User Control Panel
Networking
Social Groups
All Albums
What's up
Who's Online
Top Statistics
Most Active Forumjans
Site Statistics
Geographical Statistic
Forumial/Sectional Statistics
www.viparmenia.com
Press here to open menubar... WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   www.viparmenia.com > General Discussions > Religion > Armenian Apostolic Church
Register
Search Today's Posts Mark Forums Read Press here to open menubar... RSS Feeds

Armenian Apostolic Church - About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church
Today's Events
Calendar
Reply
  ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը
LinkBack Thread Tools Display Modes
Old 28 Nov 08, 21:19   #1 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 28
Posts: 728
Thanks: 873
282 interesting posts signed as good 510 times
Rep Power: 2 MONK is on a distinguished road
ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 28, 2008թ.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց
Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով

Նոյեմբերի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով:
Միասնական Տերունական աղոթքից հետո Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Հայրապետը և իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ժողովականներին: Նորին Սրբությունը խորհրդի անդամներին ներկայացրեց Հնդկաստան և Հնդիկ Մալանկարա Ուղղափառ Եկեղեցի կատարած Հովվապետական այցերի մանրամասները և տեղեկացրեց Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ընթացքում հայ համայնքի և Շարժայի Էմիր Շեյխ Սուլթան բին Մոհամմադ ալ Քասիմիի հետ ունեցած հանդիպումների մասին:
Ժողովին մասնավոր անդրադարձ կատարվեց Վիրահայոց թեմի խնդիրներին` թեմի իրավաբանական կարգավիճակի, հայկական եկեղեցիների վերադարձման հարցերին և նոյեմբերի 16-ին տեղի ունեցած Թբիլիսիի Նորաշենի Ս. Աստվածածին եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգության և հայկական գերեզմանների պղծման դեպքին: Իրավիճակի մասին զեկույցով հանդես եկավ և մանրամասներ հաղորդեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Խնդրի շուրջ ծավալված քննարկումներից հետո Նորին Սրբությունը Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդին և ողջ վիրահայությանը ձեռնարկած քայլերի համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացրեց ժողովականներին, որ նկատի ունենալով այն, որ Վրաց իշխանությունների և Վրաց Եկեղեցու կողմից որևէ ընդառաջում չի կատարվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիմումներին` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակելու է այս հարցը մշտապես հանձնել միջազգային հանրության ուշադրությանը` բարի հույսով, որ ներդրված համընդհանուր ջանքերի շնորհիվ բարվոք լուծում կստանան վիրահայության ազգային-եկեղեցական կյանքում առկա խնդիրները:
Այնուհետև Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես եկավ կոչով.
ՙԳերագույն Հոգևոր Խորհուրդը, խորապես մտահոգված Վրաստանում Վիրահայոց թեմի և հայկական եկեղեցիների նկատմամբ դրսևորվող ոտնձգություններով, դատապարտում է քրիստոնեության ոգուն, եղբայր ժողովուրդների բարեկամությանն անհարիր քայլերն ու գործողությունները:
Գերագույն Հոգևոր Խորհուրդը կոչ է ուղղում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին` զորավիգ լինել վիրահայությանը իրենց ջանքերում և նախանձախնդիր պայքարում ի պաշտպանություն հայկական եկեղեցիների և հայրենական իրենց սրբությունների՚
:
Օրակարգում ընդգրկված էին նաև ներեկեղեցական և միջեկեղեցական կյանքին առնչվող այլ հարցեր:
Ժողովը փակվեց Վեհափառ Հայրապետի ՙՊահպանիչ՚ աղոթքով:
###
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
One user like this post
brat_eu (29 Nov 08)
Reply


Currently Active Users Viewing This Thread: 1 (0 members and 1 guests)
 

(View-All Members who have read this thread : 0
There are no names to display.
Thread Tools
Display Modes

Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are On
Pingbacks are On
Refbacks are On
Forum Jump

Similar Threads
Thread Thread Starter Forum Replies Last Post
Սարդարապատ կամ ինչպես հայերը պաշտպանեցին անկախ Հայաստանի, անկախ Վրաստանի ու անկախ Ատրպեճանի գոյության իրավունք։ Կովկասյան ֆեդերացիայի մասին voter History 0 10 Oct 08 02:36
Շառլ Ազնավուրը, Արմեն Ջիգարխանյանը, Անդրեյ Բիտովը եւ Վլադիմիր Սպիվակովը պարգեւատրվել են «Կարոտ» մրցանակով Mukik Diaspora 0 23 May 08 14:51
Первая книга на каталонском языке о Геноциде армян уже в переводе на армянский язык/Առաջին գիրքը կատալոնական լեզվով Հայոց Եղեռնի մասին արդեն հայերեն թարգմանությամբ Mukik Literature and Culture 0 21 Mar 08 22:50
Խորհրդային միության ՆԵՐՔԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ միջազգայնորեն ճանաչելն առնվազն անիրավություն է voter Politics 2 20 Dec 07 02:58
Книга В.Дадряна "История Геноцида армян" издана в русском переводе. B. Dadryana book "History of the Armenian Genocide" published in the Russian translation .Վ.Դադրյան "Հայ ցեղասպանության պատմութունը" գիրքը հրատարակվել է ռուսերեն լեզվով: Mukik Literature and Culture 0 14 Nov 07 13:01


All times are GMT +5. The time now is 13:40.

Powered by vBulletin® Version 3.7.1
Copyright ©2000 - 2009, Jelsoft Enterprises Ltd.
Search Engine Friendly URLs by vBSEO 3.2.0


   





1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68