է ռունգո՜վ էլ զգալ, Որ մենակ ես դու իբր— մի … Իգրեկ, Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես,- Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ Նույն զգացումը անճեղք ու անդուռ, Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո, Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն, Մանզի կա մթին մի կախյալություն Ջղի — արյան, հոգու — կրքի. Քանզի նռանը հանման-գումարման Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում. Քանզի թեպետ— բախտ մենք ենք փնտրում, Բայց բա՛խտը, Բա՛խտը, Բա՜խտն է մեզ ընտրում … Ուստի մինչ—իսկ սիրառատ հոգին Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն… |
__________________
Люди не замечают, как Плачет ночами Та, что идет по жизни Смеясь... |
|
![]() |
![]() |
![]() |
|
|
|