![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
![]() |
Գևորգ Էմին |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
![]() |
#1 (permalink) |
Important Person VIP Club
Join Date: Dec 2006
Location: Այստեղ, այլուր....
Posts: 456
Rep Power: 19
![]() |
Հայ ժողովրդին
ի՜նչ նմանություն- Կարծես դու' լինես ծառն այս վիրավոր, Այս ծա'ռը ամուր... Բուսել է մի օր Նա այս հի՜ն հողում, Որ Հայաստան է կոչվել դարերով: Եզրին այս փոշո՜տ, Ոտնակո՜խ ճամփի, Որ հավերժության ակունքից ելե'լ, Դեպի հավերժի վախճա՜նն է գնում: Քերծվե՜լ է նրա բունն անիվների, Բիրտ ամրակներից հողը՝ քար դարձել, Իսկ քարը փոշի՜: Արմատը բացվել ՈՒ արյամբ բացվե՜լ. Բայց նա-կես մեռած ՈՒ կես կենդանի,- Կանչե՜լ է, տե'ս, ՈՒ կկանչի՜, Քանի կոչվում է հողն այս Հայաստա'ն... ...Ծա'ռ չէ սա կարծես,- Այլ .... Հարատևման Կենդանի արձա'ն..... |
![]() |
![]() |
![]() |
#2 (permalink) |
Important Person VIP Club
Join Date: Dec 2006
Location: Այստեղ, այլուր....
Posts: 456
Rep Power: 19
![]() |
ՍԱՐԴԱՐԱՊԱՏ
Այստեղ է երեկ կրկնվել նորից, Ազատամարտը Նոր Ավարայրի, Այստեղ դանակը հասավ ոսկորին, Սակայն Մհերը դուրս չեկա՜վ այրից. Այստեղ էր, որ ոչ քաջ Վարդա'նը կար, Ոչ էլ Եղիշէ', կամ Ղևոնդ Երեց'- Մի բուռ ո՜րբ էր լոկ, Մի բուռ գաղթակա՜ն, ԵՎ մա՜րտ, որ ի'նքը իրեն մարտ մղեց... Այստեղ քարն ինքը ծնեց Մհերներ, ճարի հատնումը՝ ստեղծեց նոր ճար, ԵՎ ոսոխը չէ՝ ալլահն էլ լիներ, Այդ հրաշքի դեմ վախից կճչա՜ր: Ինքը հողն այստեղ նետվեց սխրանքի ԵՎ անհավասար մարտում մահացավ,- Չոր աղուտ դարձավ, արյուն արցունքից, Սարդարապատ էր, անապա՜տ դարձավ ԵՎ ի՜նչ արյուն ու ի՜նչ կոթող փառքի, Դարձավ ինքն իրեն կոթող ու արձան: |
![]() |
![]() |
![]() |
#3 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
ԻՆՉ՞ՈՎ Է ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՄԵԾ...
Ինչո՞վ է մեր երկիրը մեծ, Նա՛, որ հազար անգամ զոհվե՛ց, Բայց հարությո՜ւն առավ նորից, Խոր Վիրապի՛ց, Վայոց Ձորի՛ց... Որ, մնացած միայն մի բուռ, Այն էլ, ավա՜ղ, ո՛չ նույն բռում, Որպես հրից փրկված խաչբուռ, Ծլո՜ւմ է այս քար ու ղռում... ............................................. Նրանով չէ՞ արդյոք նա մեծ, Նրանով չէ՞, որ նա տևեց, Որ օտարի հող չգերե՛ց, Այլ Վահագնի ե՛րգը գրեց. Սրին հաղթեց խոփով արդա՛ր, “Սիրեց ղալամ, գիր ու դավթար”, “Կռո՛ւնկ” երգեց օտար ափում. “Լո՛- Լո՛” - ջարդի սև սարսափում. Որ սպանվե՛ց, բայց չմեռա՜վ, Որ սպառվե՛ց, բայց չկորա՜վ, Ինչպես իր տան նոր ձեղունին Թառած ճերմակ այս աղավնին, Որ լեգենդի պես հնաբույր, Ոտքերն՝ արնո՛տ, Ինքը՝ մաքո՜ւր, Արյան ծովից ելա՜ծ կրկին, Աչքը հառած արեգակին, Նրա նման հարատևում Եվ գալիք է, նայի՛ր, թևո՜ւմ... |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
![]() |
![]() |
![]() |
Thread Tools | |
Display Modes | |
|
|
|