VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Համո Սահյան (Амо Сагян ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
21 Jan 07, 01:09 | #78 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ՕՐԵՐ, ԾԻԼ-ԾԻԼ...
Օրեր, ծիլ-ծիլ մի ծուխ բերեք Պատանության կրակներից, Մի լույս բերեք հոգնած ու հեզ Ճամփաս պահող ճրագներից։ Աչքեր չունե՞ք, բա չե՞ք տեսնում, Որ բախտս ձեր խղճին թողած, Վերհուշերի ջրերն ընկած, Ջուրն եմ իջնում Ջրակներից... |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
21 Jan 07, 01:10 | #79 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ԲԱՅՑ Ո՞ԻՐ ՏԱՆԻ
Իրար գլխի նստած սարեր, Ձորեր քնած իրար ծոցում։ Սարերի մեջ ու ձորերի Մի քարեղեն իրարանցում, Սարերի մեջ ու ձորերի Մի քարեղեն իրարանցում... Եվ մի քարափ—քարերի մեջ Գլուխը կախ, ձեռը ծոցում։ Մամուռ-շապիկ ունի հագին, Մամուռ-թիկնոց պատառ-պատառ, Գլխին թաղկած մի թզենի, Ու ոտքերին՝ մոշ ու մացառ։ Անշարժություն փոթորկալի Եվ քարեղեն ալեբախում... Թվում է, թե պիտի քայլի, Բայց ինչո՞ւ է ոտքը կախում։ Թվում է, թե պիտի քայլի, Բայց ի՞նչ արած, չի էլ փորձում... Կանգնել է լուռ, խորհրդավոր– Գլուխը կախ, ձեռը ծոցում։ Կանգնել է լուռ, խորհրդավոր. Թե քայլ արավ, պիտի առնի, Թոռ ու ծոռով, իր քարեղեն Գերդաստանն էլ հետը տանի։ Կանգնել է նա լուռ ու հանդարտ... Քայլեց, պիտի հետը տանի... Բայց ո՞ւր տանի այս մի պատառ Ինքնությունը Հայաստանի։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
21 Jan 07, 01:11 | #80 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ԱՇՆԱՆ ՀՐԴԵՀՆ Է ԳԱԼԱՐՎՈՒՄ
Աշնան հրդեհն է գալարվում Ձորալանջերն ի վար։ Ո՛չ մեռնելու ուժ է ճարում, Ո՛չ փրկության հնար — Ու դողում է հասակով մեկ Մանկությունս վայրի, Վախենում է՝ հրդեհի մեջ Ցնցոտիներն այրի։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
21 Jan 07, 01:12 | #81 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ԳԱՐՈՒՆ ԷՐ...
Գարուն էր... սիրտս գնաց, Բարձունքից-բարձունք ընկավ, Ոտքիս տակ, ամեն քայլիս, Մանկության մասունք ընկավ... Վեր թռա ինչ-որ կանչից, Տառապած բարձիս վրա Աչքիցըս իրեն-իրեն Մի կաթիլ արցունք ընկավ։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
|