Thread: Armenia Hayastan@ qandoxner@
View Single Post
Old 11 Jul 08, 03:03   #20 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Ответ: Hayastan@ qandoxner@

Ամենասարսափելին սերժանտների համար հենց դա է – որ մեկել ու չհասցնեն հանողները ու թուրքերը դնեն ու լրիվ համաձայնվեն բոլոր հարցերին, սահմանը բացեն հարաբերությունները հաստատեն, կգա քարտերը բացելու ժամանակը ու այդտեղ նա մատը կկծի – կպրծնի ՍՍն արժեզրկում կլինի, դոլլարի էլ իրա կարևորության էլ, չէ որ հարցը լուծված կլինի ու ոչ մեկ անօրինական նախագահ Հայաստանում պահելու անհրաժեշտություն չի ունենա...

ՀՅԴին ու սփյուռքին ես ոչ թե Հայաստանում եմ գործոն համարում այլ իրենց իրական հայրենիքներում, թուրքիայում եվրոպայում ԱՄնում, այնտեղ նրանք գործոն են Հայաստանի համար բան ման անելու անվան տակ զուտ իրենց երկրների իշխանությունների վրա ազդելու հնարավորություն ունեն դրանից էլ իրենց հետ խաղ անել են թույլ տալիս։

Պարզ է որ ներքին հայաստանյան հարցերում, կարծեմ արդեն կրկնվում եմ, ոչ ՍՍն ոչ էլ առավել ևս հինգ տոկոսանոց ՀՅԴն ու պաչիկի համար տարին մեկ եկող գնացող սփյուռքը ոչինչ չեն որոշում։

ՈՒ հենց այդ ապաշնորհությունից էլ իրենց որոշել են զբաղվել արտագին հարաբերությունների հարցերով, շղարշ են սարքում, թե կարևոր են ու ձգտում են նրան, որ իրենց հետ խոսեն աշխարհի մնացած ջոջերն։

Հերոսաբար խնդիրները հաղթահարելու պատրանք են ուզում ստեղծել, արդարություն արտաքին հարաբերություններում են պահանջում, բայց հասարակ դատական համակարգ կարգավորելու ունակություն չունեն և ՍՍն և սփյուռքը։ Բայց որ ներքին հարցերի կարգավորում ՍՍից ու սփյուռքից պահանջող չլինի առայժմ պատրանք է ստեղծվում, թե այ մարդ դրանից կարևոր հարցեր կա լուծելու, չեմբերլենին նամակա պետք գրել, Մարքսի գլոբալիզացիա դեմ է պետք պայքարել մենք դրանով հիմա զբաղվենք, դուք մեզ գրանտից, օգնությունից տվեք մեզ պրեզիդենտական թեկնածուների մակարդակով ու կոնգրեսներում ընդունեք, հետո ժամանակը կգա մնացած հարցերով կզբաղվենք։

Բայց հիմա կամաց կամաց դուրս է գալիս ջրի երես, որ հենց այդ մորքուր ախպարներին ՍՍի, Քոչարյանի նման դեսպոտներ են պետք, որ Հայաստանում լինեն իրենք էլ հա լացեն, թե մաֆիա ա չեն կարա Հայաստանում հարցեր լուծեն, որ իրենցից կոնգրեսներում ու եվրոպառլամենտերում չպահանջեն մարդու իրավունքերի հարցերն իրենց Հայրենիքում լուծել...

Հայաստանում ապրելու հարցում, ես էլ եմ ուզում ու հավատում եմ, որ Շվեյցարիաից հայաստան պիտի գաղթեն, ոչ թե հակառակը – մենակ կասկածում եմ, որ ծոռներիս ժամանակ միայն դա կլինի, չնայած արդեն իմ հիփոթեքները Հայաստանում տուն սարքելու վրա եմ ծախսում և ոչ թե այստեղ...
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 01:50.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60