![]()  | 
			![]()  | 
			![]()  | 
			![]()  | 
			![]()  | 
			
		
	
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. | 
||||
		
			
  | 
	||||||||
| Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) | 
		հայոց ամանորը | 
	LinkBack | Thread Tools | Display Modes | 
| 
			
			 | 
		#1 (permalink) | 
| 
			
			
				 Persona grata VIP Club 
				
			Join Date: Dec 2007 
				
				
				
					Posts: 83
				 
				
				Rep Power: 18  
				
				![]()  | 
	
	
	
		
		
			
			 
				
				հայոց ամանորը
			 
			"Վահագնի հետ պիտի խոսենք հիմա՝ Աստվածը հին արիական հայության: Մի նոր սուրբ գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը՝ ավետարանը արիների"  
		
		
		
	Գարեգին Նժդեհ Մարտի 21-ին, ժամը 13:00-ին, Գառնո արիական-հեթանոսական տաճարում կկայանա տոնախմբություն՝ Հայոց (Արիական) Ամանորի առիթով: Կնշվի նաեւ Բնության վերազարթոնքն ու Հայոց զորության Աստված Վահագնի ծնունդը: "Արորդիների Ուխտ -ի քրմերը կկատարեն Ամանօրյա ծիսակատարություն: Միջոցառման նախաձեռնողներն են "Արորդիների Ուխտ" հեթանոսական համայնքը, Հայ Արիական Միաբանությունը, "Հայրենիք" ակումբը, "Հայ Դատ" կազմակերպությունը, "Հանուն Հայրենիքի" հ/կ-ն, "Նժդեհյան ցեղակրոն" կուսակցությունը, Գառնու մշակույթի տունը: 1990թ.-ից արորդիները Հայոց ամանորը Գառնիում են տոնում: Եվ Վահագնի սպասումով ամեն տարի Արեգի 1-ին, տոնելով Ամանորը, կանչում են Վահագնին: Ամանորը Վահագնականչ է, քանզի Վահագնը հենց Արեգի 1-ին վերածնվելու է Արարատում: Ամանորը կյանքի նորոգում է եւ, սնվելով Վահագնի կենսատու հուրով, Հայ արիները նոր բնական պարբերություն են մտնում մաքրված նախորդ տարվա ընթացքում կուտակված բացասական էներգիայից: Նոր տարեսկիզբը նաեւ ցանկություններ ու իղձեր է ամբողջ տարվա համար: Դրանք իրագործում են Արարիչը, Հայր Արան ու Մայր Անահիտը: Հայոց Ամանորին ծիրանենու ծառազարդարում է լինում, իսկ ծիրենենին տիեզերական կապի միջոց է հենց Ամանորին, երբ Վահագնի հուրը ամենահզորն է եւ ծառին կապված ցանկությունների թելերը հասնում են Տիեզերք...» Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են օգտվել մարտի 21-ին, ժամը 11:00-ին "Դրամատիկական թատրոն"-ի մոտից շարժվող ավտոբուսներից:  | 
| 
	 | 
	
	
	
		
		
		
		
		
			 
		
		
		
		
		
		
		
			
		
		
	 | 
| Thread Tools | |
| Display Modes | |
		
  | 
	
		 | 
						
							
 
 
  |