![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Armenian Apostolic Church About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church |
Եկեղեցական կյանք (хроники ААЦ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#23 (permalink) |
|
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 45
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 18, 2007 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Հռոմի Պապ Բենեդիկտոս ԺԶ-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Հռոմի Պապ Նորին Սրբություն Բենեդիկտոս ԺԶ-ին ` ծննդյան 80-ամյա տարեդարձի առիթով: ՙՄենք վստահ ենք, որ Ձեր առաջնորդությամբ Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցին իր բազմադարյա առաքելության ներկայիս ժամանակագրության մեջ կարձանագրի նոր հաջողություններ, և ջերմ ու եղբայրական հարաբերությունները Հայաստանյայց Առաքելական և Հռոմեական Կաթոլիկ եկեղեցիների միջև կշարունակեն զարգանալ: Մեր աղոթքն է, որ մեր Եկեղեցիների միջև համագործակցությունն ու բարեկամությունը առավել ամրապնդվեն այս նոր դարաշրջանում` մեր հավատացելոց սրտերում քրիստոնեական սիրո և եղբայրության ոգու զորացմամբ՚,- ասված է Վեհափառ Հայրապետի շնորհավորական ուղերձում: Նորին Սրբությունը մաղթել է 80-ամյա Սրբազան Քահանայապետին քաջառողջություն և արդյունաշատ գահակալություն ի մխիթարություն հավատավոր իր հոտի և ի պայծառություն Կաթոլիկ Եկեղեցու: ### |
|
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|
|
|
|
|
|