![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
![]() |
Hayastan@ qandoxner@ |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
![]() |
#1 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: Re: Hayastan@ qandoxner@
Quote:
Իսկ որ սերժանտա–ռոբոտները քափ ու քրտինքի մեջ ժողովրդավարությունը չի, որ ուզում են խելքի բերել, դա կարծում եմ անժխտելի փաստ է։ Այսինքն էն ինչ ԼՏՊն քանդել է ինքն էլ հիմա փորձում է վերականգնել, դրանից էլ միայն հարգանք ու պատիվ ունի... ԼՏՊն քանդել է, ժողովրդավարությունը Հայաստանում ու դա անկախ նրանից, թե ինչ վեհ գաղափարներ, կամ պատերազմական, ազգի ճակատագրական հարց կանգնած եղել է թե ոչ – ժողովրդավարությունը այն ժամանակ էլ, հիմա էլ զոհում են «ազգի լավի համար», դրանից էլ Նիկոլը և այն ժամանակ էր դատապարտվում ու նստում հիմա էլ ![]() Quote:
|
||
__________________
|
|||
![]() |
![]() |
![]() |
#2 (permalink) |
justice managements VIP Ultra Club
|
Re: Hayastan@ qandoxner@
Բոլորի համար է սա , մինչև մեր Նախագահին...
![]() +++++++++++++++++++++++++++++++++ This is Armenia... Ամերիկյան ֆիլմերում շատ տարածված մի մոտիվ կա. արտասահմանցին հայտնվում է աֆրիկյան որեւէ աղքատ երկրում, ենթարկվում տարաբնույթ ապօրինությունների` գողություն, ավազակային հարձակում, կողոպուտ, սպանություն, բռնաբարություն, կաշառակերություն եւ այլն, ու այդ ամենից հետո այդ աֆրիկյան երկրների որեւէ պետական կառույց չի արձագանքում արտասահմանցիների խնդրանքին` բացահայտել այս կամ այն հանցագործությունը կամ էլ աջակցել հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ տարվող քայլերին: Այս երեւույթը ընդհանրական գնահատականի է արժանացել ամերիկացիների կողմից, երբ նրանք անզոր են բացատրել որեւէ բան, պարզապես բացականչում են` սա Աֆրիկա է ¥This is Africa¤... եւ ամեն ինչ պարզ է դառնում: Աֆրիկացիներն էլ են փոխառել այդ նախադասությունը ու երբ ցանկանում են որեւէ միկին բացատրել Աֆրիկայում տեղի ունեցող այս կամ այն իրադարձությունը, ամենաանբացատրելի բաները բացատրում են մեկ նախադասությամբ` սա Աֆրիկա է.... Նմանատիպ բնորոշումները, սակայն, տվյալ երկրների համար հղի են մի քանի վտանգներով: Նախ, ինչպես դու ես երկրի ներսում բոլոր հարցերի լուծումն արդարացնում տվյալ նախադասությամբ, այդպես էլ աշխարհն է վերաբերվում քեզ, ու երկրիդ առնչվող բոլոր հարցերի պատասխանները ստանում են միեւնույն ձեւակերպումը. Սա այս կամ այն երկիրն է: Ռոբերտ Քոչարյանին պահանջվեց իշխանության տասը տարի, որպեսզի Հայաստանը դառնա մեկ նախադասությամբ բացատրվող երկիր, իսկ Սերժ Սարգսյանն էլ կարողացավ արդեն շրջանառության մեջ գցել Քոչարյանի «վաստակը»: Սա Հայաստան է. այս նախադասությամբ են հիմնավորվում երկրում տեղի ունեցող բոլոր ընտրությունները, սա Հայաստան է. այս կերպ են բացատրվում երկրում տեղի ունեցող բոլոր հանցագործությունները, սա Հայաստան է. այսպես են բնութագրվում տնտեսական կառուցվածքը, հարեւանների հետ փոխհարաբերությունը, մշակութային ու հասարակական բոլոր գործընթացները, արտասահմանցիներին երկրի ներսում «քցելը»... Ու այս ամենն այսպես է ընկալվում ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ այլ երկրների համար: Անցումն այս մեկ նախադասության իրականում նշանակում է, որ երկիրը որեւէ հարցի պատասխան չունի` ոչ արտաքին, ոչ էլ ներքին քաղաքականության մեջ, ու դարձել է մի աֆրիկյան երկիր, որը անմեղսունակորեն բոլոր հարցերի համար մեկ պատասխան ունի. սա Աֆրիկա է: Իրականում, մեր իշխանությունների համար այս նախադասության շրջանակներում իրենց գործունեությունը ծավալելը շատ ձեռնտու է, քանզի չի ենթադրում որեւէ պատասխանատվություն, որեւէ հարցի լուծում, որեւէ խնդրի կարգավորում, որեւէ համակարգի ստեղծում: Սա Հայաստան է. դա արդեն ինքնին համակարգ է, որը ենթադրում է ամեն ինչ հափշտակել ու դրա համար որեւէ մեկին պատասխան չտալ: Մեր հասարակության խնդիրն է դուրս գալ այս նախադասության շրջանակներից եւ ապրել պատասխանատու քաղաքացու պես, որ արեւմուտքում տեսնելով հայերին չարտասանեն` սա հայ է, ու դրանով ամեն ինչ բացատրված լինի: |
__________________
bleib mal cool... ![]() |
|
![]() |
![]() |
![]() |
#3 (permalink) | |
justice managements VIP Ultra Club
|
Re: Hayastan@ qandoxner@
Իսկ սրան ոնց հասկանանք՞…
![]() Quote:
|
|
__________________
bleib mal cool... ![]() |
||
![]() |
![]() |
![]() |
#4 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
Re: Hayastan@ qandoxner@
Գողը մեծ գողից գողացավ, աստված տեսավ շատ զարմացավ
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
![]() |
![]() |
![]() |
#6 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
Re: Hayastan@ qandoxner@
Армянский офицер, измывавшийся над солдатами, осужден на 3 года
Суд общей юрисдикции Сюникской области 9 декабря приговорил заместителя командира батальона воинской части "Егникнер", майора Сасуна Галстяна к 3 годам лишения свободы. Галстян признан виновным по части 1 статьи 375 Уголовного кодекса РА ("Злоупотребление властью, превышение власти либо бездействие власти"), которая предусматривает от 2 до 5 лет лишения свободы. Напомним, что уголовное дело в отношении Галстяна было возбуждено после размещения на сайте YouTube скандального видеоролика, на котором он избивал и измывался над солдатами. Подробности: http://www.regnum.ru/news/1355667.html#ixzz17nUpAlim Любое использование материалов допускается только при наличии гиперссылки на ИА REGNUM |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
![]() |
![]() |
![]() |
#7 (permalink) |
justice managements VIP Ultra Club
|
Re: Hayastan@ qandoxner@
Կաշառատու ենք, որովհետև մեր մենթալիտետն է այդպիսին
2003 թվականի հոկտեմբերի 31-ի 58/4 բանաձևով Միացյալ ազգերի կազմակերպությունը դեկտեմբերի 9-ը հռչակեց Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: 2006 թ. մշակվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ՀՀ ռազմավարական ծրագիրը, որի շրջանակում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսության դեմ ուղղված հանցագործությունների վարչությունը 2008 թ. բացահայտել է կոռուպցիոն հանցագործության 96 դեպք, որից 26-ը կաշառակերության դեպքերն են, 2009-ին` համապատասխանաբար 146 և 36 դեպք, իսկ 2010 թ. 11 ամիսների ընթացքում` 168 և 38 դեպք: «Երբ մենք խոսում ենք ՀՀ-ում կոռուպցիոն հանցագործությունների մասին, բոլորը պատկերացնում են, որ խոսքը կաշառակերության մասին է։ Բայց դա ամենևին էլ այդպես չէ»,- ընդգծեց «Առաջին լրատվական»-ի զրուցակից, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսության դեմ ուղղված հանցագործությունների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ջեյրանյանը: - Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ի՞նչ արդյունքներ է գրանցել Ձեր վարչությունը հակակոռուպցիոն ծրագրի մշակումից ի վեր: Արդյոք արդյունավե՞տ է գործում կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը: - Կոռուպցիոն հանցագործությունները Քրեական օրենսգրքի թվով 31 հոդվածներով նախատեսված հանցագործություններն են, որոնք կատարվել են պաշտոնատար անձի կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ կամ անգործության հետևանքով: Իսկ կաշառք ստանալը, կաշառք տալը, կաշառքի միջնորդությունը կոռուպցիոն հանցագործությունների տեսակներից են, և օպերատիվ ճանապարհով շատ բարդ է դրանք բացահայտելը: Այդ իսկ պատճառով նման հանցագործությունների բացահայտման թիվը քիչ է: ՔՕ-ի 312 հոդվածի համաձայն, այն անձը, որից կաշառք են պահանջում, պետք է դիմի իրավապահ մարմիններին և հայտարարություն տա: Այդ դեպքում քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Մենք դա բացատրում ենք քաղաքացիներին։ Մեզ մոտ հիմնականում գալիս են այն մարդիկ, որոնց ոսկորին դանակն արդեն հասել է` ճարահատված, երբ տեսնում են, որ էլ ուրիշ ճանապարհ չկա: Սակայն հարկ է նշել, որ կաշառքը մի բան է, որը ձեռնտու է գործարքն իրականացնող երկու կողմերին էլ, բայց ոչ` պետությանը: 2010-ի 11 ամիսների ընթացքում ունենք կաշառակերության բացահայտված 38 դեպք 168 դեպքից, այսինքն՝ մեր վարչության կողմից բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների 24 տոկոսը կաշառակերությունն է: Մնացածը յուրացումն է, պաշտոնական դիրքի չարաշահումը, առևտրային կաշառքը, փողերի լվացումը, չարամտորեն հարկերից խուսափելը: - Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ Հայաստանում ամենակոռումպացված համակարգերն են դատախազությունը և իրավապահ մարմինները: Պարոն Ջեյրանյան, համաձա՞յն եք այդ գնահատականի հետ, և Ձեր վարչությունն ունի՞ որոշակի վիճակագրություն, թե որ ոլորտներն են ամենակոռումպացվածը մեր երկրում: - Ոչ, նման վիճակագրություն մենք չունենք, վիճակագրությունը հիմնականում հրապարակում է մեր ինֆորմացիոն կենտրոնը, բայց իրենք էլ տալիս են ըստ բացահայտված գործերի, ինչն էլ օբյեկտիվ պատկերը ցույց չի տալիս: Մենք այսօրվա դրությամբ բացահայտում ենք այն հանցագործությունները, որոնք հնարավոր են: Ասել, թե այս կամ այն բնագավառում կաշառակերության դեպքեր չկան, կամ մեկ այլ բնագավառում կան՝ ճիշտ չէ, քանզի քանի կա մարդ էակը, որն ուզում է միշտ ապրել ավելի լավ, քան ինքը վարձատրվում է, կաշառակերությունը կլինի: Սակայն վերջնակետում պաշտոնյան չի որոշում, որ ինքը պետք է ապրի կաշառքով, այլ այն մարդը, որը դրդում է պաշտոնյային կաշառք վերցնել: Վերջինս էլ մեկ-երկու անգամից հետո արդեն սովորում է կաշառք վերցնել: - Այդուամենայնիվ, վերանանք թվերից և վիճակագրությունից, Դուք՝ որպես համակարգում աշխատող մարդ, համաձայն չե՞ք, որ իրապես իրավապահ համակարգն ու դատախազությունը մեր երկրի ամենակոռումպացված բնագավառներից են: - Իհարկե ոչ, նման բան չի կարելի ասել: Եթե վիճակագրությունը դնենք մի կողմ և տեսնենք, թե ինչ է կատարվում մեր դպրոցներում, երբ ուսուցիչը երեխայից փող է վերցնում հինգ նշանակելու համար: Դրանով ուսուցիչը փչացնում է երեխային, որի մոտ արմատավորվում է, որ առանց սովորելու կարելի է դրական գնահատական ստանալ: Բուհական համակարգում ևս մենք միակ երկիրն ենք, որտեղ ծնողը գումար է տալիս, որ իր երեխան չսովորի: Դա մեր մենթալիտետն է: Պարզ է, որ այս դեպքերում ոչ մի ծնող մեզ չի դիմի և ասի, թե իր երեխայից գնահատականի համար փող են ուզել: - Իհարկե, բուհը կարևոր է, սակայն համաձայնեք, որ իրավապահ համակարգում գոյություն ունեցող կոռուպցիան ավելի վատ հետևանքներ է ունենում երկրի համար. չէ՞ որ այս դեպքում տուժում է արդարադատությունը: Չե՞ք կիսում այդ կարծիքը: - Ես Ձեզ հետ համաձայն եմ, որ կոռուպցիան ինքնին վնաս է մեր հասարակությանը: Ի դեպ, ՀՀ-ում կաշառակության ոչ մի դեպք չի արվում օրենքը խախտելով, ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում: Այսինքն` պաշտոնյան կարող է որևէ գործ անի, սակայն չի անում, բարդացնում է պրոցեսը, այնուհետև կաշառք վերցնելով՝ անում է տվյալ գործը հենց օրենքի սահմաններում: Պարզ է, որ եթե մենք ստուգենք, որևէ խախտում չենք կարողանա արձանագրել: - Իսկ այդ դեպքում ի՞նչ պետք է անել: Այսօր վիճակագրությունը ցույց է տալիս, որ հարցված 10 հոգուց ութը նշում է, որ առանց կաշառք տալու չի կարող լուծել իր խնդիրները: - Պատճառն այն չէ, որ մեր պետությունը ճիշտ համակարգ չի մշակել, դա մեր մենթալիտետից է գալիս` սովետի ժամանակներից: Մեզանում ամոթ է ասել այն, ինչ տեսար կամ լսեցիր. դա ընկալվում է ոչ թե որպես աջակցություն պետությանն ու իրավապահ մարմիններին, այլ՝ այսպես ասած «գործ տալ»: Հենց այդտեղից էլ գալիս են մեր խնդիրները, երբ մարդը չի պայքարում սեփական անձի համար. փոխանակ օրինական դիմեն մեզ, ասեն, որ իրենց շահագործում են, ասում են՝ չէ, ավելի հեշտ է փողը տամ` պրծնեմ: - Այսօր ցանկացած խնդիր կապում են հայերի մենթալիտետի հետ, սակայն մենք տարածաշրջանում ունենք Վրաստանի օրինակը: Երկիր, որը մի քանի տարում լուրջ առաջընթացների է հասել կոռուպցիայի դեմ պայքարում: Ի՞նչն է խանգարում Հայաստանին վերանալ մենթալիտետ կոչվածից և համակարգված պայքար իրականացնել: - Ես Վրաստանի օրինակը չգիտեմ և որևէ բան չեմ կարող ասել, բայց հասկանալի է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի համաժողովրդական: Չի կարող ինչ-որ մեկը որոշում կայացնել, ցուցում իջեցնել, թե՝ ով կաշառք վերցնի, գլխատում ենք: Օրինակ` Լոնդոնում գրպանահատներին կախաղան էին հանում, սակայն ամենաշատ գրպանահատության դեպքերը գրանցվել են հենց այդ հրամանի իրականացման տարում: Պետք է պարզապես մեր ժողովրդի մտածելակերպը փոխել, ինչն էլ կամաց-կամաց է լինում: Մենք մանկապարտեզից սկսած մեր երեխաների մեջ պետք է ազնվություն սերմանենք, եթե միայն օրենքով դա քարոզենք, ապա չի ստացվի: Միացյալ Նահանգների համար ասում են, թե բոլորը լավ են ապրում, օրենքի երկիր է, բայց համոզված եղեք, որ այնտեղ գողություն էլ կա, կաշառակերություն էլ: Այո, այնտեղ 110 հազար դրամ կաշառք չեն վերցնի, այնտեղի թվերն ուրիշ են` 50 հազար դոլար և ավելի: Միակ ճանապարհն այն է, որ կոռուպցիան պարտադիր պիտի պատժվի, քանի որ եթե անպատիժ մնան, որոշ պետական չինովնիկներ իրենց ավելի վատ են պահելու: Նրանք իրենց պաշտոնն օգտագործելու են որպես բիզնեսի մի ձև: - Հետազոտությունները ցույց են տվել, որ պաշտոնական դիրքի չարաշահման համար շատ բարձր դիրք զբաղեցնող քիչ պաշտոնյաներ են պատժվել, հիմնականում տուժում են միջին և ցածր օղակներում աշխատող պաշտոնյաները: Այդ պարագայում, ինչքանո՞վ կարող է արդյունավետ լինել հակակոռուպցիոն պայքարը, երբ դրա գլխավերևում կանգնած մարդիկ չեն պատժվում: - Իհարկե, այդ խնդիրը կա, սակայն վերևում նստած կոռումպացված չինովնիկը ոչ մի անգամ հասարակ մարդկանց հետ չի շփվում: Օրինակ` «Փարոս» ծրագրի շրջանակներում մենք շատ բողոքներ ենք ունենում, որ երբեմն տեսուչները «Փարոս» ծրագրի շրջանակներում ընդգրկելու համար քաղաքացուց գումարներ են շորթում, և պարզ է, որ տեսուչը վերահսկվում է իր ղեկավարի կողմից: Սակայն նա հաստատ չի ասի, որ իր վերցրած կաշառքից բաժին է հանում վերադասին: Իսկ եթե չեն ասում, ապա մենք որևէ կերպ չենք կարող քրեական գործ հարուցել ղեկավարի դեմ. մեծ չինովնիկներին բռնելը շատ դժվար է: - Հայաստանում, բացի վարչական կոռուպցիայից, արմատավորվում է նաև քաղաքական կոռուպցիան, որի դասական դրսևորումը ընտրակաշառքն է: Պարոն Ջեյրանյան, այդ դրսևորման դեմ ինչպե՞ս եք պայքարում: - Այստեղ կրկին մեր քաղաքացիների մոտեցումն է պատճառը: Բազմաթիվ են ընտրակաշառքի մասին խոսակցությունները, սակայն մինչ օրս չկա մեկը, որը գա մեզ մոտ և ասի՝ ինձ տվել են 5000 դրամ, որպեսզի ես քվերակեմ այս կամ այն թեկնածուի օգտին: Շատերը կարող են արտահայտել իրենց կարծիքը, սակայն ես՝ որպես ոստիկանության համակարգում աշխատող մարդ, չեմ կարող նման հայտարարություն անել, քանզի մեզ պետք է կոնկրետ հայտարարություն, կոնկրետ անձ, որը թե՛ քննության ընթացքում և թե՛ դատարանում իր խոսքը պնդի: |
__________________
bleib mal cool... ![]() |
|
![]() |
![]() |
![]() |
|
|
|