01 Apr 07, 19:40
|
#10 (permalink)
|
Join Date: Dec 2006
Age: 52
Rep Power: 27 
|
Quote:
Originally Posted by MONK
Ր և Ռ տառերի հարցում Ձեզ հետ համաձայնել չեմ կարող, հարգելի voter:  Ձեր ականջների համար նորմալ է ռ-ն, քանի որ այդպես եք սովորել Դուք դրան: Բայց ասեմ Ձեզ, որ հայերենի արտասանության մեջ այդ երևույթն անցել է երևանաբնակ հայերի առոգանությունից, որով, եթե ուշադրություն դարձնեք, ռ-ով հնչում են հայերենի գրելաձևում հաստատուն կերպով ր-ով գրվող բազում բառեր և անուններ:
Ինչ վերաբերում է արտասանությանը. եթե ասում ենք ր-ով, դա չի նշանակում, թե դրանք պիտի արտասանել շատ քնքուշ ձայնով: Պարզապես այդպես շեշտված ռնգային ձայնով չեն հնչում, ինչն անխուսափելիորեն առաջանում է ռ-ի պարագային: Իսկ ինտերնետ բառը վստահաբար գրվում է ր-ով: Այս հարցերում ես գրեթե չեմ սխալվում:
Բայց վերջնական որոշումն անշուշտ Ձերն է: Ես այստեղ որևէ խնդիր չունեմ: 
|
ՈՒղղակի ինտեռնետում երկու տեսակն էլ և ռ–ով և ր–ով առկա է...
Բայց դե տրամաբանական բացատրությունների դեմ գնալու ցանկություն երբեք չեմ ունեցել առավել ևս եթե արդյունքում առոգանտ երևանցի պիտի դուրս գամ
Այսուհետ գրեմ
Ինտերնետ
Ֆորում
մոդերատոր
Առնվազն, քանի դեռ ուրիշ տրամաբանական բացատրություն չի հայտնվել ի հօգուտ ռ–ի...
|
|
|
|
|