![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
![]() |
Համո Սահյան (Амо Сагян ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#1 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
![]() |
Համո Սահյան (Амо Сагян )
Համո Սահյան
1914 – 1993 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը: Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ: Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը: 1972թ. լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ: Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: 1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն: |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. ![]() |
|
![]() |
![]() |
![]() |
#2 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
![]() |
ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ, Ես ետ մնալուց շատ եմ վախենում: Հուշերից որքան հեռու եմ կենում, Մեկ է, կապում են թևերս նրանք: Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս Այնպիսի մի նոր հավիտենություն, Որ խոսքս հազիվ հասած բերանիս, Դառնում է արդեն խորին հնություն: Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից, Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ: Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից, Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ: Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ, Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց, Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ, Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց: Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն, Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ, Որ չմոլորվեմ քո ոլորտներում Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ: Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ, Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ: |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. ![]() |
|
![]() |
![]() |
![]() |
#3 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
![]() |
ԱՅՍ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐՆ
Այս քարանձավներն` անկոպ ու անբիբ Աչքերն են անգիր հավիտենության: Այս պարզ ու պղտոր գետերն աշխարհի Ասքերն են անգիր հավիտենության: Կիրճեր կուլ տված կիրճերն այս մթին Պատկերն են անգիր հավիտենության: Արեգակն, անձրևն, օդն այս` մեզ տալիք Պարտքերն են անգիր հավիտենության: Կռիվ, կոտորած, դավ ու դառնություն— Մեղքերն են անգիր հավիտենության: |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. ![]() |
|
![]() |
![]() |
![]() |
#4 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
![]() |
...ԵՎ ԱՐԺԵ՞Ր ԱՐԴՅՈՔ
...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր: Մի տուն, մի գլուխ պահելու համար, Ժամանակավոր Մի անմահություն շահելու համար Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր: Արժե՞ր, որ այդքան ժայռեր փշրեիր Քարքարոտ մի հուն մտնելու համար, Պարզ ու նախնական Մի ճշմարտություն կրկնելու համար, Մի բուռ ինքնություն գտնելու համար Արժե՞ր, որ այդքան, այդքան փրփրեիր: Արժե՞ր, որ այդքան դու քեզ քրքրեիր, Երբ որ ուժերդ չէին ներելու` Քո իսկ էության Փախած բևեռներն իրար բերելու, Արժե՞ր, որ այդքան հոգսեր կրեիր: Երբ ամպրոպի պես չէիր պայթելու, Չէիր վանելու այս մեղկ մարդկության Եվ մարդու մեղքերն` աշխարհից հեռու, Արժե՞ր, որ այդքան դու որոտայիր, Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր: |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. ![]() |
|
![]() |
![]() |
![]() |
#5 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
![]() |
ՈԻՇ ԱՇՆԱՆ ԵՐԳԸ
Չվող թռչուններն անցան գնացին Պարան առ պարան, Շարան առ շարան անցան գնացին: Ականջների մեջ Վերջին որոտի կանչերը տարան Ու վերջին կանաչ-կարմիրը տարան Իրենց թեերին: Աչքերում իրենց թափուր մնացած Բույն-օջախների պատկերը տխուր Եվ կտուցներին` իրենց թափառիկ, Անգուշակելի ծիվ-ծիվը տարան: Չվող թոչուններն անցան գնացին Շարան առ շարան... Մնացողները կծիկ են դառնում Թրջվելու վախից Եվ կամաց-կամաց բներն են քաշվում: Ծառերը մրսած մատ ների վրա Իրենց քրքրված ստվեր-կմախքի Կողերն են հաշվում: Մի ուշքը շաղված շնչահատ քամի, Շուրթերի վրա Խոնավ շրշյունը խազալ-խաշամի, Սատանան գիտի թե ո՞ւր է տանում: Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում: |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. ![]() |
|
![]() |
![]() |
![]() |
#6 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
![]() |
ՄԻ ՏԵՂ ԻՇԽԱՆ ՈՒ ՏԵՐ
Մի տեղ իշխան ու տեր, Մի տեղ համեստ հովիվ, Մի տեղ ճորտ եմ եղել, Մեկին մոտ-մտերիմ, Մեկին հազիվ ծանոթ, Մեկին խորթ եմ եղել: Մի օր զարթնած անտառ, Մի օր հնձած հովիտ, Մի օր կորդ եմ եղել: Ինչ եղել եմ, եղել,— Միայն չասեք, թե ես Ավելորդ եմ եղել: Ես կատարյալ մարդու, Մարգարեի, աստծո Հավակնորդ եմ եղել: Ես և բարձր եմ եղել, Եվ շիտակ եմ եղել Իմ երազի նման, Եվ իմ անցած երկար Ճանապարհի նման Խորդուբորդ եմ եղել: |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. ![]() |
|
![]() |
![]() |
![]() |
#7 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
![]() |
ՍԱՐԱՀՈՎԻՏ
Իմ հեռավորհեռու սարահովիտ, Երգս բույրն ունենար սևահողիդ: Իմ հեռավորհեռու սարահովիտ, Երգս շունչն ունենար սարահովիդ: Իմ հեռավորհեռու սարահովիտ, Երգս կանչն ունենար սարահավիդ: Իմ հեռավորհեռու սարահովիտ, Երգս ոտքերն ընկներ արարողիդ: |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. ![]() |
|
![]() |
![]() |
|