VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Family Family replaces all. Therefore before have it, it’s better to thing which is more important for you family or all other things. (Faina Ranevskaya) |
Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении |
LinkBack | Thread Tools | Display Modes |
22 Jan 09, 21:01 | #1 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении
«Անմեղության կանխավարկածը»
Սկեսուրների «գործը» դժվարացել է, նրանք չեն կարողանում հաստատ իմանալ՝ հարսի կուսությունը բնակա՞ն է, թե՞ ոչ: Հատկապես 17-20 տարեկան աղջիկների շրջանում հաճախ է շոշափվում սեքսի թեման, եւ հենց այդ տարիքում է հավանականությունը մեծ, որ նրանք իրենց հետաքրքրությունը բավարարելու համար անցնեն իրական քայլերի: Թեեւ վերջին մի քանի տարում Հայաստանում շատ բան է փոխվել, երիտասարդներն ավելի ազատամիտ են դարձել, սակայն մի հարցում «հեղաշրջումն» այնքան էլ ակներեւ չէ՝ սկեսրոջ տուն մտնելիս հարսը պիտի «անարատ» լինի: Բայց սա չի ենթադրում, որ ամեն ինչ սառեցված վիճակում է, եւ հիշատակված հարցի նկատմամբ վերաբերմունքն ընդհանրապես չի փոխվել: Մի շարք չհրապարակված սոցհարցումներն ու ուսումնասիրությունները վկայում են, որ հայ աղջիկներն իրենց կուսությունը կորցնում են 20-22 տարեկանում, նրանցից ոմանք էլ «արդարացել են» են, որ «անմեղությունից» զրկվել են ապագա ամուսինների հետ: Պատկերն այլ է տղաների դեպքում, միջինացված հաշվարկներով, նրանք առաջին անգամ կնոջ հետ կենակցում են 16-17 տարեկան հասակում: Դժվար է հավատալ այս թեմաներով հարցումներին, քանի որ քչերը համարձակություն կունենան հաղթահարել տաբուն եւ սեռական հարաբերություն ունենալու ճշգրիտ տարիք նշել: Մինչդեռ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, մեր երկրում 15-19 տարեկան յուրաքանչյուր 1000 աղջկա տարեկան բաժին է հասնում հղիության արհեստական ընդհատման 3-4 դեպք: Ժամանակակից բժշկությունը նմանատիպ աղջնակների մասին նույնպես հոգացել է՝ վիրաբուժական ճանապարհով վերականգնելով կուսաթաղանթը: Թեեւ վիճակագրական տվյալներ չկան, թե Հայաստանում կուսաթաղանթը վերականգնելու համար քանի կին է դիմել բժշկական միջամտության, սակայն բժիշկները հավաստիացնում են, որ այս երեւույթն արդեն շատ տարածված է ու սովորական բնույթ է կրում: Փաստորեն, զգալի չափով հայ ընտանիքներում դեռեւս պահպանված՝ նորապսակների սավանի վրա արյան հետքեր փնտրելու սովորույթն արդեն կորցրել է իր ուժը, քանի որ դա խաբուսիկ է, եւ սկեսուրներն, այնուամենայնիվ, չեն կարող իմանալ՝ հարսի կուսությունը բնակա՞ն էր, թե՞ արհեստական: Մյուս կողմից, դժվարին իրավիճակում են հայտնվել իսկապես «անմեղները»: Սեռական կյանքի ազատության նոր մոտեցումներ որդեգրած երիտասարդ տղաները դժվար կհավատան, ասենք, 25 տարեկան աղջկա այն երդումներին, թե իր ապրած կյանքի ընթացքում ոչ մի տղա մատով անգամ չի դիպչել իրեն եւ կուսությունն էլ պահել է ապագա ամուսնու համար: «Առավոտը» զրուցեց 27-ամյա Անիի հետ (անունը փոխված է), որը 22 տարեկանում «խաբվել» էր, սակայն մեկ ամիս անց հանդիպել էր 25 տարեկան մի տղայի, որն էլ, հավատալով աղջկա խաբված լինելու հանգամանքին, այնուամենայնիվ՝ սիրել ու ամուսնացել էր նրա հետ: «Ամուսնական առաջին գիշերից հետո սկեսուրս ինձնից պահանջեց անմեղության ապացույցներ, իրավիճակը փրկեց ամուսինս, մորն ասելով, թե ինքն է եղել իմ առաջին տղամարդը, պարզապես դա արել է մինչեւ ամուսնանալը, բարեբախտաբար, սկեսուրս հավատաց, թեեւ մի քանի օր ինձ այլ աչքով էր նայում: Ամուսնուս հետ խաղաղ ապրել եմ ընդամենը մի քանի ամիս, որից հետո սկսվեցին մեր կյանքի քաոսային օրերը: Նա սկսեց իրեն տալ խմիչքի ու գրեթե ամեն օր հարբած էր տուն գալիս: Անկողնում ինձ վերաբերվում էր որպես մարմնավաճառի, այսինքն՝ ուզածի պես օգտագործում էր ինձ եւ ստիպում էր անել բաներ, որոնք իմ սրտով չէին: Հետո ամուսինս սկսեց ինձ երեսով տալ, ասելով, որ պիտի գոհ լինեմ ինձ տան կին դարձնելու համար... Նա մեկ տարվա մեջ իրեն լրիվ կորցրեց, օրերով տուն չէր գալիս ու միշտ ընկճված էր... Ամեն կերպ խուսափում էր ինձ հետ հասարակական վայրերում հայտնվելուց, նույնիսկ իր քրոջ տուն չէինք գնում: Հասկացա, որ այս ամենի պատճառը ես եմ, եւ նա ամենեւին էլ չէր հաշտվել այն մտքի հետ, որ ինքը չի եղել իմ առաջին տղամարդը: Ամուսնուս կյանքը չխորտակելու համար կամովին բաժանվեցի, քանի որ արդեն անհնար էր մեր համատեղ կյանքը»,- պատմում է Անին: Մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ երկրորդ անգամ այլեւս չի ամուսնանա, քանի որ վախենում է երկրորդ անգամ էլ հայտնվել նմանատիպ նվաստացուցիչ իրավիճակում: Ի դեպ, ըստ վիճակագրության, աշխարհում ամուսնալուծված տղամարդկանց եւ կանանց մոտ 75%-ը կրկին ամուսնանում է, բայց այդ ամուսնությունների կեսից ավելին նորից «վախճան» է ունենում: Ընդ որում, երկրորդ անգամ ամուսնացողների համատեղ կյանքն ավելի շուտ է ավարտվում, քան առաջինի դեպքում: Մեզ մոտ իրավիճակը հակառակն է: Ամուսնալուծությունների թիվը տարեցտարի աճում է, սակայն չի ավելանում երկրորդ եւ ավելի անգամ ամուսնացողների թիվը: Մոտավոր հաշվարկներով, կանանց 30%-ը երկրորդ անգամ է ամուսնանում, իսկ տղամարդկանց՝ մոտ 55%-ը: http://new.aravot.am/am/articles/culture/54471/view Если будет руский перевод выложу или может модер отдела возмёться перевести если интерес будет большим. |
||
__________________
|
|||
|
22 Jan 09, 21:04 | #2 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении
Իսկ սա ադաթների տխուր հետևանքների մասին - շատ հաճախ և ոչ միայն Հայաստանում, նախաընտանեկան սեռական հարաբերությունները կարող են կոտրել երիտասարդ աղջիկների կյանքը։
Quote:
|
||
__________________
|
|||
|
22 Jan 09, 22:29 | #3 (permalink) |
Regresar a mi amor :(( VIP Ultra Club
|
Re: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении
очень интересная тема и наверно будет обсуждаться )на днях попробую все перевести,к сожалению сейчас времени нет )
|
__________________
love you ... |
|
|
23 Jan 09, 00:18 | #4 (permalink) |
раз, два, три .... и все) VIP Ultra Club
|
Re: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении
Распечатала! Завтра буду по слогам читать..... :emo_cry: английский и то легче понимается!!!!
|
|
25 Jan 09, 01:15 | #5 (permalink) |
Unforgettable flower VIP Ultra Club
Join Date: Dec 2006
Location: Here, there and everywhere
Posts: 3,446
Rep Power: 21
|
Re: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении
Переведите, пожалуйста... Хочу почитать...
|
__________________
|
|
|
26 Jan 09, 01:30 | #6 (permalink) |
Areopagus member VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Сам-АРА
Posts: 12,475
Rep Power: 30
|
Re: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении
Отличный повод что бы выучить армянский
|
__________________
Спасибо тем, кто меня любит - вы делаете меня лучше. Спасибо тем, кто меня ненавидит - вы делаете меня сильнее. Спасибо тем, кому вообще пофиг - вы нужны для массовки. |
|
|
26 Jan 09, 01:59 | #7 (permalink) |
Unforgettable flower VIP Ultra Club
Join Date: Dec 2006
Location: Here, there and everywhere
Posts: 3,446
Rep Power: 21
|
Re: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении
|
__________________
|
|
|
Tags |
секс, семья, традиции, sex |
|
|
|