View Single Post
Old 20 Mar 08, 13:40   #1 (permalink)
Persona grata
VIP Club
azadakrum's Avatar
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 17 azadakrum is on a distinguished road
հայոց ամանորը

"Վահագնի հետ պիտի խոսենք հիմա՝ Աստվածը հին արիական հայության: Մի նոր սուրբ գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը՝ ավետարանը արիների"
Գարեգին Նժդեհ

Մարտի 21-ին, ժամը 13:00-ին, Գառնո արիական-հեթանոսական տաճարում կկայանա տոնախմբություն՝ Հայոց (Արիական) Ամանորի առիթով:
Կնշվի նաեւ Բնության վերազարթոնքն ու Հայոց զորության Աստված Վահագնի ծնունդը:

"Արորդիների Ուխտ -ի քրմերը կկատարեն Ամանօրյա ծիսակատարություն:

Միջոցառման նախաձեռնողներն են "Արորդիների Ուխտ" հեթանոսական համայնքը, Հայ Արիական Միաբանությունը, "Հայրենիք" ակումբը, "Հայ Դատ" կազմակերպությունը, "Հանուն Հայրենիքի" հ/կ-ն, "Նժդեհյան ցեղակրոն" կուսակցությունը, Գառնու մշակույթի տունը:

1990թ.-ից արորդիները Հայոց ամանորը Գառնիում են տոնում: Եվ Վահագնի սպասումով ամեն տարի Արեգի 1-ին, տոնելով Ամանորը, կանչում են Վահագնին: Ամանորը Վահագնականչ է, քանզի Վահագնը հենց Արեգի 1-ին վերածնվելու է Արարատում: Ամանորը կյանքի նորոգում է եւ, սնվելով Վահագնի կենսատու հուրով, Հայ արիները նոր բնական պարբերություն են մտնում մաքրված նախորդ տարվա ընթացքում կուտակված բացասական էներգիայից: Նոր տարեսկիզբը նաեւ ցանկություններ ու իղձեր է ամբողջ տարվա համար: Դրանք իրագործում են Արարիչը, Հայր Արան ու Մայր Անահիտը: Հայոց Ամանորին ծիրանենու ծառազարդարում է լինում, իսկ ծիրենենին տիեզերական կապի միջոց է հենց Ամանորին, երբ Վահագնի հուրը ամենահզորն է եւ ծառին կապված ցանկությունների թելերը հասնում են Տիեզերք...»

Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են օգտվել մարտի 21-ին, ժամը 11:00-ին "Դրամատիկական թատրոն"-ի մոտից շարժվող ավտոբուսներից:
 
azadakrum is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 06:57.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60