VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
Hayastan@ qandoxner@ |
LinkBack | Thread Tools | Display Modes |
14 Nov 10, 18:41 | #155 (permalink) |
justice managements VIP Ultra Club
|
Re: Hayastan@ qandoxner@
… և այդ մեկ մարդը Պզոն է.
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իշխանական և լևոնական շրջանակներն ու նրանց հարող ԶԼՄ-ները հիմնականում անդրադառնում են ԱՄՆ-ում կալանավորված հանցավոր խմբին, որի ղեկավարը Արմեն Ղազարյանն է՝Պզո մականունով։ Կարելի է ասել, որ Պզոյի գործն աշխուժություն մտցրեց ճահճացած մեր ներքաղաքական կյանքում. Սերժականները մի քիչ իրար խառնվեցին, իսկ լևոնականների համար Պզոն դարձավ խոսելու թեմա, քանի որ Ղարաբաղի ու հայ-թուրքականի մասով իրենք, Ս. Սարգսյանի հետ համատեղ, պարտություն էին կրել ու դեպրեսիայի մեջ հայտնվել։ Դառնանք տխրահռչակ Պզոյին։ Հատկանշական է, որ իշխանությունները ամեն կերպ հերքում են իրենց կապը նրա հետ, իսկ լևոնականները՝ ամեն կերպ ուզում են ցույց տալ իշխանություն-Պզո կապը։ Տպավորությունն այնպիսին է, որ Պզոն է դարձել այն առանցքը, որի շուրջ ընթանում է իշխանություն-լևոնականներ պայքարը։ Իշխանությունները ձև են անում, թե Պզոյի գործն իրենց, ներեղություն արտահայտությանս, հեչ «ոտներին» չէ և, օրինակ, Սաշիկ Սարգսյանը վախենալու բան չունի, իսկ տերպետրոսյանականները հույս են փայփայում, որ «չերեզ» Պզո իրենց համար մի դուռ կբացվի, ԱՄՆ–նը դեղին կամ կարմիր քարտ ցույց կտա Սերժ Սարգսյանին ու ՀԱԿ–ը, ստանալով դրսի «դաբրոն», կգա իշխանության։ Այսինքն՝ եթե նախկինում տերպետրոսյանականների հույսը Ղարաբաղը ծախած պրծած տեսնելն էր, որպեսզի դրանից հետո կոկորդիլոսի արցունքներն աչքերին իշխանության գային, ապա հիմա, երբ ակնհայտ է, որ Ղարաբաղը համառորեն չի ծախվում, հույսը Պզոյի գործն է։ Լևոնենք հիմա այնպիսի շեշտադրումներով ու հեռուն գնացող վերլուծություններով են հանդես գալիս և իրենց պայքարի հենասյուն դարձնում Պզոյի գործը, որ մի պահ թվում է, թե 2007-ի սեպտեմբերի 21-ին քաղաքական ասպարեզ վերադարձած Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը վերցնելու հաշվարկները պայմանավորված են եղել բացառապես Պզոյով և «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» խոսքերի ենթատեքստում հենց Պզոն էր։ Այսինքն իմաստուն Տեր-Պետրոսյանն «էն գլխից» գիտեր, որ պայքարը սկսելուց երեք տարի անց Պզոյի գործն է մեջտեղ բերվելու և իշխանությունները, չդիմանալով ճնշմանը, հրաժարական են տալու։ Ինչպիսի՜ հեռատեսություն ու խորաթափանցություն։ «Հեսա կտեսնեք, թե ինչ է լինելու Պզոյից հետո։ Ամերիկացիք սերժենց վրա են դուրս գալու, վերջիններս հրաժարական են տալու և մենք իշխանության ենք գալու։ Ուռա՜»,- մոտավորապես այսպիսի նոտաներով են լևոնականներն անդրադառնում Պզոյի գործին՝ որպես հուսո աստղ։ Եվ ուրեմն՝ «համաժողովրդական» շարժման հաջողությունը և Լևոնի իշխանության գալը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը … Պզոն է։ Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ։ http://www.7or.am/blog/?p=4859 |
__________________
bleib mal cool... |
|
|
19 Nov 10, 20:37 | #160 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: Re: Hayastan@ qandoxner@
|
||
__________________
|
|||
|
|
|
|