View Single Post
Old 25 May 07, 11:44   #2 (permalink)
Все буду молчать.........
VIP Ultra Club
Мукик's Avatar
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 44
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32 Мукик is on a distinguished road
ՄԵԾ ԻՇԽԱՆ ՋԻՎԱՆՇԻՐԻ ՄԱՀՎԱՆ ՈՂԲԵՐԳԸ

Աստվածային խոսքի շնորհատուր հոգի,
Դե հորինիր ողբի իմաստալի երգեր,
Զի սգալի ձայնով ողբի ու մորմոքի
Դժնի կորուստն ենք մեր սգում մենք կարեվեր:

Բեկումն Արևելից - մեծ կործանումն այն սև-
Ողջ երկիրը լցրեց աղաղակով հավետ,
Ազգեր, ցեղերն ամեն թող իմ խոսքը լսեն,
Երկրածիններն ամեն թող ողբ ասեն ինձ հետ:

Գլորվեց մեր վեմը` կենդանի և հզոր,
Եվ պարիսպներն ամուր իսպառ խորտակվեցին,
Տապալվեց և փլվեց Աշտարակը խոսող,
Եւ շինության կապերն ամեն բզկտվեցին:

Դարձավ թույն ու լեղի մեր խաղաղ կյանքին, ավա՜ ղ,
Եվ ավազակ ցեղեր տեղացին մեզ վրա,
Կործանվեց երկիրը մեծասքանչ ու խաղաղ,
Հանգավ մեծ տերության ջահը այն հուրհրան:

Եկան, վրա հասան մեզ անեծքներն այն չար,
Որով սպառնում էր Եսայի մարգարեն,
Զի տոնական օրով Տերունական խաչի
Սուգն ու արցունքն աղի լոկ մեզ բաժին հասավ:

Զետեղեցին անհետ կորստյան խոր փոսեր,
Որ հովիվին բարի անդունդները նետեն,
Մոլորության հոգուց առան զազիր դասեր`
Մահու որոգայթներ լուռ լարելով մոր դեմ:

Էնպես էր նա նստած` առյուծն էր իր գահին,
Թշնամիներն իր դեմ սարսում եին լալկված,
Եվ իշխաններն ամեն, տոհմատերերը հին
Խոնարհ էին նրան` սիրով գլխահակված:

Ընկավ երկիրն ամբողջ նրա համբավը մեծ,
Եվ աշխարհներ թևեց լույս անունը նրա,
Նրա միտքը ուժեղ և հանճարը գովեց

Տիեզերքը համայն` երկրագնդի վրա:

Թագավորը հունաց և հարավի արքան
Տենչում էին տեսնել իրենց մեծ իշխանին,
Ընդունելով նրան խոնարհությամբ այնքան,
Փառք ու պատիվներով միշտ պսակում էին:

Ժանտատեսիլ թափվեց մեր գլխին մութ չարիք,
Անզեղջ հանդիմանանք` մոլորության պահին,
Մենք բարկացրինք Աստծուն - պատգամները չարինք-
Նա կորստյան մատնեց երկրի նախագաին:

Իսպաո անհետացան պաշտպանները նրա,
Եվ նա զրկվեց անգամ վերին օդնութկունից`
Երբ որ տերը լքեց նրան երկրի վրա,
Թողնելով, որ լլկվի ժանտագործի թույնից:

Լարեց իր աղեղը թշնամին բանսարկու,
Նենգությունը սրեց` ինչպես սուրն են սրում,
Իջավ նրա վրա խոցոտմամբ ահարկու.
Ոնց Մովաբի ցեղը ջնջվեց մի գիշերում:
Խարդախ մի խորհրդով նրան տարավ թաքուն
Եվ խոցոտեց անխիղճ այդ վեհագոյն մարդուն:

Խրոխտ էիր դու միշտ համայն ազգերի մեջ
Եվ քեզ արթնացնողին դարձնում էիր գերիդ,
Հիմա արեգակը փոխեց ընթացքն անշեջ,
Եվ ի վեր ելան քո դեմ որդիք ծառաներիդ:

Ծնունդն այն ոճրապարտ, մեվավորը այն նենգ,
Անօրենի որդին, որ չարչարեց նրան,
Թով անեծքով պատած գետնի տակը անցնի,
Կայենի պես մոլոր շրջի երկրի վրա:

Կապվեն թող ճամփեքը, որով պիտի փախչի,
Երկնի գիշակները գլխին թող պտտվեն,
Ագռավները թող գան նրա լեշի կանչին,
Վայրի գազանները նրանով թող բտվեն:

Հերովդեսի հրով թող կործանվի նա էլ,
Թող որդեր ու մկներ մարմնի մեջ ծնվեն,
Թող աղեկեզ ցավերն անդուլ բորբոքվելով,
Իր տիրապան մարմինն անեն ծվեն-ծվեն:

Ձեռքն այն, որ մեկնվեց և տիրասպան դարձավ,
Այն ոտքը, որ կոխեց պատկերն հրաշագեղ,
Եռբորածին ախտով թող բռնվեն ի ցավ
Եվ ցեցերին դառնան բնակարան ու կեր:

Ղողված, թող դժնիկի հովհանու տակ հանգչի,
Եվ իժերի ձագեր թող քրքրեն նրան,
Թող քարաբ օձի թույնը հեղի մարմինն ամբողջ
Ուռուցքներ ու ճաքեր մաշկի վրա եռան:

Ճրագն էր ճշմարիտ նա մեր խաղաղության,
Ալյաց ընդվզումը մեղմող մեծ նավապետ,
Այդպիսին էր խիզախ անձը Ջիվանշիրի,
Որ ոսոխն սանձում ու շպրտում էր ետ:

Մարգարտաշար էին լեզվին եռում,
Մաքրափայլ էր կյանկը, վարքը` լուսամեծար,
Արթնանում էր իբրև առյուծասիրտ կորյուն,
Որս էր հափշտակում և բաժանում մարդկանց:

Նիրհող մարմնի մեջ միշտ արդուն էր հոգին,
Եվ Արեսի կառքը քշում էր աստղերի մեջ`
Ուշիմության վարդը բերելով իր ձեռքին.

Շնորհքն էին դրանք Աստծո պաշտամունքի,
Որ կայլակում էին Քրիստոսի կողմից,
Իր ծովակերպ ծոցը, ինչպես որ Սուրբ Հոգին,
Անուշահոտ բույր էր արձքկում իր խոսքից`
Անմահության հոտեր տալով ռունգ ու քիմքին:

Ողբերն ինձ համար էլ ջրի փերիների
Կամ ջայլամաց տարմի
Ողբ չեն, այլ մայրերի կսկծագույն կոծյուն
Առ մենավոր քաղաքն` ավեր, որդեկերույս:

Չհիշվեն և գուցե օրերն այս դառնաբեր,
Որոնց մեջ կատարվեց քո մահը ցավաբեր. -
Բայց չարով թող չորվեն տանջողները քո չար:

Պայծառ քո արևը լույս էր անշիջելի.-
Ո՜հ, ի՜նճ սև գիշերվա խավար էր թխպահոծ,
Ծածկեց մարմինն անլույս քո դեմքն անջնջելի
Եվ անփարատ ստվեր նա մեզ վրա նետեց:

Ջերմախտով տառապում, այրվում եմ հիրավի`
Երբ նայում եմ թափուր պատկերին քո գահի:

Ռազմիկ էիր դու քաջ, և երթդ դադարեց,
Ուստի` իմ աչքերը - կսկծագին վերքեր -
Դարձել են արցունքի աղբյուրներ վշտամեծ:

Սիրելիները քո այրվում հազարակի
Եվ հիշում են ողբով սերը քո անմոռաց.
Ո՜հ, թե կարենայինք պոխվել անուշ խնկի
Եվ ծխալով բուրել գերեզմանիդ վրա:

Վերացավ մեր թագը, աթոռը վերացավ.
Քեզ հետ փառքը մեր վեհ սև հողի գիրկն անցավ:

Տիբերական ծովը, լեռները Լիբանանի
Հագուրդ էին առնում քո` միակիդ տեսքից,
Հիմա` աչքը օձին հյուսիսային հողմի,
Քեզ են փնտրում: Չկաս: Ծառերը կտրատվում,
Նռներն են արյունում հոնաց տապարներց:

Րամք փեսայոց, ավա՜ղ, երա՜մ-երա՜մ-երա՜մ
Փեսաներին պատեց սուգը չարաբաստիկ.
Հարսների առագաստը փոշոտվել է սաստիկ:

Ցավում են, ա՜խ, ցավում դառը արտասուքով.

Հյուծվելով տառապում են`
Ոնց ձագամեռ հավքեր` անապատում սգո:

Փառքից այս անարգյալ շտապում են փրկվել.
Զի քո մահով տեսան իմաստն ունայնության,
Թե` մեզանից ոչ ոք չի մնալու այստեղ:

Քաղցր է կրկին ողբալ և արտասուք վաթել,
Բայց ավելի քաղցր է քեզ հետ հողը մտնել:


 
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.»
Мукик is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 01:46.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64