VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Armenian Apostolic Church About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church |
Женщина и Церковь |
LinkBack | Thread Tools | Display Modes |
04 Mar 07, 19:12 | #1 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18
|
Женщина и Церковь
Նյութը, որով բացում եմ թեման, «Ազգ» օրաթերթում հրատարակած իմ հոդվածներից մեկն է:
MONK «Ազգի» հունիսի 20-ի համարում հրապարակվեց մի հաղորդագրություն, համաձայն որի ԱՄՆ եպիսկոպոսական եկեղեցին իր պատմության մեջ առաջին անգամ հովվապետ է ընտրել կին եպիսկոպոսի` Քեթրին Ջեֆերս Շորիին: Այս առիթով որոշեցինք երկու խոսքով անդրադառնալ ընդհանրապես կանանց քահանայության խնդրին: Թեպետ այն մեր եկեղեցու եւ հասարակության համար սուր հրատապություն չի ներկայացնում, այդուհանդերձ, լիովին բացառել դրա առկայությունը սխալ կլինի: Արդի դարաշրջանի կենսակերպի եւ մտայնության պայմանները քրիստոնեական եկեղեցու համար առաջադրում են նորանոր հարցեր` փորձելով վերանայել իր մի շարք սկզբունքային դիրքորոշումներ: Վերջին տասնամյակներին լայն թափ ստացած ֆեմինիստական տարբեր շարժումների արդյունքում նման հարցերից մեկը դարձավ կանանց քահանայության խնդիրը: Կինն այսօր հասարակական կյանքի գրեթե բոլոր ասպարեզներում տղամարդու կողքին հավասար դիրք է գրավում, հետեւաբար հարց է ծագում՝ չի՞ կարող արդյոք նույն ոգով նաեւ քահանայական աստիճան ստանալ: Այս հարցին բոլոր առաքելահաստատ ուղղափառ եկեղեցիները, այդ թվում եւ Հայ առաքելական եկեղեցին, միշտ էլ միանշանակ ժխտական պատասխան են տվել, մինչդեռ բողոքական հարանվանությունները եւ Անգլիկան եկեղեցին որոշ վերապահումների են դիմում` կանանց շնորհելով քահանայական, անգամ եպիսկոպոսական աստիճան: Նման քայլը փորձ է արվում հիմնավորել Սուրբ գրքով` վկայակոչելով Պողոս առաքյալի խոսքը. «Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք, ուրեմն, խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մեկ էք ի Քրիստոս Յիսուս» (Գաղատ. Գ:27-28): Եթե խտրություն չկա, ապա դա պետք է լինի բոլոր պարագաներում, հետեւաբար` նաեւ քահանայության հարցում: Վկայակոչումն առավել հաստատուն է դառնում Պետրոս առաքյալի կողմից քրիստոնյաներին տրվող բնորոշումով. «Բայց դուք ընտիր ցեղ էք, թագաւորութիւն, քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ» (Ա Պետ. Բ:9, տե՛ս նաեւ Ելք ԺԹ:6, Յայտ. Ե: 10): Հետեւաբար, վերոհիշյալ խնդրին արգելք եղող պատճառներն ավելի շատ արգասիք են ավանդապաշտական նախապաշարումների: Սակայն որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը: Որպեսզի մեզ հստակորեն ներկայանան կանանց քահանայագործման արգելքները, նախ նշենք, որ քրիստոնեական եկեղեցու քահանայությունը սկզբնավորվում է հենց Քրիստոսից, եւ քահանան իր անձով խորհրդանշորեն ներկայացնում է նրան: Անժխտելի է այն փաստը, որ մարմնացյալ Աստվածորդին հանդես է գալիս տղամարդու կերպարանքով, հետեւաբար կնոջ անձը երբեք չի կարող դառնալ նրա խորհրդանշական պատկերը: Քրիստոսի քահանայական իշխանությունն իր շարունակական ընթացքն ունեցավ առաքյալների միջոցով, իսկ Քրիստոս երբեք իր ընտրյալ 12 առաքյալների թվում որեւէ կնոջ չընդգրկեց, հակառակ, որ նրա հետեւորդների թվում կային բարեպաշտ կանայք, որոնք նրա կողքին էին անգամ այն ժամանակ, երբ առաքյալները լքել էին նրան: Կանանց քահանայության ջատագովները սա փորձում են բացատրել հետեւյալ կերպ. կինը հրեական միջավայրում ճնշված կարգավիճակում էր, եւ Քրիստոս, հարմարվելով ընդունված կարգին, ընտրեց միայն տղամարդկանց: Նախ` Քրիստոս երբեք տուրք չտվեց այդ կարգերին, այլ ընդհակառակը, վերացրեց կնոջ նկատմամբ եղած ավանդական սահմանափակումները. ուշադրության էր արժանացնում նրանց, այցելում եւ ուսուցանում ( Ղուկ. Ժ:38-40), անթաքույց զրուցում նրանց հետ (Հովհ. Դ:6-27), բժշկում եւ կատարում նրանց խնդրանքները ( Մարկ. Ա:29), ներում եւ պաշտպանում է օրենքով դատապարտելի շնացող կնոջը (Հովհ. Ը:3-11), որով ցույց է տալիս նաեւ, որ այս հարցում կնոջ պատիժն ավելի խիստ չպետք է լինի, քան տղամարդունը, վերացնում է տղամարդու` կամայականորեն կնոջն արձակելու օրենքը` հավասար իրավունքներ հաստատելով նրանց միջեւ ( Մատթ. ԺԹ:3-9, Մարկ. Ժ:2-11), իր հարությունից հետո նախ կանանց է երեւում, իսկ նրա հարության լուրը հրեշտակները կանանց են հանձնարարում հաղորդել աշակերտներին (Մատթ. ԻԸ:7-10): Կանանց այս աստիճան բարձրացնող Տերը երբեք չէր կարող զանց առնել այնպիսի կարեւոր հանգամանք, ինչպիսին քահանայությունն է, իսկ մարդկային, այն էլ սխալ օրենքների նկատմամբ հարմարվողականություն վերագրել հանուն արդարության եւ ճշմարտության խաչյալ Փրկչին` պարզապես անհանդուրժելի է: Առաքելական շրջանում եւս կին քահանաների չենք հանդիպում, չնայած նրանք բարեսիրական գործունեություն էին ծավալում (Գործք Թ:36), սպասարկում եկեղեցուն (Հռոմ. ԺԶ:1), անգամ մարգարեանում (Գործք ԻԱ:9), բայց ոչ երբեք` քահանայագործում: Այս փաստն ընդգծվում է հատկապես նրանով, որ Հուդայի փոխարեն 12-րդ առաքյալի թեկնածուներ են առաջադրվում երկու տղամարդ աշակերտներ (Գործք Ա: 15-26), մինչդեռ կարո՞ղ էր լինեն ավելի մեծ թեկնածու, քան Տիրամայրն էր: Հրեական միջավայրում ընդունված սովորություններն այստեղ եւս դեր խաղալ չէին կարող, քանի որ առաքյալներն իրենց քարոզչությամբ շուտով դուրս եկան հրեական շրջանակից եւ տարածվեցին դեպի շրջակա քաղաքներն ու երկրները, ուր հունահռոմեական քաղաքակրթության եւ հեթանոս քրմուհիների առկայության պայմաններում բնավ խորթ պիտի չթվար կին քահանաների գոյությունը, սակայն այստեղ եւս կին քահանաների չենք տեսնում` չնայած հրեական շատ օրենքներ ու սովորույթներ, ինչպես օրինակ` թլփատությունը, պարտադիր չհամարվեցին: Արգելքի էությունը հասկանալու համար նշենք, որ Աստծո եւ նրան հավատացող մարդկության միջեւ կնքված ուխտը Հին կտակարանում խորհրդանշորեն նույնացվում է հարսի եւ փեսայի միջեւ եղող սիրո հետ (տե՛ս Օսէէ Բ:16, Երեմ. Բ:2, Երգ երգոց): Նոր կտակարանում եւս Քրիստոս եւ եկեղեցին հանդես են գալիս որպես փեսա եւ հարս (տե՛ս Մարկ. Բ:19, Հովհ. Գ:28-30, Բ Կորնթ. ԺԱ:2, Յայտ. ԺԹ:7-8): Ինչպես կինն է գոյություն առել ամուսնու կողից, այնպես էլ եկեղեցին է հիմնվել Քրիստոսի կողից բխած ջրի եւ արյան` Ս. Մկրտության եւ Ս. Հաղորդության խորհուրդների վրա: Եվ եթե առաջին Ադամը մեղքի ու մահվան իշխանության տակ ընկավ կողակցի դրդումով, ապա երկրորդ Ադամը` Քրիստոս, ազատեց իր կողակցին` եկեղեցուն, այդ իշխանությունից եւ հաստատեց անարատության եւ սրբության մեջ: Ինչպես ամուսինն ու կինն են մեկ մարմին, այնպես էլ Քրիստոս եւ եկեղեցին: Քրիստոս, որ գլուխն է եկեղեցու, իրականացրեց մարդկության փրկությունն իր մարմնի խաչելությամբ ու հարությամբ եւ շարունակում է փրկագործությունը դարձյալ իր մարմնի` եկեղեցու միջոցով: Քահանան հանդես է գալիս ոչ թե սոսկ իբրեւ մարմնի անդամներից մեկը, այլ խորհրդանշում է հենց գլուխը` Քրիստոսին, ուստի նա պետք է նման լինի նրան ամեն ինչով, նաեւ սեռով: Ինչ վերաբերում է Գաղատ. Գ:27-28 եւ Ա Պետ. Բ:9 վերոնշյալ համարներին, ասենք, որ քրիստոնեական քահանայության երկու ըմբռնում գոյություն ունի. առաջինը քրիստոնյաների համընդհանուր քահանայական կարգն է, որ տրվում է մկրտությամբ` փրկության եւ հաղթանակած եկեղեցու անդամ դառնալու համար: Սրանով իրոք վերանում են բոլոր տեսակի սեռային, ազգային, տարիքային, դասային եւ այլ տարբերությունները, եւ ամենքը հավասարվում են փրկության շնորհի առջեւ: Երկրորդը պաշտոնակատար կամ սպասարկու քահանայությունն է, որով համընդհանուր քահանայության միջից ընտրված անձինք, ձեռնադրությամբ ստանալով առաքելավանդ իշխանությունը, կոչվում են կատարելու սրբազան խորհուրդներն ու պաշտամունքային ծիսակարգերը եւ դառնալու Տիրոջ տեսանելի ու շոշափելի խորհրդանիշները: Այս երկրորդ պարագայում էլ հենց կանանց առջեւ պատնեշվում է բնական եւ աստվածադիր արգելքը: Այսուհանդերձ հստակեցնենք, որ տղամարդու եւ կնոջ համար հաստատված այս կարգը երբեք էլ խտրականություն կամ ստորադասում մտցնել չի նշանակում, այլ Աստծո սահմանած նվիրաբաշխում: Աստված կնոջը տվել է մեկ այլ մեծագույն շնորհ` մայրությունը, որով նա կարողացավ բարձրանալ իր ճնշված դիրքից եւ հասնել Աստվածամոր փառքին: Տեղին է իբրեւ եզրափակում հիշել Գարեգին կաթողիկոս Հովսեփյանցի խոսքը, ըստ որի ընտանեկան հարկը մի եկեղեցի է, որի քահանան մայրն է: |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|
10 Mar 07, 18:55 | #2 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18
|
Միանձնուհիներ՝ Սուրբ Գայանե տաճարում
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ | Մարտ 7, 2007 Յուրաքանչյուր մարդ փորձում է կյանքում գտնել ինքնադրսեւորման իր ճանապարհը: Ոմանք նվաճում են վերելքներ, ոմանք կոտրվում ու հիասթափվում են, իսկ որոշ մարդիկ իրենց կյանքը նվիրելով Աստծուն՝ ընտրում են վանականի կյանքը եւ ինքնահաստատվում հոգեւոր աշխարհում: Համաձայն քրիստոնեական պատմական վկայությունների՝ Հայաստանում 5-րդ դարում գործել է կանանց մենաստան: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը փաստում է, որ պատմականորեն ապացուցված է, որ, մասնավորապես, Ներսես Մեծի օրոք կուսանոցների գործունեությունը մեծ վերելք է ապրել: Մինչդեռ, Պապ թագավորի ժամանակաշրջանում արդեն որոշակի արգելքներ են դրվել: Թեեւ մենաստանները կարեւոր առաքելություն ունեն քրիստոնեության մեջ, այդուհանդերձ, խորհրդային տարիներին դրանք անկում են ապրել, ավելին՝ հալածվել են իշխանությունների կողմից: Տեր Վահրամ քահանայի հավաստմամբ՝ մենաստանների գոյությունը կրկին վերաիմաստավորվել է, եւ 2000 թվին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ վերականգնվել է միանձնուհիների հաստատությունը: Նախկինում միանձնուհիներն իրենց ծառայությունն անցկացնում էին Սբ. Հռիփսիմե տաճարում, սակայն ներկայումս տեղափոխվել են Սբ. Գայանե տաճար: «Տաճարում շուտով գործելու է մանկատուն, որտեղ միանձնուհիներն իրենց քրիստոնեական ծառայությունները կմատուցեն»,- վստահեցնում է Տեր Վահրամ քահանան: Այցելելով կանանց մենաստան՝ մենք պարզեցինք, որ այնտեղ ներկայումս ապրում են 3 միանձնուհիներ՝ քույր Եղիսաբեթը, քույր Աստղիկն ու քույր Տաթեւիկը: Մ.Ա.Ս.Է.-ի լուսարարապետ, միանձնուհիների վերակացու Արարատ եպիսկոպոս Գալթակճեանին խնդրեցինք պատմել միանձնուհի դառնալու կարգ ու կանոնի, նրանց կենցաղի, հոգեւոր կրթվածության մասին: Վերջինս, սակայն, խորհուրդ տվեց խոսել անձամբ իրենց՝ քույրերի հետ՝ ասելով, որ՝ «Ճիշտ է՝ իրենց ղեկավարը ես եմ, բայց, քանի որ նոր եմ եկել այստեղ, դեռ չեմ հասցրել շատ բան իմանալ»: Միանձնուհիները կրում են հատուկ համազգեստ՝ սեւ սքեմ, գլխաշոր եւ թասակ: Սքեմի խորհուրդն աշխարհից հրաժարվելն է, ինչն ամենեւին չի նշանակում, որ մարդու հոգին սգում է, ճիշտ հակառակը` հոգին ցնծում է, մարմինը` սգում: Առանձին ծիսական արարողությունների ժամանակ կրում են ծիսական համազգեստ՝ փարաջա: Միանձնուհիների կենցաղը կարգավորվում է կազմակերպված օրակարգով՝ աղոթաժամերով եւ տարաբնույթ աշխատանքներով: Խստորեն պահպանվում են բոլոր պահոց օրերը: Հիվանդության դեպքում պահքը պետք է պահել բացառությամբ վանահոր օրհնությամբ, հակառակ պարագայում հնարավոր է առողջությունը վտանգել, ինչը համարվում է անհնազանդություն: Ըստ միանձնուհիների, պահքը խոկումի շրջան է, Աստծո հետ մերձենալու հնարավորություն: Պահքի ժամանակ հրաժարվում են կենդանական կերակուրներից, ոմանք նույնիսկ հաց ու ջրով կամ ծոմով են անցկացնում պահոց օրերը: Միանձնուհիներն իրավունք ունեն ամսվա մեջ մեկ անգամ այցելել հարազատներին, սակայն, եթե նրանց տրված հանձնարարությունը թերի է, ապա նախընտրելի է այդ օրը նույնպես նվիրել ծառայությանը: Մեր այցելության ժամանակ քույր Եղիսաբեթը խնամում էր ծեր հոգեւորականներից մեկին: Փորձեցինք խոսել քույր Աստղիկի եւ քույր Տաթեւիկի հետ: «Նախ՝ դուք մեր մի քանի հարցերին պատասխանեք, հետո նոր կխոսենք: Ինչո՞ւ որոշեցիք հենց այս թեմայով գրել: Դուք Ավետարան կարդո՞ւմ եք: Հավատո՞ւմ եք Աստծուն: Դուք մկրտվա՞ծ եք»,- հարցերով դիմեցին ինձ: Միայն այս հարցերի պատասխանները լսելուց հետո նրանք պատրաստակամություն հայտնեցին հարցազրույց տալ, ամենայն հավանականությամբ՝ համոզվելով, որ «չար ուժերի կողմից չենք եկել»: Նրանց համոզմամբ՝ վանքում առաջին պայմանը հնազանդությունն է: Հետեւաբար՝ հպարտությունն ամենամեծ մեղքն է, իսկ խոնարհությունը` մեծագույն առաքինություն: «Իմ միջի հին մարդը վիրավորվում էր» Քույր Տաթեւիկն արդեն 7 տարի ապրում է կանանց մենաստանում: Անգլերենի մասնագետ է, աշխատել է Ազգային գրադարանի օտար լեզուների բաժնում, այնուհետեւ՝ Պրակտոլոգիայի ինստիտուտում: Պատմելով աշխարհիկ իր կյանքից՝ ասում է, որ եկեղեցու եւ հոգեւորականների նկատմամբ խորը հարգանք տածելով հանդերձ, անգամ մկրտված չի եղել: «Շարժման տարիներին ես մեծ հիասթափություն ապրեցի եւ սկսեցի Աստծուն փնտրել: Մարդիկ շատ դեպքերում հավատքի են գալիս սթրեսներից, հիասթափությունից, կամ էլ բարեպաշտ ծնողների դաստիարակությունից են ժառանգում հավատքը, եւ լինում է, երբ հրաշքից է ծնվում այն: Մարդկային տկարությունը տեսա, Աստծուն փնտրեցի եւ հասկացա, որ միակ ճշմարիտը, ամենակարողը Աստված է»,- ասում է նա: Քույր Տաթեւիկի հարազատները չեն փորձել նրան ետ պահել ընտրած ճանապարհից, քանի որ նրա մեջ, ի վերջո, երջանկություն են տեսել: «Ֆիլմերում վանականների մասին դրվագներ էի տեսնում ու էնպիսի զգացողություն էի ունենում, որ այդ մարդիկ ինչ-որ խաղաղություն ունեն, մի բան են գտել, որը ես չունեմ»,- պատմում է նա ու հավելում, որ մշտապես փնտրել է ներքին հանդարտություն: Այնուհետեւ իմացել է, որ Վեհափառը նպատակ ունի վանական կյանքով ապրողների համար հաստատություն բացել: Ցանկացողներին հավաքագրելիս, սակայն, նա չի համարձակվել ցուցակում ընդգրկվել՝ համարելով, որ այդ կյանքն իր համար անհասանելի բարձունք է: «Բայց Աստծո կանչը շատ առարկայորեն ստացել եմ: Բոլորովին անծանոթ, պատահական մարդիկ ինձ մոտեցել, ասել են՝ դու ինչո՞ւ չես գնում վանք: Մարդկայնորեն վիրավորվել եմ, դե՛, հին մարդն է քո մեջ խոսում, բայց ներքուստ ինձ համար դա մեծագույն գնահատական էր»: Այդուհանդերձ, նա ցուցակագրվել է: Նա ասում է, որ այդ ժամանակ միանձնյա կյանք վարել ցանկացողները բավականին շատ են եղել: Փորձնական շրջանը հաղթահարելու համար ցուցակագրված միանձնուհիներին ուղարկել են Հաղպատ: «4 ամիս Հաղպատում մնացինք: Բոլորովին ծանոթ չէինք այդ հոգեբանական ապրումներին, նրբություններին»: 11 հոգուց 5 հոգով են վերադարձել Սբ. Հռիփսիմե, իսկ մյուսները չեն դիմացել, հեռացել են: Քույր Տաթեւիկը մենաստանի բացվելուց ի վեր այնտեղ է եւ վկայում է, որ շատ կանայք են ընտրել միանձնուհու կյանքը, սակայն որոշ ժամանակ անց տարբեր պատճառներով դուրս են եկել: Միանձնյա կյանքն ընտրելով՝ մարդն ամբողջ կյանքը մենաստանում անցկացնելու ուխտ է կնքում Աստծո հետ: «Վանք մտնողը պիտի համարի, որ ինքը ոչինչ չունի, ինչ էլ ունի` պետք է թողնի վանքին: Կամքդ նվիրում ես Աստծուն, բայց ոչ թե դառնում ես անկամ մեկն, այլ կամքդ հզորանում է: Երբ քո կամքը միացնում ես Աստծո կամքին` դառնում ես զորեղ: Դրանից հետո տագնապ, ընդվզում չի լինում, խաղաղություն է տիրում»,- վստահեցնում է քույր Տաթեւիկը: Ասում է, որ թե՛ դժվար պահերին, թե՛ երջանկության զգացողության ժամանակ հասկանում է, որ ճիշտ է իր ընտրած ճանապարհը: «Միշտ օրհնում եմ մեր Վեհափառին, որ վանքի կայացման հնարավորություն ստեղծեց: Սա իմ կոչումն է, ամեն մարդ պետք է իր կոչումն ունենա, եւ, եթե նա աշխարհական կոչում ունի, ապա կարող է աշխարհական լինելով փրկվել: Սա անփոխարինելի մի բան է, կատարյալ երջանկություն է»,- վստահեցնում է նա` ասելով, որ հոգեւոր պատերազմում վհատությունը, ձանձրույթն ու պատրանքներն անխուսափելի են, ինչը հնարավոր է ի չիք դարձնել աղոթքով եւ Աստծուն ապավինելով: Միանձնուհին աշխարհիկ պարտականություններ չպետք է ունենա Քույր Աստղիկը մեկ ու կես տարի է, ինչ կանանց մենաստանում է: Մասնագիտությամբ քիմիկ-ինժեներ է եւ մինչ մենաստան գալն աշխատել է «Ալմաստ» գործարանի էքսպորտի բաժնում, այնուհետեւ՝ «Կանազ» գործարանում: Ասում է, որ բարեպաշտ ընտանիքում է մեծացել: Հայրական եւ մայրական գերդաստաններում բոլորը մկրտված, Առաքելական եկեղեցու հետնորդներ են: «Ծնված օրվանից մշտապես քրիստոնեական հավատքի մեջ եմ եղել, բայց դեռեւս չէի ճանաչում Քրիստոսին, իսկ երբ իր աստվածագիտության լույսը մեջս առկայծեց` բոլորովին այլ կերպ մոտեցա այս խնդրին: Հասկացա, որ իմ երջանկությունը կապված է Քրիստոս անվան հետ: Երբ ստանում ես այդ գիտության լույսը` ուզում ես ապրել այդ կյանքը»,- մենաստան գնալու իր որոշման նախապատմությունը ներկայացնում է քույր Աստղիկը: Նրա հավաստմամբ` վանքն այն հաստատությունն է, որտեղ կարելի է իրագործել ավետարանական ճշմարտությունները: «Քանի որ մեզ մոտ ընդհատված էր վանական կյանքը, ինձ համար այն երազանք էր: Շատ էի կարդում, վանական, անապատական, սրբերի կյանքով ապրած մարդկանց մասին: Վանական կյանքի փափագն աշխարհում միշտ իմ մեջ կար»,- ասում է քույր Աստղիկը, ով այդ կյանքն ընտրել է հոգու կանչով: Ի դեպ, քույր Աստղիկը մեկ ու կես տարի փորձաշրջան է անցել. «Այսինքն՝ փորձաշրջանն այն կյանքն է, ինչ որ հետո պիտի ապրես: Այն շրջանն է, որպեսզի տեսնեն՝ կարո՞ղ ես կրոնավորի կյանքով ապրել, թե՞ աշխարհի խնդիրներից փախել ես: Կամ պրոբլեմներ ունես, եւ վանքը քեզ համար պատսպարան է»,- ասում է նա: Այն կարծիքը, թե ամուսնացած կանայք չեն կարող միանձնուհի դառնալ` ճիշտ չէ, պարզապես վանական կինն աշխարհիկ կյանքում պարտականություններ չպետք է ունենա, օրինակ` երեխայի կամ ծնողի խնամք եւ այլն: Միանձնուհիների հետ զրույցի ընթացքում հետաքրքիր խաղաղություն էի նկատում. այս կանայք իրենց աշխարհում երջանիկ են: http://www.168.am/am/articles/9631-pr |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|
11 Mar 07, 16:43 | #3 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18
|
ԶՐՈՒՅՑՆԵՐ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ
ԿԱՆԱՆՑ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԿՈՆԴԱԿՈՎ ՙՑավերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկվես, եւ նա պիտի իշխի քեզ վրա՚: Աստվածային այս դատաստանից մինչեւ ֆեմինիզմի ու գենդերային քաղաքականության մեր ժամանակները կին արարածը երկար ճանապարհ է անցել: Դժվար է ասել` կանանց իրավահավասարության գաղափարն առաջինը կնո±ջ, թե± տղամարդու գլխում է ճառագել: Իրականությունն այն է, որ աշխարհի առաջադեմ կոչված հատվածում ժամանակակից կինը վաղուց վերարժեւորել է իր գոյության իմաստը` դառնալով նաեւ հասարակական ու քաղաքական կյանքի դերակատար: Նահապետական հայուհու կերպարը եւս անցյալինն է: Իսկ հայ կնոջ իրավահավասարության մասին շուրջ 100 տարի առաջ բարձրաձայնել է Հայ Եկեղեցին: ԱՎԵԼԻ ՎԱՂ, ՔԱՆ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ Ընտրական իրավունքի համար ոտքի ելած անգլիացի սուֆրաժիստուհիներին անհրաժեշտ եղան պայքարի տասնյակ տարիներ, որպեսզի հասնեն ցանկալի արդյունքի: Անգլիական պառլամենտը Ալբիոնի դուստրերին ձայնի իրավունք շնորհեց միայն 1918 թվականին: Արեւմտյան կանանց համեմատ հայուհիների քաղաքական հավակնություններն առավել քան համեստ են: Սակայն ընտրական իրավունք հայ կանանց շնորհվել է փոքր-ինչ վաղ, քան Անգլիայում: Ավելին` հայուհիներին ընտրելու իրավունք շնորհել է Հայ Եկեղեցին` չնայած կանանց համար սահմանած միջնադարյան իր խստաբարո կանոնների: ՙԿանայք պարկեշտ եղեք, զանազան գույներով երեսներդ մի ներկեք, կախարդության եւ չեղատվության հետեւից մի ընկնեք, հապա կատարեցեք ձեր պարտավորությունները սրբությամբ եւ ձեր պարկեշտ վարքով օրինակ եղեք ձեզնից փոքրերին՚,- հայ կանանց խրատում էր 12-րդ դարի կաթողիկոս Ներսես Շնորհալին: Իսկ Մխիթար Գոշն իր ՙԴատաստանագրքում՚ արգելում էր կանանց դատարանում վկայություն տալ: Ինչեւէ, ժամանակի պահանջներին համահունչ փոխվում է նաեւ եկեղեցու վերաբերմունքը: Արդեն 1908-ին, երբ Հայ Եկեղեցին նախապատրաստվում էր նոր կաթողիկոսի ընտրության, զանազան քննարկումներ են տեղի ունենում, որոնց ընթացքում ի թիվս այլ հարցերի առաջարկվում է նաեւ իգական սեռին տալ արականներին հավասար ձայնի իրավունք: Սակայն այս իրավունքը շնորհվում է միայն 1917-ին` Ամենայն Հայոց Գեւորգ Ե կաթողիկոսի կոնդակով. ՙԱյս օրվանից արտոնում ենք կանացի սեռի իրավունքների վերականգնումը համայնական գործի մեջ: Կանացի սեռի յուրաքանչյուր անհատ իրավունք ունի` տղամարդոց հետ միասին մեր հանրական կյանքի ամեն մի գործի մեջ հանդես գալու, թե ձայնավության եւ թե ընտրության ժամանակ, իրավատեր լինել ե’ւ ընտրելու, եւ’ ընտրվելու, մի արտոնություն, որ մինչեւ այժմ այր մարդոց էր վիճակված եւ նոցա’ իրավունքն էր համարվում՚: Ավելին, վերականգնելով կանանց`հանրային կյանքին մասնակցության իրավունքը` Ամենայն Հայոց կաթողիկոսը նշում է, որ Հայ Եկեղեցում ի սկզբանե իշխել է քրիստոնեական եւ համայնական հավասարության ոգին, եւ եկեղեցու յուրաքանչյուր անդամ ազատորեն մասնակցել է հանրային կյանքին, իսկ այդ ոգին մոռացվել է օտար ազդեցությունների հետեւանքով: Մոռացված այդ ոգու մասին կարելի է փաստել` օրինակ բերելով 1441թ. ազգային-եկեղեցական ժողովին կանանց մասնակցության վերաբերյալ պատմական միակ վկայությունը: Ինչեւէ, այսօր հայ կինը ե’ւ ազգային-եկեղեցական ժողովի պատգամավոր է, ե’ւ եկեղեցական-ծխական մարմինների ակտիվ ներկայացուցիչ: Սակայն, այսպես թե այնպես, եկեղեցին դոգմատիկ կառույց է, եւ կանանց իրավահավասարության հարցը դուրս է եկեղեցու հոգեւոր-վարչական իշխանության տիրույթից: Թեեւ մինչ վերջերս Հայ Եկեղեցում հանդիպում էին նաեւ ձեռնադրված սարկավագուհիներ: ՁԵՌՆԱԴՐՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ Երբ 1987թ. Լամբեթի ժողովում Անգլիկան եկեղեցին ձայների մեծամասնությամբ ընդունեց կանանց քահանայության հարցը, կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիները միանշանակ մերժեցին այն: Աստվածաշնչյան կանոններով արական սեռին է միայն վերապահված քահանայության իրավունքը: Կանանց` եկեղեցուն ամբողջական նվիրումի օրինակ են սակայն կանանց մենաստանները, որոնց միանձնուհիները որոշ հնադավան եկեղեցիներում անգամ ձեռնադրվում են` զերծ մնալով սակայն հոգեւոր իշխանությունից: Հայ Եկեղեցում ոչ այնքան մեծ տարածում գտած կուսանոցները եւս ունեին ձեռնադրված սարկավագուհիներ: Չունենալով որեւէ հոգեւոր իշխանություն` հնում նրանք մկրտության էին պատրաստում կանանց, քահանայի պատվերով կատարում կանանց վերաբերյալ հոգացողությունները եւ այլն: Միջնադարում նրանցից շատերը շնորհալի գրիչներ էին: Սակայն առավել հետաքրքիր են հայ սարկավագուհիների մասին ոչ վաղ անցյալի հիշատակումները: Եթե երբեւիցե ուշադրությամբ դիտել եք Սբ Էջմիածնի Մայր Տաճարի մուտքի ավագ դուռը, նկատած կլինեք նաեւ փորագիր արձանագրությունը: Փայտե քանդակազարդ դուռը Թիֆլիսի Սբ Ստեփանոս վանքի վերջին միանձնուհու` ավագ սարկավագուհի Հռիփսիմե Թահիրյանցի նվերն է Մայր Աթոռին` 1889 թվագրությամբ: 20-րդ դարի մայրապետների մասին կան նաեւ այլ հիշատակումներ: 1936թ. Պոլսից Անթիլիաս են ժամանում Գալֆայան որբանոցի մայրապետները` Աղավնի եւ Մարիամ քույրերը` Մեռոնօրհնեքին ներկա գտնվելու նպատակով: Մայրապետ Աղավնին ձեռնադրված սարկավագուհի էր, իսկ քույրը` դպիր: Նրանց մասին ՙՀասկ՚-ը հաղորդում էր, որ երկու քույրերն արաբկիրցի են եւ ուխտել են զբաղվել Գալֆայան որբանոցի հայ որբուհիների կրթությամբ ու դաստիարակությամբ, նրանց ամուսնական խնդիրներով: Անցյալ դարի կեսերին մեկ տասնյակից ավելի մայրապետներ էին բնակվում նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարքարանում: Միջինից բարձր տարիքի այս կանայք ընդունվում էին վանք` ցկյանս վանքին ծառայելու նպատակով: Նրանք հոգում էին միաբանների եւ Ժառանգավորաց վարժարանի սաների կենցաղային հարցերը: Կանայք հագնում էին սեւ վերարկու եւ քող, որը տրվում էր հոգեւորականի օրհնությամբ: Այսօր սեւազգեստ կանանց կարելի է տեսնել նաեւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Սբ Գայանե վանքում բնակվող երեք կույսերը ձեռնադրություն չունեն: Շատ շուտով նրանք կզբաղվեն նոր ստեղծվող մանկատան երեխաների խնամքով` վերականգնելով նաեւ Հայ Եկեղեցու կանանց մենաստանների ավանդույթը: Եւ թերեւս սա կլինի միակ վայրը, ուր կմոռացվեն կանանց իրավահավասարության մասին պնդումները: ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ http://www.hayashkharh.am/index.php#...id=46713&lang= |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|
16 Mar 07, 16:55 | #4 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18
|
Армянские монахини: редкая порода
Армянская Апостольская Церковь недавно отмечала большой праздник - Обретение Святого Креста. Праздничная литургия в Эчмиадзине, где располагается резиденция духовного лидера страны - Католикоса, была отправлена с некоторым отклонением от традиции - участие в службе приняли... четыре монахини. Несмотря на популярность и влияние Армянской Апостольской Церкви, армянские монастыри уже давно являются редкостью. Четыре участницы литургии, проходившей во второе воскресенье сентября в храме святой Рипсиме в Эчмиадзине, - обитательницы единственного в мире армянского женского монастыря. Женские монастыри в Армении почти перестали существовать после 4 века н.э., когда царь Пап приказал закрыть их, считая, что женщины должны выходить замуж, а не уединяться от мира, посвящая свою жизнь Богу. Храм святой Рипсиме был воздвигнут в седьмом веке на том самом месте, где тремя столетиями ранее мученической смерти были преданы Рипсиме и 32 другие праведные девы. Так царь Трдат наказал Рипсиме за то, что она отказалась выйти за него замуж. Монастырь Святой Рипсиме имеет одну особенность - здесь нет матери игуменьи, и монахини вверены заботам мужчины. "Все мы - дети Бога без различия пола и возраста", - сказал IWPR настоятель монастыря архимандрит Мартирос Погосян. Отец Мартирос, чье имя в переводе с армянского означает "мученик за веру", является "черным монахом" и не имеет права жениться. По его словам, стезя, которую выбрали женщины, придя в монастырь, необычна, но сделали они это без принуждения. "Уход из мира - дело сугубо добровольное, никто этих женщин не заставлял избрать именно эту жизнь", - сказал он. Стать монахиней совсем нетрудно, но приняты в монастырь будут только истинно верующие. "Обитель не место для решения социальных проблем, мы не можем дать людям работу и средства к существованию. У нас даже нет монашеской иерархии, как, например, в Русской Православной Церкви, нет ни срока послушания, а тем более пострига. Мы считаем, если человек пришел к Богу - он это осознал", - сказал отец Мартирос. "Я тоже человек и понимаю, что уход в монастырь - это своего рода бегство от ненормальной жизни, от неустроенности, может даже от себя". Из четырех монахинь самой младшей 42 года, самой старшей - 56. С мирянами монахини общаются редко, но это им не возбраняется. Они могут навещать родственников, съездить в город по надобности. Хотя, как призналась IWPR одна из монахинь, назвавшаяся Елизаветой, особой нужды в поездках в Ереван нет. "Мы живем тихо, ни в чем не нуждаемся, нам даже дают зарплату - 40 долларов в месяц по повелению Католикоса Всех Армян Гарегина II", - сказала она. Обитель сестер-монахинь небольшая, окружена небольшим садом и огородом. Овощей и фруктов, здесь выращиваемых, вполне хватает сестрам, отцу-настоятелю и дьякону при церкви. Держат здесь и кур, словом - вполне приличное хозяйство, если учесть то, что занимаются им всего четыре женщины, прямо скажем, не очень молодые. "Мы обязательно участвуем во всех богослужениях, помогаем батюшке, чем можем", - говорит сестра Аида. "Знаете, регламентированная жизнь имеет свои плюсы - четко расписанный день не дает времени предаваться праздным мыслям. Работа здесь есть постоянно - с утра молитва, потом трапеза, работа по хозяйству, еще молитва и отход ко сну. Есть у нас и телевизор, так что отшельниками нас назвать нельзя. Кстати, никакой "церковной цензуры" на просмотр передач нет - просто мы сами выбираем, что нам больше подходит". Разговор с настоятелем происходил во дворе обители, и из кухни вкусно пахло свежевыпеченным хлебом. "Да, у нас здесь все свое", - сказал он. Монахини подчиняются только Уставу церкви, которая по Конституции отделена от государства, а это значит, что на них не распространяются никакие социальные выплаты и льготы. Правда, они ни за что и не платят - все коммунальные расходы, равно как и бытовые потребности, оплачивает церковь, а точнее храм, где расположена обитель. "Они избавлены от мирских тягот, и их не страшит нищенская пенсия", - сказал отец Мартирос. В миру о монахинях думают по-разному. 30-летняя Астхик Погосян к обитательницам монастыря Святой Рипсиме относится скептически. "Может быть, у этих женщин не было другого выхода, кроме как уйти в монастырь, не хватило сил противостоять социальным трудностям. Но с другой стороны - это просто бегство от действительности. Что-то я не верю в их желание служить Богу", - сказала она IWPR. С ней соглашается Гарегин, работающий менеджером в одной компьютерной фирме. "Это же надо так устать от жизни, чтобы добровольно отказаться от мирских радостей, - удивляется он. - Я бы не хотел для своих родных такой участи". По его мнению, в том, что эти женщины оказались в монастыре, повинно государство, которое не смогло обеспечить им жизнь, альтернативную той, которую они ведут сейчас. Не приветствует женщин, идущих в монастырь, даже сторож храма. "Люди не должны идти наперекор природе. Женщинам на роду написано выходить замуж, рожать детей, словом - создавать семью. Правильно сделал царь Пап 16 веков тому назад, когда закрыл женские монастыри". Однако есть и такие, кто восхищается и даже завидует монахиням. "Я бы с радостью ушла в монастырь - не оттого, что жить трудно, а от недостатка духовности. Правда, мне говорят, что это все плод воображения - но я думаю, что права", - говорит мать двоих детей Кнарик Асатрян. По мнению студентки Лингвистического университета Гаяне Минасян, монахинь должно быть больше. "Что мы видим в жизни - пустоту и погоню за материальным благополучием, о душе подумать некогда. Молодцы эти женщины, будь их больше - лучше было бы для всех нас". Сестра Аида утверждает, что право выбора всегда остается за женщинами. "Мы никому не навязываем своего решения. Если кто хочет, может придти в монастырь, и если он, то есть она пришла к нам осознанно - мы будем только рады. А если нет - придется распрощаться. Зла здесь ни на кого не держат, насильно не постригают, мы, может быть, свободнее других граждан Армении", - сказала сестра Аида. Карине Тер-Саакян http://kavkaz.memo.ru/digesttext/digest/id/708740.html • |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|
|