Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Religion > Armenian Apostolic Church
Blogs Members List Social Groups Mark Forums Read Press here to open menubar...


Notices

Armenian Apostolic Church About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church

Reply
 

Հայտարարություն Հայ ազգայնականների համախմբման

LinkBack Thread Tools Display Modes
Old 19 Mar 09, 08:33   #1 (permalink)
Persona grata
VIP Club
azadakrum's Avatar
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 17 azadakrum is on a distinguished road
Հայտարարություն Հայ ազգայնականների համախմբման

Հայտարարություն

Ինչպես հայտնի է՝ ԱԺ-ում վերջերս նախագիծ ներկայացվեց "ՀՀ տոների մասին" օրենքում փոփոխություն մտցնելու եւ օգոստոսի 11-ը՝ Հայկի՝ Բելի դեմ տարած հաղթանակի օրը "Հայ ազգային ինքության տոն", իսկ տոնին նախորդող 5 օրերը՝ Նավասարդյան խաղերի օրեր հռչակելու մասին: Նախագիծը նախնական տեսքով քննարկվել եւ առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է: Թվում էր թե, շուտով օրինագիծը վերջնական տեսքի կբերվի եւ ԱԺ-ում կհաստատվի եւ մենք վերջնականապես մեր տոնացույցում պետության կողմից օրենքով հաստատված գեթ մեկ՝ բուն իմաստով ազգային, ազգի էությունից եկող տոն կունենանք (ԱԺ կողմից հաստատված մյուս տոները այդպիսիք չեն, դրանք եկեղեցական կամ պետական-քաղաքական տոներ են):

Բայց Հայաստանյայց առաքելական եկեղեցին քնած չէ, որ ԱԺ-ն իր վճռին տեր կանգնի ու ազգին իր կողմից հաստատված ինքնության տոն պարգեւի: Ինչպես վկայում են հավաստի լուրերը, եկեղեցին կտրականապես դեմ է Հայկյան հաղթանակի օրը հայ ինքնության տոն հռչակելուն: Ըստ որի, ինչպես հայտնի է, հայ ինքնությունը 301թ.-ից է գալիս, դրանից առաջ հայը՝ հայ, Հայաստանն էլ՝ Հայաստան չի եղել եւ, հետեւաբար, այդ ժամանակներին վերաբերող ի~նչ ազգային ինքության տոնի մասին կարող է խոսք լինել:

Եկեղեցին կողմ է տոնի՝ Նավասարդյան տոն վերացական ձեւակերպումին, որը, պետք է տոնվի ոչ թե բուն հաղթանակի օրը, այլ՝ եկեղեցական ինչ-որ տոներից մեկի օրը... Դե եթե եկեղեցին դեմ է, ԱԺ-ն քանի գլխանի է… Եթե պետությունն իր իսկ կամքով (մեկ այլ նախագծով) պատրաստվում է կրոնապետության վերածվելու, էլ ո՞վ եղավ, որ ինքնուրույն ու ազգօգուտ քայլեր ձեռնարկի: Պատահական չէ, որ ԱԺ-ից ստացած "ինքնագլուխ" նախաձեռնության մասին լուրն առնելուն պես եկեղեցին խառնվեց իրար եւ ամեն ինչ անում է, ամբողջ հունարը օգտագործում է պատգամավորներին "խելքի բերելու" համար: Բացի այդ՝ եկեղեցին ոտքի է հանել իր կառքին լծված "հայ" խղճուկ "մտավորականներին": Վերջիններս փրփրուրը բերաններին ինչ անհեթեթություններ ասես չեն "ապացուցում". դիցուկ՝ որ Հայկը Հիսուսից շատ ու շատ առաջ քրիստոնյա է եղել եւ, հետեւաբար, նրա հաղթանակի օրը պետք է տոնել որպես քրիստոնեության հաղթանակի օր. կամ որ 301թ.այն կողմ հայը բնավ չի եղել, եւ հետեւաբար, հայի ինքնությունը (նրա ինքնության տոնը) Գրիգորիսի՝ հրով ու սրով քրիստոնեւությունը Հայաստանում տարածելու ժամանակների հետ պետք է կապել. կամ էլ, որ հայ ինքնությունը (տոնը) պետք է կապել օտար գրքերի թարգմանության (Թարգմանչաց տոնի) հետ. եւ նման անհեթեթ "ապացույցներ":

Այս առումով, մեկընդմիշտ պարզաբանենք, որ մեր փառահեղ նախնին՝ Հայկը, մեր արիադավան-հեթանոս նահապետներից մեկն է եղել եւ որեւէ առնչություն չունի քրիստոնեության ու առավել եւս՝ եհովայապաշտության հետ: Հայկի հաղթանակը շարունակությունն էր իր նահապետների հաղթանակների, որոնք պարբերաբար վերահաստատում են Հայ Աստվածների Օրենքը Հայոց Բնօրրանում…

Շատ չարժեւորելով խամաճիկների թատրոնի վերոնշյալ դերակատարներին, դառնանք ՀՀ ԱԺ-ին:

Հայ ազգայնականների համախմբումը կարծում է, որ ԱԺ-ի համար հարմար առիթ է ներկայացել ընդամենը մի հարցում դրսեւորելու իր Ազգայի Ժողով լինելու, իր՝ ազգային ավանդույթները դույզն ինչ պահելու պատրաստակամություն դրսեւորելու հարցում: Հակառակ պարագայում, մենք է’լ ավելի կհամոզվենք, որ ԱԺ-ն ազգային կյանքի հետ ոչ մի կապ չունի եւ ստեղծում է օրենքներ (նաեւ՝ տոների մասին), որոնք չեն ծառայում հայ կյանքին, եւ շարունակում է ընդունել է օրենքներ, որոնք ծառայում են այլոց ինքնության՝ մեզանում վերաարժեւորմանը, էկումենիկ ուղեգծի ընդունած փաստաթղթի՝ "ընտրյալ ժողովրդի" հավատին ու շահերին ծառայող:

Հայ ազգայնականների համախմբման խորհուրդ
18.03.2009թ.

www.HayAry.org
www.youtube.com/ArmenianNation
www.youtube.com/ArmenianHetanos
 
azadakrum is offline  
Reply With Quote
Reply

Thread Tools
Display Modes

Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 07:54.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61