![]() |
||||
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Eurovision Eurovision Music competitions |
![]() |
Евровидении 2011/Eurovision 2011 |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
|
|
#1 (permalink) |
|
justice managements VIP Ultra Club
|
Re: Евровидении 2011/Eurovision 2011
Սյուզան Մարգարյան. «Էմմին ինչքան հնարավոր է՝ պատրաստվել էր մրցույթին»
Սյուզան Մարգարյանը պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում այս տարի Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում ներկայացնող երգչուհի Էմմիի ելույթը, ասել է, թե իր կարծիքով՝ այն, ինչ հնարավոր էր, արվեց։ Իսկ այն հարցին, թե ինչն էր պատճառը, որ Էմմին չհաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը և դուրս չեկավ մրցույթի եզրափակիչ՝ երգչուհին նշել է. -Չեմ կարող ասել։ Համենայնդեպս՝ նա պատրաստ էր։ Նա ինչքան հնարավոր էր՝ պատրաստվել էր մրցույթին, բայց այդ մրցույթը այդպիսին է՝ անակնկալներով լի։ Սակայն երևում էր, որ աշխատանք արված էր։ |
|
__________________
bleib mal cool...
|
|
|
|
|
|
|
#2 (permalink) |
|
justice managements VIP Ultra Club
|
Re: Евровидении 2011/Eurovision 2011
Էմմա Պետրոսյան. «Լավ ելույթ ունենալը միայն լավ երգչուհի լինելուց չի կախված»
Երգչուհի Էմմա Պետրոսյանը մեկնաբանելով «Եվրատեսիլ-2011» մրցույթի կիսաեզրափակչին երգչուհի Էմմիի ելույթն ու եզրափակիչ դուրս չգալը՝ ասել է, թե չէր ցանկանա, որ այդ մրցույթին այդքան մեծ նշանակություն տրվեր։ –«Եվրատեսիլը» մեր իրականության մեջ դարձել է լինել–չլինելու խնդիր։ Այդքան պետք չէ կարևորել, որովհետև այն այդքան պրոֆեսիոնալ մրցույթ չէ։ Ինքներդ լսեցիք, որ երեկ երգում էր մի աղջիկ, որը բժշկական համակարգում էր աշխատում՝ պրոֆեսիոնալ երգչուհի չէր։ Այսինքն՝ այնտեղ կարող են գնալ ոչ պրոֆեսիոնալներ։ Այս մրցույթը աշխարհը միավորելու ինչ–որ տոնական շոու է, էլի։ Երկրներ կան, որոնք այդքան հիվանդագին չեն էլ տանում, որ՝ վա՜յ, գնանք՝ հաղթենք։ Կերգեն՝ կերգեն, չեն երգի՝ չեն երգի։ Եկեք մեծ իրադարձություն չդարձնենք, ու ազգային խոսակցության թեմա չդառնա ոչ մի երգիչ, որովհետև երգչի համար պատկերացրեք, թե որքան ծանր է, երբ գիտի, որ բարձրացնում է ազգի հաղթանակի խնդիրը,–ասել է նա։ Ըստ Էմմա Պետորսյանի՝ շատ լավ ելույթ ունենալը միայն լավ երգչուհի լինելուց չի կախված, հարկավոր է, որ այդ լավ երգչուհու կողքին լավ, արհեստավարժ խումբ լինի, լավ «բեք վոկալ» և այլն, և այլն։ –Ես այս մրցույթում չեմ եղել, բայց ես ընկալում եմ, որ այն մի տեսակ քաղաքական է՝ այդ կողմ է թեքվում։ Էմմիի համար շատ ցավում եմ, կուզեի, որ նա եզրափակչում լիներ, որովհետև շատ աշխատասեր աղջիկ է և վառ անհատականություն է։ Թե ի՞նչն էր եզրափակիչ չանցնելու պատճառը, չեմ կարող ասել, բայց շատ եմ ցավում,–ընդգծել է նա։ |
|
__________________
bleib mal cool...
|
|
|
|
|
![]() |
|
|
|