![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
![]() |
#19 (permalink) |
♥ уже весна ♥ VIP Extra Club
Join Date: Oct 2009
Posts: 1,707
Rep Power: 17
![]() |
Re: Учим армянский язык!
Սիրելիս, չեմ ցանկանում ասել բառեր, որոնք, առանց այդ էլ, բոլորը կասեն: Դրանք այնքան սովորական են դարձել, որ կորցրել են իրենց արժեքը, և ես գիտեմ` դու համաձայն ես ինձ հետ: Միայն կասեմ, որ այս օրը կարևոր է ինձ համար, քանզի ԴՈԻ լույս աշխարհ եկար. իմ ծննդյան օրը ծնվեց իմ մարմինը, իսկ այսօր` քեզ հետ միասին, ծնվեց իմ հոգին, որպեսզի լինի քո կողքին:
Գիտեմ քեզ, քո իղձերը, ցանկանում եմ, որ դու ստանաս քեզ արժանի մրցանակները, քո երջանկությունը, որը միայն քոնն է, և միայն դու գիտես` ինչ ես ուզում այս կյանքից, և երջանիկ լինելը քո նվերը չէ. դու պարզապես արժանի ես դրան: Երբ ինքդ քեզ հետ ես, երբ փակում ես աչքերդ, հոգուդ խորն ու ծածուկ մի անկյունում ունես հստակ մի նկար`ինչը, չնայած ամեն ինչի, կդարձնի քո աշխարհը լի ու հանգիստ, անկեղծորեն կուրախացնի քեզ և ուժ կտա ամեն օր: Եվ ես ցանկանում եմ, որ հասնես ամենին, ինչին ձգտում ես, ինձ համար կարևոր է, որ դու երջանիկ լինես, և որ թող քո քաղցր ժպիտը հայտնվի ամենագեղեցիկ դեմքին, քո դեմքին, իմ Կարեն ջան… |
![]() |
![]() |
|