![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Դավթակ Քերթող |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#2 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
ՄԵԾ ԻՇԽԱՆ ՋԻՎԱՆՇԻՐԻ ՄԱՀՎԱՆ ՈՂԲԵՐԳԸ
Աստվածային խոսքի շնորհատուր հոգի, Դե հորինիր ողբի իմաստալի երգեր, Զի սգալի ձայնով ողբի ու մորմոքի Դժնի կորուստն ենք մեր սգում մենք կարեվեր: Բեկումն Արևելից - մեծ կործանումն այն սև- Ողջ երկիրը լցրեց աղաղակով հավետ, Ազգեր, ցեղերն ամեն թող իմ խոսքը լսեն, Երկրածիններն ամեն թող ողբ ասեն ինձ հետ: Գլորվեց մեր վեմը` կենդանի և հզոր, Եվ պարիսպներն ամուր իսպառ խորտակվեցին, Տապալվեց և փլվեց Աշտարակը խոսող, Եւ շինության կապերն ամեն բզկտվեցին: Դարձավ թույն ու լեղի մեր խաղաղ կյանքին, ավա՜ ղ, Եվ ավազակ ցեղեր տեղացին մեզ վրա, Կործանվեց երկիրը մեծասքանչ ու խաղաղ, Հանգավ մեծ տերության ջահը այն հուրհրան: Եկան, վրա հասան մեզ անեծքներն այն չար, Որով սպառնում էր Եսայի մարգարեն, Զի տոնական օրով Տերունական խաչի Սուգն ու արցունքն աղի լոկ մեզ բաժին հասավ: Զետեղեցին անհետ կորստյան խոր փոսեր, Որ հովիվին բարի անդունդները նետեն, Մոլորության հոգուց առան զազիր դասեր` Մահու որոգայթներ լուռ լարելով մոր դեմ: Էնպես էր նա նստած` առյուծն էր իր գահին, Թշնամիներն իր դեմ սարսում եին լալկված, Եվ իշխաններն ամեն, տոհմատերերը հին Խոնարհ էին նրան` սիրով գլխահակված: Ընկավ երկիրն ամբողջ նրա համբավը մեծ, Եվ աշխարհներ թևեց լույս անունը նրա, Նրա միտքը ուժեղ և հանճարը գովեց Տիեզերքը համայն` երկրագնդի վրա: Թագավորը հունաց և հարավի արքան Տենչում էին տեսնել իրենց մեծ իշխանին, Ընդունելով նրան խոնարհությամբ այնքան, Փառք ու պատիվներով միշտ պսակում էին: Ժանտատեսիլ թափվեց մեր գլխին մութ չարիք, Անզեղջ հանդիմանանք` մոլորության պահին, Մենք բարկացրինք Աստծուն - պատգամները չարինք- Նա կորստյան մատնեց երկրի նախագաին: Իսպաո անհետացան պաշտպանները նրա, Եվ նա զրկվեց անգամ վերին օդնութկունից` Երբ որ տերը լքեց նրան երկրի վրա, Թողնելով, որ լլկվի ժանտագործի թույնից: Լարեց իր աղեղը թշնամին բանսարկու, Նենգությունը սրեց` ինչպես սուրն են սրում, Իջավ նրա վրա խոցոտմամբ ահարկու. Ոնց Մովաբի ցեղը ջնջվեց մի գիշերում: Խարդախ մի խորհրդով նրան տարավ թաքուն Եվ խոցոտեց անխիղճ այդ վեհագոյն մարդուն: Խրոխտ էիր դու միշտ համայն ազգերի մեջ Եվ քեզ արթնացնողին դարձնում էիր գերիդ, Հիմա արեգակը փոխեց ընթացքն անշեջ, Եվ ի վեր ելան քո դեմ որդիք ծառաներիդ: Ծնունդն այն ոճրապարտ, մեվավորը այն նենգ, Անօրենի որդին, որ չարչարեց նրան, Թով անեծքով պատած գետնի տակը անցնի, Կայենի պես մոլոր շրջի երկրի վրա: Կապվեն թող ճամփեքը, որով պիտի փախչի, Երկնի գիշակները գլխին թող պտտվեն, Ագռավները թող գան նրա լեշի կանչին, Վայրի գազանները նրանով թող բտվեն: Հերովդեսի հրով թող կործանվի նա էլ, Թող որդեր ու մկներ մարմնի մեջ ծնվեն, Թող աղեկեզ ցավերն անդուլ բորբոքվելով, Իր տիրապան մարմինն անեն ծվեն-ծվեն: Ձեռքն այն, որ մեկնվեց և տիրասպան դարձավ, Այն ոտքը, որ կոխեց պատկերն հրաշագեղ, Եռբորածին ախտով թող բռնվեն ի ցավ Եվ ցեցերին դառնան բնակարան ու կեր: Ղողված, թող դժնիկի հովհանու տակ հանգչի, Եվ իժերի ձագեր թող քրքրեն նրան, Թող քարաբ օձի թույնը հեղի մարմինն ամբողջ Ուռուցքներ ու ճաքեր մաշկի վրա եռան: Ճրագն էր ճշմարիտ նա մեր խաղաղության, Ալյաց ընդվզումը մեղմող մեծ նավապետ, Այդպիսին էր խիզախ անձը Ջիվանշիրի, Որ ոսոխն սանձում ու շպրտում էր ետ: Մարգարտաշար էին լեզվին եռում, Մաքրափայլ էր կյանկը, վարքը` լուսամեծար, Արթնանում էր իբրև առյուծասիրտ կորյուն, Որս էր հափշտակում և բաժանում մարդկանց: Նիրհող մարմնի մեջ միշտ արդուն էր հոգին, Եվ Արեսի կառքը քշում էր աստղերի մեջ` Ուշիմության վարդը բերելով իր ձեռքին. Շնորհքն էին դրանք Աստծո պաշտամունքի, Որ կայլակում էին Քրիստոսի կողմից, Իր ծովակերպ ծոցը, ինչպես որ Սուրբ Հոգին, Անուշահոտ բույր էր արձքկում իր խոսքից` Անմահության հոտեր տալով ռունգ ու քիմքին: Ողբերն ինձ համար էլ ջրի փերիների Կամ ջայլամաց տարմի Ողբ չեն, այլ մայրերի կսկծագույն կոծյուն Առ մենավոր քաղաքն` ավեր, որդեկերույս: Չհիշվեն և գուցե օրերն այս դառնաբեր, Որոնց մեջ կատարվեց քո մահը ցավաբեր. - Բայց չարով թող չորվեն տանջողները քո չար: Պայծառ քո արևը լույս էր անշիջելի.- Ո՜հ, ի՜նճ սև գիշերվա խավար էր թխպահոծ, Ծածկեց մարմինն անլույս քո դեմքն անջնջելի Եվ անփարատ ստվեր նա մեզ վրա նետեց: Ջերմախտով տառապում, այրվում եմ հիրավի` Երբ նայում եմ թափուր պատկերին քո գահի: Ռազմիկ էիր դու քաջ, և երթդ դադարեց, Ուստի` իմ աչքերը - կսկծագին վերքեր - Դարձել են արցունքի աղբյուրներ վշտամեծ: Սիրելիները քո այրվում հազարակի Եվ հիշում են ողբով սերը քո անմոռաց. Ո՜հ, թե կարենայինք պոխվել անուշ խնկի Եվ ծխալով բուրել գերեզմանիդ վրա: Վերացավ մեր թագը, աթոռը վերացավ. Քեզ հետ փառքը մեր վեհ սև հողի գիրկն անցավ: Տիբերական ծովը, լեռները Լիբանանի Հագուրդ էին առնում քո` միակիդ տեսքից, Հիմա` աչքը օձին հյուսիսային հողմի, Քեզ են փնտրում: Չկաս: Ծառերը կտրատվում, Նռներն են արյունում հոնաց տապարներց: Րամք փեսայոց, ավա՜ղ, երա՜մ-երա՜մ-երա՜մ Փեսաներին պատեց սուգը չարաբաստիկ. Հարսների առագաստը փոշոտվել է սաստիկ: Ցավում են, ա՜խ, ցավում դառը արտասուքով. Հյուծվելով տառապում են` Ոնց ձագամեռ հավքեր` անապատում սգո: Փառքից այս անարգյալ շտապում են փրկվել. Զի քո մահով տեսան իմաստն ունայնության, Թե` մեզանից ոչ ոք չի մնալու այստեղ: Քաղցր է կրկին ողբալ և արտասուք վաթել, Բայց ավելի քաղցր է քեզ հետ հողը մտնել: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
![]() |
![]() |
Thread Tools | |
Display Modes | |
|
|
|