VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Համո Սահյան (Амо Сагян ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
20 Jan 07, 05:06 | #50 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ԾԱՂԿՈՒՆՔԻ ՀԵՂԵՂ Է
Ծաղկունքի հեղեղ է փրփրում Անտաոի աչքերի առաջ։ Կարոտած ականջ է փնտրում Զարթոնքի հողոտ մի հառաչ։ Երկնքի մի շերտ է թրթռում՝ Քարափի ափի մեջ կանաչ։ Կարոտած ականջ է փնտրում Ջրվեժի ճերմակ մի շառաչ։ Այծյամը կածանը կտրում, Թռչռւմ է բախտին ընդառաջ։ Կարոտած ականջ է փնտրում Պախրայի բարակ մի բառաչ։ Հավքերը զույգեր են ընտրում, Գժվել են «աղջիկն» ու «տղան»։ Կարոտած ականջ է փնտրում Կաքավի շաղոտ «շաղ–կղա»–ն։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 05:07 | #51 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ԿԱՐՈՏԵԼ ԵՆ
Հորոտ-մորոտ ծաղիկները Կարոտել են իմ ձեռքերին, Կարոտել են իմ ոտքերին Հորոտ, մորոտ կածանները։ Վայրի, բարի այս հավքերը Կարոտել են իմ երգերին, Կարոտել են իմ ականջին Այս շշուկներն ու ձայները... Սի՛րտ, նրանցից կարոտս առնեմ, Հետո դառնամ առնեմ նրանց Ժպիտներն ու արցունքները,– Առնեմ, դնեմ քո վերքերին, Որ դու նորից թեթևանաս, Ապաքինվես ու լավանաս, Եվ համբուրես, և համբուրես Հորոտ, մորոտ այս լեռները, Թռվռալով թողնես գնաս Քեզ կարոտած, Քո կարոտած հեռուները։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 05:07 | #52 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ԱՌԱՆՑ ՈՐՈՏԱԼՈԻ
Քեզ բախտն ուր էլ տարավ, Մտքով քո տանն էիր... Դու կիրճերում փրփրած Քո Որոտանն էիր, Եվ որոտում էիր Առանց կայծակ տալու։ Քո նախաստեղծ, վայրի Գեղեցկության դիմաց Մի նոր գեղեցկություն Գտար... Եվ դու հիմա Կայծակներ ես տալիս Առանց որոտալու... |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 05:08 | #53 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ՀՐԱՄԱՅԵՔ
Ապառաժներ համր ու հանդարտ, Հողակիցներ իմ թանկագին, Զորավարներ անսաղավարտ, Թագավորներ անթագակիր, Եկել եմ, որ լսեմ դարձյալ Խորհուրդը ձեր փակ բերանի, Լռությունը ձեր քառաձայն, Համրությունը ձեր լեզվանի։ Կանգնեք այդպես իմ շուրջբոլոր, Հրամայեք, որ քարանամ Եվ ձեզ նման բոլոր, բոլոր Սերունդներին ընկերանամ; |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 05:08 | #54 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ԵՍ ՇԱՏ ԵՄ ՔՆԵԼ
Ես շատ եմ քնել Բարձունքի վրա Գյազբելա սարի, Գյազբելա սարի գիշերը հագած, Անխռով պառկած Մամուռի վրա և սունկի վրա Գյազբելա սարի։ Եվ հիմա, երբ որ քունս չի տանում Մետաքսների մեջ արքայավայել, Մտքով Գյազբելա սարն եմ բարձրանում, Ննջում եմ այնտեղ՝ Բարձունքի վրա Գյազբելա սարի, Գյազբելա սարի գիշերը հագած, Անխռով պառկած Մամուռի վրա և սունկի վրա Գյազբելա սարի։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 05:09 | #55 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ՔՈ ՊԱՐԱՆԸ, ԿԱԾԱՆ
Քո պարանը, կածան, Օղ ես արել գցել Իմ մանկության վզին Ու կախել ես մթին Անդունդների վրա... Անդունդների ծոցից, Ջրվեժների բոցից Ես լսում եմ կարծես Արձագանքի փոխված Վերջին ճիչը նրա։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 05:09 | #56 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ԲՈԲԻԿ ՈՏՆԵՐՈՎ...
Բոբիկ ոտներով այնքան եմ քայլել Անապատի բորբ ավազի վրա, Որ մինչև անգամ երբ քայլում եմ ես Մարգերի ծաղկած երազի վրա, Իրենցից անկախ մի բան հիշելիս, Իմ ներբանները նվում են հիմա, Ու ես տխրում եմ չափից ավելի... Չէ՛, դեո. չի անցել վախը երևի։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
|