![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Armenian Apostolic Church About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church |
![]() |
Եկեղեցական կյանք (хроники ААЦ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#36 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 19
![]() |
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ
ՈՒԽՏԴ Ի ԿԱՏԱՐ, ՈՒԽՏԱՎՈ’Ր Ապրիլի 17-ին Սուրբ Հովհան Օձնեցու ուխտի օրն էր Գուգարաց թեմում ամեն տարի ապրիլի 17-ին հանդիսավորությամբ նշվում է տարածաշրջանի միակ սուրբի` Հովհան Օձնեցի հայրապետի ուխտի օրը: Այս տարի ևս Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպս. Չուլջյանի օրհնությամբ և առաջնորդությամբ հարյուրավոր ուխտավորներներ Օձունում մասնակցեցին սուրբի հիշատակմանը նվիրված Պատարագին և ապա այցելեցին Արդվիում գտնվող սուրբ հայրապետի շիրիմին: Վանաձորից, Սպիտակից, Ալավերդուց, Մարգահովտից մոտ 300 ուխտավորներ իրենց հոգևոր հայրերի առաջնորդությամբ առաջինը հանգրվանեցին Օձունի Ս. Աստվածածին եկեղեցում, ուր հաղորդությամբ մասնակից դարձան սուրբ և անմահ Պատարագին: Արարողության ավարտին կատարվեց ՎՊՄԻ-ի 20 ուսանողների մկրտությունը` կնքահայրությամբ ՎՊՄԻ-ի ռեկտոր, Վանաձորի Ս. Գր. Նարեկացու խաչքավոր Գ. Խաչատրյանի: Ծիսական արարողությանը հաջորդեց ժողովրդական տոնախմբությունը. օձունցիները երգ ու պարով, գյուղապետ Մ. Այվազյանի կողմից մատուցված մատաղով նշանավորեցին տոնական այս օրը: Օձունի դպրոցի սաների պատրաստած զատկական հանդիսությունը, երաժշտական համարները տոնական տրամադրություն և ցնծություն պարգևեցին ներկաներին, իսկ: Օձունից ուխտավորները մեկնեցին Արդվի, ուր ամփոփված է սուրբ Հովհան Օձնեցու աճյունը: Սրբազան հոր գլխավորությամբ և հոգևոր հայրերի մասնակցությամբ սուրբի շիրիմին կատարվեց մաղթանքի արարողություն, և ապա ուխտավորները հայցեցին սուրբի բարեխոսությունը: Թեմակալ առաջնորդ Սրբազան հայրը, իր հայրական օրհնությունը և բարեմաղթանքները հղելով բոլոր ուխտավորներին, ևս մեկ անգամ կարևորեց ուխտագնացությունը` որպես երիտասարդության հոգևոր դաստիարակության և բարոյական կերպարի կերտման լավագույն միջոցառում: Ուխտդ ի կատար, սիրելի’ ուխտավոր: Աստղիկ Ասրյան |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
![]() |
![]() |
![]() |
#37 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 23, 2007թ. Քրիստոնյաների, հրեաների և մուսուլմանների համաշխարհային կոնֆերանս Կիևում Ապրիլի 25-26-ը Ուկրաինայի Հանրապետության մայրաքաղաք Կիևում տեղի կունենա քրիստոնյաների, հրեաների և մուսուլմանների համաշխարհային կոնֆերանսը` նվիրված խաղաղության համար հոգևոր արժեքների գործադրման և հանդուրժողականության ոգու հաստատման անհրաժեշտությանն ամբողջ աշխարհում: Կոնֆերանսին, որ կազմակերպվել է Ուկրաինայի Հրեաների Միության նախագահ Տիար Վադիմ Ռաբինովիչի հովանավորությամբ, կմասնակցեն նշանավոր քաղաքագետներ, գործարարներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 100 երկրներից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կոնֆերանսին կմասնակցի Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ով ներկաներին կփոխանցի նաև Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը: Միջեկեղեցական հարաբերությունների բաժին Պատասխանատու` Եզնիկ Արք. Պետրոսյան Գրասենյակի վարիչ` Հովակիմ վրդ. Մանուկյան Հեռ. 517 155/160 էլ. փոստ` inter@etchmiadzin.am |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
![]() |
![]() |
![]() |
#38 (permalink) |
Top VIP VIP Ultra Club
|
Армянский епископ примет участие в международной конференции христиан, евреев и мусульман в Киеве
![]() Представитель Армянской апостольской церкви примет участие в международной конференции христиан, евреев и мусульман, которая состоится в Киеве 25-26 апреля,передает "Новости-Армения". Как сообщили в понедельник в пресс-канцелярии Первопрестольного Святого Эчмиадзина, с благословения Католикоса Всех армян Гарегина II на конференции ААЦ представит глава Гегаркуникской епархии Армянской апостольской церкви, епископ Маркос Ованнисян. Конференция организована под эгидой председателя Союза евреев Украины Вадима Рабиновича и посвящена вопросам применения духовных ценностей и установления атмосферы терпимости во имя мира. В мероприятии ожидается участие духовных деятелей, политологов, предпринимателей и представителей СМИ из более 100 стран. |
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории. И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы. В зрачках у них молнии, гнев, горечь. Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки. Г. Нждеh Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me. Confundantur et revereantur quaerentes animam meam. |
|
![]() |
![]() |
![]() |
#39 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մայիսի 3, 2007թ. Հոգեհանգստյան արարողություն` Երեւան-Սոչի ավիավթարի տարելիցի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ մայիսի 6-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Սբ. Պատարագից հետո կկատարվի հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ մեկ տարի առաջ տեղի ունեցած Երեւան-Սոչի ուղերթի օդանավի ավիավթարի զոհերի: Պատարագի սկիզբը` ժամը 11-ին: ### |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
![]() |
![]() |
![]() |
#40 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մայիսի 4, 2007թ. Մայր Աթոռի ներկայացուցիչները կմասնակցեն ԱՄՆ Հայոց թեմերի տարեկան ժողովներին Մայիսի 4-6-ը Չելմսֆորդում եւ Փասադենայում տեղի կունենան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի թեմական տարեկան ժողովները: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Արևելյան թեմում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կներկայացնեն Տ. Խորեն քհն. Կիրակոսյանը եւ Տ. Ադամ քհն. Մակարյանը, իսկ Արեւմտյան թեմում` Տ. Վահրամ քհն. Մելիքյանը եւ Տ. Ղեւոնդ քհն. Մայիլյանը: Մայիսի 2-3-ը արժանապատիվ քահանաները մասնակցեցին նաեւ թեմերի քահանայից ամենամյա ժողովներին: Մայր Աթոռի ներկայացուցիչները կլինեն նաեւ Հյուսիսային Ամերիկայի հայկական համայնքներում ու ծխերում: ### |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
![]() |
![]() |
![]() |
#41 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ ողջունում և շնորհավորում ենք համայն մեր ժողովրդին` Հաղթանակի և Խաղաղության Օրվա առիթով: Տոնական այս օրվա խորհուրդը անմահ է պանծալի հիշատակներով, որոնք մեր ժողովուրդը կերտել է Երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտերում անցած մարտական փառավոր ուղիով, հայ զորահրամանատարների ու հերոսների սխրանքներով և վերածնված նույն քաջարի ոգով մեր օրերում պաշտպանելով Արցախի ազատ ապրելու արդար իրավունքը: Մենք այսօր տոնում ենք 15-րդ տարեդարձը Շուշիի ազատագրության, որը հանուն Արցախի մեր ժողովրդի հաղթական պայքարի խորհրդանիշն է: 1992 թ. մայիսի 9-ի օրհնաբեր օրվա ավետիսով ցնծում էր համայն հայության հոգին և այսօր վերստին ազգս հայոց միավորվել է հայրենի մեր հողի ազատագրության պանծալի խորհրդով: Արցախը այսօր լուսավորված է ազատության կենսաբեր շողերով և ապրում է վերածննդի շնչով` մարմնավորելով նվիրական իղձերը մեր ժողովրդի, արդարության նորոգված հույսն ու հավատը: Մեր ուրախությանը գումարվել է նաև մեր Հայրենիքի` Հայաստանի և Արցախի ազատ ու խաղաղ կյանքի առաջընթացի, ստեղծագործ բազում ձեռքբերումների և նվաճումների ուրախությունը: Գոհություն ենք մատուցում Բարձրյալին, որ կամեցավ պայծառ ու հուսաբեր առավոտը ազգային մեր կյանքի: Աղոթք ենք բարձրացնում երկինք բյուրավոր հոգիների համար Երկրորդ աշխարհամարտի զոհերի և մեր արի զավակների, ովքեր իրենց կյանքը նվիրեցին Արցախի ազատությանը: Հայցում ենք, որ Տերը խաղաղ պահի աշխարհը համայն, մեր Հայրենիքն ու ժողովրդին և օրհնի մեր ջանքերը` ի խնդիր մեր արդար հույսերի իրագործման, և ի սեր հայրենի մեր երկրի բարգավաճման ու բարօրության: Շնորհք և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան: Ամէն: ### |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
![]() |
![]() |
![]() |
#42 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մայիսի 15, 2007թ. Ս/թ մայիսի 7-9-ը Ժնևում տեղի ունեցավ ԵՀԽ էկումենիկ պաշտոնյաների հինգերորդ հանդիպումը, որին մասնակցում էին մոտ 35 ներկայացուցիչներ ԵՀԽ անդամ եկեղեցիներից: Հայ Առաքելական Եկեղեցուց հանդիպմանը մասնակցում էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Հոգեշնորհ Տ. Հովակիմ վրդ. Մանուկյանը: Հանդիպման նպատակն էր ընդհանուր եզրեր գտնել ԵՀԽ-ի և անդամ եկեղեցիների միջև փոխհարաբերություններն ավելի արդյունավետ դարձնելու համար: Մայիս 7-9-ը կայացած հանդիպման ընթացքում ԵՀԽ պաշտոնեության կողմից ներկայացվեցին ԵՀԽ գործունեությունը, ծրագրերը: Հանդիպում տեղի ունեցավ ԵՀԽ-ին կից նորաստեղծ երիտասարդական կառույցի անդամների հետ, ապա բանախոսությամբ հանդես եկավ ԵՀԽ Գլխավոր Քարտուղար Դոկ. Սամուել Կոբիան, որը ներկայացրեց վերջին տարում իր ծավալած գործունեությունը` հիմնականում ներկայացնելով տարբեր Եկեղեցիներ կատարած այցելությունները: Հարց ու պատասխանի ընթացքում Գլխավոր քարտուղարը խոսեց հոգևոր առաջնորդների և պետերի հետ հանդիպումների կարևորության մասին: Հանդիպման մասնակիցներն այցելեցին Բոսեյի Էկումենիկ դպրոց: Էկումենիկ դպրոցի տնօրենը ներկայացրեց դպրոցը, այստեղ կատարված փոփոխությունները և միջոցառումների շարքը: ԵՀԽ-ի ՙՏասնամյակ հաղթահարելու բռնությունը՚ ծրագրի պատասխանատուները ներկայացրեցին առաջիկայում իրենց կատարելիք աշխատանքները և հատկապես խոսեցին 2011 թ. Միջազգային Խաղաղասիրական Քրիստոնեական Բանակումի մասին: Այս ծրագրի շրջանակներում հանդես եկավ ՙԷկումենիկ ուղեկցություն դեպի Պաղեստին՚ ծրագրի քարտուղարը և ներկայացրեց այս տարի հունիսին Ամանում կայանալիք Մերձավոր Արևելքի երկրների հոգևոր առաջնորդների միջկրոնական գագաթաժողովի մասին, որին Հայ Եկեղեցուց մասնակցելու է Արիս Արք. Շիրվանյանըª Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունից: Մերձավոր Արևելքի հոգևոր առաջնորդների գագաթնաժողովի օրակարգում է նաև Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հարցը: Հանդիպման ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբը ներկայացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ծավալած միջեկեղեցական գործունեությունը և այն ծրագրերը, որոնք իրականացվում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատվիրակները` Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ակտիվ գործունեություն են ծավալում միջեկեղեցական և միջկրոնական հարաբերությունների բնագավառում: Նրանցից շատերը տարբեր հանձնախմբերի գործադիր վարչությունների անդամներ են: Ս/թ հունիսի 14-19-ը Վեհափառ Հայրապետի օրհնությամբ` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի հրավերով, Հայաստանում` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի ՙԵկեղեցի և հասարակություն՚ հանձնախումբը կգումարի իր տարեկան նիստը` մշակութային երկխոսության թեմայով: Հանդիպմանը կմասնակցեն ավելի քան 35 ներկայացուցիչներ եվրոպական եկեղեցիներից և բանախոսներ` Եվրախորհրդից: 2007 թ. սեպտեմբերի 25-28-ը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գործադիր վարչությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրավերով Հայաստանում` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, կանցկացնի իր տարեկան հանդիպումը, որին իրենց մասնակցությունը կբերեն նշանավոր աստվածաբաններ և եկեղեցական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից` ԵՀԽ ղեկավար մարմնի հետ միասին: ԵՀԽ-ն ղեկավարող բարձրագույն այս մարմնում Հայ Եկեղեցու ներկայացուցիչն է Գերաշնորհ Տ. Վիգեն Արք. Այքազյանը: Իսկ ս/թ սեպտեմբերի 5-9-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատվիրակությունը` թվով 21 հոգի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ Արք. Պետրոսյանի գլխավորությամբ կմասնակցի Համաեվրոպական Երրորդ Էկումենիկ Համագումարին: Համաեվրոպական նախորդ համագումարը տեղի է ունեցել 1997 թ. Գրացում, Ավստրիա, որին իր մասնակցությունն է բերել և բացման խոսքով հանդես եկել Գարեգին Ա երջանկահիշատակ Կաթողիկոսը: Միջեկեղեցական հարաբերությունների բաժին Պատասխանատու` Եզնիկ Արք. Պետրոսյան Գրասենյակի վարիչ` Հովակիմ վրդ. Մանուկյան Հեռ. 517 155/160 էլ. փոստ. inter@etchmiadzin.am |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
![]() |
![]() |
![]() |
|
|
|