![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Religion For Armenians Christianity is like skin color, it can’t be changed or thrown off. |
Շարականներ |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#1 (permalink) |
Persona grata VIP Club
Join Date: Nov 2007
Location: Երևան, ՀՀ
Age: 42
Posts: 92
Rep Power: 18
![]() |
Շարականներ
Եկեք այստեղ խոսենք շարականների մասին։
Վիքիփեդիայում քիչ բան կա գրված շարականների մասին, գրվածն էլ փոքր–ինչ հակասական է։ http://hy.wikipedia.org/wiki/%D5%87%...AF%D5%A1%D5%B6 Օրինակ՝ ըստ Վիքիփեդիայի՝ շարականը միջնադարյան հոգևոր երգ է, օրհներգություն։ Սակայն այնուհետև ասվում է, որ շարականներ են գրել Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը և Մովսես Խորենացին, իսկ նրանք, ինչպես հայտնի է, միջնադարում չեն ապրել։ Ուրեմն եկեք պարզաբանենք (մեծ հույսեր կապելով հատկապես Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների հետ ։) ). 1. Ի՞նչ է շարականը։ 2. Ո՞րն է «շարական» բառի ստուգաբանությունը։ 3. Ո՞ր ժամանակներից են շարականները երգվում Հայաստանյայց Եկեղեցում։ 4. Արդյո՞ք շարականները հատուկ են միայն Հայաստանյայց Եկեղեցուն։ 5. Կա՞ն արդյոք թարգմանված շարականներ։ 6. Ո՞րն է մեզ հասած ամենահին շարականը։ 7. Ո՞րտեղ է կարելի գտնել շարականների բառերը (շատ արդիական հարց է. համացանցում չգտա ոչ մի շարականի խոսքեր հայերեն, միայն մի տեղ կար ռուսերեն թարգմանություն)։ Իմիջիայլոց, այտեղ կարող եք ձրի բեռնել և լսել շարականներ անգլիական «Հիլիարդ» քառյակի կատարմամբ (ինչպես փաստում է կայքէջը, ձայնագրությունները կատարված են Սաղմոսավանքում). http://www.vem.am/?go=projects/recording/hiliard_rec Եվս մեկ անվճար հղում. http://www.annamayilyan.com/audio/5.mp3 Ինձ շատ դուր եկավ, բայց, ցավոք, բառերի մեծ մասը չեմ հասկանում 8. Համացանցում որտե՞ղ կարելի է գտնել անվճար բեռնման ենթակա շարականներ ![]() Հույս ունեմ, որ թեման հետաքրքիր կլինի շատերին։ |
![]() |
![]() |
|