![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Religion For Armenians Christianity is like skin color, it can’t be changed or thrown off. |
![]() |
Վկայություն |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#22 (permalink) | |
JESUS IS GOD! VIP Club
|
Պատասխանը: Ответ: Պատասխանը: Վկայություն
Quote:
Ես շատ կուզենայի իմանալ դու հավա՞տում ես որ Հիսուս Քրիստոսի ընտրյալները փառավոր մարմնով հավիտյան պետք են ապրեն Աստծո Արքայության մեջ ( դրախտում ), թե ոչ: Դու հավա՞տում ես որ Հիսուս Քրսիստոս պետք է իր ընտրյալներին այս աշխարհի վրայից վերցնի, թե ոչ: Դու հավա՞տում ես որ կա հավիտյան փրկություն և կա հավիտյան դատապատություն: Ես շատ կցանկանայի իմանալ քո սեփական կարծիքը դրա մասին: Հիսուս Քրիստոս պատվիրեց մեզ ապրել Ավետարանի Հավատքի կյանքը, իսկ եթե մեկը չի անում դա և առավել ևս շեղվում է ուրիշ բաների կողմ լինի դա ծիսակատարություն կամ ուրիշ շատ բաներ, դրանք բոլորն էլ Հին Կտակարանի միջից են, բայց Նոր Կտակարանը՝ որը Հիսուս Քրսիտոսն է սովորեցնում է թե ինչ պետք է անի մարդ որ փրկվի գալիք դատաստանից: Ես չեմ ասում որ ծիսակատարությունները և այլն ունայն բաներ են այլ ուզում եմ ասեմ որ Հին Կտակարանը Նոր կտակարանի շուքն է և մարդը կարևոր բաներ ունի անելու որպիսի փրկությունը կարողանա պահել, ճիշտ է դա ձրի պարգև է Աստծո կողմից տրված բայց դրա համար Ս. Արյուն է թապել մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ուրեմն մենք մեր ժամանակը ավելի կարևոր բաների վրա ծախսենք, ինչպիսին մեր Տերն է պահանջում մեզանից:Ես նորից եմ շեշտում 1700 տարի " Քրիստոնյա " լինելով և կարծելով որ՝ 1700 տարվա Քրիստոնեություն ունենք դե ուրեմն կփրկվենք, ![]() ![]() ![]() ![]() ![]() Լրացուցիչ համարներ՝ Հակոբոս 1-26,27 2-12,13 4-4, Ա Կորնթացիս 6-9 Հայ Քրիստոնյա |
|
![]() |
![]() |
![]() |
#23 (permalink) |
Persona grata VIP Club
Join Date: Nov 2007
Location: Երևան, ՀՀ
Age: 41
Posts: 92
Rep Power: 18
![]() |
Re: Վկայություն
Մի քանի խոսք էլ ես ասեմ, եթե կարելի է։ Որպես բավական մեծ փորձ ունեցող բողոքական։ Եղել եմ «Կյանքի խոսք» «եկեղեցու» անդամ, նույնիսկ ավարտել եմ նրա «աստվածաշնչյան դպրոցը», ապա՝ «հիսունականների» հավաքույթներին եմ հաճախել։ Այժմ փորձում եմ Հայ Առաքելական Եկեղեցու զավակ դառնալ։
«Կյանքի խոսք» եմ գնացել 2004 թվականի(եթե չեմ սխալվում) ապրիլի 19–ին (Զատկի տոնի օրը)։ Քարոզում էր Շվեդիայից ժամանած հիմնադիր «հովիվը»՝ Ուլֆ Էկմանը։ Բավական ժամանակ հաճախել եմ տնային հավաքույթներին, նաև «մեծ ծառայություններին»։ Ապա սովորել եմ «աստվածաշնչյան դպրոցում»։ Ամենը, ինչի մասին գրում է MONK–ը, ինձ քաջ հայտնի է։ Ինձ համար բավականին շատ բաներ էին խորթ այնտեղ, որոնց ես այդպես էլ չսովորեցի։ Օրինակ՝«աստվածաշնչյան դպրոցում» զգալի մաս էին զբաղեցնում բարգավաճման և լավ կյանքի մասին քարոզները (մի շարք հյուրեր էին գալիս և սովորեցնում, թե ինչ է պետք անել՝ բարգավաճ կյանքով ապրելու համար)։ Նման «դասախոսությունների» ժամանակ յուրաքանչյուրը նստում էր՝ որտեղ ցանկանում էր (իսկ սովորաբար տեղերը ֆիքսված էին)։ Ինձ մի բան էր շատ զարմացնում. շատերը ձգտում էին դիմացը նստել, որսում էին քարոզիչների բառերը, մեծ եռանդով գրի էին առնում։ Իսկ ես մինչև այսօր էլ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է քրիստոնեությունը համատեղել հարուստ և շքեղ կյանքի հետ։ Դա առաջին վանող բանը՝ հարստության մասին այդքան շատ խոսելը։ Երկրորդը՝ մեղքի և տանջանքի մասին քիչ խոսելը։ «Դու փրկված ես, դու ազատ ես», – հնչում էր յուրաքանչյուր քարոզի ժամանակ, սակայն շատ հազվադեպ էր խոսվում նրա մասին, որ քրիստոնյան պետք է տանջանքեր ունենա՝ մեղքից մաքրվելու և Աստծուն էլ ավելի մոտենալու համար (վերջիվերջո, Տերն Ինքը զգուշացրեց դրա մասին)։ Երրորդը՝ խոստովանության բացակայությունը. խոստովանում ես Աստծուն կարճ աղոթքի ընթացքում։ Եվ վերջապես, ամենավանողը, որն ինձ վերջնականապես հաստատեց այդ հավաքը թողնելու մտքի մեջ՝ Հաղորդության անպատշաճ ձևով ընդունումը։ Ներկա լինելով «ավագների ծառայությանը» մեկ անգամ, ես լսեցի, որ բեմից խոսվում էր նրա մասին, որ պետք է յուրաքանչյուր շաբաթ ընդունվի հաղորդություն։ Հաղորդությունից առաջ՝ մի կարճ աղոթք (ի՞նչ պետք է հիշես այդ 5 րոպեի ընթացքում և ի՞նչը խոստովանես Աստծուն), ապա ընդունում ես Քրիստոսի Արյունն ու Մարմինը։ Երբ ես սկսեցի խորհելլ դրա մասին դահլիճում, որտեղ անցնում էր հավաքը, սկսեցի մտածել թե ի՜նչ մեծ անարգանք է և սրբապղծություն՝ նման ձևով Հաղորդությանը մոտենալը։ Ապա ՝ հրաժարվեցի այն ընդունելուց (առաջացնելով կողքս կանգնած կնոջ զարմանքը)։ Չեմ ուզում շատ երկար պատմել, ի մի բերեմ խոսքս, պարզապես։ Նմանօրինակ հավաքներում շեշտը դրվում է ուրախ բաների վրա, ամեն մի չարիք համարվում է «սատանայից», մոռանալով, որ, օրինակ Հոբն ասում է, որ Աստծո ձեռքից բարիքն էլ է պետք ընդունել, չարիքն էլ։ Սկսում ես ինքդ ձեզ խաբել, ինչը ամենացավալին է՝ սկսում ես քեզ սուրբ կարծել։ Եվ ուրիշներին էլ համոզել, որ սուրբ դառնալը մի քանի օրվա կամ ամսվա գործ է։ Բացի դրանից, մի բանի վրա էլ հրավիրեմ բոլորի ուշադրությունը՝ հաճախ հնչում է արտահայտություն (այսօրինակ հավաքույթների անդամների մոտ), որ հայ լինելը, իհարկե, լավ է, բայց Աստծո Խոսքին հետևելն ավելի կարևոր է (Հայ Քրիստոնյան և MONK–ը նաև դրա մասին էին խոսում)։ Ես այդ հակադրությունը չեմ հասկանում. մի՞թե հայ լինելը հակասում է քրիստոնյա լինելուն։ Չես վստահում ժամանակակից հոգևորականներին, լավ, չէ որ ունես հոգևոր հայրեր Հայ Առաքելական Եկեղեցու, ինչու՞ չես նրանց գործերն ուսումնասիրում, ապրում նրանց տված խրատների համաձայն և նրանց ավանդած ուսմունքով։ Մի"թե շվեդացի կամ այլազգի մեկ այլ քարոզիչ ավելի լավ և ճիշտ է հասկանում Աստծո Խոսքը, քան քո ազգակիցները, որոնք քարոզելուց բացի, իրենց կյանքերն են զոհել քրիստոնեական հավատքի համար (այս հարցը ես ինքս ինձ էլ եմ տալիս), ապրել են այդ հավատքի կյանքը։ |
![]() |
![]() |
![]() |
#24 (permalink) | |
JESUS IS GOD! VIP Club
|
Պատասխանը: Re: Վկայություն
Quote:
![]() ![]() Սիրով Հայ Քրիստոնյա |
|
![]() |
![]() |
![]() |
#25 (permalink) | |
JESUS IS GOD! VIP Club
|
Պատասխանը: Re: Վկայություն
Quote:
![]() Հաղորդության համար ասեմ որ անիմաստ է մարդու համար հաղորդություն ընդունելը եթե նա չի հավատում Քրիստոսին կամ նա չի ապրում նրա համար և չի էլ զգում իր մեղավոր լինելը: Աստվածաշնչում շատ պարզ ձևով զգուշացնում է որ Հաղորդությունը շատերի համար արդարություն է լինելու, իսկ շատերի համար դատապարտություն, քանի որ եթե մենք հաղորդություն ենք ընդունում դա նշանակում է որ մենք տիրոջ հետ մեկ մարմին ենք լինում, իսկ եթե հաղորդություն ենք ընդունում մեղքերը չխոստովանած, դա մեզ համար դատապարտություն է լինելու: Ուրեմն մարդիս համար ավելի լավ է մեղքերը խոստովանել անկեղծ սրտով և հետո ընդունել հաղորդություն ( և նորից չգնալ նույն կյանքով ապրել, ինչպես անում էիր մեղավոր ժամանակտ ) Այսօր շատ շատ են մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնում ու ասում դու փրկված ես, ընդունիր Հիսուսին որպես փրկիչ և խոստովանիր մեղքերտ ու փրկված ես: Շատ հեշտ ձև են գտել: Ես այդպիսի եկեղեցի էի հաճախում և բնականաբար ոչ մի քարոզ չկար մեղքի վերաբերյալ, մի միայն ընդուիր Հիսուսին ու կփրկվես: ![]() Հույսով եմ կարողացա ինչ որ չափով քեզ ոգնել հասկանալու ճշմարտությունը ստությունից, քանզի քրված է վերջին ժամանակները շատ սուտ մարգարեններ վեր կելնեն (գայլեր քառան մորթիով) և կասեն ահա այստեղ է Քրիստոսը, բայց դուք նրանցից հեռու փախեք, ասում է Հիսուս Քրիստոս: Ուզում եմ վերջացնեմ նամակս ասելով այս վերջին խոսքերս, ճշմարտությունը մի միայն Աստվածաշնչում է, խնդրիր Աստծուց նա քեզ կօգնի և կառաջնորդի կարդալուց և հասկանալուց: Տեր Հիսուսի անունով, Ամեն: ![]() Եթե կան հարցեր կփորձեմ պատասխանել Քրիստոսի և Սուրբ Հոգու օգնությամբ: Հիսուս Քրիստոսի սիրով՝ Հայ Քրիստոնյա ![]() |
|
![]() |
![]() |
![]() |
#26 (permalink) | |
JESUS IS GOD! VIP Club
|
Պատասխանը: Re: Վկայություն
Quote:
![]() ![]() ![]() Եթե հարցեր ունես, խնդրեմ կարող ենք կիսվել: ![]() Սիրով: Հայ Քրիստոնյա: |
|
![]() |
![]() |
![]() |
#27 (permalink) | |||
Persona grata VIP Club
Join Date: Nov 2007
Location: Երևան, ՀՀ
Age: 41
Posts: 92
Rep Power: 18
![]() |
Re: Պատասխանը: Re: Վկայություն
Շնորհակալ եմ մեկնաբանությունների համար։
Ինչպե՞ս եք արտահայտում Ձեր սերը։ Quote:
![]() Ինչպե՞ս եք համարում, սուրբ հայրերի ավանդած ուսմունքը Աստվածաշու՞նչ է, թե՞ ոչ (Սուրբ Հոգու՞ց է ներշնչված, թե՞ ոչ)։ Quote:
Quote:
Մի բան ևս ճշտեմ. ասելով Եկեղեցի՝ ես ևս ի նկատի չունեմ քարե կառույցը, որտեղ հավաքվում է հավատացյալ ժողովուրդը (դա չի նշանակում սակայն, որ ես յուրաքանչյուր կառույց համարում եմ եկեղեցի), այլ Քրիստոսի կենդանի մարմին հանդիսացող քրիստոնյա հավատացյալների ամբողջությունը, որը ներառում է սուրբերին և առաքյալներին, մարգարեներին ու մարտիրոսներին, որի Գլուխը Քրիստոսն է։ Այսպիսով, իմ հարցերը ձևակերպված են այս հաղորդագրության սկզբում, և ես շնորհակալ կլինեի, եթե Դուք պատասխանեիք նրանց։ Հարգանքներով, revelation. |
|||
![]() |
![]() |
![]() |
#28 (permalink) | |||||
JESUS IS GOD! VIP Club
|
Պատասխանը: Re: Պատասխանը: Re: Վկայություն
Quote:
Թող ինձ ներեն մեր Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդները, ես ոչ մեկին չեմ վիրավորում և իմ ասածներս էլ եկեղեցու անհատներին չի վերաբերվում այլ կառույցին: Սրտիս խորը ցավով եմ սա ասում: Quote:
Quote:
![]() Quote:
![]() Նա է Բանը, այսինք Աստծո կենդանի խոսքը որ աշխարհ եկավ: Quote:
Եթե ինչ որ բան անհասկանալի է քեզ համար, սիրով կփորձեմ կրկին պատասխանել Տիրոջ ողորմությամբ: Հարգանքներով Հայ Քրիստոնյա ![]() Մարդու մեջ աստծո կարիքը կա, և Աստծո մեջ՝ մարդու: Աստված ունենալ, ասել է թե՝ հարստանալ անպատմելիորեն, իրեն աստված համարել, ասել է թե՝ աղքատանալ անսահմանորեն: |
|||||
![]() |
![]() |
|