Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > Love and Romance > Family
Blogs Community Press here to open menubar...


Notices

Family Family replaces all. Therefore before have it, it’s better to thing which is more important for you family or all other things. (Faina Ranevskaya)

Reply
 

Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении

LinkBack Thread Tools Display Modes
Old 22 Jan 09, 20:04   #1 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 52
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 27 voter is on a distinguished road
Պատասխանը: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении

Իսկ սա ադաթների տխուր հետևանքների մասին - շատ հաճախ և ոչ միայն Հայաստանում, նախաընտանեկան սեռական հարաբերությունները կարող են կոտրել երիտասարդ աղջիկների կյանքը։
Quote:
«Երեւի ինձ մի օր կներես»

Մարինեից ընտանիքը հրաժարվել է, ինչ է, թե՝ նրան փախցնելուց հետո լքել են, ու նա հետ է եկել

«Նա ինձ շատ էր սիրում, ու ես հավատում էի նրա ամեն մի խոսքին: Այդ ժամանակ կյանքն ինձ գունավոր մի երազ էր թվում: Սակայն հիմա իմ կյանքի ամեն մի ակնթարթից հիասթափվել եմ»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց 17-ամյա Մարինեն: Երկու տարի առաջ Մարինեն սիրահարվել է, եւ այդ սերն էլ դարձել է նրա դժբախտության պատճառը: «Վիգենը մորաքրոջս հարեւանն էր: Առաջին անգամ տեսա ամառային արձակուրդներին, երբ հանգստանում էի մորաքրոջս տանը: Առաջին հանդիպումից երկուսիս հետ էլ ինչ-որ բան կատարվեց: Այնտեղ անցկացրած 2 շաբաթները դարձան մեր սիրո սկիզբը»,- պատմեց Մարինեն: Նրա խոսքերով, իր սիրած տղան՝ Վիգենն, արդեն ավարտել էր դպրոցը, ինքն էլ դեռ 9-րդ դասարանում էր. «Մեր կապը ծնողներից գաղտնի էինք պահում: Ամեն երկուշաբթի Վիգենը գալիս էր ինձ տեսնելու, այդ օրերն ինձ համար դարձել էին երջանկության օրեր: Սակայն եկավ մի ժամանակ, որ Վիգենը շատ զբաղված էր եւ չէր կարողանում ամեն երկուշաբթի գալ: Իսկ հետո շատ փոխվեց: Լինում էր՝ ամիսը մի անգամ էինք հանդիպում, ու ամեն անգամ ասում էր, որ էլ չի կարողանում սպասել: Նա ուզում էր, որ շուտ ամուսնանանք»:

Մարինեի պատմելով՝ ինքն այդ ժամանակ չէր կարող ամուսնանալ. «Ծնողներս կընդդիմանային, եղբայրս էլ հաստատ կսպաներ, որ իմանար: Մի օր պայմանավորվել էինք հանդիպել: Նա միշտ ոտքով էր գալիս, որովհետեւ մեքենա չուներ ու միասին զբոսնում էինք: Բայց այդ անգամ եկավ մեքենայով ու ընկերոջ հետ: Ինձ ասաց, որ գնում ենք մի շատ սիրուն տեղ: Շատ երկար գնացինք ինձ համար անծանոթ ճանապարհներով: Երբ տեղ հասանք՝ ասաց, որ էդ ընկերոջ «դաչան» է: Մի քանի ժամից հասկացա, որ նա ինձ փախցրել էր: 5 օր մնացինք, ինչպես հետո իմացա՝ Աշտարակում էինք: Շատ էի տխրում ու մտածում, թե հետո ինչ է լինելու, որտեղ ենք ապրելու: Ախր ես իր ընտանիքին էլ նորմալ չէի ճանաչում: 6-րդ օրը եղավ ամենաանսպասելին: Ես արթնացա, իսկ Վիգենը չկար: Մտածեցի, որ դրսում կլինի: Երբ սենյակի դուռը բացեցի, որ դուրս գամ, առաջս մի թուղթ ընկավ, որտեղ գրված էր՝ «Երեւի ինձ մի օր կներես՝ Վիգեն»: Սկզբում չհասկացա՝ հետս ինչ կատարվեց: Արագ դուրս վազեցի ու տեսա, որ էն նույն մեքենան հայաթում կանգնած էր, բայց մեջը միայն Վիգենի ընկերն էր: Ասաց, որ 15 րոպեից պատրաստ լինեմ՝ գնում ենք: Մեքենայի մեջ անընդհատ հարցեր էի տալիս ընկերոջը ու լաց լինում, բայց նա մինչեւ վերջ էլ ոչինչ չասաց: Նա ինձ բերեց մեր տուն»:

Մարինեի խոսքերով՝ ծնողները նրան չեն ընդունել. «Հայրս ապտակեց, եղբայրս էլ բարձր գոռգոռաց, եղբորս կինն էլ հեգնանքով նայում էր ինձ, իսկ մամաս մի անկյունում կանգնած համ լաց էր լինում, համ՝ անիծում: Ես ստիպված եղա տնից գնալ»: Մարինեի պատմելով՝ գնալու տեղ չունենալու պատճառով տեղավորվել է Էջմիածնում գտնվող իրենց հողամասի տնակում:

Արդեն մեկ տարի է՝ Մարինեն այդ տնակում է ապրում: Մինչ օրս նրա հարազատները չեն համակերպվում ու այդպես էլ աղջկան չեն ընդունում:

«Հիմա խաղաղվել եմ: Թեկուզ «դոմիկ» է, բայց համարում եմ, որ իմ տունն է: Բախտս մի հարցում բերեց, որ կողքս մի քանի «դոմիկներ» էլ կան, թե չէ աշխարհից ու մարդկությունից լրիվ կտրված էի ապրելու»,- ասաց Մարինեն: Դժվար է ասել, թե Մարինեի բախտը որքանով է բերել: Մարինեի մոր՝ տիկին Աստղիկի խոսքերով, իր աղջկա հարեւան այդ մի քանի «դոմիկներն» ու նրանց բնակիչները Էջմիածին քաղաքում լավ համբավ չունեն: Հետո մայրն արցունքն աչքերին ասաց. «Սեւ լիներ էն օրը, որ աղջիկս գնաց էդ «դոմիկը»: Կողքը լրիվ մարմնավաճառներ են, ինքն էլ նրանց ճանապարհն ա բռնել ու նրանց հետ ա ընկերություն անում: Հերն ասում ա՝ ես աղջիկ չունեմ, ախպերն էլ՝ քուր: Ես էլ ի՞նչ կարամ անեմ՝ մեկ-մեկ թաքուն գնում եմ տեսնելու, բայց որ հերն իմանում ա՝ ինձ էնքան ա ծեծում, որ էլ չասած»: Մարինեն այդ մասին չի ուզում ոչինչ խոսել. «Մեկ-մեկ շատ եմ ատում կյանքը: Էդ պահերին ինձ էլ եմ ատում, ծնողներիս էլ, ախպորս էլ, հարսիս էլ: Ու ամեն անգամ էդ պահերին աչքիս առաջ գալիս է նրա գրածը՝ «Երեւի ինձ մի օր կներես», ու աշխարհից էլ, կյանքից էլ, ամեն ինչից էլ շատ սկսում եմ հենց

http://new.aravot.am/am/articles/education/54443/view
 
voter is offline  
Reply With Quote
Reply

Tags
секс, семья, традиции, sex


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 03:45.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2025, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60