![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Changes happen News and ideas about the forum development. |
![]() |
Многоязыковость форума Multilinguality of Forum Բազմալեզու ֆորում |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
|
|
#1 (permalink) | ||
|
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Ֆոռում ու մոդեռատոր բառերի հարցում քննարկման կարիք կա...
Ես համոզված չեմ, որ այդ բառերն որևէ ուղղագրական կանոնի հիման վրա պիտի ր-ով գրվեն։ Որոշումս ռ-ով գրելն, զուտ գալիս է արտասանվելուց, կասկածում եմ, որ որևէ մեկն փափուկ ր-է օգտագործում ֆոռում բառն արտասանելիս.... Լիովին հայաֆիկացնել ֆոռում բառն օրինակ համաժողով - ցանկալի չէ, քանի որ ինտեռնետում - նույնպես ռ-ով, առանց միջազգային ականջին ծանոթ բառերի դժվար կլինի մեր կայքն ներկայացնել ու տարածել... Մոդեռատորի փոխարեն հայերեն խմբագիր օգտագործելն կարծում եմ պետք է առաջ տանել, ուղղակի ժամանակավոր գրում եմ և խմբագիր և մոդեռատոր, որ պարզ լինի ինչի մասին է խոսքն... |
||
|
__________________
|
|||
|
|
|
|
|
#2 (permalink) | |
|
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 45
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Quote:
Ձեր ականջների համար նորմալ է ռ-ն, քանի որ այդպես եք սովորել Դուք դրան: Բայց ասեմ Ձեզ, որ հայերենի արտասանության մեջ այդ երևույթն անցել է երևանաբնակ հայերի առոգանությունից, որով, եթե ուշադրություն դարձնեք, ռ-ով հնչում են հայերենի գրելաձևում հաստատուն կերպով ր-ով գրվող բազում բառեր և անուններ: Ինչ վերաբերում է արտասանությանը. եթե ասում ենք ր-ով, դա չի նշանակում, թե դրանք պիտի արտասանել շատ քնքուշ ձայնով: Պարզապես այդպես շեշտված ռնգային ձայնով չեն հնչում, ինչն անխուսափելիորեն առաջանում է ռ-ի պարագային: Իսկ ինտերնետ բառը վստահաբար գրվում է ր-ով: Այս հարցերում ես գրեթե չեմ սխալվում: Բայց վերջնական որոշումն անշուշտ Ձերն է: Ես այստեղ որևէ խնդիր չունեմ: ![]() |
|
|
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
||
|
|
|
|
|
#3 (permalink) | ||
|
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Quote:
Բայց դե տրամաբանական բացատրությունների դեմ գնալու ցանկություն երբեք չեմ ունեցել առավել ևս եթե արդյունքում առոգանտ երևանցի պիտի դուրս գամ ![]() Այսուհետ գրեմ Ինտերնետ Ֆորում մոդերատոր Առնվազն, քանի դեռ ուրիշ տրամաբանական բացատրություն չի հայտնվել ի հօգուտ ռ–ի... |
||
|
__________________
|
|||
|
|
|
![]() |
| Thread Tools | |
| Display Modes | |
|
|
|