VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Armenian Apostolic Church About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church |
Հայտարարություն Հայ ազգայնականների համախմբման |
LinkBack | Thread Tools | Display Modes |
19 Mar 09, 08:33 | #1 (permalink) |
Persona grata VIP Club
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 17
|
Հայտարարություն Հայ ազգայնականների համախմբման
Հայտարարություն
Ինչպես հայտնի է՝ ԱԺ-ում վերջերս նախագիծ ներկայացվեց "ՀՀ տոների մասին" օրենքում փոփոխություն մտցնելու եւ օգոստոսի 11-ը՝ Հայկի՝ Բելի դեմ տարած հաղթանակի օրը "Հայ ազգային ինքության տոն", իսկ տոնին նախորդող 5 օրերը՝ Նավասարդյան խաղերի օրեր հռչակելու մասին: Նախագիծը նախնական տեսքով քննարկվել եւ առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է: Թվում էր թե, շուտով օրինագիծը վերջնական տեսքի կբերվի եւ ԱԺ-ում կհաստատվի եւ մենք վերջնականապես մեր տոնացույցում պետության կողմից օրենքով հաստատված գեթ մեկ՝ բուն իմաստով ազգային, ազգի էությունից եկող տոն կունենանք (ԱԺ կողմից հաստատված մյուս տոները այդպիսիք չեն, դրանք եկեղեցական կամ պետական-քաղաքական տոներ են): Բայց Հայաստանյայց առաքելական եկեղեցին քնած չէ, որ ԱԺ-ն իր վճռին տեր կանգնի ու ազգին իր կողմից հաստատված ինքնության տոն պարգեւի: Ինչպես վկայում են հավաստի լուրերը, եկեղեցին կտրականապես դեմ է Հայկյան հաղթանակի օրը հայ ինքնության տոն հռչակելուն: Ըստ որի, ինչպես հայտնի է, հայ ինքնությունը 301թ.-ից է գալիս, դրանից առաջ հայը՝ հայ, Հայաստանն էլ՝ Հայաստան չի եղել եւ, հետեւաբար, այդ ժամանակներին վերաբերող ի~նչ ազգային ինքության տոնի մասին կարող է խոսք լինել: Եկեղեցին կողմ է տոնի՝ Նավասարդյան տոն վերացական ձեւակերպումին, որը, պետք է տոնվի ոչ թե բուն հաղթանակի օրը, այլ՝ եկեղեցական ինչ-որ տոներից մեկի օրը... Դե եթե եկեղեցին դեմ է, ԱԺ-ն քանի գլխանի է… Եթե պետությունն իր իսկ կամքով (մեկ այլ նախագծով) պատրաստվում է կրոնապետության վերածվելու, էլ ո՞վ եղավ, որ ինքնուրույն ու ազգօգուտ քայլեր ձեռնարկի: Պատահական չէ, որ ԱԺ-ից ստացած "ինքնագլուխ" նախաձեռնության մասին լուրն առնելուն պես եկեղեցին խառնվեց իրար եւ ամեն ինչ անում է, ամբողջ հունարը օգտագործում է պատգամավորներին "խելքի բերելու" համար: Բացի այդ՝ եկեղեցին ոտքի է հանել իր կառքին լծված "հայ" խղճուկ "մտավորականներին": Վերջիններս փրփրուրը բերաններին ինչ անհեթեթություններ ասես չեն "ապացուցում". դիցուկ՝ որ Հայկը Հիսուսից շատ ու շատ առաջ քրիստոնյա է եղել եւ, հետեւաբար, նրա հաղթանակի օրը պետք է տոնել որպես քրիստոնեության հաղթանակի օր. կամ որ 301թ.այն կողմ հայը բնավ չի եղել, եւ հետեւաբար, հայի ինքնությունը (նրա ինքնության տոնը) Գրիգորիսի՝ հրով ու սրով քրիստոնեւությունը Հայաստանում տարածելու ժամանակների հետ պետք է կապել. կամ էլ, որ հայ ինքնությունը (տոնը) պետք է կապել օտար գրքերի թարգմանության (Թարգմանչաց տոնի) հետ. եւ նման անհեթեթ "ապացույցներ": Այս առումով, մեկընդմիշտ պարզաբանենք, որ մեր փառահեղ նախնին՝ Հայկը, մեր արիադավան-հեթանոս նահապետներից մեկն է եղել եւ որեւէ առնչություն չունի քրիստոնեության ու առավել եւս՝ եհովայապաշտության հետ: Հայկի հաղթանակը շարունակությունն էր իր նահապետների հաղթանակների, որոնք պարբերաբար վերահաստատում են Հայ Աստվածների Օրենքը Հայոց Բնօրրանում… Շատ չարժեւորելով խամաճիկների թատրոնի վերոնշյալ դերակատարներին, դառնանք ՀՀ ԱԺ-ին: Հայ ազգայնականների համախմբումը կարծում է, որ ԱԺ-ի համար հարմար առիթ է ներկայացել ընդամենը մի հարցում դրսեւորելու իր Ազգայի Ժողով լինելու, իր՝ ազգային ավանդույթները դույզն ինչ պահելու պատրաստակամություն դրսեւորելու հարցում: Հակառակ պարագայում, մենք է’լ ավելի կհամոզվենք, որ ԱԺ-ն ազգային կյանքի հետ ոչ մի կապ չունի եւ ստեղծում է օրենքներ (նաեւ՝ տոների մասին), որոնք չեն ծառայում հայ կյանքին, եւ շարունակում է ընդունել է օրենքներ, որոնք ծառայում են այլոց ինքնության՝ մեզանում վերաարժեւորմանը, էկումենիկ ուղեգծի ընդունած փաստաթղթի՝ "ընտրյալ ժողովրդի" հավատին ու շահերին ծառայող: Հայ ազգայնականների համախմբման խորհուրդ 18.03.2009թ. www.HayAry.org www.youtube.com/ArmenianNation www.youtube.com/ArmenianHetanos |
|
|