![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
![]() |
Петрос Дурьян. Petros Douryan. Պետրոս Դուրյան |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
|
|
#1 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
ՄՆԱՍ ԲԱՐՅԱՎ
Առտու մը դեռ մթնշաղ՝ Կը ծավալեր շող ու շաղ, Ծաղկանց մեջ քեզ տեսա ես, Կը ժըպտեիր լուսնո պես: Աչերդ սիրո ատրուշան, Մատներդ էին գիրգ շուշան, Այտերդ վարդի նոր թերթեր, Նայվածքեդ ծներ նոր եթեր: Սիրտըս թըռավ ոտքիդ տակ, Սիրեցի քեզ, իմս հրեշտակ... Սիրով եղան ձյուն մազեր, Ըսին՝ կյանքը երազ էր: Մինչդեռ դու չես սիրեր զիս, Մ'իշխեր գոնե տկար սրտիս. ՈՒր որ երթամ դեմքդ ինձ հետ՝ Նայվածքդ չէ այդ... մահո՜ւ նետ: Երբ անտառի խորն նըսեմ Կերթամ լալ՝ լուռ մենաճեմ, Դարձյալ հոն կգտնես զիս, Տերևներեն կը խոսիս: Երբ առվակին եզերքը՝ Նըստիմ սփոփել իմ վերքը՝ Դարձյալ դու կը գտնես զիս, Ալյաց մեջեն կը ժպտիս: Երբ լեռները կը փախչիմ՝ Որ չը տեսնեմ քեզ՝ հանգչիմ, Հողմույն մեջեն կը խոսիս, Թե՝ դու բնավ չես սիրեր զիս: Լուսնի լույսով գիշերը Երբ ցողեն իմ աչերը, Դարձյալ դու կը գտնես զիս, Աստղերուն մեջ կը ժըպտիս: Իսկ գերեզման երբ մտնեմ, Քեզ հոն պիտի չը գտնեմ... Մնաս բարյա՜վ... հայուհիս, Անգո՜ւթ, արցունք մ'ալ չունիս: |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|
|
#2 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
ՏՐՏՈՒՆՋՔ
է՛, մընաք բարով, աստվա՛ծ և արև, Որ կըպըլպըլաք իմ հոգվույս վերև... Աստղ մ'ալ ես կերթամ հավելուլ երկնից, Աստղերն ի՞նչ են որ, եթե ոչ անբիծ Եվ թըշվառ հոգվոց անեծք ողբագին, Որք թըռին այրել ճակատն երկընքին. Այլ այն աստուծույն՝ շանթերու արմատ՝ Հավելուն զենքերն ու զարդերն հըրատ... Այլ, ո՛հ, ի՛նչ կըսեմ... շանթահարե՛ զիս, Աստվա՛ծ, խոկն հսկա, փշրե հյուլեիս՝ Որ ժպրհի ձըգտիլ, սուզիլ խորն երկնի, Ելնել աստղերու սանդուղքն ահալի... Ողջո՛ւյն քեզ, աստվա՛ծ, դողդոջ էակին, Շողին, փըթիթին, ալվույն ու վանկին, Դու որ ճակատիս վարդն ու բոցն աչերուս Խըլեցիր՝ թըրթռումս շրթանց՝ թռիչն հոգվույս, Ամպ տըվիր աչացս, հևք տըվիր սըրտիս, Ըսիր մահվան դուռն ինձ պիտի ժըպտիս, Անշուշտ ինձ կյանք մը պահած ես ետքի, Կյանք մ'անհուն շողի, բույրի, աղոթքի. Իսկ թե կորնչի պիտի իմ հուսկ շունչ Հոս մառախուղի մեջ համր անշշունջ, Այժմեն թո՛ղ անեծք մ'ըլլամ ու կողըդ խըրիմ, Թո՛ղ հորջորջեմ քեզ. "Աստվա՛ծ ոխերիմ": Փըրփըրի ներսըս դըժոխքի մ'հանգույն... Հառաչ մ'եմ հեծող նոճերու մեջ սև, Թափելու մոտ չոր աշնան մեկ տերև... Ո՛հ, կայծ տըվեք ինձ, կա՛յծ տըվեք, ապրի՛մ... Ի՝նչ, երազե վերջ գըրկել ցուրտ շիրի՛մ... Այս ճակատագիրն ի՛նչ սև է, աստվա՛ծ, Արդյոք դամբանի մրուրո՞վ է գըծված... Ո՛հ, տըվե՛ք հոգվույս կրակի մի կաթիլ, Սիրե՛լ կուզեմ դեռ 'վ ապրիլ ու ապրի՛լ. Երկնքի աստղե՛ր, հոգվույս մեջ ընկե՛ք, Կա՛յծ տըվեք, կյա՛նք՝ ձեր սիրահարին հեք: Գարունն ո՛չ մեկ վարդ ճակտիս դալկահար, Ո՛չ երկնի շողերն ժըպիտ մ'ինձ չե՛ն տար. Գիշերն միշտ դագաղս, աստղերրը ջահեր, Լուսինն հար կուլա, խուզարկե վըհեր. Կըլլան մարդիկ, որ լացող մը չունին, Անոր համար նա դրավ այդ լուսին. Եվ մահամերձն ալ կուզե երկու բան, Նախ կյա՛նքը, վերջը լացողմ'իր վրան: Իզո՛ւր գրեցին աստղերն ինծի ՍԵ՛ր Եվ իզո՛ւր ուսույց բուլբուլն ինձ ՍԻՐԵԼ, Իզո՛ւր թավուտքներ լըռեցին իմ շուրջ, Գաղտնապահ տերևք չառին երբեք շունչ, Որ չը խռովեն երազքըս վսեմ, Թույլ տըվին, որ միշտ ըզնե երազեմ, Եվ ի զո՛ւր ծաղկունք՝ փըթիթներ գարնան՝ Միշտ խնկարկեցին խոկմանցըս խորան... Ո՛հ, նոքա ամենքը զիս ծաղրեր են... ԱՍՏՈՒԾՈ ԾԱՂՐՆ Է ԱՇԽԱՐՀՆ ԱԼ ԱՐԴԵՆ... |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|