Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Politics
Blogs Community Press here to open menubar...


Notices

Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte)

Reply
 

Hayastan@ qandoxner@

LinkBack Thread Tools Display Modes
Old 21 Jun 08, 17:16   #8 (permalink)
Механик
Guest
Механик's Avatar
Posts: n/a
Ответ: Hayastan@ qandoxner@

brat_eu կարծում ես ինձ,Հայաստանի այսօրվա թնջուկները հասկանալու համար անհրաժեշտ է ինչ որ բան նայել?
Եթե դու ապրում ես Հայաստանից դուրս հնարավոր է որ ,քեզ ներհայաստանյան իրավիճակը պատկերացնելու համար պետք է ինչ որ բան նայել,ինչ որ մեկին զանգել կամ ինչ որ տեղ կարդալ:Մի մոռացիր որ ես ապրում եմ Հայաստանում այսինքն հենց այդ քո ասած պրոբլեմների կիզակետում:Ու ապրել եմ Հայաստանում այն տարիներին որոնք ես պիտի տեսնեմ քո տեղադրած հոլովակներում:
Այս թեմայի սկզբում դու գրել ես մի ակնթարթ դեպի անցյալ(ես կասեի դեպի հանցագործ անցյալ) ու տեղադրել ես այդ սահմռկեցուցիչ անցյալը հիշեցնող հոլովակ :
Ես վերևում նկարագրել եմ մեր փառապանծ ներկան ներկայացնող աստվածահաճո գործիչներին:Չէ որ ամեն ինչ ենթակա է համեմատության :
Ինչ որ բանի հետ դու համաձայն չես?
 
 
Reply With Quote
Old 09 Jul 08, 19:29   #9 (permalink)
Механик
Guest
Механик's Avatar
Posts: n/a
Ответ: Hayastan@ qandoxner@

brat_eu
Ինչ կասես նման կողմնորոշման համար ?
http://www.azatutyun.am/armeniarepor...B331E75555.ASP
 
 
Reply With Quote
Old 09 Jul 08, 21:43   #10 (permalink)
Механик
Guest
Механик's Avatar
Posts: n/a
Ответ: Hayastan@ qandoxner@

ՍՍ-ի այսօրվա մտքի փայլատակումներն են "WALL STREET JOURNAL" -ին
 
 
Reply With Quote
Old 09 Jul 08, 22:52   #11 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Ответ: Hayastan@ qandoxner@

Quote:
Originally Posted by brat_eu View Post
Mexanik__ im mote cuyc chi talis,te inch e grac,miayn hieroglifner@.ete karox es norutyan vernagire asa porcem urish SMI-nerov nayem.
Սերժ Սարգսյան. «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ նորմալ հարաբերությունների հաստատումը իրական այլընտրանք չունի»

«Եկել է նոր ջանքեր գործադրելու ժամանակը` դուրս գալու համար մի փակուղուց, որը որեւէ մեկին չի օգնում, սակայն վնասում է շատերին», - գրում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Wall Street Journal-ի այսօրվա համարում հրապարակած` «Մենք պատրաստ ենք խոսել Թուրքիայի հետ» վերնագրված հոդվածում:

«Որպես Հայաստանի նախագահ, ես օգտվում եմ նոր սկիզբ` Թուրքիայի կառավարության եւ ժողովրդի հետ երկխոսության նոր փուլ առաջարկելու հնարավորությունից` հարաբերությունները բարելավելու եւ մեր ընդհանուր սահմանը բացելու նպատակով», - վստահեցնում է Սերժ Սարգսյանը:

«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ նորմալ հարաբերությունների հաստատումը իրական այլընտրանք չունի», - պնդում է Հայաստանի նախագահը եւ մանրամասնում. - «Նորմալ քաղաքական հարաբերությունների հաստատումը մեզ հնարավորություն կընձեռի հանձնաժողով ստեղծել, որը համակողմանիորեն կուսումնասիրի Հայաստանին եւ Թուրքիային վերաբերող բոլոր հարցերը: Միայն կարգավորված հարաբերություններով մենք կարող ենք արդյունավետ երկխոսություն վարել` անդրադառնալով նույնիսկ ամենավիճահարույց պատմական խնդիրներին»:

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փակ սահմանը խոչընդոտում է ոչ միայն հայերին ու թուրքերին, այլեւ արեւելքից արեւմուտք տանող առեւտրական, տրանսպորտային ու էներգետիկ հոսանքներին», - նշում է Սերժ Սարգսյանը: - «Ռազմավարական այնպիսի ծրագրեր, ինչպիսին են Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարն ու Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղին, շրջանցում են Հայաստանը, մինչդեռ Հայաստանն ու Թուրքիան անմիջականորեն միմյանց կապող երկաթգիծը շարունակում է փակ մնալ: Տարածաշրջանի բոլոր երկրները, ինչպես նաեւ ավելի ընդարձակ եվրոպական հանրությունը բարձր գին են վճարում առեւտրի, զարգացման ու միջազգային համագործակցության առջեւ կանգնած այս արհեստական խոչընդոտների համար»:

Նշելով, որ Աբդուլա Գյուլը իրեն Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորած առաջին նախագահներից մեկն էր, Սերժ Սարգսյանը հիշատակում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի խոսքերը` «այժմ դռները բաց են այս նոր փուլում նոր երկխոսություն ծավալելու համար»: «Հուսով եմ, որ մեր երկու երկրների կառավարությունները կկարողանան անցնել այս նոր, բաց դռան շեմից», - գրում է Հայաստանի նախագահը:

Պարզաբանելով Թուրքիայի նախագահին սեպտեմբերին Երեւան հրավիրելու դրդապատճառները` Սերժ Սարգսյանը գրում է. - «Ինչպես Չինաստանի եւ Միացյալ Նահանգների ժողովուրդներն էին կիսում սեղանի թենիսի հանդեպ իրենց խանդավառությունը, մինչեւ կառավարությունները լիովին կբարելավեին երկու երկրների հարաբերությունները, այնպես էլ Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդներն են նման ֆուտբոլի նկատմամբ իրենց սիրով»:

Նա կարծիք է հայտնում, թե թուրք պաշտոնակցին ուղարկված` երկու հավաքականների խաղը միասին Երեւանում դիտելու հրավերը «կազդարարի հարաբերությունների նոր ու խորհրդանշական սկիզբ»:

«Ինչպիսին էլ լինեն մեր տարբերությունները, կան էական մշակութային, մարդասիրական ու մարզական կապեր, որոնք մեր ժողովուրդները կիսում են` նույնիսկ փակ սահմանի պայմաններում», - նշում է Սերժ Սարգսյանն ու հավելում. - «Այդ պատճառով ես անկեղծորեն հավատում եմ, որ Հայաստանի ու Թուրքիայի շարքային քաղաքացիները կողջունեն այս քայլն ու այն օրը, երբ մեր սահմանները կբացվեն»:

Կանխատեսելով, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման ճանապարհին երկու կողմից էլ կարող են լինել քաղաքական խոչընդոտներ, Հայաստանի նախագահն ընդգծում է. - «Այդուամենայնիվ, մենք պետք է քաջություն եւ հեռատեսություն ունենանք` քայլեր ձեռնարկելու համար»:

«Հայաստանն ու Թուրքիան կարիքը չունեն եւ չպետք է մշտական հակառակորդներ լինեն», - գրում է Սերժ Սարգսյանն ու եզրափակում. - «Հայաստանի եւ Թուրքիայի համար առավել բարգավաճ, երկկողմանի շահավետ ապագան, ինչպես նաեւ Եվրոպայի, Կասպյան տարածաշրջանի ու ողջ աշխարհի համար պատմական արեւելք-արեւմուտք միջանցքի բացումը նպատակներ են, որ մենք կարող ենք եւ պետք է իրագործենք»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա
 
voter is offline  
Reply With Quote
Old 09 Jul 08, 22:55   #12 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Hayastan@ qandoxner@

Mexanik փայլատակում չի լավ մտածված էլք ՍՍի համար է առօրյա կրիտիկական իրավիճակից։ Եթե նույնիսկ դա պատրանք լինի արդեն բավական է, որ ՍՍն դրանով փորձի իր լեգիտիմությունը ստանալ միջազգային ասպարեզում ու հայության կողմից –նա հույս ունի, որ մարտի մեկը դրանով ետին պլան կմղի ու հայությունը կասի, մարդ ա մածուն ա ուտում ոչ մեկին չի խանգարում, հլը մեկ էլ տեսար օգտուտ էլ բերեց թուրքիայի սահմանը բացել տվեց, թողենք տենանք ինչ կստացվի։
 
voter is offline  
Reply With Quote
Old 09 Jul 08, 23:18   #13 (permalink)
Механик
Guest
Механик's Avatar
Posts: n/a
Ответ: Hayastan@ qandoxner@

Սպասելը սպասենք ,պարզապես վախենամ հետո ուշ լինի :
Ամեն դեպքում երբ սահմանը բացելու մասին խոսում էր ԼՏՊ-ն ,նրան, կարծեմ նաև քո ֆորումում, թուրք ու դավաճան անվանեցին:Քիրվայության ու ազգուրացության մեջ մեղադրեցին:Իսկ նա ընդամենը սահմանի մասին էր ասում:
Հիմա ՍՍ-ն խոսում է ոչ միայն սահմանի այլ նաև ինչ որ խորհրդավոր հանձնաժողովների մասին Ցեղասպանության հետ կապված ու դա ընդունվում է:
Դու ինչպես ես պատկերացնում նման փայլատակման ընդունումը հայության կողմից?
Ի դեպ այսօր դաշնակ Պետրոսյան Ալվարդը զուգահեռներ է անցկացրել ՍՍ-ի ներկայիս կեցվացքի ու ԼՏՊ-ի իշխանության տարիների միջև,ասելով որ այն ժամանակ էլ են փորձեր արվել հանձնաժողով ստեղծելու:Ու երբ նրան հիշեցրել են,որ այն ժամանակ խոսքը եղել է ոչ թե պատմաբաններից կազմված ,Ցեղասպանության հարցը ուսումնասիրող հանձնաժողովի ,այլ դիվանագետներից կազմված հաշտության եզրեր գտնող հանձնաժողովի մասին - նա հիշեցնողներին մեղադրել է տառակերության մեջ:

Իսկ մածուն նա կարող է ուտել թե տանը թե ազատազրկման վայրում (եթե ինչ որ մեկը այդ ժամանակ նրան հիշի ու հանձնուք ուղղարկի):
 
 
Reply With Quote
Old 10 Jul 08, 13:21   #14 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Ответ: Hayastan@ qandoxner@

Quote:
Originally Posted by Механик View Post
Սպասելը սպասենք ,պարզապես վախենամ հետո ուշ լինի :
Ամեն դեպքում երբ սահմանը բացելու մասին խոսում էր ԼՏՊ-ն ,նրան, կարծեմ նաև քո ֆորումում, թուրք ու դավաճան անվանեցին:Քիրվայության ու ազգուրացության մեջ մեղադրեցին:Իսկ նա ընդամենը սահմանի մասին էր ասում:
Հիմա ՍՍ-ն խոսում է ոչ միայն սահմանի այլ նաև ինչ որ խորհրդավոր հանձնաժողովների մասին Ցեղասպանության հետ կապված ու դա ընդունվում է:
Դու ինչպես ես պատկերացնում նման փայլատակման ընդունումը հայության կողմից?
Ի դեպ այսօր դաշնակ Պետրոսյան Ալվարդը զուգահեռներ է անցկացրել ՍՍ-ի ներկայիս կեցվացքի ու ԼՏՊ-ի իշխանության տարիների միջև,ասելով որ այն ժամանակ էլ են փորձեր արվել հանձնաժողով ստեղծելու:Ու երբ նրան հիշեցրել են,որ այն ժամանակ խոսքը եղել է ոչ թե պատմաբաններից կազմված ,Ցեղասպանության հարցը ուսումնասիրող հանձնաժողովի ,այլ դիվանագետներից կազմված հաշտության եզրեր գտնող հանձնաժողովի մասին - նա հիշեցնողներին մեղադրել է տառակերության մեջ:

Իսկ մածուն նա կարող է ուտել թե տանը թե ազատազրկման վայրում (եթե ինչ որ մեկը այդ ժամանակ նրան հիշի ու հանձնուք ուղղարկի):
Թուրք ու դավաճան ԼՏՊին հա էլ ասելու են առանձնապես նրանք, ովքեր Հայ-թուրքական փակ սահմանից օգտու ունեն - ռուսաստանամետները, դաշնակները, թանգով 3000 կիլոմետրից կարագ ու շաքար բերողները, երբ 100 մետրի վրա դա ավելի էժան կա....

Ասածս այն է, որ ոչ թե ես ՍՍի այս ելևեջները ինչ որ արժեք ներկայացնող ու հույս ներշնչող բան եմ համարում այ թոզ փչոցի, որով հայությանը առավելապես սփյուռքահայությանը անիմաստ հույսեր են ներշնչում, որ միքիչ էլ իրենց իշխանությունը երկարացնեն ու միջազգային պացիֆիստ միջնորների սիրտը շահեն։

Ժամանակ ձգելու համար է սա արվում, ՍՍն դեռ հույս ունի, որ ժամանակի հետ ամեն ինչ կարելի է հանգստացնել պարտակել գնա կորի - շախմատնի պարտիա էլ չի, պօկերսկի բլեֆ է խաղում ու դաշնակներն էլ նրա հետ դամ են պահում, որ տեղա գալու դեպքում «գոռգոռան» դադարեցնեն, ՍՍն էլ ասի դե որ չեք ուզում չեմ անի... Արդյունքը մի կես տարի ձգձգել ու ժամանակ շահելն է, մարդկանց ուրիշ կարևոր հարցերով զբաղեցնելը, որ և ՍՍն և Դաշնակցությանը հիմա ջրի նման պետք է, քանի որ օր օրի պարզ է դառնում, որ ներքին Հայաստանյան հարցերում նրանք այլևս ոչինչ չեն լուծում։

ԼՏՊն էլ ժամանակին իննուսանակներին ներքին հայաստանյան տնտեսական հարցերում բան չեր լուծում ընգած երկրից երկիր հարաբերություններ բանակցություններ էր վարում, չնշված հպարտ հայ ժողովրդի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե նա շատ կարևոր մարդ է, երբ երկրում տնտեսական սուպերինֆլյացիա ու կրախ ի առաջ էինք կանգնած։

Աշխարհում հայտնի բան է, արտաքին հարաբերություններով զբաղվող գործիչը ամենամեծ վարկանիշն է վայելում իր երկրում ու նրան շատ բաներ ներում են մենակ թե գնա բուշա հռոմի պապա թագուհի ձեռները սեղմի կողքները կանգնի նկարվի ասեն ՄԵՐ ԲԱԼԵՆ ՏԵՆՈՒՄ ԵՍ ՈՒՄ ՀԵՏ Ա ՎԵՐ ԿԱՆՈՒՄ ՆՍՏՈՒՄ, բայց որ տանը ուտելու բան չկա ու սոված խոշտանգված զկրտում են, դա մի առ ժամանակ մոռացվում է։

Բայց հետո, որ հասկանում են թե ինչ ինչոց է բալին սկսում են ամեն վերջին խոսքերով հայհոյել ու տնից հանել, ինչը 1998ին եղավ իսկ ՌՔն դրա վրա եկավ ու կիզվեց ներքին հարցեր լուծելու վրա։
 
voter is offline  
Reply With Quote
Reply


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 17:49.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89