![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Паруйр Севак. Paruyr Sevak. Պարույր Սևակ |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#3 (permalink) |
|
Important Person VIP Club
Join Date: Dec 2006
Location: Այստեղ, այլուր....
Posts: 456
Rep Power: 20
![]() |
Մոր ձեռքերը
Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը, Հինավուրց ու նո՜ր ձեռքերը... Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը` Ի՜նչ նազանքով, Երազանքո՜վ: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը, Առաջնեկն է երբ որ ծնվել, Նրա արդար կաթով սնվել: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը Ծով լռությա՜մբ, Համբերությա՜մբ, Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը, Որ չփլվի իր տան սյունը` Որդին կռվից դառնա տունը: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը, Այս ձեռքերը` ուժը հատած, Բայց թոռան հետ նոր ուժ գտած... Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը... Ինչե՜ր, ինչե՜ր, ինչեր չարժեն այս ձեռքերը` Նուրբ ձեռքերը, Սո՜ւրբ ձեռքերը: ...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար Մեզ աշխարհում ծնաց, սնած, Մեզ աշխարհում շահած, պահած, Մեզնից երբեք չկշտացած, Փոշի սրբող, լվացք անող, Անվերջ դատող, անվերջ բանող ա'յս ձեռքերը` Թող որ ճաքած ու կոշտացած, Բայց մեզ համար մետաքսի պես խա՜ս ձեռքերը... |
|
__________________
Ծիծաղը դեմքի վարդն է: |
|
|
|
|
| Thread Tools | |
| Display Modes | |
|
|
|