Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > Love and Romance > Family
Blogs Community Press here to open menubar...


Notices

Family Family replaces all. Therefore before have it, it’s better to thing which is more important for you family or all other things. (Faina Ranevskaya)

 
 

Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении

LinkBack Thread Tools Display Modes
Prev Previous Post   Next Post Next
Old 13 Aug 09, 13:23   #10 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 52
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 27 voter is on a distinguished road
Re: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении

Про отношение к девственности в армянкой диаспоре которое они прячут под лозунгом "сохранение армянства"
http://new.aravot.am/am/articles/sport/66529/view
Հայուհիների բարոյականության սահմանները

Հայաստանից դուրս հայուհիները կույս մնալու խնդի՞ր ունեն

«Դրսում հայ աղջիկները մաքուր մնալու խնդիր ունեն»,- ասում է Բրազիլիայում ծնված 22-ամյա հայազգի Վազգենը:

Ամեն տարի տասնյակ երիտասարդներ լքում են Հայաստանը՝ բնակություն հաստատելով օտար երկրում: Թե ինչպե՞ս են այնտեղ ապրում, ի՞նչ բարքերով՝ թերեւս, հայաստանաբնակ հային ամենաշատն է հետաքրքրում:

Կարողանո՞ւմ են օտար հոսանքների ներքո երիտասարդները պահպանել հայեցիությունն ու հայկական ավանդույթները, սովորույթները: Պահպանվո՞ւմ է կարմիր խնձորի ավանդույթը եւ ի՞նչ դեր ունի օտար երկրում աղջկա «անմեղությունը»: Այս հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց մի միջոցառման շրջանակներում տարբեր երկրներից Հայաստան ժամանած հայազգի երիտասարդների հետ:

Ըստ իսրայելաբնակ 19-ամյա Աբոյի, օտար երկրում ծնվել՝ չի նշանակում օտարի կյանքով ապրել. «Դրսում հայ լինելու հարցը ավելի խիստ է դրված, քան Հայաստանում: Այնտեղ ամեն րոպե դու պետք է հիշես, որ հայ ես, որ քո արմատները Հայաստանից են, որ դու ունես սովորույթներ, ավանդույթներ: Դրսում հայ ընտանիքներում խիստ օրենքներ կան եւ այդ ընտանիքների զավակները պարտաճանաչ աշակերտի պես հետեւում են դրանց»:

Խոսելով դրսում ապրող հայ երիտասարդների անձնական կյանքի մանրամասների, զույգերի հարաբերությունների մասին, Աբոն նշեց. «Դրսում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է կամ ինչպես խոսում են... Իսրայելում բնակվող հայ կանանց եւ աղջիկների մասին վատ բաներ են խոսում: Ուզում եմ շտկել այդ սխալը: Հայկական ամեն ինչ այնտեղ պահպանվում է: Ճիշտ է՝ այնտեղի երիտասարդությունը մեզ քննադատում է, բայց հայերս չենք ճնշվում այդ ալեկոծություններից: Մի խնդիր կա. եթե հայ աղջիկը ընկերություն է անում հայ տղայի հետ, ապա հարսանիքի հաջորդ օրն իսկ կարմիր խնձորը սպասվում է: Բայց քանի որ հիմա շատացել են խառը ամուսնությունները, ապա կարմիր խնձոր հասկացությունը վերանում է, քանի որ նախքան ամուսնանալը զույգերն արդեն սեռական հարաբերություններ են ունեցած լինում: Եթե տղան այլազգի է, սեռական հարաբերություններից զերծ մնալն անհնար է: Նույն այդ երիտասարդ տղաները հայ աղջիկներին շատ անգամ սպառնում են բաժանումով՝ սեռական հարաբերություններ չունենալու դեպքում: Սակայն կան այնպիսիները, որոնք հասկանում եւ ընդունում են հայկական ավանդույթները, զարմանում եւ նույնիսկ սիրում են դրանք: Սակայն աղջիկներն էլ պակաս երկերեսանի չեն. եթե տղան այլազգի է, ապա աղջիկները շատ հեշտությամբ անցնում են բոլոր սահմանները՝ հանգիստ խղճով եւ ծնողներից գաղտնի: Երուսաղեմում, որտեղ ես ապրում եմ, հայ աղջիկներ այդքան չկան: Եթե կան էլ, ապա մեծամասամբ ավանդապաշտ, հայեցի դաստիարակությամբ աղջիկներ են: Ես ինքս սիրում եմ մեր ավանդույթները, բայց մի տեսակ այդ կարմիր խնձորից, նախքան ամուսնանալը հարաբերություններ չունենալուց ամաչում եմ, դա մի տեսակ այս դարի բան չէ: Ես տղա եմ, ինձ համար խնդիր չկա, բայց երեւի կհետեւեմ, որ իմ ապագա կինը կույս լինի եւ նրա հետ հարաբերությունների մեջ մտնեմ ամուսնությունից հետո: Չեմ թաքցնում, դա պատճառ չի կարող հանդիսանալ ընկերուհուցս հրաժարվելու: Գիտե՞ք ինչ եմ հասկացել, դրսում բնակվող հայուհիներն ավելի մաքուր են եւ բարոյական, քան հայաստանաբնակները. այստեղ ավելի ազատ են, ավելի անկաշկանդ: Այստեղ աղջկա հետ ծանոթանալիս ինձ միանգամից այդ հարցն է տանջում, տեսնես նա սեքս ունեցե՞լ է... մի քանի րոպե շփվելուց հետո կասկածներս փարատվում են: Այնպես որ, հայերը շատ այլ ազգերից էլ առաջ են ընկել, եւ շատ քչերին է հետաքրքրում կարմիր խնձորը»:

Բրազիլաբնակ 22-ամյա Վազգենը դրսի հայուհիների մասին այլ կարծիք ունի. «Դրսում ծնված հայուհին Հայաստանում ծնված մեծացածից շատ է տարբերվում: Այսօր 17-18 տարեկան հայ աղջիկները գիտե՞ք ինչեր են անում այնտեղ՝ ազատ, ցոփ կյանք են վարում: Դրսում ծնողին լսել չկա, հայ լինելու մասին հիշել չկա, շատ անգամ չեն էլ բացահայտում, որ իրենց ազգանունը վերջանում է «յան»-ով: Ես շատ ընկերներ ունեմ Բրազիլիայում: Իմ տարեկիցները տարօրինակ կերպով ավանդապաշտ են: Իսկ մեզանից հետո եկող սերունդը աննկարագրելի անդաստիարակ է: Մասնավորապես, երբ այստեղ ծնվում եւ գնում են դրսում ապրելու: Իսկ երբ մարդ փականքներից ազատվում է, որտեղ ոչ ոք իրեն չի դատապարտի, չի ասի` ման եկող ես, էս ես, էն ես, ազատությունը դառնում է գերող մի բան, որից հայերը զուրկ են՝ ըստ իրենց մտածելակերպի: Ազատ կյանքն իր բոլոր դրսեւորումներով դառնում է ապրելաձեւ, որն իր ճանկերի մեջ է առնում հայ երիտասարդներին՝ հեռացնելով հայկական արմատներից: Այս պարագայում հայուհին տղայի հետ համբուրվելիս էլ ինչպես կմտածի կուսությունը պահպանելու մասին: Բայց եթե անգամ ամուսնանալիս պահպանած են լինում կուսությունը, դա դեռ չի նշանակում, որ բարոյական են, այնպիսի բաներ են անում, որ մտածում ես՝ ավելի լավ կլինի ընկերուհիդ ինչ-որ մեկի հետ հարաբերություններ ունեցած լինի, քան...»:

22-ամյա բեյրութաբնակ Սերուժը մեզ հետ զրույցում պատմեց իր երազանքի մասին: Նա երազում է հարսանիքը անել Հայաստանում, պսակվել հայկական եկեղեցում՝ պահպանելով բոլոր ավանդույթները. «Բեյրութահայերի համար ամեն ինչ այլ է՝ բարոյականության առումով: Այնտեղ շատ խիստ է դրված հայ աղջկա մաքուր լինելու հարցը: Ամեն երկրորդ տղա նախքան աղջկա հետ շփվելը, մանրամասն հետաքրքրվում է նրա անցյալով, թե նա թեկուզ սովորական ընկերական հարաբերությունների մեջ չի՞ եղել պարսիկների հետ: Եթե մյուս երկրներում հայուհիներն իրենց կամքով են ազատ կյանքով ապրում, ապա Բեյրութում իրենց կամքից անկախ կարող են դառնալ պարսիկների զոհը: Բեյրութում հայ աղջիկները համարվում են ամենասեքսուալ կանայք, այդ պատճառով ամեն հայ ընտանիքում շատ մեծ են սահմանափակումները, խիստ է դաստիարակությունը եւ մասնավորապես աղջկա կույս լինելու հարցը»:

Ֆրանսաբնակ 20-ամյա Միքայելի խոսքերով էլ. «Աղջկա անցյալին երբեք չեմ անդրադառնա: Եթե սիրեմ, չեմ նայի, թե նա ում հետ է հարաբերություններ ունեցել: Հայկական ավանդույթները դրսում կիրառելն ամենաանմիտ քայլն է յուրաքանչյուր հայի կողմից, որովհետեւ օտարը հաստատ չի կարող պարել հայկական զուռնա-դհոլի տակ: Եվ ոչ մի հայ կին իրեն թույլ չի տա հարսանիքի հաջորդ օրը ուսումնասիրել զույգերի անկողնու սպիտակեղենը, եւ հետո դրսում ոչ մի հարեւանի դա չի հետաքրքրի...»:

ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ

В конце 20летний Микаел из Франции говорит, что такого рода армянскии традиции как красное яблоко у них невозможно и уверен, что никто себе не позволит в Париже ходить с постельным бельём по соседям после брачной ночи...
 
voter is offline  
Reply With Quote
 

Tags
секс, семья, традиции, sex


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 02:53.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2025, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68