![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
А кто понесет ответственность? |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#1 (permalink) |
Guest
Posts: n/a
|
А кто понесет ответственность?
«Արաբո» ջոկատը գտնվել է սպանված
16 տարի հետո հայտնի է դառնում անհետ կորածների ողբերգությունը 1992 թ. հունիսի 27-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հասանղարա տարածքում անհետ կորավ 79 ազատամարտիկներից բաղկացած ջոկատ: Նրանցից 22-ը «Արաբո» ջոկատից էր, 19-ը՝ Ղարաբաղից, 7-ը՝ «Զեյթուն» ջոկատից, 28-ը՝ Արմավիրի տղաներն էին: Ամեն տարի նրանց կորչելու օրը «Առավոտն» անդրադառնում էր կորածների ճակատագրերին, տպագրում իրենց որդիների վերադարձին հավատացող ծնողների խոսքը: Մենք տպագրել ենք նաեւ պաշտոնական տեղեկություններ այն մասին, որ ազատամարտիկների որոնումը շարունակվում է: Կար վարկած, թե նրանք գերի են եւ կվերադարձվեն բարի կամքի դրսեւորման արդյունքում: Եվ ահա երեկ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ու Անհետ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Առաքելյանը հայտարարեցին, որ օրեր առաջ «Ինտերնետով» գտել են տեսանյութ, ուր պատկերված են իրենց որդիները: Նրանք բոլորը սպանված էին: «Տղաները կորան խորը թիկունքում: Կռվի դաշտում մենք նրանցից 5-6 կմ առաջ էինք: Ու մենք տեղյակ չենք եղել, թե ինչ եղան նրանք մեր թիկունքում»,- ասաց հրամանատար Մ. Եղիազարյանը: Ռ. Առաքելյանը, որը իր սպանված որդու նկարը նույնպես տեսել էր եւ հոգեբանական ծանր վիճակում էր, «Առավոտին» տեղեկացրեց, որ հանդիպել են պաշտպանության այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանի հետ: Նրանք պահանջում են ազգային հերոսի կոչում տալ իրենց որդիներին. «Հուսով եմ՝ այնքան ողջամիտ կգտնվեն, որ արժանավույնս կգնահատեն նրանց»: «Առավոտի» այն հարցին, թե միջազգային բարեսիրական կազմակերպությունների, մասնավորապես՝ «Կարմիր խաչի» առջեւ հարց կբարձրացվի՞ հերոսաբար խրամատներում զոհված 79 տղաների աճյունները հայրենիք տեղափոխելու համար, պատասխանեցին, որ այդ հարցը նույնպես օրակարգում է: «Առավոտի»՝ «16 տարի անց կարո՞ղ եք ասել, թե ովքեր են ղեկավարել այդ օրվա մարտական գործողությունները» հարցին «Արաբո» ջոկատի հրամանատար Մ. Եղիազարյանը պատասխանեց. «1992թ. հունիսի 25-ին այն ղեկավարում էր պաշտպանության շտաբի կողմից նշանակված Արկադի Տեր-Թադեւոսյանը: Հունիսի 27-ին ղեկավարում էին Ալիկ Պետրոսյանն ու Արտյուշա Հարությունյանը»: Ի դեպ, ազերիների կողմից դաժանաբար սպանված տղաների մայրերը պաշտպանության նախարարի առջեւ հարց են բարձրացրել. պատասխանատվության ենթարկել այն հրամանատարներին, ովքեր ղեկավարել են այդ ժամանակ մարտական գործողությունները: «Տղաներին եթե մատնել են, ապա ո՞րն էր դրա իմաստը»,- լացակումած հարցրեց որդեկորույս մայրերից մեկը: Մանվել Եղիազարյանն ասաց. «Հավանաբար՝ նենգության արդյունք է, որի մասին կխոսեմ հետո»: Սակայն պատասխանը չգոհացրեց ազատամարտիկների ծնողներին, որոնք հարցրին. «Եվս 16 տարի հետո՞»: Պաշտպանության նախարարությունում «վերծանել» են դեպքի վայրի տեսաերիզը, պարզվել է, որ եղել են հնարավորություններ, եւ տղաները կարող էին փախչել, գերի ընկնել: Սակայն նրանցից ոչ մեկը չի լքել մարտական տարածքը, ընկել է հերոսի մահով: Որդեկորույս ծնողներից մեկը նշեց, որ իր ընտանիքը, երեխաներն ուշքի չեն գալիս տեսաժապավենը տեսնելուց հետո: Մեկ այլ խնդիր էլ կա, որը պետք է լուծի պետությունը. նրանց ինքնությունը պարզելու հարցը: Տարածքը, ուր սպանվել են մեր տղաները, ներկայումս չեզոք գոտի է: Հիշեցնենք, որ ողբերգական այդ օրը, երբ «Արաբոյի» ջոկատի ողջ մնացած տղաները իմացել էին իրենց ընկերների անհետ կորչելու մասին, ժամեր անց հետախուզական խումբ էին ուղարկել տարածք: Հողի տակից այդ ժամանակ հանվել էին Եղոյան Ռուբոյի, Սերգոյի եւ Ժորայի դիակները: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ http://new.aravot.am/am/articles//0/view/all |
|
![]() |
|
|
|