![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Համո Սահյան (Амо Сагян ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#38 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
![]() |
ԲԱՅՑ Ո՞ԻՐ ՏԱՆԻ
Իրար գլխի նստած սարեր, Ձորեր քնած իրար ծոցում։ Սարերի մեջ ու ձորերի Մի քարեղեն իրարանցում, Սարերի մեջ ու ձորերի Մի քարեղեն իրարանցում... Եվ մի քարափ—քարերի մեջ Գլուխը կախ, ձեռը ծոցում։ Մամուռ-շապիկ ունի հագին, Մամուռ-թիկնոց պատառ-պատառ, Գլխին թաղկած մի թզենի, Ու ոտքերին՝ մոշ ու մացառ։ Անշարժություն փոթորկալի Եվ քարեղեն ալեբախում... Թվում է, թե պիտի քայլի, Բայց ինչո՞ւ է ոտքը կախում։ Թվում է, թե պիտի քայլի, Բայց ի՞նչ արած, չի էլ փորձում... Կանգնել է լուռ, խորհրդավոր– Գլուխը կախ, ձեռը ծոցում։ Կանգնել է լուռ, խորհրդավոր. Թե քայլ արավ, պիտի առնի, Թոռ ու ծոռով, իր քարեղեն Գերդաստանն էլ հետը տանի։ Կանգնել է նա լուռ ու հանդարտ... Քայլեց, պիտի հետը տանի... Բայց ո՞ւր տանի այս մի պատառ Ինքնությունը Հայաստանի։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. ![]() |
|
![]() |
![]() |
|