VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Համո Սահյան (Амо Сагян ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
20 Jan 07, 05:14 | #64 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ԽԵԼՔՍ ՔՈ ԽՐԱՏԻՑ...
Խելքս քո խրատից չկշտացավ, Տված ու խլածից չկշտացավ. Ախ, կրակված սիրտս, անսիրտ աշխարհ, Անսիրտ քո կրակից չկշտացավ: |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 05:15 | #65 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ԱՉՔՍ ԱՆՏԱՌԻՑ...
Աչքս անտառից չկշտացավ, Ականջս բառից չկշտացավ։ Ախ, հոգնած ոտքս՝ դար ու քարոտ Այս ճանապարհից չկշտացավ։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 05:15 | #66 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ՁՈՐԵՐՍ...
Ձորերս... նրանք Օրորոցներն են մանուկ օրերիս, Մանկան աչքով եմ նայում ձորերիս։ Ձորերս... նրանք Գերեզմաններն են մեռած օրերիս, Լալկան աչքով եմ նայում ձորերիս։ Ձորերս... նրանք հարուստ, հյուրընկալ Օթևաններն են՝ դեռ աշխարհ չեկած, Չապրած օրերիս, Եվ ես ձորերիս՝ աչքածակ աչքով Ու փակ աչքով եմ նայում ձորերիս։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 05:16 | #67 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ԱՄԵՆ ԻՆՁԻՑ
Այս ձորերում ամեն ինչից Օրորոցի հոտ է գալիս, Պապենական սուրբ օջախի Ծուխ ու բոցի հոտ է գալիս, Արմատի հոտ, բողբոջի հոտ Ու խեժի հոտ տոհմածառի, Վարող-ցանող հոր ձեռքերի Ու մոր ծոցի հոտ է գալիս։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 05:17 | #68 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ՕՐԸ ՄԱՇՎՈՒՄ Է
Օրը մաշվում է, քաշվում է օրը, Ինչ արած, օր է, ողորմի հորը... Ամոթ չլինի հարցնել ասելը.— Բայց ո՞ւր են տանում այսքան լույսերը, Որտե՞ղ է թաղում այսքան ձայները... Եվ մինչև գտնեմ պատասխանները, Քարափներն ի վար իջնում է ձորը Ստվերների սև հեծելազորը։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 05:17 | #69 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ՄԻ ԲՈՒՌ ԵՍ
Մի բուռ ես, ասում են, մի բուռ ես, Երգիս մեջ քարափ ու մամուռ ես, Խաղողի ողկույզ ես ու նուռ ես, Եվ նորոգ մի բախտ ես երգիս մեջ, Եվ մի հին, հնօրյա մրմուռ ես։ Բայց կյանքում, ուրիշ ես դու կյանքում. Սասնա-ծուռ քաջերիդ համար Եվ Սասնա լաճերիդ համար Դու կյանքում օջախ ես սեփական, Սեփական տանիք ես ու դուռ ես։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 05:18 | #70 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿՐԻ...
Հայաստան երկրի Ջրվեժի ճերմակ համբույրից հետո Սկանդինավյան ձերբազատ ձմռան Կեսգիշերների առագաստավոր Մրրիկներն անգամ, ինչ արին-չարին, Շուրթերիս վրա ձյունաթույր մի դող, Մի սարսուռ փռել չկարողացան։ Հայաստան երկրի Տաքդեղի կարմիր հրդեհից հետո Միջինաֆրիկյան միջօրեների Թանձր ու թեժաթուխ համբույրներն անգամ, Ինչ արին-չարին, Շուրթերս վառել չկարողացան։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
|