16 Sep 10, 21:38
|
#1 (permalink)
|
Join Date: Oct 2007
Location: germany
Rep Power: 30 
|
Re: Вооружённые силы Армении
Յութուբյան աղմկահարույց տեսանյութի սադիստի ինքնությունը հայտնի է
10:58 • 16.09.10
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությանն արդեն հայտնի է, թև ով է այն սադիստը, որ յութուբյան աղմկահարույց տեսանյութում ստորացնում է երկու շարքային զինվորների։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն, հիմա Պնախարարության վերնախավը մտորում է ինչպես հասարակությունից գաղտնի պահել նրա անուն-ազգանունը։ Մտավախության պատճառն այն է, որ այս սադիստի ինքնության հրապարակայնացմամբ, հնարավոր է, հասարակության մեջ թշնամանքի նոր ալիք ահագնանա՝ կապված կլանի և նրա անպատժելիության հանգամանքի հետ։
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե պաշտոնապես հայտարարվի սադիստի անուն-ազգանունը. ճիշտ է՝ մի քանի րոպեի ընթացքում մի բուռ Հայաստանում բոլորը շատ արագ կտեղեկանան, թե որտեղից է «առաջացել» նշված անուն-ազգանունով զինվորականը։ Կարծում ենք՝ հասկացաք։
|
| |
__________________
bleib mal cool...
|
|
|
|