![]() |
|
|
|||||||
| Diaspora - News and events in Armenian and other diasporas. |
|
|
|
|
|
|
|
Պաշտպանում է արդյո՞ք Ժիրայր Սէֆիլյանը Լևոն Տեր-Պետրոսյանին և ի՞նչ “հանցանք” կա դրանում:
|
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#1 (permalink) |
|
Persona grata VIP Club
Join Date: Dec 2007
Posts: 74
Thanks: 0
3 interesting posts signed as good 4 times
Rep Power: 1
|
Պաշտպանում է արդյո՞ք Ժիրայր Սէֆիլյանը Լևոն Տեր-Պետրոսյանին և ի՞նչ “հանցանք” կա դրանում:
Այցելեք www.azadakrum.org հիմա Ժիրայր Սէֆիլյանի գաղափարական հայացքները և քաղաքական նպատակները Դաշնակցությունից հեռանալուց հետո նույնն են մնացել, մի գուցե որոշ չափով զարգացել են, և ոչ մի ընդհանրություն չունեն Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի կամ այդ թևի որևէ այլ գործչի կամ կազմակերպության գաղափարաբանության հետ: Ավելին, քննադատելով գործող վարչակազմին, Ժիրայր Սէֆիլյանը պարբերաբար ընդգծել է, որ Հայաստանում չկան նախկին և ներկա իշխանություններ, որ 1997-98թթ ոչ մի իշխանափոխություն էլ չի եղել, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գիծը նույնն է, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանինը: Հատկապես դա այդպես է Արցախի հարցում և նույնիսկ Ցեղասպանության: Նրանց միակ տարբերությունն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտ հայտարարում էր իր ապազգային կեցվածքի մասին, իսկ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը իրենց շատ ավելի ապազգային գործերը կատարել են ազգայնականի կեղծ դիմակով, այդ կեղծարարության մեջ օգտագործելով նաև Դաշնակցությանը, ինչպես նաև Նժդեհի անունը: Այսօր որևէ հիմք չկա կարծելու, թե Տեր-Պետրոսյանը փոխել է իր գաղափարները: Հետևաբար Ժիրայրը որևէ պատճառ չունի նրան թիմակցելու: Ով էլ որ դառնա նախագահ, Ժիրայր Սէֆիլյանը և իր ընկերները շատ արմատական ընդդիմադիր են լինելու այդ նախագահի նկատմամբ: Սրանում կասկած չկա: Ցավալին այն է, որ Հայաստանի միաբևեռ քաղաքական և տնտեսական համակարգը առայժմ հնարավորություն չի տալիս իսկապես ազգային ուժերին այնքան կազմակերպվելու, որպեսզի հնարավոր լինի հիմնովին փոխել երկրի կործանարար ընթացքը: Հանգամանքների բերումով Հայաստանի ժողովուրդը հիմա կանգնած է երկու մեծ չարիքներից փոքրագույնը ընտրելու պարտադրանքի առաջ: Չկա որևէ այլ թեկնածու, որը հաղթելու իրական հնարավորություն ունենա: Չկա նաև որևէ այլ թեկնածու, որը սրանցից էապես տարբերվի իր գաղափարներով կամ որակներով: Հետևաբար, եթե մեկը չի ուզում պարապ տանը նստել, ստիպված է համեմատել Սերժին և Լևոնին և կանխագուշակել, թե որի հաղթանակի դեպքում ինչ է տեղի ունենալու, նրանցից որը ավելի վտանգավոր կարող է լինել եկող տարիներին: Մեկը կարող է հարցնել. “բա դաշնակցության թեկնածո՞ւն, որը ոչ իշխանություն է, ոչ էլ ընդդիմադիր, ու հավատարիմ է իր ավելի քան 100 տարվա գաղափարախոսությանը”: Մեծ մոլորություն Սփյուռքի դաշնակցական կառույցների համար: Սփյուռքում շատերին թվում է, թե Դաշնակցությունը Հայաստանում անկախ կառույց է: Սակայն դա բոլորովին էլ այդպես չէ: Ճիշտ է, Դաշնակցությունը իշխանություն չէ, բայց իշխանության կցորդ է, որը երբեք չի կարող որևէ ինքնուրույն քայլ կատարել: Դաշնակցության ցանկացած քայլ, որը չի բխի իշխանության իրական տերերի` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շահերից, անմիջապես կպատժվի նրանց կողմից: (Այդ մասին Հրանտ Մարգարյանը գրում էր Բյուրոյի 2001թ. գարնանը, թիվ 55 շրջաբերականում, որ վերաբերում էր Արցախի հարցին): Հետևաբար դաշնակցության թեկնածուի մասնակցությունը նախագահական ընտրություններին տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի թույլտվությամբ և հանձնարարությամբ` բացառապես նրան օգնելու նպատակով: Ո՞րն է այդ օգնությունը, առանց որի Սերժ Սարգսյանը չի կարող դառնալ նախագահ, և որի համար ոչ միայն թույլ է տվել, այլև հանձնարարել է Դաշնակցությանը մասնակցել ընտրություններին սեփական թեկնածուով: Բանն այն է, որ վերջին խորհրդարանական ընտրություններում հարյուրավոր միլիոններ ծախսելով հանդերձ Հանրապետականի և Բարգավաճի թեկնածուները կարողացան առնել ժողովրդի ձայների միայն 45%-ը: Նրանք հաղթեցին, որովհետև ընդդիմության ձայները փոշիացան: Այդ գործում նրանց օգնեցին անհատ մեծահարուստները, որոնք այն ժամանակ իրենք էլ էին շահագրգռված, որովհետև անձամբ թեկնածուներ էին: Հիմա այդ անձնական շահագրգռվածությունը չկա, հետևբար նույն 45%-ը հավաքելը մի քիչ դժվարացել է: Ընդդիմության մյուս թեկնածուները ջախջախված են և նրանց բոլորի ձայներին ի վերջո տեր է կանգնելու Լևոն Տեր-Պետրոսյանը` մենակ: Այս պայմաններում բոլորովին չկա վստահություն, որ Սերժ Սարգսյանը կհաղթի առաջին փուլում, անգամ եթե կես միլիոն ձայն փողով առնի: Երկրորդ փուլը գրեթե անխուսափելի է: Այս պայմաններում Դաշնակցությանը տրված է հետևյալ հանձնարարությունը` զարգացումների հնարավոր երկու տարբերակների համար: (1) Նա պետք է փորձի առաջին փուլում այնքան շատ ձայն հավաքել, որ, կեղծիքները հաշվի առնելով, առաջ անցնի Լևոն Տեր-Պետրոսյանից: Այդ դեպքում դաշնակցական թեկնածուն երկրորդ փուլում մրցելով Սերժ Սարգսյանի հետ, հեշտությամբ պետք է զիջի նրան և հետո էլ շնորհավորի հաղթանակի առիթով` միջազգային հանրության առջև օրինականացնելով կեղծված ընտրությունները: (2) Եթե հնարավոր չլինի դաշնակցական թեկնածուին առաջ անցկացնել Լևոն Տեր-Պետրոսյանից, ապա ՀՅԴ-ին հանձնարարված է, երկրորդ փուլում կոչ անել իր ընտրողներին, որ նրանք ձայները տան Սերժին: Սակայն Դաշնակցությանը քվեարկողների 95%-ը, որ կուսակցական չէ, ատում է Սերժին ինչպես և բոլոր ընդդիմադիրները և ժողովուրդը: Նրանց մեծ մասը երկրորդ փուլում կամ չի մասնակցի քվեարկությանը կամ նույնիսկ կքվեարկի Լևոնի օգտին` որպես փոքրագույն չարիքի: Սակայն Սերժի համար դա կարևոր չէ: Եթե դաշնակցական թեկնածուն հայտարարի, որ կոչ է անում ձայները տալ Սերժին, ապա կենտրոնական ընտրական հանձնախումբը պարզ գումարում կկատարի թղթի վրա և, անկախ քվեարկության իրական պատկերից, կհայտարարի, որ Սերժը ստացել է առաջին փուլի իր ձայներին գումարած Դաշնակցության ձայները: Այս սուտը կհաստատի Դաշնակցությունը, ասելով, որ առաջին փուլում իրեն քվերակողները երկրորդ փուլում քվեարկել են Սերժին և դրանով դարձյալ կօրինականացնի Սերժի կեղծ ընտրությունը: Բացի այս երկու տարբերակներից Սերժին Դաշնակցությունը պետք է նաև քարոզչական նպատակով: Բանն այն է, որ Սերժը շատ հարցերում չի կարող արդյունավետ քննդատել Տեր-Պետրոսյանին, որովհետև նա ինքը, Ռոբերտ Քոչարյանի հետ, մասնակից են եղել Լևոնի շատ հանցանքներին, այդ թվում Արցախի դաշնակցական նախագահ Արթուր Մկրտչյանի սպանությանը և ԼՂՀ իշխանությունից և բանակի ղեկավարությունից դաշնակցականների հեռացմանը: Սերժ Սարգսյանը եղել է ԿԳԲ-ի նախարար, երբ այդ նույն ԿԳԲ-ում բանտարկված էին Հրանտ Մարգարյանը և Վահան Հովհաննիսյանը: Մի խոսքով Սերժի լեզուն Լևոնի դեմ կարճ է, որովհետև նրա ենթական է եղել, իսկ Դաշնակցությունը այն ժամանակ Լևոնի գլխավոր հակառակորդն էր: Դրա համար էլ նա ուզում է, որ իր փոխարեն խոսի Լևոնից հալածյալ Դաշնակցությունը: Ի դեպ, ի՞նչ կաներ Դաշնակցությունը, եթե իշխող լիներ և իր իշխանության օրոք հիմնական ընդդիմադիր կուսակցությունը, ասենք թե ՀՀՇ-ն, եթե ընդդիմադիր լիներ, մարտական թև ունենար և իր ապահովական խորհրդի նիստերում ամիսներ շարունակ քննարկեր հեղաշրջում իրականացնելու հարցերը, դիմեր իրական քայլերի, զենք կուտակեր այդ նպատակով, ծրագրեր մշակեր, մարդկանց ներգրավվեր կոնկրետ հանձնարարություններ տար նրանց, և այդ հանձնարարությունների թվում լիներ ասենք Հրանտ Մարգարյանի (Վազգեն Սարգսյանի փոխարեն) սպանությունը և այլն: Այս ամենի մասին հարցաքննությունների ժամանակ խոստովանել են ձերբակալված դաշնակցականների մեծ մասը: Այնպես որ պետք չէ շատ կրքոտ ընդունել Դաշնակցություն-ՀՀՇ հակամարտությունը: Մի քիչ կարելի է զբաղվել ինքնաքննադատությամբ: Ճիշտ է, ՀՀՇ-ն շատ հանցանքներ է կատարել հայ ժողովրդի դեմ, բայց այսօր դաշնակցական նախարարները, մարզպետները և այլ պաշտոնյաները հաճույքով շարունակում են ՀՀՇ նախկին պաշտոնյաների սկսած հանցագործ ընթացքը, հետևաբար քննադատել ՀՀՇ-ին և Տեր-Պետրոսյանին այնպիսի բաների համար, որը ինքդ նույնությամբ շարունակում ես, բարոյական չէ: Այնպես որ նախ պետք է տեսնել սեփական աչքի գերանը, հետո դիմացինի աչքի փուշը: Մի քանի օր առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց դաշնակցական ղեկավարության հետ և ասեց նրանց, որ եթե դաշնակցության թեկնածուն Սերժ Սարգսյանի հետ մտնի երկրորդ փուլ, ապա ինքը` Լևոն Տեր-Պետրոսյանը, իր ընտրողներին կոչ է անելու ձայները տալ երկրորդ փուլ անցած դաշնակցության թեկնածուի օգտին: Փոխարենը Լևոնը չի սպասում, որ Դաշնակցությունը նույն ժեստը կանի իր նկատմամբ` լավ իմանալով, թե ինչ հանձնարարությամբ է Դաշնակցությունը մասնակցում ընտրություններին: Նունը նա ասել է բոլոր մյուս թեկնածուներին: Եթե որևէ մեկը Սերժի հետ հայտնվի երկրորդ փուլում, ապա Լևոնը կոչ կանի ժողովրդին, ձայները տալ այդ թեկնածուին: Նա այդպես է որոշել, որովհետև համարում է, որ Սերժը և Քոչարյանը երկիրը վերածել են ավազակապետության և եթե նույնիսկ վաղը երկրի նախագահ դառնա իր գաղափարական հակառակորդը, միևնույն է, ավելի լավ է գաղափարական մեկը լինի, քան թե ավազակի մեկը: Մոտավորապես նման կեցվածք ունի նաև Ժիրայր Սէֆիլյանը: Նա մյուսներից լավ է պատկերացնում այս իշխանությունների ապազգային և ավազակային բնույթը: Շատ ավելի ավազակային, քան Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էր: Այն ժամանակ կար քաղաքական պայքար, որը շատ սուր էր և հաճախ անցնում էր օրենքի սահմանները: Սակայն հետո մեղմացման քայլեր էին լինում, որովհետև կար ազգային մի քանի խնդիրների գերակայության գիտակցում: Մասնավորապես այդ պայքարը երբեք չանցավ այն սահմանը, որից հետո պետությունը կդադարեր գոյություն ունենալ և Արցախում էլ մենք հաղթեցինք չնայած այդ ներքին պայքարին: Բացի այդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հրաժարական տվեց քաղաքական պայքարի արդյունքում, ինչը բացառված է, որ երբևիցե անեն նրանից շատ ավելի քիչ համակրանք վայելող Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը: Այն ժամանակ խորհրդարանը բաղկացած էր քիչ թե շատ քաղաքական դեմքերից, իսկ հիմա գերիշխում են մականունավոր, և բութ անձերը: Ճիշտ է այսօրվա վիճակի պատասխանատու կարելի է համարել նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև իր ժամանակ սա սկսվեց, իր ժամանակ Ռոբերտները, Սերժերը և նրանց մականունավոր ընկերները ուժ հավաքեցին: Բայց այդ դեպքում պետք է նաև ընդունելի լինի իր մի քանի սխալները ուղղելու, “Ռոբերտ և Սերժ” փորձանքից հայերին ազատելու Լևոն Տեր-Պետրոսյանի ձգտումը: Այսօր ով որ կարողանա միավորել ընդդիմադիրներին կամ համախմբել ժողովրդին և դառնալ իրական այլընտրանք, ողջունելի է: Ժիրայրը և իր ընկերները, այս հանցավոր զույգից ժամ առաջ ազատվելու նպատակով, տարիներ շարունակ փորձել են միավորել ամենատարբեր ընդդիմադիր գործիչների` Ստեփան Դեմիրճյանին, Արամ Սարգսյանին և Արտաշես Գեղամյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Վազգեն Մանուկյանին և Սամվել Բաբայանին, փորձել են իրենք համախմբել կամավորականներին, որպեսզի թույլ չտան ընտրակեղծիքներ կամ պաշտպանեն ցուցարար ժողովրդին ոստիկանական պատժիչ գործողություններից: Բոլոր հիշատակված գործիչները գաղափարական առումով Ժիրայրի հետ կապ չունեին, ավելին, շատ մոտ էին Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին` գրեթե բոլոր հարցերում` տարածքային զիջումների պատրաստակամություն, ազատականություն, և այլն: Սակայն Ժիրայրը համոզված է եղել և այսօր էլ համոզված է, որ գաղափարական մրցակցություն հնարավոր է միայն հանցագործ համակարգի փլուզումից և քիչ թե շատ արդար ընտրություններ կազմակերպելուց հետո: Ժիրայրի այս գործունեությունը միշտ դրական է ընկալվել, որովհետև զերծ է եղել շահադիտական հավակնոտությունից: Սակայն, այլ գործիչների հավակնոտության պատճառով ոչ մի անգամ դեռ չհաջողվեց միավորել ընդդիմությանը և համախմբել ժողովրդին: Այսօր ընդդիմադիր այդ գործիչների մեծ մասը անհույս վիճակում են և մոռացել են իրենց հավակնությունների մասին և ընդունել են Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնությունը, մյուսները դեռ նախանձով են նայում նրա համախմբող ներուժին, սակայն իրենց մեջ ուժ չեն գտնում նրան միանալու համար: Կան նաև այնպիսինները, որ նախանձից ելնելով արդեն ծախվել են իշխանություններին ու կատարում են նրանց հանձնարարականները: Այս պայմաններում ակնհայտ է, որ եթե 2008թ նախագահական ընտրություններում կա գոնե մեկ առիթ Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից վերջնականապես ազատվելու համար, ապա այդ հնարավորությունը բացվել է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումով: Հիմա, Ժիրայրի և իր ընկերների համար հարցը դարձյալ նույն հարթությունում է: Կա մի թեկնածու, որը այս անգամ կարողանալու է համախմբել մեծ թվով ընտրողների, որը սակայն գաղափարական առումով հակառակորդ է մեզ: Ինչ անել: Եթե գործող իշխանությունը այսքան հանցագործ չլիներ, եթե լիներ մեկ ուրիշ այլընտրանք, դեռ կարելի կլիներ մտածել այլ տարբերակների մասին: Եթե Ժիրայրը և ոչ միայն նա ասում է, որ այս իշխանությունները հանցագործ են և նրանցից ժամ առաջ պետք է ազատվել և հանուն այդ գերագույն նպատակի պետք է մի կողմ դնել գաղափարական հակասությունները և միավորվել, ապա այսօր ոմանք դա հասկանում են, որպես թե Ժիրայրը միացել է Լևոն Տեր-Պետրոսյանին: 2003-ին կամ այս տարվա խորհրդարանական ընտրություններին նույն այդ միտքը ոչ մեկին չէր անհանգստացնում: Այսօր Ժիրայրի դիրքորոշումը նույնն է: Եթե Վազգեն Մանուկյանը կամ Վահան Հովհաննիսյանը համախմբեն ժողովրդին և առաջնորդեն նրան Սերժի դեմ պայքարում, Ժիրայրի համար դա նույնքան ողջունելի կլինի: Սակայն այսօր այդ գործը կարողանում է անել միայն Լևոն Տեր-Պետրոսյանը և եթե ժողովրդի ամենաստվար հատվածը նրան է ընդունում որպես ավազակապետության դեմ պայքարի դրոշակակիր, ապա Ժիրայրը ավելացնելու ոչինչ չունի: Մինչ այսօր Ժիրայրը եզակի հրապարակային արտահայտություններ է ունեցել այս հարցով: Առավոտ թերթում տպագրված հարցազրույցում նա դարձյալ կարևորել է համախմբման խնդիրը առանց կոնկրետանալու, թե ում շուրջ է ինքը պատկերացնում այդ համախմբումը: Պատասխանելով Լևոն Տեր-Պետրոսյանի մասին ուղղակի հարցին Ժիրայրն ասել է, որ հետևելով Լևոնի քայլերին, վերջինս իմաստուն մարդու տպավորություն է թողնում իր վրա: Բայց սրանում Հայաստանում ոչ ոք չի էլ կասկածում: Առավել ևս, որ գավառամիտ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի համեմատությամբ Լևոնի պես մտավորականը իսկապես իմաստուն է երևում: Մյուս արտահայտությունները Ժիրայրը ունեցել է պատասխանելով Ալեքսան Արզումանյանի ցավակցական բաց նամակին, որտեղ ընդունում է, որ այսօր գաղափարախոսությունների պայքարի ժամանակը չէ, այլ սուտ մարդկանց դեմ պայքարելու պահն է և մի քանի ազգային մտքեր է փորձում հուշել Լևոն Տեր-Պետրոսյանի մերձավոր անձերից մեկին, կոչ անելով ընդհանրապես մի կողմ դնել տարատեսակ “իզմերը”: Ժիրայրի համար ողջունելի է նաև, որ առանձին ընդդիմադիրներ միավորվում են Լևոն Տեր-Պետրոսյանին: Այս մտքում սակայն նա կարևորում է միավորվելու հանգամանքը, այլ ոչ թե Տեր-Պետրոսյանի անձը: Սա ոմանց առիթ է տվել քննադատելու Ժիրայրին: Ընդդիմախոսները ավելի կարևորում են Լևոն Տեր-Պետրոսյանի անձը: Ինչու: Միթե նա ինչ-որ բանով ավելի վատն է Սերժ Սարգսյանից: Ոմանց թվում է, որ դա այդպես է, օրինակ, Արցախի հարցում: Սակայն դա այդպես չէ և այդ մասին Ժիրայր Սէֆիլյանը և “Ազատագրված տարածքների պաշտպանություն” կազմակերպությունը անդադար ասում են 6 տարի շարունակ: Սերժ Սարգսյանը նույնքան պարտվողական կեցվածք ունի որքան Տեր-Պետրոսյանը: Նրանց տարբերությունն այն է, որ Տեր-Պետրոսյանը բաց շարադրում է իր տեսակետը, կողմնակի, անազնիվ միջոցներով այն չի փաթաթում մարդկանց վզին և նրան հեշտ է քննադատելը, իսկ Սերժը հայրենասերի, Արցախն ազատագրողի և բանակ կազմակերպողի կեղծ դիմակով է հանդես գալիս, օգտագործելով իր իշխանությունը, քաղաքական ուժերի, զինվորականների, մտավորականների և այլոց կախվածությունը իրենից, բոլորին պարտադրում է հրապարակային պաշտպանել տարածքային զիջումների գիծը` դա համարելով մեծագույն բարիք Հայաստանի համար: Սերժին քչերն են համարձակվում քննադատել, իսկ ոմանք էլ խաբվում են կեղծ հայրենասիրությանը: 2000-2001թթ Ռոբրետ Քոչարյանը համաձայնվեց Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին, որոնք ենթադրում էին 5-6 շրջանների վերադարձ Ադրբեջանին: Պայմանագրի ստորագրվելիք տարբերակը վերջնականորեն մշակվեց Քի Ուեսթում և դրան համաձայնվեցին, թե Ադրբեջանի, թե Հայաստանի նախագահները: Սակայն այդ տարբերակի գաղտնաձերծման առաջին իսկ փորձը, որ ձեռնարկեց Վարդան Օսկանյանը 2001թ մայիսին, Հայաստանում բողոքի ալիք բարձրացրեց: Այդ ալիքը գլխավորում էին Ժիրայր Սէֆիլյանը և նրա □Ազատագրված տարածքների պաշտպանություն□ կազմակերպությունը: Մինսկի խումբը ստիպված էր հետ |