Thread: Armenia Hayastan@ qandoxner@
View Single Post
Old 21 Nov 10, 01:12   #170 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: Hayastan@ qandoxner@

Բոլորի համար է սա , մինչև մեր Նախագահին...

+++++++++++++++++++++++++++++++++

This is Armenia...

Ամերիկյան ֆիլմերում շատ տարածված մի մոտիվ կա. արտասահմանցին հայտնվում է աֆրիկյան որեւէ աղքատ երկրում, ենթարկվում տարաբնույթ ապօրինությունների` գողություն, ավազակային հարձակում, կողոպուտ, սպանություն, բռնաբարություն, կաշառակերություն եւ այլն, ու այդ ամենից հետո այդ աֆրիկյան երկրների որեւէ պետական կառույց չի արձագանքում արտասահմանցիների խնդրանքին` բացահայտել այս կամ այն հանցագործությունը կամ էլ աջակցել հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ տարվող քայլերին:

Այս երեւույթը ընդհանրական գնահատականի է արժանացել ամերիկացիների կողմից, երբ նրանք անզոր են բացատրել որեւէ բան, պարզապես բացականչում են` սա Աֆրիկա է ¥This is Africa¤... եւ ամեն ինչ պարզ է դառնում: Աֆրիկացիներն էլ են փոխառել այդ նախադասությունը ու երբ ցանկանում են որեւէ միկին բացատրել Աֆրիկայում տեղի ունեցող այս կամ այն իրադարձությունը, ամենաանբացատրելի բաները բացատրում են մեկ նախադասությամբ` սա Աֆրիկա է....

Նմանատիպ բնորոշումները, սակայն, տվյալ երկրների համար հղի են մի քանի վտանգներով: Նախ, ինչպես դու ես երկրի ներսում բոլոր հարցերի լուծումն արդարացնում տվյալ նախադասությամբ, այդպես էլ աշխարհն է վերաբերվում քեզ, ու երկրիդ առնչվող բոլոր հարցերի պատասխանները ստանում են միեւնույն ձեւակերպումը. Սա այս կամ այն երկիրն է: Ռոբերտ Քոչարյանին պահանջվեց իշխանության տասը տարի, որպեսզի Հայաստանը դառնա մեկ նախադասությամբ բացատրվող երկիր, իսկ Սերժ Սարգսյանն էլ կարողացավ արդեն շրջանառության մեջ գցել Քոչարյանի «վաստակը»: Սա Հայաստան է. այս նախադասությամբ են հիմնավորվում երկրում տեղի ունեցող բոլոր ընտրությունները, սա Հայաստան է. այս կերպ են բացատրվում երկրում տեղի ունեցող բոլոր հանցագործությունները, սա Հայաստան է. այսպես են բնութագրվում տնտեսական կառուցվածքը, հարեւանների հետ փոխհարաբերությունը, մշակութային ու հասարակական բոլոր գործընթացները, արտասահմանցիներին երկրի ներսում «քցելը»...

Ու այս ամենն այսպես է ընկալվում ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ այլ երկրների համար:

Անցումն այս մեկ նախադասության իրականում նշանակում է, որ երկիրը որեւէ հարցի պատասխան չունի` ոչ արտաքին, ոչ էլ ներքին քաղաքականության մեջ, ու դարձել է մի աֆրիկյան երկիր, որը անմեղսունակորեն բոլոր հարցերի համար մեկ պատասխան ունի. սա Աֆրիկա է:

Իրականում, մեր իշխանությունների համար այս նախադասության շրջանակներում իրենց գործունեությունը ծավալելը շատ ձեռնտու է, քանզի չի ենթադրում որեւէ պատասխանատվություն, որեւէ հարցի լուծում, որեւէ խնդրի կարգավորում, որեւէ համակարգի ստեղծում: Սա Հայաստան է. դա արդեն ինքնին համակարգ է, որը ենթադրում է ամեն ինչ հափշտակել ու դրա համար որեւէ մեկին պատասխան չտալ: Մեր հասարակության խնդիրն է դուրս գալ այս նախադասության շրջանակներից եւ ապրել պատասխանատու քաղաքացու պես, որ արեւմուտքում տեսնելով հայերին չարտասանեն` սա հայ է, ու դրանով ամեն ինչ բացատրված լինի:
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 05:33.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60