![]() |
|
|
|||||||
| Diaspora - News and events in Armenian and other diasporas. |
|
|
|
|
|
|
|
ՉԷ թուրք Չէ, դուք հանգիստ մնաք
|
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#1 (permalink) |
|
Persona grata VIP Club
Join Date: Dec 2007
Posts: 74
Thanks: 0
3 interesting posts signed as good 4 times
Rep Power: 1
|
ՉԷ թուրք Չէ, դուք հանգիստ մնաք
Այցելեք www.azadakrum.org հիմա
Ժիրայր Սէֆիլյանի քրոջ` Սիլվա Սէֆիլեան-Պողոսեանի այս հայտարարությունը դեկտեմբերի 4-ին տպագրվել է սփյուռքյան մամուլում` մոր մահվան քառասունքի ու Ժիրայր Սէֆիլյանի բանտարկության մեկ տարին լրանալու առիթով: Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտե ՉԷ թուրք Չէ, դուք հանգիստ մնաք 2006թ. 9 Դեկտ. առաւօտեան, հայրենի իշխանութիւններու, դիմակաւոր գործիչները ,հերոսաբար ձերբակալեցին ազգային հերոս, մարտական խաչի արժանացած Ժիրայր Սէֆիլեանը: Ամիսներ պահեցին կալանքի տակ, առանց հիմնաւոր ամբաստանութեան, ապա ներկայացուցին շինծու եւ սուտ ամբաստանութիւններ եւ արձակեցին անարդար վճիռ: Այդ անարդար վճիռը սպաննեց իմ մայրս: Ամենայն սրտով բողոքում եմ ես մարդու անարդար վճիռի համար, Անիծում եմ ես մարդուն նենգաւոր, որ նա ընտրել է պղծուած ճանապարհ' Ատում եմ հոգով օրէնքներ շատ շատ, որ ծանրացել են մարդկանց ուսերին Եւ ստիպում են կեղծել, քծնուել գովել անարժան տգէտ բարքեր Յ. Շիրազ Իշխանութեան հրահանգով դատաւորի նենգ վճիռը սպաննեց մայրս: Դո'ւք, հայ թալէաթներ, սպաննեցիք իմ մայրս, որ չլացաւ երբ ազերի թուրքին ականը վիրաւորեց Ժիրայրը, արցունք չթափեց վիրաւոր ազատամարտիկին մուսալեռցի մայրը. Բայց դուք՛, ասպետներ չնչին դաւերի լացուցիք, խեղճացուցիք, հեգնեցիք ու ի վերջոյ սպաննեցիք զայն: Խեղճացուցիք, երբ հերոսի, հերոս մօր վտիտ մարմնի սիրտը ճմլեցիք որդւոյն կարօտ ձգելով եւ որպէս վարձատրութիւն հերոս ծնելու' դուք անոր տուիք թոյն: Թուրքի չկրցածը դո'ւք ըրիք, դուք չկեցցէ'ք: Չէ թուրք չէ, դուք հանգիստ մնաք: Բայց դուք սպաննեցիք մօրս մարմինը միայն հոգին պիտի մնայ մեր մէջ զօրացնելով մեզ եւ մեր նմաններին ու մենք կանք ու պիտի մնանք: Չարենցի բերնով' անյարգելի՛ իշխանութիւն, Ես այն չեմ այլեւս Օ դուք ասպետներ ջնչին դաւերի, Ինչ էք քչփչում ճանկերդ սրած Ես ոգով հիմա պինդ եմ աւելի Աւելի տոկուն քան էի առաջ Եւ եթէ երգով ես ասում եմ, թէ Ես ա'յլ եմ հիմա, այլեւս այն չեմ Նշանակում է' նոր հուն եմ մտել Աւելի' խորունկ, աւելի անշեղ: Ձեզ ներելը պարզապէս կարելի չէ որովհետեւ դուք մարդասպան էք, մայրասպան էք դուք: Աստուած հոգիդ լուսաւորէ մայրս, հողը թեթեւ գայ վրադ, միայն այս ալ ըսեմ, Կեանք սեմին վիրաւոր, կեանքի հեւ՜քը կուրծքիդ տակ Որդուդ ,երգեը չլսած մայր իմ ինչու գնացի՜ր (Վահան Ալազեան) Սիլվա Սէֆիլեան - Պօղոսեան Եւ շատ շատե՜ր Այցելեք www.azadakrum.org հիմա |
|
|
|
|
|
|
| Currently Active Users Viewing This Thread: 1 (0 members and 1 guests) | |
|
|
|
| There are no names to display. |
| Thread Tools | |
| Display Modes | |
|
|
|
|
||||
| Thread | Thread Starter | Forum | Replies | Last Post |
| Таможня даёт добро 50кг и до 150тысяч драм без пошлин. Durty free for goods in price up to 500$ for Armenian citizens. 500 դոլլարին համարժեք ապրանքների անցկացումը սահմանով Հայաստանի քաղաքացիների համար հարկման ենթակա չէ | voter | Discussions | 5 | 08 Jul 08 14:42 |
| Книга о Сесилии Саркози открыла тайны отношений в президентской семье, The book about Cecilia Sarkozy opened secret relations in the presidential family ./Սեսիլի Սարկոզիի մասին գիրքը բացեց հարաբերության գաղտնիքները նախագահական ընտանիքում | Mukik | Literature and Culture | 0 | 26 Jan 08 22:10 |
| ՉԷ թուրք Չէ, դուք հանգիստ մնաք | azadakrum | Politics | 0 | 26 Dec 07 21:08 |
| Պաշտպանում է արդյո՞ք Ժիրայր Սէֆիլյանը Լևոն Տեր-Պետրոսյանին և ի՞նչ “հանցանք” կա դրանում: | azadakrum | Diaspora | 0 | 26 Dec 07 20:42 |
| ЛТП может пойдёт на выборы как кандидат Լևոն Տեր-Պետրոսյանն մտածում է վերադառնալ քաղաքականություն | voter | Politics | 14 | 23 Apr 07 20:04 |