Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Politics
Blogs Community Press here to open menubar...


Notices

Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte)

Reply
 

Hayastan@ qandoxner@

LinkBack Thread Tools Display Modes
Old 13 Dec 10, 17:40   #176 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 28 brat_eu is on a distinguished road
Re: Hayastan@ qandoxner@

Կաշառատու ենք, որովհետև մեր մենթալիտետն է այդպիսին

2003 թվականի հոկտեմբերի 31-ի 58/4 բանաձևով Միացյալ ազգերի կազմակերպությունը դեկտեմբերի 9-ը հռչակեց Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: 2006 թ. մշակվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ՀՀ ռազմավարական ծրագիրը, որի շրջանակում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսության դեմ ուղղված հանցագործությունների վարչությունը 2008 թ. բացահայտել է կոռուպցիոն հանցագործության 96 դեպք, որից 26-ը կաշառակերության դեպքերն են, 2009-ին` համապատասխանաբար 146 և 36 դեպք, իսկ 2010 թ. 11 ամիսների ընթացքում` 168 և 38 դեպք: «Երբ մենք խոսում ենք ՀՀ-ում կոռուպցիոն հանցագործությունների մասին, բոլորը պատկերացնում են, որ խոսքը կաշառակերության մասին է։ Բայց դա ամենևին էլ այդպես չէ»,- ընդգծեց «Առաջին լրատվական»-ի զրուցակից, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսության դեմ ուղղված հանցագործությունների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ջեյրանյանը:
- Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ի՞նչ արդյունքներ է գրանցել Ձեր վարչությունը հակակոռուպցիոն ծրագրի մշակումից ի վեր: Արդյոք արդյունավե՞տ է գործում կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը:
- Կոռուպցիոն հանցագործությունները Քրեական օրենսգրքի թվով 31 հոդվածներով նախատեսված հանցագործություններն են, որոնք կատարվել են պաշտոնատար անձի կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ կամ անգործության հետևանքով: Իսկ կաշառք ստանալը, կաշառք տալը, կաշառքի միջնորդությունը կոռուպցիոն հանցագործությունների տեսակներից են, և օպերատիվ ճանապարհով շատ բարդ է դրանք բացահայտելը: Այդ իսկ պատճառով նման հանցագործությունների բացահայտման թիվը քիչ է: ՔՕ-ի 312 հոդվածի համաձայն, այն անձը, որից կաշառք են պահանջում, պետք է դիմի իրավապահ մարմիններին և հայտարարություն տա: Այդ դեպքում քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Մենք դա բացատրում ենք քաղաքացիներին։ Մեզ մոտ հիմնականում գալիս են այն մարդիկ, որոնց ոսկորին դանակն արդեն հասել է` ճարահատված, երբ տեսնում են, որ էլ ուրիշ ճանապարհ չկա: Սակայն հարկ է նշել, որ կաշառքը մի բան է, որը ձեռնտու է գործարքն իրականացնող երկու կողմերին էլ, բայց ոչ` պետությանը: 2010-ի 11 ամիսների ընթացքում ունենք կաշառակերության բացահայտված 38 դեպք 168 դեպքից, այսինքն՝ մեր վարչության կողմից բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների 24 տոկոսը կաշառակերությունն է: Մնացածը յուրացումն է, պաշտոնական դիրքի չարաշահումը, առևտրային կաշառքը, փողերի լվացումը, չարամտորեն հարկերից խուսափելը:
- Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ Հայաստանում ամենակոռումպացված համակարգերն են դատախազությունը և իրավապահ մարմինները: Պարոն Ջեյրանյան, համաձա՞յն եք այդ գնահատականի հետ, և Ձեր վարչությունն ունի՞ որոշակի վիճակագրություն, թե որ ոլորտներն են ամենակոռումպացվածը մեր երկրում:
- Ոչ, նման վիճակագրություն մենք չունենք, վիճակագրությունը հիմնականում հրապարակում է մեր ինֆորմացիոն կենտրոնը, բայց իրենք էլ տալիս են ըստ բացահայտված գործերի, ինչն էլ օբյեկտիվ պատկերը ցույց չի տալիս: Մենք այսօրվա դրությամբ բացահայտում ենք այն հանցագործությունները, որոնք հնարավոր են: Ասել, թե այս կամ այն բնագավառում կաշառակերության դեպքեր չկան, կամ մեկ այլ բնագավառում կան՝ ճիշտ չէ, քանզի քանի կա մարդ էակը, որն ուզում է միշտ ապրել ավելի լավ, քան ինքը վարձատրվում է, կաշառակերությունը կլինի: Սակայն վերջնակետում պաշտոնյան չի որոշում, որ ինքը պետք է ապրի կաշառքով, այլ այն մարդը, որը դրդում է պաշտոնյային կաշառք վերցնել: Վերջինս էլ մեկ-երկու անգամից հետո արդեն սովորում է կաշառք վերցնել:
- Այդուամենայնիվ, վերանանք թվերից և վիճակագրությունից, Դուք՝ որպես համակարգում աշխատող մարդ, համաձայն չե՞ք, որ իրապես իրավապահ համակարգն ու դատախազությունը մեր երկրի ամենակոռումպացված բնագավառներից են:
- Իհարկե ոչ, նման բան չի կարելի ասել: Եթե վիճակագրությունը դնենք մի կողմ և տեսնենք, թե ինչ է կատարվում մեր դպրոցներում, երբ ուսուցիչը երեխայից փող է վերցնում հինգ նշանակելու համար: Դրանով ուսուցիչը փչացնում է երեխային, որի մոտ արմատավորվում է, որ առանց սովորելու կարելի է դրական գնահատական ստանալ: Բուհական համակարգում ևս մենք միակ երկիրն ենք, որտեղ ծնողը գումար է տալիս, որ իր երեխան չսովորի: Դա մեր մենթալիտետն է: Պարզ է, որ այս դեպքերում ոչ մի ծնող մեզ չի դիմի և ասի, թե իր երեխայից գնահատականի համար փող են ուզել:
- Իհարկե, բուհը կարևոր է, սակայն համաձայնեք, որ իրավապահ համակարգում գոյություն ունեցող կոռուպցիան ավելի վատ հետևանքներ է ունենում երկրի համար. չէ՞ որ այս դեպքում տուժում է արդարադատությունը: Չե՞ք կիսում այդ կարծիքը:
- Ես Ձեզ հետ համաձայն եմ, որ կոռուպցիան ինքնին վնաս է մեր հասարակությանը: Ի դեպ, ՀՀ-ում կաշառակության ոչ մի դեպք չի արվում օրենքը խախտելով, ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում: Այսինքն` պաշտոնյան կարող է որևէ գործ անի, սակայն չի անում, բարդացնում է պրոցեսը, այնուհետև կաշառք վերցնելով՝ անում է տվյալ գործը հենց օրենքի սահմաններում: Պարզ է, որ եթե մենք ստուգենք, որևէ խախտում չենք կարողանա արձանագրել:
- Իսկ այդ դեպքում ի՞նչ պետք է անել: Այսօր վիճակագրությունը ցույց է տալիս, որ հարցված 10 հոգուց ութը նշում է, որ առանց կաշառք տալու չի կարող լուծել իր խնդիրները:
- Պատճառն այն չէ, որ մեր պետությունը ճիշտ համակարգ չի մշակել, դա մեր մենթալիտետից է գալիս` սովետի ժամանակներից: Մեզանում ամոթ է ասել այն, ինչ տեսար կամ լսեցիր. դա ընկալվում է ոչ թե որպես աջակցություն պետությանն ու իրավապահ մարմիններին, այլ՝ այսպես ասած «գործ տալ»: Հենց այդտեղից էլ գալիս են մեր խնդիրները, երբ մարդը չի պայքարում սեփական անձի համար. փոխանակ օրինական դիմեն մեզ, ասեն, որ իրենց շահագործում են, ասում են՝ չէ, ավելի հեշտ է փողը տամ` պրծնեմ:
- Այսօր ցանկացած խնդիր կապում են հայերի մենթալիտետի հետ, սակայն մենք տարածաշրջանում ունենք Վրաստանի օրինակը: Երկիր, որը մի քանի տարում լուրջ առաջընթացների է հասել կոռուպցիայի դեմ պայքարում: Ի՞նչն է խանգարում Հայաստանին վերանալ մենթալիտետ կոչվածից և համակարգված պայքար իրականացնել:
- Ես Վրաստանի օրինակը չգիտեմ և որևէ բան չեմ կարող ասել, բայց հասկանալի է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի համաժողովրդական: Չի կարող ինչ-որ մեկը որոշում կայացնել, ցուցում իջեցնել, թե՝ ով կաշառք վերցնի, գլխատում ենք: Օրինակ` Լոնդոնում գրպանահատներին կախաղան էին հանում, սակայն ամենաշատ գրպանահատության դեպքերը գրանցվել են հենց այդ հրամանի իրականացման տարում: Պետք է պարզապես մեր ժողովրդի մտածելակերպը փոխել, ինչն էլ կամաց-կամաց է լինում: Մենք մանկապարտեզից սկսած մեր երեխաների մեջ պետք է ազնվություն սերմանենք, եթե միայն օրենքով դա քարոզենք, ապա չի ստացվի: Միացյալ Նահանգների համար ասում են, թե բոլորը լավ են ապրում, օրենքի երկիր է, բայց համոզված եղեք, որ այնտեղ գողություն էլ կա, կաշառակերություն էլ: Այո, այնտեղ 110 հազար դրամ կաշառք չեն վերցնի, այնտեղի թվերն ուրիշ են` 50 հազար դոլար և ավելի: Միակ ճանապարհն այն է, որ կոռուպցիան պարտադիր պիտի պատժվի, քանի որ եթե անպատիժ մնան, որոշ պետական չինովնիկներ իրենց ավելի վատ են պահելու: Նրանք իրենց պաշտոնն օգտագործելու են որպես բիզնեսի մի ձև:
- Հետազոտությունները ցույց են տվել, որ պաշտոնական դիրքի չարաշահման համար շատ բարձր դիրք զբաղեցնող քիչ պաշտոնյաներ են պատժվել, հիմնականում տուժում են միջին և ցածր օղակներում աշխատող պաշտոնյաները: Այդ պարագայում, ինչքանո՞վ կարող է արդյունավետ լինել հակակոռուպցիոն պայքարը, երբ դրա գլխավերևում կանգնած մարդիկ չեն պատժվում:
- Իհարկե, այդ խնդիրը կա, սակայն վերևում նստած կոռումպացված չինովնիկը ոչ մի անգամ հասարակ մարդկանց հետ չի շփվում: Օրինակ` «Փարոս» ծրագրի շրջանակներում մենք շատ բողոքներ ենք ունենում, որ երբեմն տեսուչները «Փարոս» ծրագրի շրջանակներում ընդգրկելու համար քաղաքացուց գումարներ են շորթում, և պարզ է, որ տեսուչը վերահսկվում է իր ղեկավարի կողմից: Սակայն նա հաստատ չի ասի, որ իր վերցրած կաշառքից բաժին է հանում վերադասին: Իսկ եթե չեն ասում, ապա մենք որևէ կերպ չենք կարող քրեական գործ հարուցել ղեկավարի դեմ. մեծ չինովնիկներին բռնելը շատ դժվար է:
- Հայաստանում, բացի վարչական կոռուպցիայից, արմատավորվում է նաև քաղաքական կոռուպցիան, որի դասական դրսևորումը ընտրակաշառքն է: Պարոն Ջեյրանյան, այդ դրսևորման դեմ ինչպե՞ս եք պայքարում:
- Այստեղ կրկին մեր քաղաքացիների մոտեցումն է պատճառը: Բազմաթիվ են ընտրակաշառքի մասին խոսակցությունները, սակայն մինչ օրս չկա մեկը, որը գա մեզ մոտ և ասի՝ ինձ տվել են 5000 դրամ, որպեսզի ես քվերակեմ այս կամ այն թեկնածուի օգտին: Շատերը կարող են արտահայտել իրենց կարծիքը, սակայն ես՝ որպես ոստիկանության համակարգում աշխատող մարդ, չեմ կարող նման հայտարարություն անել, քանզի մեզ պետք է կոնկրետ հայտարարություն, կոնկրետ անձ, որը թե՛ քննության ընթացքում և թե՛ դատարանում իր խոսքը պնդի:
Attached Images
 
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
Old 13 Dec 10, 17:45   #177 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 28 brat_eu is on a distinguished road
Re: Hayastan@ qandoxner@

«Մարդիկ, որոնք կապված էին երկրի հետ, ուժասպառ են եղել և որոշել են հեռանալ»

Փարիզում ապրող ֆրանսահայ գրող Դընի Դոնիկյան:
-Դուք Ձեր գրքերից մեկում անդրադարձել եք 2008 թվականի մինչմարտիմեկյան և հետմարտիմեկյան իրադարձություններին: Ձեր տպավորությամբ, ինչպիսի՞ն էր Հայաստանը մինչև մարտի 1-ը և ինչպիսի՞ն է այսօր՝ մարտի 1-ից երկու տարի անց:
-Վաթսունական թվականների վերջից ի վեր մի շարք գրքեր եմ գրել: Երկուսը՝ խորհրդային ժամանակաշրջանի մասին («Ethnos» /Էթնոս/ և «Les Chevaux Paradjanov» /Փարաջանովի ձիերը/), մեկը՝ շարժման ժամանակաշրջանի վերաբերյալ («Le peuple Haտ» /Ատված հայ ժողովուրդը/), մեկը ուրիշը՝ Քոչարյանի նախագահության տարիների վերաբերյալ («Այլ երկիրը մեր»): Բոլորը գրված են մարդու իրավունքների տեսանկյունից: Որպես դիտորդ՝ մասնակցել եմ վերջին երկու ընտրություններին (խորհրդարանական և նախագահական)՝ արձագանքելով «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար հանգուցյալ Ամալյա Կոստանյանի կոչին: Հայաստանում կատարած դիտարկումներս 2006-2008 թթ. ընկած ժամանակաշրջանում ու նաև ներկայությունս 2008 թ. մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատան առջև ծնունդ տվեցին «ԵՐԵՎԱՆ 06-08» վերնագրված ֆրանսերեն-հայերեն երկլեզու գրքին («Ակտուալ Արտ» հրատարակչություն, 2008 թ.): Դրանից հետո բազմաթիվ հոդվածներ եմ գրել, որոնք կամ իմ բլոգում են տեղադրվել (Ecrittռratures : http://denisdonikian.wordpress.com/), կամ հրատարակվել «Նուվել դ’Արմենի» ամսագրում, որոնցում դատապարտում եմ Հայաստանի ներկայիս կառավարությանը: Այնուհետև շրջել եմ Հայաստանի մարզերով ու հարցուփորձ արել մարդկանց: Վերջին գիրքս, որ վերնագրված է «Սյունիք հրաշափառ» (երկլեզու հրատարակություն, «Ակտուալ Արտ», 2010 թ.), ցույց է տալիս գյուղերի և նրա բնակիչների խորը թշվառությունը: Տարեցտարի տեսնում եմ, որ իրավիճակն ավելի ու ավելի աղետալի է դառնում: Կրկին Հայաստանում էի 2010 թվականի հոկտեմբերին ու նկատեցի, որ այն մարդիկ, որոնք մեծապես կապված էին երկրի հետ, արդեն ուժասպառ են եղել և որոշել են հեռանալ: Շատ քննադատական հոդված եմ գրել Տաթևի ճոպանուղու մասին: Թարգմանել եմ տվել հոդվածը (http://denisdonikian.wordpress.com/2...rique-a-tatev/) և ուղարկել կամ փոխանցել «Հրապարակ», «168 ժամ» և «Հետք» թերթերին: Նրանցից ոչ մեկը հարկ չհամարեց ինձ պատասխանել, այս կամ այն պատճառով:
-Դուք միացել եք ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման համար կազմակերպվող ստորագրահավաքին: Սփյուռքահայերը միշտ զգուշավոր են եղել և խուսափել են հստակ դիրքորոշում արտահայտել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների, մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ: Ի՞նչ է փոխվել այդ առումով, ջարդվե՞լ են կարծրատիպերը:
-Ստորագրել եմ Keghart .com կայքում տեղադրված հանրագիրը (http://www.keghart.com/Pashinyan_Free) և ի նպաստ Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման հոդվածը վերարտադրել նաև իմ բլոգում (http://denisdonikian.wordpress.com/2...l-pashinyan/): Հոդվածներիցս շատերում հանդիմանել եմ Ֆրանսիայի հայությանը ներկայիս կառավարության հանդեպ բավականաչափ քննադատական չլինելու համար: Ես միշտ համարել եմ, որ Ֆրանսիայի հայերը Հայաստանի տնտեսական քաղաքացիներ են և, դրանից ելնելով, ոչ միայն իրավունք ունեն իմանալու, թե ուր են գնում այն գումարները, որ իրենք տալիս են երկրին, այլ նաև ու հատկապես՝ պարտավորություն՝ քննադատ հայացք ունենալու երկրի սոցիալական անարդարությունների հանդեպ: Սփյուռքի դիրքորոշումը սկսում է փոխվել, սակայն այն մարդկանց գործելակերպը, որոնք ղեկավարում են այդ սփյուռքը, և որոնք գործ ունեն հայկական կառավարության հետ, հաճախ կույր հնազանդության է նմանվում, ինչն ինձ հանգեցնում է այն կարծիքին, որ Հայաստանի տարբեր կառավարությունները ձգտել են սփյուռքին հաճոյանալ միայն վերջինիս փողի համար, և բացարձակ անտարբեր են նրա դիտարկումների նկատմամբ:
-Հայաստան այցելելիս Դուք հաճախ հանդիպում եք տարբեր գրողների, արվեստագետների հետ: Ո՞ւմ հետ եք առավել հաճախ շփվում: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ կարող են փոխել նրանք Հայաստանում: Առհասարակ` ինչպիսի՞ փոփոխությունների անհրաժեշտություն կա մեր երկրում:
-Մի ժամանակ հաճախ էի շփվում «Բնագրի», այնուհետև՝ «Ինքնագրի» խմբի հետ (Վահան Իշխանյան, Վիոլետ Գրիգորյան, Վահրամ Մարտիրոսյան, Մարինե Պետրոսյան, Արփի Ոսկայնան. նրանց բոլորի գործերը թարգմանել եմ ֆրանսերեն): Սակայն ներկայումս ավելի հազվադեպ եմ նրանց տեսնում: Հանդիպում եմ «Ակտուալ Արտ» մշակութային միության և հրատարակչության հետ կապված որոշ մարդկանց, հատկապես՝ գլխավոր հրատարակիչ Մկրտիչ Մաթևոսյանին, որը Հայաստանում կարևորագույն հրատարակչական աշխատանք է տանում և արժանի է քաջալերության: Հաճախ միասին ենք աշխատում ոչ միայն իմ գրքերի շուրջ, այլ նաև այլ մատենաշարերի կամ այլ գործունեությունների առնչությամբ: Դժբախտաբար, հակված եմ այն կարծիքին, որ Հայաստանի գրողները ո՛չ մշակութային միջոցներ ունեն՝ իրենց երկրի վերաբերյալ ծանրակշիռ գրքեր գրելու, ո՛չ էլ նյութական միջոցներ՝ դրանք Հայաստանում կամ այլուր տարածելու համար: Չափազանց մեծ է նրանց վրա պատմության ճնշման, ազգային ջերմեռանդության և տաբուներ տապալելու ցանկության ազդեցությունը:
-Ժամանակակից գրողներից ովքե՞ր են ավելի շատ թարգմանվել և ընթերցվում արտերկրում: Օրինակ՝ ժամանակակից հայ գրականությունը ի՞նչ տեղ ունի համաշխարհային գրականության համատեքստում:
-Եթե նայեմ բնիկ ֆրանսիացու տեսանկյունից, հայ գրողները բացարձակապես ճանաչված չեն: Որպեսզի հայ գրականությունը գոյություն ունենա և տպագրվի Ֆրանսիայում,- այլ երկրների մասին խոսել չեմ կարող,- այն պետք է կարողանա առաջարկել եվրոպական տիպի որակյալ վեպեր՝ թարգմանված գրական թարգմանիչների կողմից: Որքան ինձ է հայտնի՝ ո՛չ մեկն ունենք, ո՛չ մյուսը: Այնինչ, ֆրանսիական հրատարակչությունները որոնում են հայ վիպասանների: Վահրամ Մարտիրոսյանի «Սողանք» վեպը հրատարակիչ գտավ... Կանադայում, այլ ոչ Ֆրանսիայում: Դա մեկուսի դեպք է: Պետք է հուսալ, որ արձակագիրների երիտասարդ սերունդը (օրինակ՝ Հրաչյա Սարիբեկյանը, Հարութ Կբեյանը և ուրիշներ), որոնք 25-ից 35 տարեկան են այսօր, կկարողանա պատասխան գտնել այս մարտահրավերին:
-Ցանկալի է` Ձեր կարծիքն իմանալ նաև հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին: Նախորդ տարի, երբ Սերժ Սարգսյանն այցելել էր Ֆրանսիա հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ, շատ բուռն արձագանք եղավ սփյուռքահայերի կողմից: Ինչպե՞ս են հիմա նրանք վերաբերվում այդ զգայուն խնդրին:
-Հայաստանի հայերը պետք է իմանան, որ ֆրանսահայության պայքարի առաջնային նպատակն է Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը և, մասնավորապես, ֆրանսիական կառավարության կողմից քրեական պատասխանատվության սահմանումը: Ինչը, դժբախտաբար, չնայած տարատեսակ Ֆոնետոններին և այլ միջոցառումներին, հեռացնում է նրանց այն խնդիրներից, որոնց ներկայումս բախվում է Հայաստանը: Ճանաչման այդ անհրաժեշտությունը դարձել է գաղափարախոսություն, որն ավելի կարևոր դիրք է գրավել, քան կենդանի մշակույթը: Ինչ վերաբերում է ինձ, ես պայքարում եմ այդ ճանաչման համար վաթսունականների կեսերից ի վեր: Բազմաթիվ հոդվածներ եմ գրել այդ թեմայով՝ որպես Yevrobatsi.org կայքի գլխավոր խմբագիր (հոդվածների հավաքածուն տպվել է «Ակտուալ Արտ» հրատարակչության կողմից «Vers L’Europe» / Դեպի Եվրոպա/ գրքում): Չորս տարի ներգրավվել եմ ծագումով թուրք ֆրանսիացիների հետ երկխոսության գործընթացում՝ ամեն տարի Փարիզում Կոմիտասի արձանին համատեղ ծաղկեպսակ դնելով: Կապի մեջ եմ նաև թուրքերի կողմից ներողություն հայցող ստորագրահավաքի չորս նախաձեռնողներից երեքի հետ: Ես հրաժարվում եմ շփոթել թուրք կառավարությանը թուրք քաղաքացիական հասարակության հետ: Հայերը պետք է աշխատեն առաջինի դեմ, սակայն՝ երկրորդի հետ միասին: Սերժ Սարգսյանի որոշումները խորապես վրդովեցրել էին ֆրանսահայությանը, նույնիսկ եթե վերջինս «մշակվել» էր Դաշնակցության կողմից՝ արձանագրությունները մերժելու համար: Այնուհանդերձ, սփյուռքահայությունն այն տպավորությունն ուներ,-իմ կարծիքով՝ անհիմն,- որ նախագահ Սարգսյանը «ծախում է» Ցեղասպանության հարցը՝ հօգուտ լոկ սահմանների բացման: Սփյուռքը համոզված էր, որ բացարձակապես որևէ կշիռ չունի իր հավիտյան թշնամու՝ Թուրքիայի հետ բանակցություններում: Ի դեպ, այդ մասին հոդված եմ գրել՝ «Diaspora armռnienne ou les cocus de l’Armռnie» /Հայ սփյուռքը կամ Հայաստանից խաբվածները/ (http://denisdonikian.wordpress.com/2...-de-l’armenie/), որ թարգմանվել է անգլերեն և լույս տեսել «Լրագիր» օրաթերթում:
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
Old 31 Jan 11, 18:09   #178 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 28 brat_eu is on a distinguished road
Re: Hayastan@ qandoxner@

Հլը սրան, էդ մի պալատանի պետություն շատ շունչ առավ ժողովուրդը, ուր մնաց երկպալատանի...՞
Ու հլը դեռ միայն այսպիսի հայտարարությունների մասին էլ Հայաստանում տեղյակ էլ չեն պահում հասարակությանը.Արտասահմանում գլուխ գովալը համով է հա՞…
Quote:
Հունվար 31, 2011 | 17:39

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է Սահմանադրության փոփոխությամբ խորհրդարանը դարձնել երկպալատանի` հնարավորություն ընձեռնելով խորհրդարանի վերին պալատի կազմում ընդգրկել նաեւ սփյուռքի ներկայացուիցչներին: Այս մասին հայտարարել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ Կալիֆորնիայում մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, այդ քայլով հնարավորություն կստեղծվի որ աշխարհասփյուռ հայությունը մասնակից դառնա մեր երկրի պետական կառավարմանը:

Նշենք, որ սփյուռքի նախարարը Կալիֆորնիայում է, որտեղ հանդիպելու է հայ համայնքի բոլոր կառույցների ղեկավարների հետ:

«Հանրապետության նախագահը, քննարկելով խնդիրը, եկել է եզրակացություն, եւ անում է առաջարկություն, որ այո, պետք է Հայաստանի պետական կառավարման համակարգում որոշակի փոփոխություններ լինեն, որոնք կարող են սփյուռքահայերին հնարավորություն տալ մասնակցելու պետական կառավարմանը: Պատահական չէ, որ այսօր մենք ուզում ենք փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, մեր պառլամենտը դարձնել երկպալատանի, առաջին պալատ` ներքին պալատ եւ վերին պալատ: Վերին պալատը դա սենատն է, որտեղ պետք է ընդգրկվեն նաեւ սփյուռքահայեր:

Ես այսօր տեսա, մեր կալիֆոռնիահայ համայնքի ոգեւորությունը սենատի ստեղծման գաղափարի շուրջ: Առաջին քայլը նախագահի կողմից այն էր, որ ստեղծվեց Սփյուռքի նախարարություն, նախարարության ստեղծումով մշակվեց լուրջ քաղաքականություն սփյուռք-հայրենիք կապերի նկատմամբ, երկրորդը` ներդրվեց երկքաղաքացիություն ինստիտուտը, երրորդը, փաստորեն, երրորդ քայլն ենք անում, ստեղծելով վերին պալատ, որով սփյուռքահայը իր ձայնը, խոսքը կունենա պետական կառավարման, քաղաքականության մշակման եւ պետական իշխանության գործում»,- ասել է Հրանուշ Հակոբյանը:
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
Old 31 Jan 11, 18:18   #179 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Re: Hayastan@ qandoxner@

Quote:
Originally Posted by brat_eu View Post
Հլը սրան, էդ մի պալատանի պետություն շատ շունչ առավ ժողովուրդը, ուր մնաց երկպալատանի...՞
Ու հլը դեռ միայն այսպիսի հայտարարությունների մասին էլ Հայաստանում տեղյակ էլ չեն պահում հասարակությանը.Արտասահմանում գլուխ գովալը համով է հա՞…
Հետաքրքիր է, էտ պալատականներին թագավորն ա նշանակելու թե ուզում են աշխարհով մեկ ընտրություններ կազմակերպեն, ռոժերին, պզոներին ու լֆիկ,նեմեցիկներին գործուղեն ընտրությունները կեղծելու՞՞՞
 
voter is offline  
Reply With Quote
Old 31 Jan 11, 18:20   #180 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 28 brat_eu is on a distinguished road
Re: Պատասխանը: Re: Hayastan@ qandoxner@

Quote:
Originally Posted by voter View Post
Հետաքրքիր է, էտ պալատականներին թագավորն ա նշանակելու թե ուզում են աշխարհով մեկ ընտրություններ կազմակերպեն, ռոժերին, պզոներին ու լֆիկ,նեմեցիկներին գործուղեն ընտրությունները կեղծելու՞՞՞
Որ իմանամ կասեմ էլի...
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
Old 01 Apr 11, 19:55   #181 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 18 ХичКОК is on a distinguished road
Re: Hayastan@ qandoxner@

интересно у этого олуха мозг не выдержал или сердце?
Quote:
Վազգեն Խաչիկյանը երեկ տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀԿ խորհրդի անդամ, սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը երեկ տեղափոխվել է հիվանդանոց:

Ընդ որում, նա տեղափոխվել է ոչ թե Երեւանի, այլ Ալավերդու հիվանդանոց:

Խաչիկյանի եղբայրը` Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ փաստը` ասելով, որ եղբոր մոտ ճնշման տատանումներ են եղել: Նա հանձնել է անալիզներ, եւ հիմա սպասում են դրանց պատասխանին` համալիր պատկերն իմանալու համար:

Իսկ մինչ այդ, Վազգեն Խաչիկյանին հոսպիտալացրել են. նա այժմ էլ գտնվում է հիվանդանոցում: Ըստ շրջանառվող լուրերի` նա խնդիրներ ունի գլխուղեղի արյան շրջանառության հետ:

Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում Վազգեն Խաչիկյանի ղեկավարած սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերվել էին հսկայական չարաշահումներ:

Ընդ որում, ստուգվել էր դեռ 52 տարածքային կենտրոնից 14-ը: Այդ ամենից հետո Խաչիկյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հրաժարական էր ներկայացրել:
 
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ХичКОК is offline  
Reply With Quote
Old 03 Apr 11, 21:23   #182 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Re: Hayastan@ qandoxner@

Quote:
Originally Posted by ХичКОК View Post
интересно у этого олуха мозг не выдержал или сердце?
Это не олух а козёл отпущения, ведь на кого то надо валить в предвыборный год причины бедственногог состояния пенсионеров, самый активный контингент для фальсификации выборов, да и если учесть дмеографическую и экономическую ситуацию в Армении, социальное обеспечение основа обеспечения жизни практический больше половины населения и кто их хорошо кормит того они и избирают. Но тут оказалось, что причитающиеся им деньги кормили не социально необеспеченных а джипарылых хабргистов и сержантов.
Кто виноват? Канешна Хачикян хайтаракум е республикан и никто до сих пор "не знал", что этот хачикян не на своём месте....
 
voter is offline  
Reply With Quote
Reply


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 18:46.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89