![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Համո Սահյան (Амо Сагян ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#11 (permalink) |
|
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 40
![]() |
ԱՂՈԹԱՐԱՆ ՍԱՐԸ
Ձէ, աշխարհի սարերի մեջ Չուներ հավասարը — Հարգանքը մեծ ու սիրտը մեծ Աղոթարան սարը: Չգիտեիր ո՞վ էր թռչում — Դո՞ւ, թե ճանապարհը, Երբ զարթնում էր ու չէր ննջում Աղոթարան սարը: Հավք ուզեիր, նա քեզ կտար Մեկի տեղ հազարը, Հավքի բույն էր փեշից–կատար Աղոթարան սարը: Ծաղիկ ասես, ծաղիկներով Կպահեր աշխարհը... Ուրախ էր իր տալիքներով Աղոթարան սարը: Հյուրը հանկարծ ծարավ մնար, Իզուր չէր հուսալը, Սրտից աղբյուր կհաներ նա՝ Աղոթարան սարը: Մտածե՞լ ես դու երբևէ, Թե ի՞նչն է պատճառը, Որ դարձել է բախտիդ բևեռ Աղոթարան սարը: Ինչի՞ց է, որ չի սպառվում Երգի քո պաշարը,— Լոկ նա գիտե այս աշխարհում — Աղոթարան սարը: Նրանից է սնունդ առնում Քո երգերի ծառը... Բայց դու արդեն չես բարձրանում Աղոթարան սարը: Սարսռում է ինչ-որ ձորում Գերեզմանիդ քարը, Նայում, գլուխն է օրորում Աղոթարան սարը: Տարին օր է, օրը՝ տարի, Դու տես գլխիդ ճարը, Էլ կածանը քեզ չի տանի Աղոթարան սարը: |
|
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. ![]() |
|
|
|
|
| Thread Tools | |
| Display Modes | |
|
|
|