Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > Love and Romance > Family
Blogs Members List Social Groups Mark Forums Read Press here to open menubar...


Notices

Family Family replaces all. Therefore before have it, it’s better to thing which is more important for you family or all other things. (Faina Ranevskaya)

Reply
 

Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении

LinkBack Thread Tools Display Modes
Old 12 Mar 09, 14:17   #127 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Re: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении

Сути не важно кто этим займёться - хотя советую по меньше верить так называемым "блогерам" на гос.содержании от глупых обобщений и цинизма которых только смеяться хочеться.

Просто этим - небезизвестным нам персонам типа пих, инферно - завидно, что кто то ещё может акции проводить и без гос.заказа и намного больше интереса в СМИ на себя навести, чем они своими "политкорректными" выступлениями типа - "жрунемогу, тжжуменк, я поссу на эту могилу....".

Ужасно грустно видеть как много сексуально озабоченных в Армении имеющих доступ в интернет...

Вчера смотрел передачу про индию - ходют там в Бангалоре, бандерлоги называющие себя "хранителями индийских традиций" и кучами лупят девушек по лицу если они осмеливаються носить нетрадиционную индискую одежду, то что удобно, джинсы т/шрт...

Думал да ну их бандерлоги тёмные - а сегодня вижу, что эти самые "традиционалситы" воняющие своими "традициями" на всех форумах и теперь берБЛОГах практический своим МОБИНГОМ и угрозами представителй акции похорон крастного яблока просто до нервов...

Жаль, что раньше не узнал, уверен если огранизаторы акции настроились и набрали бы презервативов всяких секс игрушек, то можно было бы каждому из этих бандерБЛОГов пробующих помешать дарить по презервативу....
 
voter is offline  
Reply With Quote
Old 13 Mar 09, 02:08   #128 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении

Քանի որ Առավորի էջորում քննարկումները հեշտ նկատելի չեն, որոշեցի արտատպել այս թեմայով քննարկումները...
Quote:
Խմբապետ 11/03/09 [18:35]
Պարոն Աբրահամյան, ճիշտ եք նկատել, որ կարմիր խնձորի թեման լուրջ վիճաբանության առարկա դարձավ ձեր ընձեռած այս քննարկման սյունակում: Բայց չէ՞ որ կային նաև այլ կարծիքներ ու տեսակետներ կնոջ ու տղամարդու իրավունքների հավասարության, հենց նույն կարմիր խնձորի առեղծվածի մասին: Հաշվի չառնելով դրանք` փորձել եք մի լավ ձաղկել դիմացինի կարծիքը չընդունողին, դեռ ավելին` այդ կարծիքի պատճառով դիմացինի դեմ պայքարողին:Այս երևույթը Դուք ընդհանրացրել եք քաղաքականության առումով: Հնարամիտ է արված, բայց վրիպում այնուամենայնիվ թույլ եք տվել: Մեզ համար գաղտնիք չէ, որ քաղաքականության մեջ պոռնկությունը հարգի բան է, իսկ ահա ժողովուրդը միանգամայն այլ հավաքականություն է: Այստեղ գերիշխողը ավանդույթներն են, որոնցով էլ նա տարբերվում է մյուս ժաղովուրդներից: Եթե այս թեման քննարկվեր Ռուսաստանի պես երկրում,որտեղ չափահասության տարիք է համարվում 14-ը, և այն տեսանկյունից, որ գիտե՞ք, չի կարելի կուսությունը զոհել մինչև ամուսնությունը, ռուս աղջիկներն այդ միտքն արտահայտողին կտոր-կտոր կանեին:«Առավոտի» պարագայում էլ հայ ընթերցողն է զայրացել այն մտքից, որ կուսությունը անկարևոր մի բան է: Եվ դա բնական է: Բոլորի տներում էլ գոնե մեկ անգամ կարմիր խնձոր ուղարկելու արարողություններ եղել են:Թե որքան բարձր են արտահայտվում նորահարսի ու նրա ծնողների մասին փեսայի կողմի հարազատները, բոլորս էլ գոնե մեկ անգամ լսած կլինենք: Հիմա ի՞նչ անենք, սա է մեր սովորությունը: Թողեք այն հանգիստ ապրի (կամ աստիճանաբար մեռնի), իսկ ամուսնանալիս կարմիր խնձորի հետ խնդիրներ ունեցող աղջկան մի պարզ խորհուրդ տվեք`այդ մասին մի լռեք, մի դիմեք բժշկական միջամտությունների և խոստովանեք ձեր ապագա ամուսնուն:Այլապես հետագայում, երբ բամբասանքի արդյունքում անցյալի տխուր հիշողության լուրը հասնի փեսայի ընտանիք, կարող եք հայտնվել ապարանցու մասին անեկդոտի հերոսուհու դերում.«Ապարանցին իր հարսին երրորդ օրը դուրս է անում: Աղջկա ծնողները շտապում են սրա տուն պատճառն իմանալուԱղջիկ չէր,-ասում է ապարանցինԲա ինչո՞ւ առաջին օրը դուրս չարեցի՞ք,-հարցնում են հարսի ծնողներըԱռաջին օրն աղջիկ էր,- անվրդով պատասխանում է ապարանցին»: Ահա այսպիսի բաներ:
Quote:
ՀԱՅ 11/03/09 [21:19]
պրն Աբրահամյանին- Ամեն ինչ թութակի պես ընդօրինակվեց արտասահմանից,՝սկսած կապիտալիզմից մինչեվ հեռուստատեսությամբ անառակ ֆիլմերի ցուցադրում,երբեք չե՞ք մտածել բնականոն զարգանալ,թույլ տալ ազգն իր ավանդություններով ապրի,ստեղծի,քանդի... Ի՞նչու եք արագացնում լավի կործանումը բոլոր բնագավառներում,թույլ տվեք ազգը իր համար ընտրի իր ապրելակերպը բնականոն զարգացմամբ:Ձեր անհամ եվ անճաշակ գովազդներով,ազգին անհարիր սերիալներով,անտաղանդ տխմար երգիչներով նստած եք մեր ազի կոկորդին:Ինքնին հասկանալի է վերը նշվածների առկայության պատճառները ,դա անբարոյական բիսնեսմենների ներկրումն է Հայաստան աշհխար,բայց մենք ունենք մտավորականներ,լավ լրագրողներ օգտագործեք այդ ռեսուրսը ազգը փրկելու գործում:Դուք ինձանից լավ գիտեք,որ ճիշտ պրոպագանդան կշտկի ,կուղղորդի այսօրվա բացթողումները,վերացումները: Իհարկե թույլ չեք տա ,որովհետեվ Ձեր բիզնեսը դրանից մի քնի 100 անգամ կպակասի: ՈՒրեմն դեպի վատ ընդօրինակումներ առանց կարմիր խնձորի!
Quote:
Մհեր 12/03/09 [02:39]
"Բա հարևաներն ինչ կմտածեն" Ահա մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները ոտնահարող կարմիր խնձորի ծեսի հիմնական դրդապատճառը, որը արդյունք է համատարած տգիտության, քաղքենիության ու չգիտեմ էլ ինչի:Չնայած Վանոն ասում է "Ազգին չկպնենք" բայց ցավոք դա իրականությունն է:
Quote:
Ազգայնական 12/03/09 [04:15]
Կարմիր խնձորի ծեսը նույնքան հայկական է ինչպես որ բոշական,քրդական,արաբական,պակիստանյան կամ թրքական է :Իրենց հայ համարող ՛կարմիրխնձորականեր՛ մի մոռացեք վոր հեթանոս Հայքում աղջկա կույս ամուսնանալը նույնպիսի անհեթեթություներ ,ինչպես մի 100 տարի առաջ անկույս:
 
voter is offline  
Reply With Quote
Old 13 Mar 09, 02:13   #129 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении

Quote:
Նաբուգոդոնոսր 12/03/09 [07:51]
Կրկին անգամ համոզվում եմ,որ սահմանադրության առկայությունը խանգարում է հայերին:Ծեսերի և ադաթների ժողովածու`ահա թե ինչ է պետք:Գրված պարզ նախադասություններով:100 տոկոսանոց կաշառակերություն դատավորների մոտ ունեցող երկրին տալ սահմանադրություն`արդեն ծիծաղելի չէ:Բոլոր ներքին կոնֆլիկտներն այստեղից են:
Quote:
Arthur (Israel) 12/03/09 [12:45]
Ես հիմա դասերս թողնեմ ու Ձեզ պատասխանեմ?? Բայց դե որ հարցը ճիշտ չեք մեկնաբանում` ստիպված եմ: Նորից եմ կրկնում, հարցն ամենևին էլ կուսության խնդիրը չէ!!! Իմ գրածի մեջ էլ "բարեպաշտություն" կամ ագրեսիվություն չկար: Պարոն Աբրահամյանի մտքերն ընդունում եմ, սակայն դա ինչ կապ ունի մեր թեմայի հետ?? Դուք համընդանուր հարցեր եք շոշափում, որն ըստ իս ճիշտ է: Իմ մտահոգությունն ամենևին էլ Ձեր հոդվածը չէ, այլ երևույթը, որ օրեր առաջ տեղի ունեցավ Երեվանում: Դա Ձեզ իսկապես չի անհանգստացնում?? Դուք գտնում եք, որ մեր հասարակությունն իրոք ուներ այդպիսի ակցիայի պահանջ??
..
 
voter is offline  
Reply With Quote
Old 13 Mar 09, 02:19   #130 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении

Quote:
Հովհանես 10/03/09 [22:10]
Սկսած 1946 թվականից արեվմտյան գերմանյաի ղեկավարները ներքին կարգով որոշեցին,որ այն կանայք ,որոնք չեն կարողանում ամուսնալ տղամարդկանց պակասի պատճառով,քանի որ երկրորդ համաշխարային պատերազմում զոհվել էր 7000000-ից ավել տղամարդ,կանայք անխտիր բոլորը պետք է հղիանան եվ ծնդաբերեն:Կանայք այդպես էլ արեցին ,որով լուծեցին դեմոգրաֆիկ պրոբլեմը: Իհարկե,պետությունը 0րեքներով պաշտպանեց միայնակ մայրերին: ԳԵրմանիայում պատերազմից հետո նույնպես գայլային ժամանակներ,որը կանխվեց կարճ ժամանակում մոտ3 տարում: Իսկ հայաստանում բացարձակ գայլային ժամանակը արդեն 18 տարի է ու վերջը չի երեվում: Իսկ թերթերը հանձինս «Առավոտ»ի «կարմիր խնձորի» թաղում է պրոպագանդում: ՈՂԲԱՄ ԶՔԵԶ արամ աբրահամյաննէր,ՈՂԲԱՄ ձեր ծնունդները,որ ցանկանում ենք քանդել հայ ժողովրդի արմատները:ԵԹԵ դուք ունեք գոնե 1 տոկոս ազնվություն ու հայրենասիրություն,վերը նշված որինակը պրոպագադիր իր համապատասխան 0րենքներով: Հայ կոչվող հաստավիզների գլուխը փորձիր մտցնել,որ սա է ամենակարեվորը: Եվ նորից ՈՂԲԱՄ դաշնակ,հնչակ,հհշ,հհկ,...եվ միյուս ոհմակներին, նոր բան պետք չի մտածել,աշխարհում շատ լավ 0րինակներ կան միայն ընդորինակել է պետք: ժողովուրդ ողբամ քեզ,որ այդքան անորակ արտադրանք ես տվել...
Իմ հարցը
Quote:
voter viparmenia.com 11/03/09 [01:15]
Arthur (Israel) 10/03/09 [17:05] ոչինչ չհասկացա ինչն էր այդքան վրդովվեցրել Կարմիր Խնդձորի հոդվածի մեջ։ Ամեն դեպքում հաճելի կլինի իմանալ ավելի մանրամասն ինչ էք մտածում այդ թեմայով և առանձնապես ինչով էք արժեվորում այն ավանդույթը այստեղ մենք մանրամասն քննարկում ենք Առավորի բոլոր այդ թեմայով հոդվածները http://viparmenia.com/vb/forum50/sex...armenia-11811/ (Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении) Մինչ այժմ այդ ավանդույթի հիմնավորված անհրաժեշտություն ոչ մեկ չի ներկայացրել, հետաքրքիր կլինի լսել մեկին, ով կողմ է այդ ավանդույթի պահպանմանը...
Պատասխանում է
Quote:
Arthur (Israel) 11/03/09 [16:30]
Ստիպված եմ կրկին անդրադառնալ "Կարմիր խնձորի" թեմային: Հարգելի ընթերցող, այստեղ ավանդույթի "կողմ" կամ "դեմ"-ի հարցը չէ: Ինձ համար երկու դեպքերն էլ ԼԻՈՎԻՆ ընդունելի են!!! Հարցն այն է , որ հայերին փորձում են "քաղաքակիրթ" դարձնել: Բարոյականության հարցերում հայերը, թերևս, աշխարհի ամենաքաղաքակիրթ ազգերից են!! Եվ ամենակարևորը!!! Ակնարկներ առ այն, թե այս ամենում իր "մեղքի" բաժինն ունի Հայոց Եկեղեցին!!! Սրանով ոչ ավել ոչ պակաս փորձ է արվում տարանջատել եկեղեցին ժողովրդից!!! Վերջապես երբ պիտի հասկանաք` չկա Հայ Եկեղեցի-չկա Հայ ազգ և հակառակը!!! Ազգին պահողը լեզուն է, մշակույթը և այլն.... հնացած մտքեր են!!! Այո, վերոնշյալները կարևոր են, սակայն ամենից կարևորը ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ Է!!! Հ.Գ. Զավեշտալի բան է ստացվում: Վերջապես ում հայտնի չէ, թե ինչ է կատարվում իրականում, առօրյա կյանքում??? Եզրակացությունը մեկն է` ԲԱՎԱԿԱՆ Է ՕՏԱՐ ՊԱՏՎԵՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ!!! (կարծում եմ` ինձ հասկացաք)
 
voter is offline  
Reply With Quote
Old 13 Mar 09, 02:20   #131 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении

ԵՎ վերջում Առավոտի խմբագրի կարծիքը
Quote:
Դարձյալ մի սանրի կտավների մասին

Թող ներեն ինձ ընթացիկ քաղաքականության երկրպագուները, բայց ես պետք է գրեմ մի թեմայի մասին, որը առաջին հայացքից հեռու է քաղաքականությունից: Ընդգծեմ՝ միայն առաջին հայացքից: Խոսքս մեր թերթի մարտի 7-ի համարում, նախավերջին՝ 15-րդ էջում տպագրված «Թաղենք կարմիր խնձորը» տեղեկատվության մասին է, որն առաջացրեց բուռն արձագանքներ: Այստեղ կարեւոր է ճշտել, թե խոսքն ինչի մասին է: «Կանանց ռեսուրսային կենտրոնը», որն անց է կացրել համանուն ակցիան, բացարձակապես անառակության կոչ չէր անում, այդ հ/կ անդամներից ոչ մեկը չէր պնդում, որ կույս լինելը հետադիմական է, իսկ չլինելը՝ առաջադիմական: Ակցիան, որքան ես հասկանում եմ, ուղղված էր մարդկանց անձնական, ինտիմ կյանքի մանրամասները հասարակությանն ի ցույց դնելու դեմ, մարդուն (տվյալ դեպքում՝ աղջկան) ստորացնող ծեսը կատարելու պարտադրանքի, նրա կամքի վրա բռնանալու դեմ:

Որեւէ վերաբերմունք (դրական կամ բացասական) հ/կ-ի այդ նախաձեռնության վերաբերյալ «Առավոտը» չի արտահայտել: Բայց արձագանքների ճնշող մեծամասնության ագրեսիվ-«բարեպաշտ» տոնայնությունը թույլ է տալիս այս փոքր կենցաղային օրինակի վրա եզրակացնել, որ մենք կարող ենք խոսել հասարակության մեծամասնության տրամադրությունների մասին: Մենք հնարավորություն, իրավունք չենք տալիս մեր դիմացինին, որ նա մտածի եւ գործի՝ մեզնից տարբեր եղանակով, ինչը դրսեւորվում է կյանքի բոլոր ոլորտներում, եւ դա, կարծում եմ, նաեւ քաղաքական լուրջ խնդիր է:

Ժամանակակից Արեւմուտքում մարդկանց բաժանում են հավատացյալների եւ «ագնոստիկների»: Ուշադրություն դարձրեք՝ հավատալու այլընտրանքը պարզապես չհավատալն է, ոչ թե աթեիզմը, որը ենթադրում է պայքար կրոնի, հավատքի, հավատացյալների դեմ: Աթեիզմն, անշուշտ, տգեղ ու դատապարտելի երեւույթ է, իսկ հավատալ-չհավատալը՝ ամեն մեկի անձնական գործը:

Խնդիրը հենց այն է, որ ցանկացած «պլյուս»՝ ձեռք բերելով մոլի, ծայրահեղական, անհանդուրժողական դրսեւորումներ, վեր է ածվում «մինուսի», նույնանում է նրա հետ: Մարտնչող կույսը նույնքան վտանգավոր է, որքան մարտնչող անառակը: Մարդկանց եւ գրքերը այրող կաթոլիկ հավատաքննիչները ոչնչով լավը չեն բոլշեւիկ աթեիստներից, որոնք եկեղեցիներ էին քանդում ու հալածում էին հոգեւորականներին: Մոլի հակադաշնակցականը, որը պնդում է, թե բոլոր «դաշնակները» ահաբեկիչ ու դավաճան են, իր մտածողության տեսակով չի տարբերվում մոլի դաշնակցականից, որը կարծում է, թե «ով դաշնակ չի, նա հայ չի»: Աննկուն հեղափոխականներն այսօր նույն գործառույթն ունեն, ինչ որ կոռումպացված, կերած-խմած իշխանամետները:

Բոլորն էլ մի սանրի կտավներ են: Սանրի կամ սանդերքի՝ ոնց կուզեք:


ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
voter is offline  
Reply With Quote
Old 18 Mar 09, 10:01   #132 (permalink)
Guess what? Yeah, I won!
VIP Club
XAKEP's Avatar
Join Date: Sep 2007
Location: NC, USA
Age: 39
Posts: 402
Rep Power: 17 XAKEP is on a distinguished road
Send a message via ICQ to XAKEP
Re: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении

В узбекистане и Казахстане оказывается традиции насчёт красного яблока такие же как в Армении - я не знал. Всему оъбяснение наверно одно- ВОСТОЧНЫЕ традиции.
В Уз насчёт этого недавно сняли фильм при спонсорстве Швейцарского посольства http://www.ferghana.ru/article.php?id=6089
 
__________________

Жизнь хороша!? Неа, опять чего-то не хватает......
XAKEP is offline  
Reply With Quote
Old 18 Mar 09, 20:06   #133 (permalink)
Unforgettable flower
VIP Ultra Club
Forget-me-not's Avatar
Join Date: Dec 2006
Location: Here, there and everywhere
Posts: 3,446
Rep Power: 21 Forget-me-not is on a distinguished road
Re: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении

Quote:
Originally Posted by XAKEP View Post
В узбекистане и Казахстане оказывается традиции насчёт красного яблока такие же как в Армении - я не знал. Всему оъбяснение наверно одно- ВОСТОЧНЫЕ традиции.
В Уз насчёт этого недавно сняли фильм при спонсорстве Швейцарского посольства http://www.ferghana.ru/article.php?id=6089
Я думаю, это не восточные традиции, а мусульманские. Армения единственная христианская страна, которая их использует, видимо потому, что все время находилась под влиянием мусульман. В других восточных странах, на пример, в Японии, Китае или Индии такого нет. В Индии, к примеру, понятия "девственность" вообще не существует...
 
__________________
Forget-me-not is offline  
Reply With Quote
Reply

Tags
секс, семья, традиции, sex

Thread Tools
Display Modes

Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 04:05.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64